Կաթոլիկությունը Հարավաֆրիկյան Հանրապետությունում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կաթոլիկությունը Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ ՀԱՀ կաթոլիկ եկեղեցին համարվում է համաշխարհային կաթոլիկ եկեղեցու մի մասը: ՀԱՀ-ում կաթոլիկների թիվը կազմում է շուրջ 3344000 մարդ (բնակչության ընդհանուր թվի 6,2 %-ը), ըստ Կաթոլիկական հանրագիտարանի տվյալների[1], 3101000 մարդ (6,4 %) ըստ Catholic Hierarchy կայքի տվյալների[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալացի ծովագնաց Բարդուղիմեոս Դիաշն առաջին եվրոպացին էր, որ 1488 թվականին շրջանցեց Աֆրիկայի հարավային վերջավորությունը և ծովափին տեղադրեց քարե խաչ: 1501 թվականին պորտուգալացիներն այստեղ բացեցին առաջին կաթոլիկական մատուռը, իսկ 1635 թվականին առաջին կաթոլիկական եկեղեցին: Սակայն 17-րդ դարի կեսերին ՀԱՀ-ի տարածքը գաղութացվեց հոլանդացիների կողմից, որոնք հավատարիմ մնալով կալվինիզմին, Աֆրիկայի հարավից արտաքսեցին բոլոր կաթոլիկ հոգևորականներին[1]:

Կաթոլիկների երկրորդ հայտնությունը Աֆրիկայի հարավում տեղի ունեցավ միայն 19-րդ դարում: 1804 թվականին Բատավյան հանրապետությունը հայտարարեց կրոնական ազատության մասին և նույն տարում Կապի գաղութ ժամանեցին երեք կաթոլիկ հոգևորական: Նապոլեոնյան պատերազմներից հետո Կապի տարածաշրջանն անցավ Մեծ Բրիտանիայի իշխանության ներքո և 1818 թվականին ստեղծվեց Բարեհուսո հրվանդանի առաքելական առաջնորդարանը, սակայն առաջնորդարանի նստավայրը գտնվում էր Մավրիկյան կղզում: 1822 թվականին Կապստադում (Քեյփթաունում) կառուցվեց առաջին կաթոլիկ եկեղեցին[1]:

1837 թվականին Բարեհուսո հրվանդանի առաքելական առաջնորդարանից առանձնացավ Մավրիկիայի առաջնորդարանը, Դոմինիկյան միաբանության հոգևորական Պատրիկ Գրիֆտը դարձավ առաջին առաջնորդական տեղապահը, որի նստավայրը գտնվում էր Քեյփթաունում: 1847 թվականին Բարեհուսո հրվանդանի առաջնորդարանը բաժանվեց երկու մասի, արևմտյան (Քեյփթաուն քաղաքի ժամանակակից արքեպիսկոպոսություն) և արևելյան (Պորտ Ելիզաբեթ քաղաքի ժամանակակից եպիսկոպոսություն), 1850 թվականին հիմնադրվեց Նատալիայի առաքելական առաջնորդարանը (Դուբրանի ժամանակակից արքեպիսկոպոսություն), որը ղեկավարվում էր օբլատների միաբանության (OMI) հոգևորականի կողմից և սկսեց իրականացնել միսիոներական գործունեություն, զուլուսների և այլ տեղական ցեղերի մեջ: 1879 թվականից Հարավային Աֆրիկայում առաքելություն էին իրականացնում նաև ճիզվիտները[1]:

1886 թվականին Հարավային Աֆրիկայում ոսկե տենդի սկսվելուց հետո, այստեղ սկսվեց եվրոպացի վերաբնակիչների հոսք, որն էլ հանգեցրեց կաթոլիկների թվաքանակի ավելացման: 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին տարածաշրջանի տարբեր մասերում ստեղծվեցին մի շարք կաթոլիկական կառույցներ, ինչպես անգլիական, այնպես էլ բուրական: 1910 թվականին ստեղծվեց Հարավաֆրիկյան Միությունը, որը ստացավ Բրիտանական կայսրության դոմինիոնի կարգավիճակ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հարավաֆրիկյան Միությունում հաստատվեց ապարտհեյդի ռեժիմ և կտրուկ սահմանափակվեցին սևամորթ բնակչության իրավունքները: 1951 թվականին երկրում կաթոլիկ եկեղեցու կառուցվածքը լիովին բարեփոխվեց, ստեղծվեցին Բլումֆոնտեյնի, Դուրբանի, Քեյփթաունի և Պրետորիայի թեմերը և նրանց ենթակա 13 եպիսկոպոսությունները: 2007 թվականին արքեպիսկոպոսության կարգավիճակ ստացավ նաև Յոհաննեսբուրգի եպիսկոպոսությունը[3]:

1958 թվականին կազմավորվեց Կաթոլիկական եպիսկոպոսների համաժողովը[4]:

1961 թվականին երկրում անցկացված հանրաքվեից հետո, որին մասնակցում էին միայն սպիտակամորթերը, Հարավաֆրիկյան միությունը վերակազմավորվեց Հարավաֆրիկյան Հանրապետության: 1989-1994 թվականներին համաշխարհային հանրության ճնշման ներքո ապարտհեյդի ռեժիմը աստիճանաբար կազմալուծվեց: 1994 թվականին Սուրբ Աթոռի ներկայացուցչությունը վերակազմավորվեց նվիրակության, ՀԱՀ-ը և Սուրբ Աթոռը հաստատեցին լիարժեք դիվանագիտական հարաբերություններ[5]:

1995 թվականին ՀԱՀ այցելեց Հովհաննես Պողոս II պապը, որտեղ նրան ջերմորեն ընդունեց իրավապաշտպան Նելսոն Մանդելան, որը կարճ ժամանակ առաջ ընտրվել էր որպես ՀԱՀ առաջին սևամորթ նախագահ[6]: 2001 թվականին Ուիլֆրիդ Ֆոքս Նապյեն դարձավ պատմության մեջ ՀԱՀ-ից ընտրված առաջին կարդինալը[7]:

Ժամանակակից իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթոլիկները ՀԱՀ-ում կազմում են երկրորդ խոշորագույն կրոնական համայնքը երկրում, (բնակչության 6 %-ից պակաս), զիջելով գերիշխող բողոքականությանը (61 %) և գերազանցելով մուսուլմաններին (1,5 %)[1]: Երկրում գործում են 736 ծխական համայնքներ, որտեղ ծառայում են 1098 վանականներ: Կազմակերպական տեսանկյունից ծխական համայնքները միավորված են 5 արքեպիսկոպոսական թեմերի մեջ, որոնց ենթակա են 20 թեմեր, 1 առաքելական առաջնորդարան և 1 զինվորական հանձնակատար[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Южно-Африканская Республика» //Католическая энциклопедия, Т.5. М.:2013, ст. 554—558.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]