Քադիր Թոփբաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կադիր Թոփբաշից)
Քադիր Թոփբաշ
 
Կուսակցություն՝ Արդարության և զարգացման կուսակցություն
Կրթություն՝ Ստամբուլի համալսարան
Մասնագիտություն՝ ճարտարապետ, քաղաքական գործիչ, պետական ծառայող, ձեռնարկատեր, ուսուցիչ, քարոզիչ և աստվածաբան
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հունվարի 8, 1945(1945-01-08)[1]
Ծննդավայր Բերդագրակ, Արդվինի մարզ, Թուրքիա
Վախճանի օր փետրվարի 13, 2021(2021-02-13)[2] (76 տարեկան)
Վախճանի վայր Ստամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն  Թուրքիա
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Order of Cultural Merit

Կադիր Թոփբաշ (թուրքերեն՝ Kadir Topbaş, հունվարի 8, 1945(1945-01-08)[1], Բերդագրակ, Արդվինի մարզ, Թուրքիա - փետրվարի 13, 2021(2021-02-13)[2], Ստամբուլ, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ, ճարտարապետ և բիզնեսմեն։ 2004-2017 թվականներին զբաղեցրել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1945 թվականին Արդվինի մարզի Յուսուֆելի քաղաքում։ Ընտանիքի հետ 1946 թվականին տեղափոխվել է Ստամբուլ։ Բարձրագույն կրթությունը ստացել է Ստամբուլի համալսարանի ճարտարապետության պատմության բաժնում։ 1972 թվականին ավարտել է աստվածաբանության ֆակուլտետը, իսկ 1974 թվականին՝ ճարտարապետության բաժինը։ Աշխատել է որպես քարոզիչ և ուսուցիչ Էդիրնեում։ 1994- 1998 թվականներին եղել է Ստամբուլի նախկին քաղաքապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական՝ զբաղվելով օսմանյան պատմական պալատների և շենքերի վերականգնմամբ։ Նա Բեյօղլուում ունի սեփական ռեստորան՝ «Saray Muhallebicisi» անվամբ։ Էրդողանի վարչապետ նշանակվելուց հետո, Թոփբաշը դարձել է Բեյօղլու շրջանի ղեկավար, որտեղ էլ բնակվում է ներկայումս։ Դեռևս 1977 և 1987 թվականներին առաջադրել էր իր թեկնածությունը՝ Արդվինի մարզից Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր դառնալու համար, սակայն երկու փորձն էլ ձախողվել է։ Մահացել է 2021 թվականի փետրվարի 13-ին, Ստամբուլում։

Շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքանշանի երիզը Շքանշանի անվանում Երկիր Ամսաթիվ Վայր Նոթեր Ծնթ.
Մշակութային ներդրման համար մրցանակ Հարավային Կորեա Հարավային Կորեա 12 սեպտեմբերի 2014 Սեուլ [3][4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  2. 2,0 2,1 2,2 https://www.aa.com.tr/fr/turquie/d%C3%A9c%C3%A8s-de-lancien-maire-distanbul-kadir-topbas-%C3%A0-l%C3%A2ge-de-76-ans/2143937
  3. «Başkan Topbaş'a "Kore Devlet Nişanı" verildi» (Turkish). Istanbul Metropolitan Municipality. 2014 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Kadir Topbaş'a Kore devlet nişanı verildi» (Turkish). Hürriyet. 2014 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)