Կազանի թենիսի ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Stadium.svg
Կազանի թենիսի ակադեմիա
Kazan-tennis-academy.jpg
Տեսակմարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունԿազան և Q4336206?
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Տարողություն3600 մարդ
Կայքkazantennis.ru
Tennis Academy (Kazan) Վիքիպահեստում
Ռուսաստանի և Թաթարստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը և Մինտիմեր Շայմիևը Կազանի թենիսի ակադեմիայում, 2009 թվականի հոկտեմբեր
Ակադեմիայի շենքը երեկոյան ժամերին

«Կազանի Շամիլ Տարպիշչևի անվան թենիսի ակադեմիա» (թաթ.՝ Шамил Тарпищев исемендәге теннис академиясе), փակ մարզական կառույց, որը բացվել է 2009 թվականի հոկտեմբերին Կազանում (Ռուսաստան, Թաթարստան)։ Նմանատիպ ամենամեծ մարզական համալիրը Ռուսաստանում և մեծերից մեկը Եվրոպայում[1] նախատեսված է հիմնականում թենիսի և բադմինտոնի մարզումների և մրցումների համար, բայց այն կարող է օգտագործվել նաև որպես ունիվերսալ մարզապալատ։ «Ռուսաստանի գավաթ» թենիսի ազգային մրցանակի համապատասխան անվանակարգերում ճանաչվել է «Թենիսի լավագույն նախագիծ»[2]։ Պովոլժիեի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության պետական ակադեմիայի բազային օբյեկտներից մեկն է։ Թենիսի ակադեմիան կոչվում է թենիսի թաթար նվիրյալ, մարզիչ, Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևի անունով[3]։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը գտնվում է Թաթարստանի մայրաքաղաք Կազանի հարավային մասում՝ Պրիվոլժսկի շրջանում, Ունիվերսիադայի գյուղի և Օրենբուրգյան մայրուղու միջև, Հաղթանակի պողոտայի հետ հատման կետից ոչ հեռու[4]։

2013 թվականի ամառային Ունիվերսիադայի ընթացքում համալիրը ամենակարևոր մարզական օբյեկտներից մեկն էր, որտեղ անցկացվում էին թենիսի և բադմինտոնի մրցումները[5]։

Ակադեմիայում ամեն տարի անցկացվում է «Կազանյան Կրեմլի գավաթը»[6], այստեղ բազմիցս անցկացվել են լողափնյա թենիսի Kazan World Grand Prix համաշխարհային մրցաշարեր[7] և պարբերաբար կայանում են Ռուսաստանի թենիսի և բադմինտոնի առաջնությունները[8]։ Ակադեմիայում տեղի են ունենում նաև ոչ սպորտային կարևոր իրադարձություններ։

Ակադեմիան կից գործում է մասնագիտացված մարզաձևերի մանկապատանեկան մարզական դպրոց[9][10]։

Մարզահամալիրը կառուցվել է «Թաթինվեստգրաժդանպրոյեկտ» (Կազան) պետական ունիտար ձեռնարկության նախագծով։ Նրա հիմնական մուտքի վերևում կա թենիսի ռակետի և գնդակի տեսքով ինքնատիպ մեծ ճարտարապետական լուծում[10]։ Շահագործման է հանձնվել 2009 թվականի հոկտեմբերին[11] Ռուսաստանի Դաշնության և Թաթարստանի Հանրապետության նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Մինտիմեր Շայմիևի ներկայությամբ[12]։

Որոշ խոշոր իրադարձությունների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Казань к кубку Дэвиса готова
  2. «Казанская академия тенниса стала лучшим теннисным проектом России»։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-03-ին։ Վերցված է 2018-01-02 
  3. автор (2013-01-25)։ «Теннис академиясе»։ Шәһри Казан (tt-TT)։ Վերցված է 2021-04-20 
  4. «Теннис Казанская Академия Тенниса в Казани по адресу Оренбургский тракт, 101»։ localway.ru։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-20-ին։ Վերցված է 2021-04-20 
  5. «Поволжская государственная академия, физической культуры спорта и туризма Казанская академия тенниса»։ www.sportacadem.ru։ Վերցված է 2021-04-20 
  6. О турнире «Кубок Казанского Кремля». Archived 2011-02-04 at the Wayback Machine. // kazancup.ru
  7. Казань во второй раз примет крупнейший в мире турнир по пляжному теннису(չաշխատող հղում)
  8. Казанская академия тенниса в шестой раз подряд примет чемпионат России
  9. «Казанская Академия Тенниса»։ agentika.com։ Lex Larvatus։ 08.02.2016։ Վերցված է 08.02.2016 
  10. 10,0 10,1 «Академия тенниса, г.Казань»։ www.dwg-sport.com։ Վերցված է 2021-04-20 
  11. «Казанская академия тенниса»։ Kazan 2022 (ռուսերեն)։ Վերցված է 2021-04-20 
  12. «Дмитрий Медведев в Казани: 10 главных эпизодов»։ БИЗНЕС Online (ռուսերեն)։ Վերցված է 2021-04-20 
  13. «Казанская Академия Тенниса - Турниры 2011»։ www.kazantennis.ru։ Վերցված է 2021-04-20 
  14. «Пресс-релизы» (ռուսերեն)։ mert.tatarstan.ru։ Վերցված է 2017-10-30 
  15. «В Казани стартует Чемпионат Мира по фехтованию 2014 — Спорт в Казани (12+)» (ru-RU)։ Վերցված է 2021-04-20 
  16. Илья Зубко (27 ноября 2016)։ «Погадали на шарах»։ Российская газета 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]