Կազիմիր Մալևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կազիմիր Մալեվիչից)
Կազիմիր Մալևիչ
լեհ.՝ Kazimierz Malewicz
Ի ծնեКазимир Малевич
Ծնվել էփետրվարի 11 (23), 1879[1]
ԾննդավայրԿիև, Ռուսական կայսրություն[2][3][4][…]
Վախճանվել էմայիսի 15, 1935(1935-05-15)[5][6][7][…] (56 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[8][4][9]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, նկարիչ-փորագրող, ուսուցիչ, բեմանկարիչ, հագուստ ձևագծող, գծանկարիչ, արվեստի տեսաբան, դիզայներ, վիզուալ արտիստ, արվեստագետ և մանկավարժ
Ոճսուպրեմատիզմ, ռուսական ավանգարդ և Կոնստրուկտիվիզմ
Ժանրբեմանկարչություն, գեղանկարչություն, աբստրակցիոնիզմ[3][10], նատյուրմորտ[3][10] և ֆիգուրատիվիզմ[3][10]
Թեմաներավանգարդիզմ[11], visual art activity?[11], արվեստագիտություն[11], սուպրեմատիզմ[11], Կերպարվեստ[11] և աբստրակցիոնիզմ[11]
Ուշագրավ աշխատանքներՍև քառակուսի, Սուպրեմատիկ կոմպոզիցիա, Սպիտակը սպիտակի վրա, An Englishman in Moscow? և The Knife Grinder?
ԱշակերտներԷմմա Հուրվիչ
ԱնդամակցությունՍուպրեմուս
ԱմուսինԿազիմիերա Գլեյց և Սոֆյա Ռաֆալովիչ
 Kazimir Malevich Վիքիպահեստում

Կազիմիր Սևերինովիչ Մալևիչ (ռուս.՝ Казимир Северинович Малевич, փետրվարի 11 (23), 1879[1], Կիև, Ռուսական կայսրություն[2][3][4][…] - մայիսի 15, 1935(1935-05-15)[5][6][7][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[8][4][9]), ռուս նկարիչ, ռուսական ավանգարդի դրոշակակիր, կոնստրուկտիվիտ, սուպրեմատիզմի հիմնադիր։ Ազդեցություն է ունեցել ֆրանսիական պոստիմպրեսիոնիստներից, ֆովիստներից, կուբիստներից։ Նրա աբստրակտ-սուպրեմատիկ «Սև քառակուսին սպիտակ ֆոնի վրա» կտավը համարվում է աբստրակտ արվեստի թագակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազիմիր Մալևիչը ծնվել է 1879 թվականի փետրվարի 11-ին (23) և կնքվել 1879 թվականի մարտի 1-ին (13)։ Նրա հայրը՝ Սեվերին Մալևիչը, ծառայում էր որպես կառավարիչ շաքարի արտադրությամբ զբաղվող հայտնի արդյունաբերող Նիկոլայ Տերեշենկոյի մոտ, մայրը՝ Լյուդվիգա Ալեքսանդրի Գալինովսկայան, եղել է տնային տնտեսուհի, և նրանց պսակադրությունը տեղի է ունեցել Կիևում 1878 թվականի փետրվարի 26-ին։

Ծագումով նրանք լեհեր էին, և նրանց ընտանիքում ծնվում են 14 երեխաներ, սակայն հասուն տարիքի են հասնում միայն 9-ը՝ 5 տղա և 4 աղջիկ։ Կազիմիրը նրանց ընտանիքի առաջնեկն էր։ Մալևիչների ընտանիքը համարվում էր լեհական ընտանիք, խոսում էին լեհերեն։ Ժամանակակիցները նրան համարում են լեհ, ինքը նույնպես իրեն համարում էր լեհ, սակայն 1920 թվականի ինչ-որ անկետաներում Մալևիչը իր ազգությունը գրել է «ուկրաինացի», ինչպես նաև որոշ աղբյուրներում փնտրում են նրա հոր մոտ բելառուսական արմատներ։

Սև քառակուսի, 1915

Կազիմիրի մանկությունն անցել է ուկրաինական գյուղում։ Մինչև 12 տարեկանը Մոևկայում, Յամպոլի շրջան, Պոդոլսկայա նահանգում, այնուհետև Պարխոմովկայում, Վոլչոկում, Բելոպոլիեում, հետագա 17 տարիների ընթացքում նա հիմնականում մնաց Կոնոտոպում։ 1895 թվականին նա սովորում է Կիևի Ն. Ի. Մուրաշկոյի նկարչական դպրոցում Ն.Կ.Պիմոնենկոյի մոտ։

1896 թվականին Մալևիչների ընտանիքը տեղափոխվել է Կուրսկ քաղաք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]