ԿազԿոսմոս
Տեսակ | կազմակերպություն |
---|---|
Երկիր | Ղազախստան |
gharysh.kz | |
KazKosmos Վիքիպահեստում |
Ղազախստանի Հանրապետության ազգային տիեզերական գործակալություն (ղազ.՝ Қазақстан Республикасы Ұлттық ғарыш агенттiгi), հայտնի է նաև որպես ԿազԿոսմոս (անգլ.՝ KazCosmos), Ղազախստանի ազգային տիեզերական գործակալությունն է և պաշտոնապես հիմնադրվել է 2007 թվականի մարտի 27-ին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիեզերագնացների ջոկատ
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականի հունվարի 7-ին Ղազախստանի կառավարությունը որոշում է ընդունել տիեզերագնացների ջոկատ կազմելու մասին[2]։ Այդ ժամանակ արդեն թռել էին երկու ղազախ տիեզերագնացներ՝ Թոքթար Աուբակիրովը (ղազ.՝ Тоқтар Оңғарбайұлы Әубәкіров) 1991 թվականին[3] և Թալգաթ Մուսաբաևը (ղազ.՝ Талғат Аманкелдіұлы Мұсабаев) (1994, 1998, ավելի ուշ՝ 2001)[4]։ 2002 թվականին 2000 թեկնածուներից ընտրվել են երկուսը՝ Այդին Այիմբետովը (ղազ.՝ Айдын Ақанұлы Айымбетов) և Մուխթար Այմախանովը (ղազ.՝ Мұхтар Рабатұлы Аймаханов)[5]։ Սովորելու նպատակով նրանք ուղարկվել են Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների գիտահետազոտական կենտրոն (ռուս.՝ Центр подготовки космонавтов имени Ю. А. Гагарина) 2003-ից 2009 թվականներին, երբ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը անորոշ ժամանակով հետաձգել է տիեզերական թռիչքը։ 2009 թվականին նրանք վերադարձել են Կազկոսմոսում աշխատելու[6]։ Նրանք ի սկզբանե նախապատրաստվել էին 2005 կամ 2006 թվականներին տիեզերական թռիչքի համար[7]։ Այմախանովը Ղազախստանից հեռացել է 2012 թվականին՝ Ռուսաստանի քաղաքացի դառնալու և տիեզերագնացի կարիերան շարունակելու նպատակով։ Այիմբետովը դեռևս 2015 թվականի ապրիլին էր պատրաստ տիեզերական թռիչքի, և ի սկզբանե թռիչքը նախատեսվել էր 2017 թվականի սկզբին[8]։ 2015 թվականի հունիսին նա ընտրվել է որպես Սոյուզ ՏՄԱ-18Մ (ռուս.՝ Союз ТМА-18М) / Սոյուզ ՏՄԱ-16Մ (ռուս.՝ Союз ТМА-16М) տիեզերանավի վրա Սառա Բրայթմանի փոխարինող, ով հրաժարվել էր թռիչքից, և նրան հաջորդող Սաթոշի Տակամածուն (ճապ.՝ 高松聡) նույնպես հրաժարվել էր։ Նա մեկնարկել է Բայկոնուրից 2015 թվականի սեպտեմբերի 2-ին, նավարկել է Միջազգային տիեզերական կայանի հետ և վերադարձել է 2015 թվականի սեպտեմբերի 11-ին՝ վայրէջք կատարելով Ղազախստանի տափաստանում՝ տիեզերքում անցկացնելով 10 օր[9][10]։
Արբանյակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծումից մեկ տարի առաջ՝ 2006 թվականի հունիսի 18-ին, Բայկոնուր տիեզերակայանից արձակվել է ԿազՍաթ-1 (ղազ.՝ ҚазСат-1) կապի արբանյակը, որը նշանավորել է Ղազախստանի անկախ տիեզերական գործունեության սկիզբը[11][12]։ 2008 թվականին արբանյակի հետ կապն ընդհատվել է, և այն հայտարարվել է կորած[13]։ Հաջորդ պլանավորված արբանյակը՝ ԿազՍաթ-2-ը (ղազ.՝ ҚазСат-2), մի շարք ուշացումներ է ունեցել, բայց 2011 թվականի հուլիսի 16-ին արձակվել է Պրոտոն հրթիռի վրա։ ԿազՍաթ-2-ը կառուցվել է Խրունիչևի (ռուս.՝ Хруничев) և Իտալիայի Թալես Ալենիա Սփեյսի (իտալ.՝ Thales Alenia Space) կողմից[14]։ 2011 թվականի հունիսի 21-ին ԿազԿոսմոսը Երրորդ հեռահաղորդակցական արբանյակի համար պայմանագիր է կնքել Ակադեմիկոս Մ. Ֆ. Ռեշետնյովի անվան «Տեղեկատվական արբանյակային համակարգեր» ԲԲԸ-ի (ռուս.՝ Информационные спутниковые системы имени академика М. Ф. Решетнёва) և Թալես Ալենիա Սփեյս Իտալիայի հետ, որը կոչվում էր ԿազՍաթ-3 (ղազ.՝ ҚазСат-3), և այն գործարկել է 2014 թվականին[15][16]։
Գործառնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործակալության ղեկավար Թալգաթ Մուսաբաևը երեք տիեզերական թռիչքների վետերան է, այդ թվում՝ ռուսական «Միր» ուղեծրակայանում երկու երկարաժամկետ ներկայություն։ Մուսաբաևն ասում է, որ Բայկոնուր տիեզերակայանը, որը գտնվում է Ղազախստանում, ռուսական և ղազախական տիեզերական ծրագրերի միջև համագործակցության հիմնական բաղադրիչն է[17]։ Ռուսները գործարկման համար դեռ ակտիվորեն օգտագործում են Բայկոնուրը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «PM introduced new head of Kazakh National Space Agency». kazinform. 2007 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Press-Service of Kazcosmos. «Aidyn Aimbetov: "I will travel into space only under the Kazakh flag"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Flying-research institute by M.M. Gromov». web.archive.org. 2003 թ․ օգոստոսի 16. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Cosmonaut Biography: Talgat Musabayev». www.spacefacts.de. Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Aidyn Aimbetov: Flying into the Space is not Buying a Theater Ticket». Akimat of Astana. 2015 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Sara Kabikyzy (2009 թ․ սեպտեմբերի 11). «A. Aimbetov appointed Advisor to Kazkosmos Chairman». KazInform. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «2 Kazakh Cosmonauts to Undergo Training at Russia's Stellar City». PRAVDA.ru. 2003 թ․ մարտի 6.
- ↑ AFP (2015 թ․ հունիսի 22). «Russia eyes Kazakh cosmonaut as space tourist». Space Daily.
- ↑ Irene Klotz (2015 թ․ սեպտեմբերի 11). «Record-setting cosmonaut, two visiting crewmen head home from space station». Science Daily. Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Chris Gebhardt (2015 թ․ սեպտեմբերի 3). «Soyuz TMA-18M docks to increase ISS crew size to nine». NASA Spaceflight .com.
- ↑ «First Kazakh satellite into orbit». BBC News. 2006 թ․ հունիսի 18. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Первый казахстанский спутник выведен на заданную орбиту». NEWSru.com (ռուսերեն). 2006 թ․ հունիսի 18. Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «KazSat». russianspaceweb.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «KazSat 2». Gunter's Space Page (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ [https://web.archive.org/web/20131113101654/http://www.iss-reshetnev.ru/?cid=kazsat3 «��� «���» ����� ��������� �.�. ��������� | KazSat-3»]. web.archive.org. 2013 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.
{{cite web}}
: replacement character in|title=
at position 1 (օգնություն) - ↑ «Казахстанский спутник связи и вещания KazSat-3 введен в штатную эксплуатацию». web.archive.org. 2015 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Interfax-Kazakhstan». web.archive.org. 2011 թ․ հուլիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել ԿազԿոսմոս կատեգորիայում։ |