Կալամարիա
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
ԲԾՄ | 0 մետր | |
Բնակչություն | 91 518 մարդ (2011)[1] | |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 2314 | |
Փոստային ինդեքսներ | 551 xx | |
Պաշտոնական կայք | kalamaria.gr | |
| ||
Կալամարիա (հուն․՝ Καλαμαριά, Port Side)[2], քաղաք Հունաստանում՝ Էգեյան ծովի Թերմաիկոս ծոցի Սալոնիկի ծովախորշի ափին, Միկրո Էմվոլո հրվանդանում, ծովի մակերևույթից մոտավորապես 35 մետր բարձրության վրա։ նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է, Սալոնիկի հարավային արվարձանը. ընկած է այդ քաղաքի գործարար կենտրոնից 7 կիլոմետր դեպի հարավ-արևելք։ Ամենախտաբնակ արվարձաններից մեկն է Հունաստանում[3]. բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 91.518[4]: Զբաղեցնում է 6,401 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության միջին խտությունը կազմել է 14 260,12 մարդ/կմ2[4]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի ներկայիս տարածքում մարդիկ բնակություն են հաստատել դեռ նախապատմական ժամանակներում։ Նրանց հիմնած բնակավայրի մնացորդները հայտնաբերվել են Միկրո Էմվոլո հրվանդանում։
Կալամարիա անվանումով բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1083 թվականին։ Բյուզանդական և օտտոմանյան կայսրությունների ժամանակներում տարածքը գերազանցապես անմարդաբնակ է եղել։
Առաջին բնակավայրը հիմնել են 1920-ական թվականների սկզբներին՝ ապաստաններ ստեղծելով թուրքական բռնությունների հետևանքով Վրաստանից ու Փոքր Ասիայից գաղթած հույների համար։ Շուրջ 100 հազար փախստական է տեղավորվել Սալոնիկում ու նրա արվարձաններում[5]։
1931 թվականին Հունաստանի ազգային միության գլխավորությամբ հակասեմական խռովություն է բռնկվել ներկայիս Կալամարիայի տարածքում գտնված Քեմփ Քեմփբելում, որտեղ հրեական կացարանները լրիվ հրդեհվել են, հրեաների շուրջ 500 ընտանիք մնացել է անտուն, մի հրեա էլ զոհվել է[6][7]։
Պատմական բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին | Բնակչ. |
---|---|
1981 | 51,676 |
1991 | 80,698 |
2001 | 87,255 |
2011 | 91,279 |
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գործընկերություն
Ի համալրումն վերոնշյալի՝ Կալամարիան գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ.
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Απογραφή Πληθυσμού - Κατοικιών 2011 (հուն.) — Ελληνική Στατιστική Αρχή, 2011.
- ↑ «Ιστορία» [History] (հունարեն)։ Municipality of Kalamaria։ Վերցված է 18 August 2018
- ↑ Kalamaria Population 2021, worldpopulationreview.com
- ↑ 4,0 4,1 «Δελτίο τύπου. Ανακοίνωση των αποτελεσμάτων της Απογραφής Πληθυσμού-Κατοικιών 2011 για το Μόνιμο Πληθυσμό της Χώρας» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ 28 Δεκεμβρίου 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-28-ին։ Վերցված է 2017-06-04
- ↑ Iωάννου Γιώργος, Η πρωτεύουσα των προσφύγων, Κέδρος, Αθήνα 1984
- ↑ See legend of the picture as published by the United States Holocaust Memorial Museum
- ↑ Aristotle A. Kallis, The Jewish Community of Salonica Under Siege: The Antisemitic Violence of the Summer of 1931, Oxford University Press, 2006
- ↑ «Networks, town twinning and partnerships»։ City of Solna։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-04-ին։ Վերցված է 2013-08-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Կալամարիա Վիքիպահեստում |
---|
- Կալամարիայի համայնքապետարանի կայքէջը (հունարեն/անգլերեն)
- Կալամարիայի մշակութային կայքէջը (հունարեն)
- Կալամարիայի պատմությունը (հունարեն)
- Կալամարիայի մասին (հունարեն) Archived 2011-08-20 at the Wayback Machine.
|