Կազմակերպության կյանքի ցիկլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կազմակերպության կյանքի ցիկլը փուլերի ամբողջություն է, որոնցով անցնում է կազմակերպությունն իր կյանքի ընթացքում։

Կազմակերպության կյանքի ցիկլի ժամանակակից տեսակետի հասկացությունը։[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպությունները ծնվում են, զարգանում, հաջողությունների հասնում, թուլանում և երբեմն էլ դադարում են գոյություն ունենալուց։ Ոչ մի կազմակերպություն չի ապրում առանց փոփոխությունների։ Ղեկավարը պետք է իմանա, թե զարգացման որ փուլում է գտնվում կազմակերպությունը, որպեսզի գնահատի, թե որքանով է ընտրված կառավարման ոճը համապատասխանում զարգացման տվյալ փուլին։ Կազմակերպության կենսացիկլը կանխատեսելի փոփոխությունների համակարգ է դրությունների որոշակի հերթականությամբ, որոնք կազմակերպությունն անցնում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում։ Կազմակերպության կենսացիկլի փուլերի բաժանման տարբերակներից մեկը հետևյալն է։

  • Ձեռնարկման փուլ։ Կազմակերպությունը գտնվում է հիմնավորման փուլում, ձևակերպվում է արտադրության կենսացիկլը։ Նպատակները դեռ լիովին հստակ չեն, ստեղծագործական գործընթացն ազատ է, հաջորդ փուլին անցնելը կախված է ռեսուրսներից։
  • Կոլլեկտիվացման փուլ։ Ձևակերպվում է կազմակերպության առաքելությունը։ Հացորդակցությունը դեռ ոչ ֆորմալ բնույթ է կրում, ճշգրտվում է կազմակերպության կառուցվածքը։ *Կազմակերպության անդամները ցուցադրում են բարձր պարտավորություններ կոլլեկտիվի և կազմակերպության առջև։
  • Կառավարման ֆորմալացման փուլ։ Այս փուլում շեշտը դրվում է կայունության վրա, մշակվում են կազմակերպության կառավարման ստանդարտ գործընթացները։ Ձևավորվում են կառավարման օրգանները, մեծանում է կառավարման բարձրագույն օղակի դերը։
  • Կառուցվածքի մշակման փուլ։ Կազմակերպությունն ավելացնում է արտադրանքի թողարկումը, լայնացնում է ծառայությունների մատուցման շուկան։ Բացահայտվում են զարգացման նոր հնարավորություններ։ Մշակվում է կազմակերպական կառուցվածքը։ Որոշումների կայացման մեխանիզմը ապակենտրոնացվում է։
  • Անկման փուլ։ Արտադրանքնի նկատմամբ պահանջարկը փոխվում է, հագենում է շուկան, մրցակցային պայքարը կոշտանում է։ Ղեկավարները փնտրում են շուկայում իրենց դիրքը պահելու ճանապարհներ։ Աճում է կազմակերպության ներսում կոնֆլիկտների թիվը, ղեկավարությունը հաճախ ստանձնում են նոր անձինք, ովքեն ներմուծում են որոշումների կայացման կենտրոնացված մեխանիզմ։

Կազմակերպության կենսացիկլի այս ներկայացումը մոտեցումներից մեկն է։ Գրականության մեջ դիտարկվում են նաև կազմակերպության կենսացիկլի փուլերի ձևակերպման այլ տարբերակներ, օրինակ.

  • Մանկություն։ Սա վտանգավոր շրջան է, քանի որ անհաջողությունների ամենամեծ քանակությունը տեղի է ունենում կազմակերպության ստեղծման առաջին տարիներին։ Համաշխարհային պրակտիկայից հայտնի է, որ ոչ մեծ կազմակերպությունների մեծ մասը ստեղծման առաջին տարիներին անհաջողության է մատնվում։ Ամեն երկրորդ փոքր բիզնեսը կործանվում է առաջին երկու տարիների ընթացքում, 4-5-ը՝ գոյության 5 տարիների ընթացքում։
  • Պատանեկություն։ Այս անցումային շրջանում կազմակերպության աճը իրականացվում է չհամակարգված, թռիչքներով, կազմակերպությունը ուժ է հավաքում, իրականացվում է պլանավորում, կանխատեսում, ընդլայնվում է աշխատանքի ընդունվողների շրջանակը։

Վաղ հասունություն։ Ստորաբաժանումները սկսում են շահույթ ապահովել, ներդրվում է նորմավորումը, սկսում են ի հայտ գալ բյուրոկրատացման միտումներ, պայքար է գնում իշխանության համար։

  • Ուժերի ծաղկում։ Ընթանում է շահույթի հավասարակշիռ աճ։ Կազմակերպությունում կայունություն է տիրում, ներդրվում են նորարարություններ, պարբերաբար կատարելագործվում են բոլոր տարրերը, կառավարման անձնակազմն ունի բարձր որակավորում, աճի տեմպերն աճում են և կազմակերպությունն աստիճանաբար սկսում է գերագնահատել իր հաջողություններն ու հնարավորությունները։
  • Լրիվ հասունություն։ Եկամուտների մակարդակն ընդունելի է, սակայն աճի տեմպերը դանդաղում են։ Նախանշանները ղեկավարության կողմից ուշադրության չեն արժանանում։
  • Ծերացում։ Այս փուլը կարող է և չգալ, եթե ղեկավարությունը գիտակցի նորացման, վերակառուցման անհրաժեշտությունըԼ Մրցակիցները նվազեցնում են շուկայական նիշան։ Ծագում է բյուրոկրատական քաշքշուկ, վերահսկման համակարգն արդյունավետ չէ։ Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, ոչ պրոդուկտիվ աշխատանքը կասեցնելը հեշտ չէ։ Կազմակերպությունը կամ պետք է վորակառուցման կոշտ համակարգ ներդնի, կամ էլ աստիճանաբար կսկսի քայքայվել։ Կրկին սկսվում է պայքարը գոյատևման համար։

Նորացում/ վերակառուցում։ Կազմակերպությունները հաճախ ունակ է վերականգնվելու։ Դրա համար հարկավոր է նոր ղեկավարների թիմ՝ վերակառուցումը կազմակերպելու համար։ Այսպիսով, բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ կազմակերպությունները կենսացիկլի ընթացքում վստահորեն զարգանում են, երբ ունենում են հիմնավործված ռազմավարություն և արդյունավետ կերպով են օգտագործում ռեսուրսները, վերակառուցվում են այն ժամանակ, երբ դադարում են համապատասխանել ընտրված նպատակներին, կործանվում են, երբ ունակ չեն լինում իրագործել իրենց առաջադրանքները։