Կաթնագեղձերի ֆիբրոկիստոզ փոփոխություններ
| Կաթնագեղձերի ֆիբրոկիստոզ փոփոխություններ | |
|---|---|
Կրծքագեղձի բարորակ մանրաթելային գոյացություններ (ընդգծված են դեղին գույնով) | |
| Տեսակ | հիվանդության տեսակը և ախտանիշ կամ նշան |
| Պատճառ | Առաջին դաշտան վաղ տարիքում, մեծ տարիքում երեխա ունենալը, երեխա չունենալը |
| Հիվանդության ախտանշաններ | Կրծքագեղձի ցավ, կրծքագեղձի կիստաներ, կրծքագեղձի ուռուցքներ |
| Բժշկական մասնագիտություն | Գինեկոլոգիա |
| Բուժում | Բնակչության կրթություն վիճակի բարձրացում, հարմարավետ կրծկալի, ցավազրկող դեղամիջոցներ |
Կաթնագեղձերի ֆիբրոկիստոզ փոփոխություններ, կաթնագեղձերի վիճակ, որի դեպքում կարող են դիտվել ցավ, կաթնագեղձի կիստաներ և շոշափելի գոյացություններ[1]: Նմանատիպ կաթնագեղձերը հաճախ նկարագրվում են որպես «կոշտուկավոր» կամ «խմորանման» կառուցվածքով[2]: Ախտանշանները կարող են սրվել դաշտանային ցիկլի որոշ փուլերում՝ հորմոնային խթանման հետևանքով[1]: Սրանք կաթնագեղձերի նորմալ փոփոխություններ են և կապված չեն քաղցկեղի հետ[3]:
Ռիսկի գործոններն են առաջին դաշտանի վաղ սկիզբը, ինչպես նաև երեխաներ ունենալը ուշ տարիքում կամ ընդհանրապես չունենալը[3]: Ֆիբրոկիստոզ փոփոխությունները հիվանդություն չեն, այլ արտացոլում են կաթնագեղձերի նորմալ ֆիզիոլոգիական փոփոխությունները Ախտորոշումը հիմնված է հիմնականում կաթնագեղձի քաղցկեղի բացառման վրա[1]: Ֆիբրոկիստոզ փոփոխությունները ներառում են ֆիբրոադենոմաներ, ֆիբրոզ, կաթնագեղձի պապիլոմաներ[1], և ապոկրին տիպի մետապլազիաներ[4]:
Վարումը կարող է ներառել հիվանդի իրազեկումը տվյալ վիճակի մասին, լավ համապատասխանող կրծկալի օգտագործումը և անհրաժեշտության դեպքում ցավազրկող դեղամիջոցների կիրառումը[1]: Որոշ դեպքերում ցավի նվազեցման համար կարող են կիրառվել դանազոլ կամ տամոքսիֆեն[1]: Ենթադրվում է, որ կանանց մինչև 60%-ը կյանքի ընթացքում ունենում է այս վիճակը[2], առավել հաճախ՝ 30–50 տարեկան հասակում[1]:
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրծքագեղձի ֆիբրոկիստոզ հիվանդության փոփոխությունները բնութագրվում են ֆիբրոզ հյուսվածքի և կրծքագեղձերում գնդաձև, քարի պնդության ամրություն ունեցող կառուցվածքի առաջացմամբ: Այս կոշտուկները ունեն հարթ մակերես և լավ սահմանագծված եզրեր, ազատ շարժունակ են հարակից հյուսվածքների նկատմամբ։ Երբեմն դրանք կարող են դժվար տեսանելի լինել կաթնագեղձի ոչ կանոնավոր ձևերի պատճառով, որոնք կապված են այս վիճակի հետ։ Հաճախ կոշտուկները գտնվում են կաթնագեղձի վերին, արտաքին հատվածներում (թևատակին մոտ), բայց կարող են հայտնվել ամբողջ կաթնագեղձում։ Կանայք, ովքեր ունեն ֆիբրոկիստոզ փոփոխություններ, կարող են զգալ անընդհատ կամ ժամանակավորապես առաջացող ցավ կամ կաթնագեղձերի զգայունություն, որը կապված է շրջակա հյուսվածքի ժամանակավոր այտուցի հետ։ Կաթնագեղձերն ու պտուկները կարող են լինել զգայուն կամ քորի զգացողություն ունենալ։
Ախտանշանները հաճախ ունենում են սեզոնային բնույթ և կապված են դաշտանային ցիկլի հետ։ Ախտանիշները առավելապես արտահայտվում են դաշտանի նախօրեին կամ նախորդ շաբաթներին և հետո թուլանում են։ Սրացման շրջանում կաթնագեղձերը կարող են զգացվել լցված, ծանր, այտուցված և հպման նկատմամբ զգայուն։ Կաթով կերակրելու հետ կապված բարդություններ չեն հայտնաբերվել։
Ախտաֆիզիոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս վիճակի հիմնական մեխանիզմը լիովին հայտնի չէ, սակայն հայտնի է, որ այն կապված է հորմոնների մակարդակի տատանումների հետ։ Վիճակը սովորաբար թուլանում է դաշտանադադարից հետո և խիստ կապված է դաշտանային ցիկլի հետ։ Հորմոնալ փոխարինող թերապիայով հետդաշտանային կանայք նույնպես գանգատվել են ֆիբրոկիստոզ փոփոխությունների ախտանիշների վերաբերյալ, ինչը ցույց է տալիս, որ հորմոնները կարող են ունենալ կարևոր դեր:
Այս վիճակը կուտակային գործընթաց է, մասնակիորեն առաջացած կանանց դաշտանային ցիկլի նորմալ հորմոնալ փոփոխություններից։ Հիմնական հորմոնները ներառում են էստրոգենը, պրոգեստերոնը և պրոլակտինը։
Այս հորմոնները ուղղակիորեն ազդում են կաթնագեղձի հյուսվածքների վրա՝ նպաստելով բջիջների աճին և բազմացմանը[6]: Այլ հորմոններ, ինչպիսիք են թիրեոտրոպ հորմոնը (TSH), ինսուլինը, աճի հորմոնը, ինչպես նաև աճի գործոնները, օրինակ՝ հյուսվածքային աճի գործոն (TGF-β), ունեն թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի ազդեցություն՝ ուժեղացնելով կամ կարգավորելով բջիջների աճը։ Քրոնիկ հորմոնալ տատանումները տարիների ընթացքում հանգեցնում են փոքր կիստաների և/կամ կոշտ կամ ֆիբրոզային հյուսվածքի ձևավորմանը։ 30 տարեկանից հետո կարող են առաջանալ մի շարք փոքր կիստաներ և կաթնագեղձերի ցավ։ Մեծ կիստաներ սովորաբար չեն հայտնվում մինչև 35 տարեկանը[7]: Ժամանակի ընթացքում, ենթադրաբար անոմալ աճի ազդակներով պայմնաավորված, այդ գոյացությունները կարող են կուտակել էպիգենետիկ, գենետիկ և կարիոտիպային փոփոխությունների, ինչպիսիք են հորմոնալ ռեցեպտորների փոփոխված արտահայտությունը և հետերոզիգոտության կորուստը։
Կաթնագեղձերի ֆիբրոկիստոզ փոփոխությունների մի քանի տարբերակներ կարող են տարբերվել պատճառով և գենետիկ նախահակումով։ Ադենոզը(կրծքագեղձի լայնացած բլթակներ) վերաբերում է լոբուլյար միավորների ոչ նորմալ քանակին և խտությանը, մինչդեռ այլ գոյացությունները՝ հիմնականում ծագում են ծորանային էպիթելից։
Կան տվյալներ, որ յոդի պակասը նպաստում է ֆիբրոկիստոզ փոփոխություններին՝ բարձրացնելով կաթնագեղձի հյուսվածքների զգայունությունը էստրոգենի նկատմամբ[8][9][10][11]:
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա բացառման ախտորոշում է, որը հիմնականում կատարվում է կլինիկական պատկերի հիման վրա՝ կրծքագեղձի քաղցկեղը բացառելուց հետո: Պտուկներից հեղուկի ասպիրացիան կարող է օգտագործվել որպես կիստայի տեսակի դասակարգման մեթոդ (և որոշ չափով բարելավել կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի կանխատեսումը), բայց գործնականում հազվադեպ է օգտագործվում: Բիոպսիան կամ բարակ ասեղային ասպիրացիան հազվադեպ են կիրառվում[12]:
Կրծքագեղձի ֆիբրոկիստոզ հիվանդությունը հիմնականում ախտորոշվում է ախտանիշների, կրծքագեղձի կլինիկական հետազոտությունների և ֆիզիկական հետազոտությունների հիման վրա: Այս հետազոտության ընթացքում բժիշկը փնտրում է կրծքագեղձի անսովոր հատվածները՝ ինչպես վիզուալ կերպով, այնպես էլ ձեռքով: Բացի այդ, հետազոտվում են անութային և ստորին պարանոցային հատվածներում գտնվող ավշային հանգույցները: Ախտորոշման գործընթացում օգտակար է նաև ամբողջական և ճշգրիտ բժշկական անամնեզը: Եթե հիվանդի բժշկական պատմությունը և ֆիզիկական հետազոտության արդյունքները համապատասխանում են կրծքագեղձի նորմալ փոփոխություններին, ապա լրացուցիչ հետազոտությունների կարիք չկա. հակառակ դեպքում հիվանդին կխնդրվի մի քանի շաբաթ անց վերադառնալ վերագնահատման համար[13]: Կանայք կարող են կրծքագեղձերում ուռուցքներ հայտնաբերել ինքնազննման ժամանակ. եթե դա տեղի ունենա, խորհուրդ է տրվում անմիջապես այցելել բժշկի:
Պատկերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպեսզի պարզվի, թե արդյոք ուռուցքը կիստա է, թե ոչ, կարող են իրականացվել մի քանի պատկերագրական թեստեր, որոնք կարող են ներառել մամոգրաֆիան, ռենտգենյան հետազոտությունը, ՄՌՏ և ուլտրաձայնային հետազոտություններ: Մամոգրաֆիան սովորաբար առաջին պատկերագրական թեստն է, որը նշանակվում է, երբ կրծքագեղձի կլինիկական հետազոտության ընթացքում հայտնաբերվում են անսովոր փոփոխություններ: Ախտորոշիչ մամոգրաֆիան բաղկացած է ռենտգենյան մի շարքից, որոնք ապահովում են կրծքագեղձի հատվածների հստակ և կոնկրետ պատկերացումը:
Ուլտրաձայնային և ՄՌՏ հետազոտությունները սովորաբար կատարվում են մամոգրաֆիայի հետ համատեղ, քանի որ դրանք տալիս են կրծքագեղձի հստակ պատկերներ, որոնք հստակորեն տարբերակում են պինդ զանգվածները և հեղուկով լցված կրծքագեղձի կիստաները: Դրանք կարող են ավելի լավ գնահատել խիտ կրծքագեղձի հյուսվածքը, հատկապես 30 տարեկանից փոքր երիտասարդ հիվանդների մոտ:
Բիոպսիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրծքագեղձի բիոպսիան հետազոտություն է, որն օգտագործվում է կասկածելի ախտորոշումը հաստատելու համար միայն այն ժամանակ, երբ արդեն իրականացվել են պատկերագրական հետազոտությունները, որոնք բացահայտել են անսովոր տեսք ունեցող հատվածներ: Գործընթացը կրծքագեղձի հյուսվածքի նմուշի վերցումն է, որը այնուհետև պաթոլոգը ուսումնասիրում է մանրադիտակի տակ: Այսպիսով հյուսվածքի նմուշը վերլուծող մասնագետը կկարողանա եզրակացնել, թե արդյոք կրծքագեղձի փոփոխությունները բարորակ են, թե չարորակ:
Կրծքագեղձի բիոպսիայի համար կան չորս հիմնական տեսակի միջամտություններ, որոնք կարող են իրականացվել՝ ներառյալ բարակ ասեղային, միջուկային ասեղային, ստերեոտաքսիկ բիոպսիան և վիրաբուժական մոտեցումը: Բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիան սովորաբար նշանակվում է, երբ բժիշկը գրեթե վստահ է, որ ուռուցքը կիստա է: Այս հետազոտությունը սովորաբար կատարվում է ուլտրաձայնային հետազոտության հետ համատեղ, որը օգտակար է ասեղը փոքր կամ դժվար գտնվող ուռուցքի մեջ ուղղորդելու համար: Գործընթացը բաղկացած է կրծքագեղձի հյուսվածքի մեջ բարակ ասեղի մտցնելուց, մինչ ուռուցքի շոշափվելը և երևալը ուլտրաձայնային ալիքների տակ:
Միջուկային ասեղային բիոպսիան սովորաբար կատարվում է տեղային անզգայացման ներքո և բժշկի սենյակում: Այս պրոցեդուրայում օգտագործվող ասեղը մի փոքր ավելի մեծ է, քան բարակ ասեղային բիոպսիայի ժամանակ օգտագործվողը, քանի որ պրոցեդուրան նախատեսված է հյուսվածքի փոքր գլան հեռացնելու համար, որը կուղարկվի լաբորատորիա հետագա հետազոտության համար:
Կրծքագեղձի բիոպսիայի ավելի նոր տեսակ է ստերեոտաքսիկ բիոպսիան, որը հիմնված է եռաչափ ռենտգենյան հետազոտության վրա՝ չշոշափելի զանգվածի ասեղը ուղղորդելու համար: Բիոպսիան կատարվում է նմանատիպ եղանակով՝ ասեղ օգտագործելով հյուսվածքի նմուշը վերցնելու համար, բայց կրծքագեղձի որոշակի հատվածի հայտնաբերումը կատարվում է կրծքագեղձը ռենտգենյան հետազոտելով երկու տարբեր անկյուններից: Վիրաբուժական բիոպսիան կատարվում է ամբողջ ուռուցքը կամ դրա մի մասը հեռացնելու համար: Այն կարող է ցավոտ լինել և կատարվում է տեղային անզգայացմամբ:
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիբրոկիստոզ փոփոխություններ ունեցող, բայց ասիմպտոմատիկ կանանց մեծ մասը բուժման կարիք չունի. կարող է խորհուրդ տրվել ավելի մանրակրկիտ հետազոտությունը[14]: Այս վիճակի համար լայնորեն ընդունված բուժման կամ կանխարգելման ռազմավարություն չկա: Երբ հիվանդը ախտանիշներ ունի, բուժումը կարող է անհրաժեշտ լինել: Նույն ուղեցույցներին են հետևում, ինչ ցիկլիկ կրծքային ցավի բուժման համար: Դեռևս վիճելի է, թե արդյոք կրծքագեղձի բարորակ հիվանդությունները բարելավվում են, թե վատթարանում են օրալ հակաբեղմնավորիչների կամ հորմոնալ փոխարինող թերապիայի օգտագործման դեպքում[15]:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կրծքագեղձի ֆիբրոկիստոզ փոփոխությունները կարող են բարելավվել սննդակարգում փոփոխություններ կատարելով (հատկապես՝ կրճատելով կոֆեինի և շոկոլադում կամ թեյում պարունակվող մեթիլքսանտինների օգտագործումը) և վիտամինային հավելումներ օգտագործել[16]: Նախնական ապացույցները ցույց են տվել յոդի հավելումների օգտակար ազդեցությունը կրծքագեղձի ֆիբրոկիստոզ փոփոխություններ ունեցող կանանց մոտ[8][17][18]:
Կանխատեսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս վիճակի հետ սովորաբար անբարենպաստ կողմնակի ազդեցություններ չկան։ Գրեթե բոլոր դեպքերում այն անհետանում է դաշտանադադարից հետո։ Հնարավոր բարդության պատճառ է հանդիսանում, որ քաղցկեղային ուռուցքները կարող են ավելի դժվար լինել հայտնաբերելու ֆիբրոկիստոզ փոփոխություններ ունեցող կանանց։
Կրծքագեղձի քաղցկեղի ռիսկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը բարձր է վնասվածքների որոշակի մասում: Բացառությամբ կրծքագեղձի քաղցկեղով ընտանեկան պատմություն ունեցող մարդկանց, որտեղ ռիսկը կրկնակի է, ոչ պրոլիֆերատիվ վնասվածքները բարձր ռիսկ չունեն: Պրոլիֆերատիվ վնասվածքները ախտահարման կրկնակի ռիսկ ունեն. մասնավորապես՝ ատիպիկ հիպերպլազիան, որը կապված է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի բարձրացման հետ[19]: Ատիպիկ հիպերպլազիան լինում է երկու տեսակի՝ բլթային և ծորանային։ Բլթային տեսակը նպաստում է քաղցկեղի առաջացման մոտավորապես հինգ անգամ ավելի բարձր ռիսկի հետ, հատկապես բարձր հարաբերական ռիսկի հետ նախադաշտանադադարային շրջանում գտնվող կանանց մոտ։ Ատիպիկ ծորանային հիպերպլազիան առաջացման ռիսկը 2.4 անգամ ավելի անգամ է[20]: Ի հակադրություն սրա, «Նյու Ինգլենդ ամսագրի բժշկական հոդվածում»[21] նշվում է, որ կրծքագեղձի քաղցկեղի ընտանեկան պատմություն ունեցող կանանց մոտ ապագայում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը մոտավորապես կրկնապատկվում է՝ անկախ հյուսվածաբանական վիճակից։ Հոդվածում նաև նշվում է. «Կոհորտի համար կրծքագեղձի քաղցկեղի հարաբերական ռիսկը կազմել է 1.56 (95 տոկոս վստահության միջակայք, 1.45-ից 1.68), և այս աճող ռիսկը պահպանվել է բիոպսիայից հետո առնվազն 25 տարի։ Ատիպիայի հետ կապված հարաբերական ռիսկը կազմել է 4.24 (95 տոկոս վստահության միջակայք, 3.26-ից 5.41), համեմատած ատիպիա չունեցող պրոլիֆերատիվ փոփոխությունների 1.88 (95 տոկոս վստահության միջակայք, 1.66-ից 2.12) և ոչ պրոլիֆերատիվ վնասվածքների 1.27 (95 տոկոս վստահության միջակայք, 1.15-ից 1.41) հարաբերական ռիսկի հետ։ 4808 կանանց համար հասանելի կրծքագեղձի քաղցկեղի ընտանեկան անամնեզի ուժգնությունը ռիսկի գործոն էր, որը անկախ էր հյուսվածաբանական արդյունքներից։ Ընտանեկան անամնեզ չունեցող և ոչ պրոլիֆերատիվ արդյունքներ չունեցող կանանց մոտ ռիսկի աճ չի հայտնաբերվել։ Սկզբնական բիոպսիայից հետո առաջին 10 տարիների ընթացքում նույն կրծքագեղձում քաղցկեղի դեպքերի ավելացում է գրանցվել, հատկապես այն կանանց մոտ, ովքեր ունեցել են ատիպիա»։
Լավ հասկանալի չէ՝ արդյոք վնասվածքները կրծքագեղձի քաղցկեղի նախորդներ են, թե՞ միայն բարձրացված ռիսկի ցուցիչները։ Վնասվածքների մեծ մասի դեպքում կրծքագեղձի քաղցկեղ զարգացնելու հավանականությունը գրեթե նույնն է ախտահարված և չախտահարված կրծքագեղձերում (կողքից), ինչը վկայում է միայն ռիսկի գործոնների համընկնման մասին։ Ատիպիկ բլթային հիպերպլազիայի դեպքում կրծքագեղձի միակողմանի քաղցկեղի բարձր հաճախականություն կա, ինչը վկայում է հնարավոր ուղղակի քաղցկեղածին կապի մասին։[22]
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականության մեջ կանանց մոտ ֆիբրոկիստոզ կրծքագեղձի փոփոխությունների տարածվածության գնահատականները կյանքի ընթացքում լայնորեն տարբերվում են՝ տատանվելով 30-ից 60%-ի սահմաններում[23] ՝ բոլոր կանանց մոտ 50-ից 60%-ի[24] և մոտ 60-ից 75%-ի սահմաններում[25]:
Այս վիճակն առավել տարածված է 30-ից 50 տարեկան կանանց շրջանում[25]:
Տերմինաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ICD-10-ում այս վիճակը կոչվում է դիֆուզ կիստոզ մաստոպաթիա, կամ, եթե կա էպիթելային պրոլիֆերացիա, կրծքագեղձի ֆիբրոսկլերոզ[26]: Վիճակի այլ անվանումներից են քրոնիկ կիստոզ մաստիտը, ֆիբրոկիստոզ մաստոպաթիան և կրծքագեղձի դիսպլազիան[27]: Վիճակը նաև անվանվել է մի քանի մարդկանց անունով (տե՛ս համանունները ստորև): Քանի որ այն շատ տարածված խանգարում է, որոշ հեղինակներ պնդում են, որ այն չպետք է հիվանդություն համարվի[28], մինչդեռ մյուսները կարծում են, որ այն համապատասխանում է հիվանդության չափանիշներին: Այն մաստիտի (կրծքագեղձի բորբոքում) դասական ձև չէ[29]:
Էպոնիմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հիվանդությունը պատմականորեն անվանվել է նաև Բլադգուդի հիվանդություն, Կուպերի հիվանդություն (1-ին բարոնետ սըր Աստլի Պաստոն Կուպերի անունով), Ֆոկասի հիվանդություն, Ռեկլյուսի հիվանդություն և Ռեկլյուսի համախտանիշ (Փոլ Ռեկլյուսի անունով), Ռեկլյուս-Շիմելբուշի հիվանդություն, Շիմելբուշի հիվանդություն և Տիլո-Ֆոկասի հիվանդություն[30]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 Ferri, Fred F. (2018). Ferri's Clinical Advisor 2019: 5 Books in 1 (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 548. ISBN 9780323550765.
- 1 2 Santen, RJ; Mansel, R (2005 թ․ հուլիսի 21). «Benign breast disorders». The New England Journal of Medicine. 353 (3): 275–85. doi:10.1056/NEJMra035692. PMID 16034013. S2CID 438770.
- 1 2 «Breast Masses (Breast Lumps)». Merck Manuals Professional Edition (կանադական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Carlos C. Diez Freire, M.D., Shahla Masood, M.D. «Apocrine metaplasia». Pathology Outlines.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) Last author update: 28 May 2020. - ↑ Image by Mikael Häggström, MD. Reference for findings: Carlos C. Diez Freire, M.D., Shahla Masood, M.D. «Apocrine metaplasia». Pathology Outlines.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) Last author update: 28 May 2020. - ↑ «Fibrocystic Breast Condition».2010/04/13, MedicineNet.com
- ↑ «Fibrocystic Breast Condition». Արխիվացված է օրիգինալից 2010-02-18-ին. Վերցված է 2010-04-13-ին.2010/04/13
- 1 2 Cann, Stephen A.; van Netten, Johannes P.; van Netten, Christiaan (2000). «Hypothesis: iodine, selenium and the development of breast cancer». Cancer Causes and Control (review). 11 (2): 121–127. doi:10.1023/A:1008925301459. ISSN 0957-5243. PMID 10710195. S2CID 2665461.
- ↑ Joseph E. Pizzorno; Michael T. Murray (2012 թ․ սեպտեմբերի 14). Textbook of Natural Medicine. Elsevier Health Sciences. էջ 1371. ISBN 978-1-4377-2333-5.
- ↑ Venturi, S. (2001). «Is there a role for iodine in breast diseases?». The Breast. 10 (5): 379–382. doi:10.1054/brst.2000.0267. PMID 14965610.
- ↑ Aceves, C.; Anguiano, B.; Delgado, G. (2005). «Is iodine a gatekeeper of the integrity of the mammary gland?». Journal of Mammary Gland Biology and Neoplasia. 10 (2): 189–196. doi:10.1007/s10911-005-5401-5. PMID 16025225. S2CID 16838840.
- ↑ Vaidyanathan, L.; Barnard, K.; Elnicki, D M. (2002 թ․ մայիս). «Benign Breast Disease: When To Treat, When To Reassure, When To Refer». Cleveland Clinic Journal of Medicine. 69 (5): 424–439. doi:10.3949/ccjm.69.5.425. PMID 12022387.
- ↑ «Tests and diagnosis». Արխիվացված է օրիգինալից 2010-03-22-ին.2010/04/13
- ↑ «Types of non-cancerous breast conditions». Արխիվացված է օրիգինալից 2010-02-13-ին. Վերցված է 2010-04-13-ին.2010/04/13
- ↑ Gadducci A, Guerrieri ME, Genazzani AR (2012 թ․ փետրվար). «Benign breast diseases, contraception and hormone replacement therapy». Minerva Ginecologica. 64 (1): 67–74. PMID 22334232.
- ↑ Ethel Sloane, Biology of Women, Cengage Learning, 2002, p. 200-201
- ↑ «Iodine: Fact Sheet for Health Professionals». NIH. Վերցված է 2015-02-07-ին.
- ↑ Kessler JH (2004). «The effect of supraphysiologic levels of iodine on patients with cyclic mastalgia». The Breast Journal (Randomized Controlled Trial). 10 (4): 328–36. doi:10.1111/j.1075-122X.2004.21341.x. PMID 15239792. S2CID 2685253.
- ↑ Ethel Sloane, Biology of Women, Cengage Learning, 2002, p. 200
- ↑ Marshall, LM; Hunter, DJ; Connolly, JL; Schnitt, SJ; Byrne, C; London, SJ; Colditz, GA (1997). «Risk of breast cancer associated with atypical hyperplasia of lobular and ductal types». Cancer Epidemiology, Biomarkers & Prevention. 6 (5): 297–301. PMID 9149887.
- ↑ Hartmann, L. C.; Sellers, T. A.; Frost, M. H.; Lingle, W. L.; Degnim, A. C.; Ghosh, K; Vierkant, R. A.; Maloney, S. D.; Pankratz, V. S.; Hillman, D. W.; Suman, V. J.; Johnson, J; Blake, C; Tlsty, T; Vachon, C. M.; Melton, Lj; Visscher, D. W. (2005). «Benign breast disease and the risk of breast cancer». New England Journal of Medicine. 353 (3): 229–37. doi:10.1056/NEJMoa044383. PMID 16034008.
- ↑ Page, D. L.; Schuyler, P. A.; Dupont, W. D.; Jensen, R. A.; Plummer Jr, W. D.; Simpson, J. F. (2003). «Atypical lobular hyperplasia as a unilateral predictor of breast cancer risk: a retrospective cohort study». The Lancet. 361 (9352): 125–9. doi:10.1016/S0140-6736(03)12230-1. PMID 12531579. S2CID 6429291.
- ↑ Susan L. Norwoord (1990 թ․ մարտ). «Fibrocystic Breast Disease An Update and Review». Journal of Obstetric, Gynecologic, & Neonatal Nursing. 19 (2): 116–121. doi:10.1111/j.1552-6909.1990.tb01629.x. PMID 2181087.
- ↑ Kelly A. McGarry; Iris L. Tong (2012 թ․ հուլիսի 6). The 5-Minute Consult Clinical Companion to Women's Health. Lippincott Williams & Wilkins. էջ 86. ISBN 978-1-4511-1654-0.
- 1 2 Roger P. Smith (2008 թ․ դեկտեմբերի 1). Netter's Obstetrics and Gynecology. Elsevier Health Sciences. էջ 371. ISBN 978-1-4377-2137-9.
- ↑ Disorders of breast (N60-N64) in ICD-10.
- ↑ Atlantic Women’s Specialists. «Fibrocystic Breast Changes». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Santen RJ, Mansel R (2005 թ․ հուլիս). «Benign breast disorders». N. Engl. J. Med. 353 (3): 275–85. doi:10.1056/NEJMra035692. PMID 16034013. S2CID 438770.
- ↑ Gokhale, Sudheer (2009 թ․ օգոստոս). «Ultrasound Characterization of Breast Masses». Indian Journal of Radiology and Imaging. 19 (3): 242–247. doi:10.4103/0971-3026.54878. PMC 2766883. PMID 19881096.
- ↑ synd/1891 Whonamedit? կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դասակարգում | |
|---|---|
| Արտաքին աղբյուրներ |