Կազմակերպության ռազմավարության մշակում
| Ուշադրություն։ Այս հոդվածը «փակ» է, այսինքն այս հոդվածից (գրեթե) ոչ մի հոդվածի հղում չի կատարվում։ Դուք կարող եք օգնել՝ փնտրելով այն հոդվածները, որոնց հետ առնչություն ունի այս հոդվածը և տեղադրել այս հոդվածում հղումներ։ (օգտագործել հուշումներ։) |
Կազմակերպության ռազմավարության մշակումը կոլեկտիվ միասնական տերմին է, որը ներառում է ընկերության տարբեր ասպեկտներ, ապահովում է ընկերության կենսունակությունը:Դրված նպատակներին հասնելու միասնական միջոցառումներ են, մշակված կանոններով և ընթացակարգերով։
Ռազմավարության մշակման կանոնները և գործընթացները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպության ռազմավարական կառավարման մեջ կարևորվում են կանոնները, որոնք սահմանում են ռազմավարության մշակման ընթացակարգը, գործընթացը։ Կանոնները կիրառվում են լայն և նեղ, սահմանափակ իմաստով, որոնք ուղղված են կազմակերպության տարբեր ֆունկցիաների իրականացմանը։ Կանոնները կազմակերպությունում գործունեության և վարքականոների սահմանագիծ հաստատող փաստաթուղթ է, որը ուղղորդում է կազմակերպության ռազմավարության իրականացմանը։ Որոշ կանոններ երկարակյաց կիրառություն ունեն, որոշն էլ սահմանվում են` որոշակի ռազմավարություն իրականացնելու, կամ որևէ նպատակ իրականացնելու համար։ Գործընթացը ի տարբերություն կանոնների, գործունեություն է, որը անհրաժեշտ է կիրառել հատուկ, կոնկրետ իրավիճակում։ Կանոնները և գործընթացները նվազեցնում են աշխատակիցների գործունեության ազատությունը, ուղղորդելով նրանց նշված ուղղով։ Լավ մշակված կանոնները և գործընթացները չեն խոչընդոտի աշխատակիցների աշխատանքը, այլ հնարավորություն կտան խնդիրների բարեհաջող հաղթահարման հնարավորություն։
Ռազմավարական բուրգի կառուցումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռազմավարությունը, որոշումն է այն բանի` թե ինչպես կազմակերպությունը ձևափոխել, զարգացնել այն վիճակից, որում այն գտնվում է, դեպի այն մակարդակին, որին այն ձգտում է հասնել, և այն ռեսուրսները, որոնց միջոցով հնարավոր է հասնել ցանկալի արդյունքին։ Ռազմավարական բուրգի կառուցումը ոչ միայն բարձրագույն ղեկավարության խնդիրն է, այլ նաև` կորպորատիվ ղեկավարության, տնտեսական ստորաբաժանումների ղեկավարների, ֆինանսների բաժնի, մարքեթինգի, վաճառքի, աշխատանքային ռեսուրսների բաժինների, և այլն։
Ռազմավարության գործոնների ձևավորումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպության ռազմավարության վրա ազդեցություն ունեն մի շարք գործոններ։ Այդ գործոնների փոխկապվածությունը յուրաքանչյուր ոլորտի և կազմակերպւթյան համար տարբեր ազդեցություն ունի և այն ժամանակի ընթացքում փոփոխվում է։ Գործոնները, որոնք որոշում են ռազմավարությունը, որպես կանոն մեկը մյուսից տարբեր են, դրա համար մենեջերները միշտ պետք է գնահատեն ներքին և արտաքին գործոնների ամբողջությունը, մինչև այս կամ այն ռազմավարության ընտրությունը[1]։
Ռազմավարության մշակաման հիմնական գործոնները հետևյալն են`
- Սեգմենտի գրավչությունը և մրցակցային պայմանները։
- Յուրահատուկ շուկայական հնարավորությունները և վտանգները։
- Կազմակերպության ուժեղ և թույլ կողմերը, նրա մրցակցային հնարավորությունները։
- Անձնական էմոցիաները, բիզնեսի փիլիսոփայությունը և մենեջերի բարոյական հայացքները, արժեքները։
- Կազմակերպության արժեքները և կուլտուրան։
Արդյունավետ ռազմավարության մշակելու համար անհրաժեշտ պայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպեսզի ռազմավարությունը լինի արդյունավետ, պետք է մշակման ընթացքում հաշվի առնել որոշակի պայմաններ, որոնց թվին կարելի է դասել[2] `
- Ոազմավարական նպատակների հստակ սահմանում։ Եթե կազմակերպությունը չգիտի, թե ինչի է ուզում հասնել, ապա անհիմն կլինի, որևէ ռազմավարության մշակումը։ Ռազմավարական նպատակները պետք է հստակ և հասկանալի լինեն բոլոր ստորաբաժանումների և մասնաճյուղերի համար։
- Ռազմավարությունը արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե աշխատակիցների` հետաքրքրությունները, արժեքները, համընկնեն, համապատասխանեն նրանց դերերին, և նրանք հետաքրքրված են իրենց կազմակերպության հաջողությամբ։
- Ռազմավարությունը պետք է լինի ճկուն, հնարավորություն ունենա արտաքին միջավայրի վրա ազդելու, օրինակ` մրցակիցների վրա անակնկալ հարձակումը, որոնք կբերեն կազմակերպության մրցունակության ամրապնդման։
- Ռազմավարությունը արդյունավետ կլինի այն դեպքում, երբ այն ապահովի կազմակերպության դիրքերը։ Կազմակերպությունը պետք է մշակի վստահելի պաշտպանական համակարգ, մրցակիցների հարձակումներից պաշտպանվելու համար։
Ռազմավարության մշակման փուլերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռազմավարության մշակման գործընթացը բաղկացած է մի քանի փոխկապակցված փուլերից, այդ փուլերում հաշվի են առնվում կազմակերպության ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունները և վտանգները, նրա գործունեության ոլորտի առանձնահատկությունները, մի շարք այլ գործոններ, որոնք անհրաժեշտ են վերլուծության ենթարկել ռազմավարության մշակելիս[3]։
Ռազմավարության մշակման առաջին փուլը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս փուլում բազմակողմանի վերլուծության է ենթարկվում կազմակերպության ներքին միջավայրը, որի արդյունքում բացահայտվում են նրա ուժեղ և թույլ կողմերը, գնահատվում են ռեսուրսներով ապահովման հնարավորությունները, որոնք ուղղված են դրված նպատակներին հասնալուն։ Այս փուլում իրականացվում է մակրո և միկրո միջավայրի վերլուծությունը։ Ռիսկերի գնահատում կապված նոր հնարավորությունների և վտանգների հետ։ Ռազմավարության ապագա արդյունավետությունը կապված է այս փուլում մանրազնին ուսումնասիրությունից։ Օպտիմալ ռազմավարության իմաստը կայանում է երեք շրջանակներից և դրանց հատման սահմանների մեծությունից։
Նկ. 1 Նպատակների, ռեսուրսների և շուկայական հնարավորությունների հարաբերությունները[4]

Ռազմավարության մշակման երկրորդ փուլը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռազմավարության երկրորդ փուլում ձևավորվում են ռազմավարական այլընտրանքները, հաշվի առնելով արտաքին միջավայրի տարբեր իրավիճակներ, կազմակերպության ռեսուրսները և ռազմավարական նպատակները։ Այլընտրանքները կաարող են լինել շատ, բայց պրակտիկորեն դրանք սահմանափակվում են, կազմակերպության իրական հնարավորություններով, կազմակերպության տնտեսական զարգացման մակարդակով, ֆինանսական միջոցներրի առկայությամբ, որակավորված մասնագետներով, ընկերության կազմակերպական կուլտուրայով ։ Այս փուլում այլընտրանքներից ընտրվում են այն ռազմավարությունները, որոնք գտնվում են երեք շրջանների հատման սահմանների մեջ։ Եթե, օրինակ` կազմակերպության ռազմավարական նպատակն է շուկայի աշխարհագրական ընդլայնումը և դրա հետ մեկտեղ յուրաքանչյուր շուկայում իր մասնաբաժինը ունենալ, ապա հնարավոր շուկաներում, որոնց պահանջները ֆիրման պատրաստ է բավարարել, օգտագործելով ունեցած ռեսուրսները, գնահատման ժամանակ որպես այլընտրանք կընտրվեն միայն այն շուկաները, որտեղ հնարավոր կլինի հասնել նշված վաճառքի ծավալներին։
Ռազմավարության մշակման երրորդ փուլը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երրորդ փուլում կատարվում է ընտրված ռազմավարությունների այլընտրանքների գնահատում։ Համապատասխանելով արտաքին միջավայրին, կազմակերպության նպատակներին և ռեսուրսներին, այլընտրանքային ռազմավարությունը չպետք է հակասի կազմակերպության մյուս ռազմավարություններին։ Կազմակերպության ռազմավարության ընտրելիս կազմակերպությունում հակասություններ են լինում 3-ք խումբ ուղիներով` երկարաժամկետ և կարճաժամկետ եկամտաբերության, վաճառքի ծավալների ցուցանիշների միջև, ներքին և արտաքին ճկունության միջև։ Ռազմավարության այլընտրանքները գնահատելիս, անհրաժեշտ է հասկանալ, արդյոք դրանք ազդում են կազմակերպության ճկունության վրա։ Փոփոխությունները, որոնք ձևավորում են ռազմավարությունը և նրա ընտրությունը, պրակտիկայում դժվար է քանակապես գնահատել դրանց փոխկապակցվածությունը, իսկ ռիսկի անորոշության մակարդակի գնահատումը բավականին դժվար է։ Իրական կյանքում կազմակերպության ռազմավարության հնարավոր ձևերը, որպես կանոն չեն բացառում մեկը մյուսին և կարող են տարբեր կերպ կոմբինացվեն։ Երրորդ փուլում կազմակերպությունները պետք է գնահատեն ձևավորված ռազմավարությունները, բոլոր ընտրված շուկաներում զարգացման հեռանկարները, թե` ինչպիսի ռեսուրսների ծախսեր են պահանջվում, որքանով են դրանք համապատասխանում կազմակերպության ռազմավարությանը, հնարավոր է արդյոք ամբողջությամբ օգտագործել կազմակերպության պոտենցիալը և կուտակած փորձը, պահանջվում է արդյոք կազմակերպության ֆունկցիոնալ և կառավարչական հնարավորությունների փոփոխություն։
Ռազմավարության մշակման չորրորդ փուլը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռազմավարության մշակման չորրորդ փուլում իրականացվում է մեկ կամ մի քանի լավագույն ռազմավարության ընտրություն, ընկերությունը ընտրում է այն շուկաները, որոնք պահանջում են ռեսուրսների քիչ օգտագործում, լայն իմաստով այն մակարդակի, որը համապատասխանում է կազմակերպության ունեցած ռեսուրսներին։ Այլընտրանքային որոշում կայացնելիս, պետք է հաշվի առնել այն փաստերը, որ հնարավոր է չբավականացնի ռեսուրսները, այդ թվում ժամանակը, բոլոր հնարավոր ձևերը մշակելու համար։ Բայցի այդ հաշվարկված մի քանի ռազմավարական այլընտրանքները կարող են անարդյունավետ լինել։ Այս դեպքում կարելի է սկսել երկու- երեք այլընտրանքներից, նրանց ամբողջական գնահատելով։ Այս մեթոդը հնարավորություն է տալիս հավաքել ավելի շատ փաստացի տվյալներ և իրական գնահատել այլընտրանքները, կենտրոնանալով մեկի վրա։ Հնարավոր է մեկ այլ մեթոդ, որում խորը մշակվում և ձևավորվում է մեկ ռազմավարության այլընտրանք, հետո երբ այն անբավարար է լինում, անցում է կատարվում մեկ այլ ռազմավարության։ Այստեղ հաշվի է առնվում, որ ընտրությունը իրականացվում է իրական կյանքում, սահմանափակ ժամանակի, ֆինանսական, մարդկային և այլ ռեսուրսների պայմաններում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Л.Г. Зайцев. М. И. Соколова Стратигический менеджмент, 134.էջ
- ↑ Репин В.В., Елифанов В.Г., Процессный подьод к управлению, моделирование бизнес-процессов.145-168էջ
- ↑ Фляйшер Крейг, Бенсуссан Бабетт. Стратегический и конкурентный анализ. Методы и средства конкурентного анализа в бизнесе. 2005 225-269 էջ
- ↑ Л.Г. Зайцев. М. И. Соколова Стратигический менеджмент, 150.էջ