Կազեկրայներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կազեկրայներ
Կազեկրայներ նրբերշիկ քաղցր մանանեխով և պեպերոնիով
ԵնթատեսակCarniolan sausage?
 Käsekrainer Վիքիպահեստում

Կազեկրայներ (գերմ.՝ Käsekrainer), ավստրիական ապխտած նրբերշիկ` խոզի խոշոր աղացած մսից և 10-20 % պանրի (էմենտալ) պարունակությամբ։ Կեզեկրայները սովորաբար մատուցում են մանր կտրտած կտորներով մանանեխի և սովորական կծվիչի հետ։ Կրայների կամ կրանսկի երշիկի տարատեսակ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղադրատոմսի հեղինակը մսագործ Ֆրանկ Տալհամերն է, ով նոր ապրանքատեսակը ներկայացրել է 1971 թվականին Վերին Ավստրիայի Բուխկիրխեն համայնքում[1]։ Տալհամերը նոր փորձարարություններ է արել կրայների բաղադրատոմսի և էմենտալ պանրի հետ, և շուտով նոր ուտելիքը վաճառքի են դուրս բերել Վիեննայի խանութներ` Kasamandl անվանումով։ Երեք ամիս անց վիեննացի բոլոր մսագործներն արդեն առաջարկում էին այս նորույթը։

Մեկ այլ վարկածի համաձայն` կեզեկրայների բաղադրատոմսն ի հայտ է եկել 1970-ական թվականներին Զալցբուրգում։ Նրա հեղինակն է եղել Հելմուտ Բրանդլը` Radatz-ի տնօրենն ու գնորդը։ Նա առաջարկել է կրայների սովորական մսազանգվածին ավելացնել էմենտալ պանրի կտորներ։ Այդ նրբերշիկը ճանաչում չի ստացել, քանի որ այդ ժամանակ Ավստրիայի խորտկարաններում նրբերշիկի տաքացման միակ եղանակը այն տաք ջրի մեջ եփելն էր[2]։

1980-ական թվականներին Պրատերի սննդի կետերում առաջին անգամ բացի եփելուց սկսել են կիրառել նրբերշիկի տաքացման այլ եղանակ` գրիլի մեջ եփելը։ Շուտով Վիեննայի մնացած սննդի կետերում հետևել են այս օրինակին, իսկ կեզեկրայները դարձել է նրբերշիկի ամենահայտնի տեսակներից մեկը Ավստրիայում։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռնի երշիկը տապակած կարտոֆիլի ֆրիով և մանանեխով

Կեզեկրայները եփում են կամ տապակում գրիլում։

Ճիշտ բաղադրատոմսում կեզեկրայները մատուցում են ոչ մեծ կտորներով հացի շերտերի, մանանեխի և քերած սովորական կծվիչի հետ, երբեմն մատուցում են նաև մանանեխով ու կետչուպով կամ կարիի ցանված փոշով։

Մինչ նրբերշիկի տապակելը այն հաճախ մի քանի տեղից ծակծկում են, որպեսզի նրանից կարողանա դուրս գալ պանիրը և տապակվել` դրանով առաջացնելով պանրի խրթխրթան կեղև (Käsefusserl)[3][4]:

Հաճախ հանդիպում են նաև կազեկրայներով ինքնատիպ հոթդոգներ, երբ տապակած նրբերշիկը տեղավորում են սպիտակ հացի բացվածքում և վրան մանանեխ կամ կետչուպ քսում։ Ի տարբերություն դասական հոթդոգի` այս դեպքում հացաբուլկին չի կտրվում երկարությամբ, այլ կարծես ճզմում են ներսից։ Նմանօրինակ հոթդոգը բոսնա պանրով Ավստրիայում անվանում են «կաֆկա»։

Չպետք է շփոթել կեզեկրայները Բեռնի նրբերշիկի հետ (Berner-Würstel), որը տապակած վիեննական նրբերշիկն է` պանրի միջուկով և փաթաթված խոզապուխտով[5]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեզեկրայներ (Käsekrainer)գերմաներենում բառացի նշանակում է պանրով կրանսկի նրբերշիկ։ 2012 թվականի ապրիլին Սլովենիան հայտ է ներկայացրել կրանսկի երշիկը մտցնելու համար գրանցացուցակում, որը պաշտպանված է աշխարհագրական նշանով (PGI))[6]: Եվրոպական հանձնաժողովում անվանման գրանցումը հարցականի տակ է դրել կազեկրայներ անվանման իրավաչափ լինելը։ 2012 թվականի հունիսի 15-ին Ավստրիան ու Սլովենիան կարողացել են հաշտության եզր գտնել. Սլովենիան պահպանել է կրանսկի երշիկի անվանման իր իրավունքը, իսկ Ավստրիան իր հերթին իրավունք է ստացել հետագայում ևս օգտագործել «կրայներ» (Krainer) և «կեզեկրայներ» (Käsekrainer) անվանումները[7]։

Վիեննայի բարբառում «կեզեկրայներ» անվանումն արտասանվում է Eitrige (գերմ.՝ Eiter, բառացի` թարախ)[8]։ Այս նրբերշիկը հիշատակվում է Վիեննայի բարբառի դասական օրինակում` ցույց տալով նրա հնչյունային ու բառային յուրահատկությունները[9]։

Վիեննական` a Eitrige mit an Schoafn, an Bugel und an 16er-Blech Գերմանական` eine Käsekrainer mit scharfem Senf, einem Brotanschnitt und eine Dose Ottakringer Bie[10] Թարգմանություն Կազեկրայներ մեկ նրբերշիկը կծու մանանեխով, հացի շերտով և Ottakringer գարեջրի տարայով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Fast Food: Echt fett. Was ist "gesünder"? Burger, Burenwurst, Kebab oder Käsekrainer?». 2007 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2016 թ․ հունիսի 27-ին.
  2. «Käsekrainer und andere Wurstspezialitäten in Brühwürste, Internationale Fleisch- und Wurstspezialitäten, Österreich» (գերմաներեն). 2015 թ․ հունիսի 11. Վերցված է 2016 թ․ հունիսի 27-ին.
  3. «Radatz: Rezept - Radatz Käsekrainer». www.radatz.at. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  4. «Österreichs beliebteste Grillwurst | Gastro News .wien» (գերմաներեն). 2014 թ․ ապրիլի 30. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  5. Колбаса Berner-Würstel была названа не в честь города в Швейцарии, а по имени изобретателя рецепта австрийца Эриха Бернера из Целль-ам-Зе
  6. EUROPÄISCHE KOMMISSION VERORDNUNG (EG) Nr. 510/2006 DES RATES „KRANJSKA KLOBASA“(գերմ.). — 2012.
  7. «Kompromiss im Käsekrainer-Streit - oesterreich.ORF.at». oesterreich.orf.at. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  8. «Eitrige (die)». Echt Wien. Verein zur Förderung der Vielfalt der Wiener Kunst & Kultur. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  9. Wiener Zeitung Online. «Das 16er Blech macht Karriere - Wiener Zeitung Online». Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  10. «Die Eitrige». Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.