Կազմակերպված կապիտալիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կազմակերպված կապիտալիզմ, տեսություն, ըստ որի՝ արտադրամիջոցների մասնավոր սեփականության պայմաններում կապիտալիստական մոնոպոլիաներն ու պետությունը կարող են կազմակերպել, պլանավորել տնտեսությունը և վերացնել մրցակցությունը, արտադրության անարխիան, տնտեսական ճգնաժամերը։

Մշակել է Ռ. Հիլֆերդինգը, լայնորեն տարածվել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ կապիտալիզմի ժամանակավոր մասնակի կայունացման շրջանում։ 20-րդ դարի 2-րդ կեսին «Կազմակերպված կապիտալիզմ» բազմաթիվ տարբերակներով («պլանային» կամ «կարգավորվող» կապիտալիզմ, «անճգնաժամ» կապիտալիզմ և այլն) քարոզում էին բուրժուական տնտեսագետներն ու ռեֆորմիստները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 157 CC-BY-SA-icon-80x15.png