Կազմակերպական տեխնիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրասենյակային ապրանքներ

Կազմակերպական տեխնիկա, կառավարման և ինժեներատեխնիկական աշխատանքների մեքենայացման ու ավտոմատացման տեխնիկական միջոցների համալիր։ Կազմակերպման տեխնիկայի զարգացումը պայմանավորված է գիտատեխնիկայի առաջընթացով, կառավարման և դիսպետչերական համակարգերի բարդացմամբ, վերամշակվող ինֆորմացիայի ծավալի զգալի մեծացմամբ։

Կազմակերպման տեխնիկայի միջոցներից են ինֆորմացիայի վերամշակման հաշվողական մեքենաներն ու սարքավորումները (մաթեմատիկական գործիքներ և սարքեր, ինֆորմացիայի հավաքման, գրանցման և պահման սարքավորումներ, հաշվիչ-ծակատող, ստեղնավոր հաշվողական, էլեկտրոնային հաշվողական մեքենաներ), փաստաթղթեր կազմելու, պատճենահանելու և բազմացնելու սարքավորումները (գրամեքենաներ, պատճենահան և լուսաշարող մեքենաներ), միկրոնկարահանման միջոցները (պատճենահան ապարատներ, խոշորացուցիչներ, միկրոլուսապատճենները կարդալու ապարատներ), ինֆորմացիոն-փնտրիչ համակարգերը (քարտարաններ, ինֆորմացիայի փնտրման և պահման համակարգեր, լուսատախտակներ), գծագրական-կոնստրուկտորական տեխնիկան (սեղաններ, գծագրատախտակներ, մեխանիզմներ, գործիքներ և գծագրական, գրաֆիկական աշխատանքների համար անհրաժեշտ այլ հարմարանքներ), փոքր կազմակերպման տեխնիկա (մատիտներ, ինքնահոսներ, գործնական թղթերի մշակման միջոցներ, համարակալիչներ, թղթակցությունների մշակման մեքենաներ), վարչարտադրական կապի միջոցները (հեռախոսային և հեռագրական կապի սարքավորումներ, արդյունաբերական հեռուստատեսություն), աշխատատեղերի և ծառայողական շենքերի սարքավորումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 157