Jump to content

Կադիս ՖԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կադիս ՖԱ
դրոշ Խմբագրել Wikidata
ֆուտբոլային ակումբ Խմբագրել Wikidata
Ստեղծում1910 Խմբագրել Wikidata
Մարզաձևֆուտբոլ Խմբագրել Wikidata
Մասնակից է2021–22 La Liga Խմբագրել Wikidata
ՂեկավարManuel Vizcaíno Fernández Խմբագրել Wikidata
ԵրկիրԻսպանիա Խմբագրել Wikidata
Գլխավոր մարզիչԱլբերտ Սելադես Խմբագրել Wikidata
League or com­pe­ti­tionԻսպանիայի ֆուտբոլի առաջնության երկրորդ լիգա Խմբագրել Wikidata
Անցկացման վայրEstadio Nuevo Mirandilla Խմբագրել Wikidata
Գլխամասի վայրCádiz Խմբագրել Wikidata
Գույն (տասնվեցերորդական եռամասնյակ)FFE000, 0000DD Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.cadizcf.com Խմբագրել Wikidata

«Կադիս» ֆուտբոլային ակումբ (իսպ.՝ Cádiz Club de Fútbol, S.A.D.), իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, հիմնված Անդալուզիայի Կադիս քաղաքում։ Հիմնադրվել է 1910 թվականին, ակումբը ներկայումս հանդես է գալիս Սեգունդա Դիվիզիոնում և տնային հանդիպումներն անցկացնում է Նուեվո Միրանդիլլա մարզադաշտում, որի տարողությունը 20,724 հանդիսական է[1]։

Սալվադորցի լեգենդ Մախիկո Գոնսալեսը ակումբում խաղացել է 1980-ականներին և 1990-ականների սկզբին և լայնորեն համարվում է ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստը։

1929-ից մինչև 1977 թվականները «Կադիսը» հանդես է եկել իսպանական ֆուտբոլի երկրորդ կամ երրորդ մակարդակներում։ 1977 թվականին ակումբն առաջին անգամ նվաճել է Լա Լիգայի ուղեգիր։ Այդ ժամանակից ի վեր Կադիսը ընդհանուր առմամբ անցկացրել է տասնվեց մրցաշրջան Լա Լիգայում, ինչպես նաև մի քանի մրցաշրջան՝ երկրորդ մակարդակում։

«Կադիսի» առաջին փաստագրված հանդիպումը կայացել է 1910 թվականի սեպտեմբերի 8-ին՝ հինգշաբթի օրը, «Կադիս» սպորտային ակումբի դեմ։ Կադիսը հաղթել է 1։0 հաշվով[2]։ Երկու օր անց՝ 1910 թվականի սեպտեմբերի 10-ին, Կադիսի մի խումբ բնակիչներ դիմել են Քաղաքացիական կառավարությանը՝ Cádiz Foot-Ball Club անվամբ ակումբ գրանցելու համար[2]։ Հիմնադիրներից մեկը եղել է Խոսե Ռիվերա ի Լորան, որը դարձել է Կադիսի առաջին նախագահը[2]։ Մեկ տարի անց՝ 1911 թվականին, Կադիսի ֆուտբոլում տեղի են ունեցել ևս երկու կարևոր իրադարձություններ, հիմնադրվել է Español Foot-Ball Club-ը, իսկ Cádiz Foot-Ball Club-ը միացել է Federación Sur-ին (Հարավային ֆուտբոլային ֆեդերացիա)[2]։ Իսպանական քաղաքացիական պատերազմն ընդհատել է մրցաշարերի անցկացումը, և Կադիսը խաղացել է միայն ընկերական հանդիպումներ, այդ թվում՝ Բետիսի և Սելտա Վիգոյի դեմ[3]։

Իսպանական քաղաքացիական պատերազմից հետո Կադիսն իր առաջին ամբողջական մրցաշրջանը Սեգունդա Դիվիզիոնում անցկացրել է 1939–40 թվականներին։ Ակումբը 14 խաղում տոնելով 11 հաղթանակ՝ զբաղեցրել է 1-ին տեղը 5-րդ խմբում[4]։ Այդ մրցաշրջանում գլխավոր մարզիչը Սանտիագո Նունյեսն էր, որը միաժամանակ նաև խաղացող էր։ Թիմի առաջատարներից էին Ռոլդանը, Դիասը, Մատեոն, դարպասապահ Բուենոն, որը հետագայում հանդես է եկել Ռեալ Մադրիդում, և Կամիլո Լիսը, որը տասնամյակներ անց դարձել է ակումբի տեխնիկական քարտուղարը[3]։ Սակայն հաջորդ երեք մրցաշրջաններում Կադիսը չկարողացավ կրկնել այդ հաջողությունը։ Կադիսն առաջին անգամ Լա Լիգա դուրս եկավ 1977-78 մրցաշրջանում՝ երկրորդ դիվիզիոնում շուրջ երկու տասնամյակ անցկացնելուց հետո։ Բարձրացումը պաշտոնապես ապահովվեց 1977 թվականի հունիսի 5-ին, երբ Ռամոն դե Կարանզա մարզադաշտում 2։0 հաշվով հաղթեց Տարասային[2]։ Մեկ մրցաշրջանից հետո թիմը կրկին դուրս մնաց բարձրագույն խմբից, սակայն 1980 թվականին վերադարձավ և այնտեղ անցկացրեց ևս 13 տարի։ 1981 թվականի օգոստոսին, նախքան Լա Լիգա վերադառնալը, Կադիսը նվաճեց իր առաջին Ռամոն դե Կարանզայի գավաթը[5]։ Եզրափակչում այն 1։0 հաշվով հաղթեց Սևիլյային, որի գլխավոր մարզիչը Միգել Մունյոսն էր։ Հաղթական գոլը խփեց Դիեգիտոն։ Այդ ժամանակաշրջանի թիմում հանդես էին գալիս Բոկոյան, Խուան Խոսեն, Ուգո Վական, Դոս Սանտոսը, Ամարիլիոն, Լուկեն, Լինարեսը, Պեպե Մեխիասը, Դիեգիտոն (Էսկոբար), Լոպեսը (Չոկետ) և Մանեն[2]։

Հաճախ առաջնորդվելով սալվադորցի Մախիկո Գոնսալեսի վարպետությամբ՝ Կադիսը կարողացավ պահպանել իր տեղը բարձրագույն խմբում 1990-91 մրցաշրջանում։ Դրան մեծապես նպաստեց ակումբի ակադեմիայի սան Կիկոն, որը Մախիկո Գոնսալեսի հեռանալուց հետո ստանձնեց թիմի հարձակողական խաղի հիմնական բեռը։ Մասնավորապես, Ռեալ Սարագոսայի դեմ հանդիպման վերջին 25 րոպեների ընթացքում նրա ոգեշնչված խաղը վճռորոշ նշանակություն ունեցավ։ 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին ակումբը հայտնի դարձավ «Դեղին սուզանավ» մականունով, քանի որ յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտին կարողանում էր «ջրի երես դուրս գալ» և պահպանել իր տեղը բարձրագույն խմբում, թեև մրցաշրջանի մեծ մասում թվում էր, թե արդեն «խորտակվել է»։

Այնուամենայնիվ, ընդամենը երկու մրցաշրջանի ընթացքում Կադիսը երկու աստիճանով իջավ ներքև։ 1995 թվականին ակումբը ֆինանսական ծանր խնդիրների պատճառով կանգնեց լուծարման եզրին։ Ներդրումային խումբը դադարեցրեց ֆինանսավորումը և հայտարարեց վճարումների կասեցման մասին[2]։ Անտոնիո Մունյոսի և Մանուել Գարսիայի գլխավորած կադիստաների մի խումբ բանակցեց պարտատերերի հետ, վերակազմավորեց ակումբը և սկսեց այն կառավարել անմիջապես Կադիս քաղաքից[2]։ Սեգունդա Դիվիզիոն Բ-ում երկար տարիներ անցկացնելուց հետո Կադիսը վերջապես 2003 թվականին բարձրացավ ավելի բարձր դիվիզիոն, իսկ 2005 թվականին տպավորիչ կերպով վերադարձավ Լա Լիգա՝ վերջին տուրում հարևան Խերես ՖԱ-ի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ նվաճելով առաջնության տիտղոսը։ Հանդիպումը կայացավ 2005 թվականի հունիսի 18-ին և ավարտվեց Կադիս-ի 2։0 հաղթանակով՝ Խերես ժամանած շուրջ 8000 կադիսցի երկրպագուների ներկայությամբ[6]։

Այնուամենայնիվ, 2005-06 մրցաշրջանի 37-րդ՝ նախավերջին տուրում Կադիսը կրկին դուրս մնաց բարձրագույն խմբից և վերադարձավ երկրորդ դիվիզիոն։ Կադիսը առաջնությունն ավարտեց 19-րդ հորիզոնականում՝ 16-րդ տեղից հետ մնալով 4 միավորով, իսկ այդ տեղը հնարավորություն էր տալիս պահպանել տեղը Լա Լիֆայում[7]։ Հաջորդ մրցաշրջանից առաջ թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց Իսպանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Օլին, սակայն նա պաշտոնանկ արվեց ընդամենը մի քանի ամիս անց։ Նրա գլխավորությամբ Կադիսը 11 հանդիպումից հաղթեց միայն 4-ում[8]։

2008 թվականի հունիսին Կադիսը ևս մեկ աստիճանով իջավ և վերադարձավ Սեգունդա Դիվիզիոն Բ։ Սակայն ընդամենը մեկ մրցաշրջանից հետո Կադիսը կրկին բարձրացավ երկրորդ դիվիզիոն, թեև 2009-10 մրցաշրջանի ավարտին անմիջապես կրկին դուրս մնաց այնտեղից։ Կադիսը զբաղեցրեց 19-րդ տեղը՝ ընդամենը մեկ միավորով զիջելով 17-րդ և 18-րդ հորիզոնականներում գտնվող թիմերին, որոնք պահպանեցին իրենց տեղը Սեգունդա Դիվիզիոնում[9]։ 2008–09 հաջող մրցաշրջանում թիմի գլխավոր ուժերից էին փորձառու ֆուտբոլիստներ Ռաուլ Լոպեսը, Անդրես Ֆլեուրկինը և Էնրիկե Օրտիսը[2]։ Այդ մրցաշրջանում Կադիսը դարձավ Սեգունդա Դիվիզիոն Բ-ի չեմպիոն՝ 38 խաղում գրանցելով 24 հաղթանակ, 7 ոչ-ոքի և 7 պարտություն[10]։ 2015-16 մրցաշրջանում Կադիսը 4-րդ խմբում զբաղեցրեց 4-րդ տեղը և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր։ Այնտեղ Կադիսը հաղթեց Ռեյսինգ Ֆերոլին,Ռեյսինգ Սանտանդերին և Հերկուլեսին՝ վեց տարվա ընդմիջումից հետո վերադառնալովՍեգունդա Դիվիզիոն։ Վճռորոշ հանդիպումը Հերկուլեսի դեմ կայացավ 2016 թվականի հունիսի 26-ին՝ Ռամոն դե Կարանզա մարզադաշտում, որտեղ Կադիսը հաղթեց 1։0 հաշվով[2]։

Կադիսի լիգայի 1929-2023 թվականների ելույթների աղյուսակը

2019 թվականի սեպտեմբերի 29-ին Կադիսը Հնդկաստանի Մումբայ քաղաքում կազմակերպեց ընտրական փորձարկումներ։ Ակումբը երկրորդ անգամ ավելի քան 250 հնդիկ աշակերտի հնարավորություն տվեց կրթաթոշակ շահելու և Իսպանիայում ապրելու ու մարզվելու։ Արդյունքում ընտրվեցին երեք խաղացողներ՝ Հարշիկա Ջայնը, Վիր Գոնդալը և Առնավ Գորանտալան։ Նրանց մարզումները և բնակությունը Իսպանիայում սկսվեցին 2020 թվականի հունվարին[11]։

2019-20 մրցաշրջանի սկզբում Կադիսը կրկնեց իր լավագույն մեկնարկի ռեկորդը՝ առաջնության առաջին տասը հանդիպումների արդյունքներով։ Այդ ցուցանիշը նախկինում գրանցվել էր շուրջ 80 տարի առաջ՝ 1939-40 մրցաշրջանում[12]։ Թիմի գլխավոր մարզիչ Ալվարո Սերվերան խոստովանեց, որ մրցաշրջանի մեկնարկը հաջող է եղել, և ասաց․

Մենք մրցակիցների համար անհարմար թիմ ենք և բազմաթիվ խնդիրներ ենք ստեղծում։ Մենք արդեն տասը հաղթանակ ենք տարել և պետք է հպարտանանք մեզնով։ Այժմ պետք է մտածենք, որ երկուշաբթի մարզում ունենք և պետք է շարունակենք նույն կերպ աշխատել

[13]։

2019 թվականի դեկտեմբերի 28-ին Մանուել Վիսկաինո Ֆերնանդեսը վեց տարի ժամկետով նշանակվեց Կադիսի տնօրենների խորհրդի նախագահ։ Տնօրենների խորհրդում ընդգրկվեցին նաև Խորխե Կոբոն և Մարտին Խոսե Գարսիա Մարիչալը[14]։

2020 թվականի մարտի 2-ին Կադիսը հաստատեց, որ մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող, սակայն անունը չհրապարակված ամերիկացի ներդրողը դարձել է ակումբի բաժնետերերից մեկը[15]։ Թեև նա ձեռք բերեց բաժնետոմսերի փոքրամասնությունը, նրա նպատակն էր աստիճանաբար մեծացնել իր մասնակցությունը ակումբում և աջակցել անդալուզյան ակումբի վերադարձին Լա Լիգա[16]։ Ակումբի նախագահ Մանուել Վիսկաինոն հայտարարեց, որ նոր ներդրումներն ուղղվելու են ենթակառուցվածքների, մարզաբազայի և ակումբի մյուս ոլորտների արդիականացմանը[17]։

2020 թվականի հուլիսի 12-ին Կադիսը 14 տարվա ընդմիջումից հետո վերադարձավ Պրիմերա Դիվիզիոն[18]։ Սեպտեմբերի 20-ին Կադիսը նախորդ մասնակցությունից հետո առաջին հաղթանակը տարավ Լա Լիգայում՝ արտագնա խաղում 2։0 հաշվով հաղթելով Հուեսկային[19]։ Դեկտեմբերի 5-ին Կադիսը մրցաշրջանում առաջին անգամ հաղթեց սեփական հարկի տակ՝ 2։1 հաշվով առավելության հասնելով Բարսելոնայի նկատմամբ։ Գոլերի հեղինակներն էին Ալվարո Խիմենեսը և Ալվարո Նեգրեդոն[20]։ 2021 թվականի փետրվարի 21-ին Կադիսը կրկին միավոր խլեց Բարսելոնայից։ Հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով, փոխարինման դուրս եկած Ալեքս Ֆերնանդեսը 11-մետրանոց հարվածով հավասարեցրեց հաշիվը՝ պատասխանելով Լիոնել Մեսսիի ևս մեկ 11-մետրանոցից խփած գոլին[21]։

2021 թվականի ապրիլի 4-ին Վալենսիայի դեմ առաջնության խաղում Մուկտար Դիակաբին մեղադրեց Կադիսի պաշտպան Խուան Կալային ռասիստական բնույթի վիրավորանքի մեջ։ Վալենսիայի ֆուտբոլիստները կարճ ժամանակով լքեցին խաղադաշտը, և հանդիպումը դադարեցվեց[22]։ Լա Լիգայի և RFEF-ի (Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիա) անցկացրած քննությամբ մեղադրանքը հաստատող ապացույցներ չհայտնաբերվեցին, ուստի դատավորը Խուան Կալային ճանաչեց անմեղ։

2021 թվականի մայիսի 2-ին Կադիսը Los Cármenes մարզադաշտում 1։0 հաշվով հաղթեց Գրանդային։ Վաստակելով 40 միավոր՝ Կադիսը մաթեմատիկորեն ապահովեց իր տեղը Լա Լիգա Սանտանդերում։

2024 թվականի մայիսի 19-ին Կադիսը 0։0 հաշվով ոչ-ոքի խաղաց Լաս Պալմասի հետ և դուրս մնաց բարձրագույն խմբից՝ ավարտելով Լա Լիգայում անցկացրած չորս անընդմեջ մրցաշրջանները։

2024 թվականի հունիսի դրությամբ Կադիսը սոցիալական ցանցերում ուներ 13,1 միլիոն հետևորդ, ինչի շնորհիվ համարվում էր Իսպանիայի ամենաշատ հետևորդներ ունեցող մարզական ակումբներից մեկը[23]։

Կադիս ՖԱ-ի երկրպագուների համայնքը հայտնի է իր ձախակողմյան քաղաքական ինքնությամբ, թեև այն միատարր չէ։ Ամենահայտնի կազմակերպված երկրպագուական խումբը Բրիգադաս Ամարիլասն («Դեղին բրիգադներ») է, որը հիմնադրվել է 1980-ականների սկզբին։ Խումբը սկզբում գործել է որպես երիտասարդ հակաֆաշիստական միավորում՝ Ֆրենտե Կադիս անունով, այնուհետև վերանվանվել է Բարրա Ուլտրա, իսկ 1982 թվականին ստացել է Բրիգադաս Ամարիլաս անվանումը։ Վերջին անվանումն ընտրվել է նաև այն պատճառով, որ այդ ժամանակ Իսպանիայում «ultra» եզրույթը հիմնականում կապվում էր աջակողմյան շարժումների հետ[24]։ Ակադեմիական ուսումնասիրությունների համաձայն՝ Բրիգադաս Ամարիլասի երկու հիմնական սկզբունքներն են հակաֆաշիզմը և «Cadismo»-ն՝ Կադիսի հանդեպ անսահման նվիրվածությունը[25]։ Խմբի հիմնադիր անդամներից Գիլերմոն, որը հարցազրույց է տվել 2005 թվականին, նշել է, որ հակաֆաշիզմը խմբի հավաքական ինքնության առանցքային մասն է։ Հետազոտողները նաև ընդգծել են, որ Իսպանիայի ձախակողմյան երկրպագուական խմբերի համագործակցությունը հիմնվում է երեք ընդհանուր գաղափարի վրա՝ նեոֆաշիզմի դեմ պայքար, ռասիզմի դեմ պայքար և ֆուտբոլի առևտրայնացման դեմ պայքար[25]։ 1980-ականներինԲրիգադաս Ամարիլասը զգալիորեն մեծացավ և հայտնի դարձավ արտագնա հանդիպումներին մեծ թվով մասնակցությամբ ու քաղաքական բողոքի ակցիաներով։ Առավել հայտնի էին Կադիսի նահանգում բարձր գործազրկության դեմ ցույցերը, քանի որ այդ շրջանը համարվում էր Արևմտյան Եվրոպայի տնտեսապես ամենաանապահով տարածքներից մեկը։ Այս գործունեությունը հանգեցրեց բախումների տեղական ֆաշիստական խմբերի հետ, իսկ ձերբակալություններն ու տուգանքները 1980-ականների վերջին անդամների թիվը որոշ ժամանակ նվազեցրին մինչև 20–30 մարդ։ 1990-ականներին խումբը վերականգնվեց, թեև Կադիսի՝ 1993 և 1994 թվականների հաջորդական անկումները մինչև Իսպանիայի երրորդ դիվիզիոն լրացուցիչ դժվարություններ առաջացրին։ Այդ շրջանում Բրիգադաս Ամարիլասը բարեկամական հարաբերություններ հաստատեց Մադրիդի Ռայո Վալյենկանոյի ձախակողմյան երկրպագուական խմբի՝ Բուկաներոսի հետ։ Այդ կապը ձևավորվեց հիմնականում Կադիսում անցկացվող ամենամյա Ռամոն դե Կարնազա նախամրցաշրջանային մրցաշարի ընթացքում, որտեղ երկու խմբերի անդամները բացահայտեցին իրենց գաղափարական ընդհանրությունները։ Հետագայում այդ հարաբերությունները լայն ճանաչում ստացան իսպանական ֆուտբոլում և նկարագրվեցին «Sangre Gaditana en vena Vallecana» («Կադիսի արյունը Վալյեկասի երակներում») արտահայտությամբ[24]։

Բրիգադաս Ամարիլասը մասնակցել է նաև ռասիզմի դեմ կազմակերպված նախաձեռնությունների։ 2004 թվականից այն համագործակցել է Colectivo de Prevención e Inserción Social Andalucía (CEPA) հասարակական կազմակերպության հետ։ Համատեղ ծրագրերից մեկը 2006 թվականի «Cádiz contra el racismo» («Կադիսը՝ ընդդեմ ռասիզմի») նախաձեռնությունն էր, որի նպատակն էր խթանել մշակույթների փոխըմբռնումը երկրպագուների և տեղի բնակիչների շրջանում։ 2005 թվականին հարցազրույց տված CEPA-ի ներկայացուցիչները նշել են, որ ձախակողմյան երկրպագուական խմբերն ամենաակտիվ գործընկերներն են հակառասիստական աշխատանքում, թեև ընդունել են, որ նրանց որոշ մեթոդներ ներառում էին նաև բռնություն։ Բրիգադաս Ամարիլասը մասնակցել է նաև եվրոպական հակառասիստական նախաձեռնություններին, այդ թվում՝ Football Against Racism in Europe (FARE)-ի գործողությունների շաբաթներին և Իտալիայում անցկացվող Mondiali Antirazzisti մրցաշարին։

Ակադեմիական հետազոտությունները մատնանշում են նաև խմբի ներսում բռնության կիրառման վերաբերյալ տարաձայնությունները։ Վիեխա Գվարդիա («Հին գվարդիա») խմբի անդամները բռնությունը համարում էին անհրաժեշտ և արդյունավետ միջոց, մինչդեռ երիտասարդ կամ բարեփոխումների կողմնակից անդամները կասկածի տակ էին դնում այդ մոտեցումը։ Պեդրո անունով անդամը, որը 2005 թվականին եղել է մոտ քառասուն տարեկան, ընդունել է, որ որոշ մարդիկ «բռնություն են կիրառում պարզապես բռնության համար», և նշել է, որ ինքն անցել է կրթական ու իրազեկման գործունեության։ Մեկ այլ անդամ՝ Խոսեն, խմբի կառուցվածքը բնութագրել է որպես դիտավորյալ ոչ հիերարխիկ և «անարխիստական», որտեղ անդամների հարաբերությունները հիմնված են հավասարության վրա[25]։

Ֆուտբոլից դուրս Բրիգադաս Ամարիլասը կապեր է պահպանել ինքնակամ զբաղեցված շենքերի և ինքնակառավարվող սոցիալական կենտրոնների շարժման հետ։ 2012 թվականի հունվարին Կադիսի երկրպագուները Ռամոն դե Կարանազա մարզադաշտում ցուցադրել են պաստառներ՝ աջակցելով Centro Social Recuperado Valcárcel ինքնակառավարվող սոցիալական կենտրոնին, որի փակմանը նրանք դեմ էին[24]։

Կադիս քաղաքի ընդհանուր քաղաքական մթնոլորտը նույնպես նպաստել է այս ձախակողմյան երկրպագուական ինքնության ձևավորմանը։ 2015-2023 թվականներին քաղաքի քաղաքապետը եղել է Խոսե Մարիա «Կիչի» Գոնսալեսը, որը ներկայացնում էր «Իզկիերդա Անտիկապիտալիստա» կուսակցությունը և նաև Կադիսի երկրպագու էր։ Նրա գործընկեր Տերեսա Ռոդրիգեսը 2018 թվականի վերջին հրապարակայնորեն հայտարարել է, որ աջակցում է Բրիգադաս Ամարիլասին, ինչը բացասական արձագանք է առաջացրել իսպանական աջ քաղաքական շրջանակներում[24]։ Կադիսի նահանգը նաև եղել է ֆրանկոյական վարչակարգի դեմ դիմադրության կարևոր կենտրոններից մեկը. իսպանական Մակիս պարտիզանական շարժումն այնտեղ իրականացրել է իր առաջին գրանցված գործողությունը 1940 թվականի հունվարին։

Միևնույն ժամանակ, Կադիսի ոչ բոլոր երկրպագուներն են նույնացնում իրենց այս ձախակողմյան ավանդույթի հետ։ Քաղաքում գործում է նաև քաղաքականապես չեզոք Հինչաս Կարանզ երկրպագուական խումբը։ Խմբի համահիմնադիր Ալբերտոն, որը հարցազրույց է տվել 2005 թվականին, նշել է, որ Բրիգադաս Ամարիլասի հետ հարաբերությունները բարեկամական են, բայց քաղաքական առումով բարդ։ Նրա խոսքով՝ չեզոք դիրքորոշումը դժվարացնում է դաշինքների ստեղծումը, քանի որ թե՛ ձախակողմյան, թե՛ աջակողմյան խմբերը նման մոտեցմանը վերաբերվում են կասկածանքով։

Վերջին տարիներին Կադիսի երկրպագուների շրջանում տարաձայնություններ են առաջացել նաև ակումբի մարզադաշտի անվան շուրջ։ Տասնամյակներ շարունակ այն կրել է «Ռամոն դե Կարանզա» մարզադաշտ անվանումը՝ ի պատիվ Կադիսի նախկին քաղաքապետի, որը պաշտպանել էր Ֆրանցիսկո Ֆրանկոյի գլխավորած 1936 թվականի ռազմական հեղաշրջումը։ 2021 թվականին, մասնակցության ցածր մակարդակով հանրաքվեից հետո, այն ժամանակվա ձախակողմյան քաղաքային իշխանությունները մարզադաշտը վերանվանեցին Նուեվո Միրանդիլլա մարզադաշտ։ Սակայն 2024 թվականի հուլիսին Կադիսը և ներկայիս աջակողմյան քաղաքային իշխանությունները վերականգնեցին Կարանազա մարզադաշտ անվանումը։ Ձախակողմյան երկրպագուները և Կարանզա Ինկումպլ հարթակը հայտարարեցին, որ այդ որոշումը հակասում է Իսպանիայի Ժողովրդավարական հիշողության մասին օրենքին, մինչդեռ ակումբը և Կարանազա մարզադաշտ մրցակից երկրպագուների հարթակը պաշտպանեցին անվան փոփոխությունը՝ այն ներկայացնելով որպես Կադիսի հավաքական ինքնության խորհրդանիշ։ Իսպանիայի Տարածքային քաղաքականության և ժողովրդավարական հիշողության նախարարությունը գրավոր քննադատեց այդ որոշումը[26][27]։

Անհատական ցուցանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Համար Ֆուտբոլիստ Ազգություն Հանդիպումներ
1 Ռաուլ Լոպես Իսպանիա Իսպանիա 400
2 Չիկո Լինարես Իսպանիա Իսպանիա 354
3 Պեպե Մեխիաս Իսպանիա Իսպանիա 345
4 Խոսե Մանուել Բարլա Իսպանիա Իսպանիա 341
5 Ռիկարդո Էսկոբար Իսպանիա Իսպանիա 303
6 Մանե Իսպանիա Իսպանիա 300
7 Խուան Խոսե Իսպանիա Իսպանիա 295
8 Անտոնիո Ամարիլո Իսպանիա Իսպանիա 291
9 Մանոլիտո Իսպանիա Իսպանիա 289
10 Ալեքս Ֆերնանդես Իսպանիա Իսպանիա 289

Լավագույն գոլերի հեղինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Համար Ֆուտբոլիստ Ազգություն Գոլեր
1 Պակո Բաենա Իսպանիա Իսպանիա 82
2 Մախիկո Գոնսալես Սալվադոր Սալվադոր 75
3 Պոլիտո Ռոլդան Իսպանիա Իսպանիա 72
4 Պեպե Մեխիաս Իսպանիա Իսպանիա 71
5 Ադոլֆո Բոլեա Իսպանիա Իսպանիա 54
6 Տարրո Իսպանիա Իսպանիա 54
7 Խեսուս Լորենտե Իսպանիա Իսպանիա 50
8 Մանե Իսպանիա Իսպանիա 50
9 Ռիկարդո Իբանյես Իսպանիա Իսպանիա 48
10 Մաչիչա Իսպանիա Իսպանիա 44
11 Էնրիկե Օրտիս Իսպանիա Իսպանիա 44

Մրցաշրջան առ մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Մակարդակ Դիվիզիոն Հորիզոնական Իսպանիայի գավաթ
1935–36 2 2-րդ 7-րդ Խմբային փուլ
1939–40 2 2-րդ 1-ին
1940–41 2 2-րդ 8-րդ Առաջին փուլ
1941–42 2 2-րդ 3-րդ
1942–43 2 2-րդ 7-րդ
1943–44 3 3-րդ 10-րդ Երրորդ փուլ
1944–45 4 1-ին տարածաշրջանային 1-ին
1945–46 3 3-րդ 8-րդ
1946–47 3 3-րդ 2-րդ
1947–48 3 3-րդ 5-րդ Երրորդ փուլ
1948–49 3 3-րդ 5-րդ Երրորդ փուլ
1949–50 3 3-րդ 8-րդ
1950–51 3 3-րդ 8-րդ
1951–52 3 3-րդ 4-րդ
1952–53 3 3-րդ 3-րդ
1953–54 3 3-րդ 3-րդ
1954–55 3 3-րդ 1-ին
1955–56 2 2-րդ 14-րդ
1956–57 2 2-րդ 12-րդ
1957–58 2 2-րդ 10-րդ
Տարի Մակարդակ Դիվիզիոն Հորիզոնական Իսպանիայի գավաթ
1958–59 2 2-րդ 7-րդ 1/8 եզրափակիչ
1959–50 2 2-րդ 14-րդ Առաջին փուլ
1960–61 2 2-րդ 4-րդ Առաջին փուլ
1961–62 2 2-րդ 10-րդ Առաջին փուլ
1962–63 2 2-րդ 4-րդ 1/32 եզրափակիչ
1963–64 2 2-րդ 7-րդ Առաջին փուլ
1964–65 2 2-րդ 14-րդ Առաջին փուլ
1965–66 2 2-րդ 12-րդ Առաջին փուլ
1966–67 2 2-րդ 8-րդ 1/32 եզրափակիչ
1967–68 2 2-րդ 5-րդ Առաջին փուլ
1968–69 2 2-րդ 18-րդ
1969–70 3 3-րդ 1-ին 1/32 եզրափակիչ
1970–71 2 2-րդ 12-րդ Երրորդ փուլ
1971–72 2 2-րդ 16-րդ Չորրորդ փուլ
1972–73 2 2-րդ 7-րդ Չորրորդ փուլ
1973–74 2 2-րդ 5-րդ Երրորդ փուլ
1974–75 2 2-րդ 5-րդ Չորրորդ փուլ
1975–76 2 2-րդ 13-րդ 1/32 եզրափակիչ
1976–77 2 2-րդ 2-րդ Երրորդ փուլ
1977–78 1 1-ին 18-րդ 1/8 եզրափակիչ
Տարի Մակարդակ Դիվիզիոն Հորիզոնական Իսպանիայի գավաթ
1978–79 2 2-րդ 8-րդ Չորրորդ փուլ
1979–80 2 2-րդ 8-րդ Երկրորդ փուլ
1980–81 2 2-րդ 2-րդ Երրորդ փուլ
1981–82 1 1-ին 16-րդ Երկրորդ փուլ
1982–83 2 2-րդ 2-րդ 1/8 եզրափակիչ
1983–84 1 1-ին 16-րդ Երկրորդ փուլ
1984–85 2 2-րդ 2-րդ 1/8 եզրափակիչ
1985–86 1 1-ին 15-րդ Երկրորդ փուլ
1986–87 1 1-ին 18-րդ 1/8 եզրափակիչ
1987–88 1 1-ին 12-րդ 1/8 եզրափակիչ
1988–89 1 1-ին 15-րդ Քառորդ եզրափակիչ
1989–90 1 1-ին 15-րդ Կիսաեզրափակիչ
1990–91 1 1-ին 18-րդ 1/8 եզրափակիչ
1991–92 1 1-ին 18-րդ Երրորդ փուլ
1992–93 1 1-ին 19-րդ Չորրորդ փուլ
1993–94 2 2-րդ 20-րդ Չորրորդ փուլ
1994–95 3 2-րդ Բ 10-րդ Երկրորդ փուլ
1995–96 3 2-րդ Բ 6-րդ
1996–97 3 2-րդ Բ 7-րդ
1997–98 3 2-րդ Բ 3-րդ
Տարի Մակարդակ Դիվիզիոն Հորիզոնական Իսպանիայի գավաթ
1998–99 3 2-րդ Բ 5-րդ Երկրորդ փուլ
1999–2000 3 2-րդ Բ 12-րդ Նախնական փուլ
2000–01 3 2-րդ Բ 1-ին
2001–02 3 2-րդ Բ 7-րդ 1/32 եզրափակիչ
2002–03 3 2-րդ Բ 4-րդ
2003–04 2 2-րդ 7-րդ 1/32 եզրափակիչ
2004–05 2 2-րդ 1-ին 1/32 եզրափակիչ
2005–06 1 1-ին 19-րդ Քառորդ եզրափակիչ
2006–07 2 2-րդ 5-րդ Երրորդ փուլ
2007–08 2 2-րդ 20-րդ Երրորդ փուլ
2008–09 3 2-րդ Բ 1-ին Առաջին փուլ
2009–10 2 2-րդ 19-րդ Երկրորդ փուլ
2010–11 3 2-րդ Բ 4-րդ Երրորդ փուլ
2011–12 3 2-րդ Բ 1-ին 1/32 եզրափակիչ
2012–13 3 2-րդ Բ 13-րդ Երկրորդ փուլ
2013–14 3 2-րդ Բ 3-րդ
2014–15 3 2-րդ Բ 1-ին 1/32 եզրափակիչ
2015–16 3 2-րդ Բ 4-րդ 1/8 եզրափակիչ
2016–17 2 2-րդ 5-րդ Երրորդ փուլ
2017–18 2 2-րդ 9-րդ 1/8 եզրափակիչ
Տարի Մակարդակ Դիվիզիոն Հորիզոնական Իսպանիայի գավաթ
2018–19 2 2-րդ 7-րդ 1/32 եզրափակիչ
2019–20 2 2-րդ 2-րդ Երկրորդ փուլ
2020–21 1 1-ին 12-րդ 1/32 եզրափակիչ
2021–22 1 1-ին 17-րդ Քառորդ եզրափակիչ
2022–23 1 1-ին 14-րդ Առաջին փուլ
2023–24 1 1-ին 18-րդ Երկրորդ փուլ
2024–25 2 2-րդ 13-րդ Երկրորդ փուլ
2025–26 2 2-րդ 18-րդ Երկրորդ փուլ
2026–27 2 2-րդ Չի որոշվել

Ներկայիս կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
2026թ.-ի հուլիսի 27-ի դրությամբ[28]

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1 Իսպանիա ԴՊ Դեյվիդ Գիլ (ավագ)
3 Մալի ԿՊ Ռոմինիգե Կուամե
4 Իսպանիա ՊՏ Սերխիո Արիբաս
5 Մալի ԿՊ Մուսա Դիակիտե
6 Իսպանիա ՊՏ Իկեր Ռեսիո
7 {{{2}}} Նիգերիա ՀԱ Էֆե Աղամա
8 Իսպանիա ԿՊ Իբոն Սանչես
9 Իսպանիա ՀԱ Ալվարո Գարսիա Պասկուալ
10 Իսպանիա ՀԱ Սուսո
12 Վրաստան ՀԱ Յուրի Տաբատաձե
13 Իսպանիա ԴՊ Ջոկին Էզկիետա (վարձավճարով Ռասինգ Սանտանդեր)
14 Սերբիա ՊՏ Բոյան Կովաչևիչ
16 Իսպանիա ԿՊ Անտոնիո Կորդերո (վարձավճարով Նյուքասլ Յունայթեդ)
17 Ուկրաինա ՀԱ Վլադիսլավ Կոպոտուն
19 Իսպանիա ՀԱ Ուրկո Իզետա
Համար Դիրք Խ.ի անունը
20 Արգենտինա ՀԱ Ջերոնիմո Դոմինա
21 Իսպանիա ՊՏ Մարիո Կլիմենտ
22 Իսպանիա ՀԱ Խավիեր Օնտիվերոս
23 Իսպանիա ՊՏ Խավիեր Կաստրո
24 Իսպանիա ԿՊ Խոակին Գոնսալես
25 Իսպանիա ԴՊ Ռուբեն Դոմինգես Կայուելա
26 Իսպանիա ԴՊ Ֆերնանդո Պերես Մորիլյո
36 Իսպանիա ՀԱ Բորխա Վասկես
38 Իսպանիա ՊՏ Խուան Դիաս Պերեգրինա
Բրազիլիա ԴՊ Վիկտոր Ազնար
Իսպանիա ՊՏ Բենյաթ դե Խեսուս Դոմինգո
Կոմորյան Կղզիներ ՊՏ Քենան Տոյբիբու
Իսպանիա ԿՊ Դամիան Ռոդրիգես (վարձավճարով Սելտա)
Իսպանիա ԿՊ Դիլան Անդրես Սարատե Հիդալգո (վարձավճարով Ինտեր Միլան)
Իսպանիա ԿՊ Խոսե Անդուխար Բերենգուեր
Իսպանիա ԿՊ Խոսե Անտոնիո դե լա Ռոզա

Պահեստային թիմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
27 Իսպանիա ՀԱ Իսմայել Ալվարես
28 Իսպանիա ՀԱ Պաբլո Արանա Գոմես
30 Իսպանիա ՊՏ Ալեքս Բելտրան Դելգադո
32 Իսպանիա ՊՏ Ռոբերտո Ռոսադո Մարկես
Համար Դիրք Խ.ի անունը
33 Իսպանիա ՊՏ Մանուել Ռիվերա Դոմինգեսը
Իսպանիա ԴՊ
Ֆրանսիա ՊՏ Նոա Օբիոմա Ուկվույջե
Կամերուն ՀԱ Հերվե Ժունիոր Նգոնո

Վարձավճարով խաղալուց վերադարձած ֆուտբոլիստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
Իսպանիա ԴՊ Հերնանդո Ալմոդովար Մարուֆո
Զամբիա ՀԱ Ֆրանցիսկո Մվեպու
Համար Դիրք Խ.ի անունը
Իսպանիա ՀԱ Աշեր Լոբեդե

Վարձավճարով այլ ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
Մալի ԿՊ Յուսի Դիարրա (Կորդովայում մինչև 2027 թվականի հունիսի 30-ը)

Ներկայիս մարզչական շտաբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաշտոն Անուն
Գլխավոր մարզիչ Իսպանիա Գաիսկա Գարիտանո
Օգնական մարզիչ Իսպանիա Պաչի Ֆերեյրա
Ֆիզիկական պատրաստության մարզիչ Իսպանիա Խուլիո Էռնանդո
Իսպանիա Խոսե Խիմենես
Իսպանիա Խոսե Սանչես
Դարպասապահների մարզիչ Իսպանիա Խոսե Մանուել Սանտիստեբան
Սարքավորումների պատասխանատու Իսպանիա Կոկե Լոպես
Գույքի պատասխանատու Իսպանիա Խուանիտո Մարչանտե
Պատվիրակ Իսպանիա Սալվադոր Չիրինո
Վերլուծաբան Իսպանիա Ալոնսո Տորես
Իսպանիա Պաբլո Ռեյ
Բժիշկ Իսպանիա Անտոնիո Ֆերնանդես Կուբերո
Իսպանիա Անտոնիո Լուիս Պերես
Ֆիզիոթերապևտ Իսպանիա Խոակին Ասեդո
Իսպանիա Մանուել Գարսիա
Իսպանիա Պաբլո Ֆերնանդես
Իսպանիա Ալվարո Սանչես-Ֆերրագուտ
Իսպանիա Ռուբեն Պեդրեգոսա
Վերականգնողական ֆիզիկական պատրաստության մարզիչ Իսպանիա Բորխա Գոնսալես
Իսպանիա Խոսե Մարիա Ազորես
Սննդաբան Իսպանիա Խոսե Վիլեգաս

Թարմացված է՝ 2025 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ։

[29] [30]

Սեգունդա Դիվիզիոնի չեմպիոններ (1)` 2004-05

Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչները՝ 1989-90 թթ

Անուն՝ Նուևո Միրանդիլլա

Քաղաք՝ Կադիս

Տարողություն՝ 25,033

Բացման տարեթիվ՝ 1955

Խաղադաշտի չափսեր՝ 106 x 68 մ

Հայտնի ֆուտբոլիստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշում` այս ցանկը ներառում է այն խաղացողներին, ովքեր մասնակցել են առնվազն 100 լիգայի խաղի և/կամ ձեռք են բերել միջազգային կարգավիճակ։

  • Իսպանիա Ադոլֆո Բոլեա
  • Իսպանիա Մանուել Բոտուբոտ
  • Իսպանիա Խուան Վիլյար
  • Իսպանիա Ալբերտո Սիֆուենտես
  • Արգենտինա Ուգո Վակա
  • Իսպանիա Կառլոս Կաբալյերո
  • Իսպանիա Արմանդո Ռիվեյրո
  • Իսպանիա Ֆրանցիսկո Բաենա
  • Իսպանիա Կարմելո Նավարո
  • Իսպանիա Դիեգո Տրիստան
  • Իսպանիա Բոկոյա
  • Իսպանիա Դանի Գյուիզա
  • Իսպանիա Օլի
  • Իսպանիա Էնրիկե
  • Իսպանիա Անխել Ֆերես
  • Իսպանիա Խուան Խոսե
  • Իսպանիա Կիկո Նարվաեզ
  • Իսպանիա Ռաուլ Լոպես
  • Իսպանիա Պեպե Մեխիաս
  • Իսպանիա Սալվադոր Մեխիաս
  • Իսպանիա Միգելին
  • Իսպանիա Ռաուլ
  • Իսպանիա Խոսե Ռամոն Բերմել
  • Սալվադոր Մագիկո Գոնսալես
  • Հունգարիա Յոզեֆ Սզենդրեյ
  • Իսպանիա Մոիսես Արտեագա
  • Իսպանիա Խոսե Մարիա Քվեեդո
  • Իսպանիա Ռամոն դե Կինտանա
  • Նիգերիա Բարդուղիմեոս Օգբեչե
  • Իսպանիա Ռիկարդո Էսկոբար
  • Իսպանիա Ջոնաթան Սեսմա
  • Հայաստան Վարազդատ Հարոյան
  • Իսպանիա Խուան Ռամոն Կարասկո
  • Իսպանիա Ջոն Անդեր Գարիդո
  • Ջիբրալթար Էնթոնի Էրնանդես
  • Ջիբրալթար Նիկոլաս Պոզո

[31][32]

Պաշտոնավարման ժամանակաշրջան Մարզիչ
1935–36 Իսպանիա Խոսե Ռեյ
1936 Իսպանիա Աուրելիո Օմիստ
1939–40 Իսպանիա Սանտյագո Նունյես
1940 Իսպանիա Մանուել Վալդերամա
1940–41 Իսպանիա Սանտյագո Նունյես
1941 Իսպանիա Միգել Անխել Վալկարսել
1941–42 Իսպանիա Խոսե Կիրանտե
1942 Իսպանիա Թեոդորո Մաուրի
1942–44 Իսպանիա Սանտիագո Բուիրիա
1944–46 Իսպանիա Խուան Բեժարանո
1946–48 Իսպանիա Գաբրիել Անդոնեգի
1948–49 Իսպանիա Անաստասիո Կալյեխա
1949–50 Իսպանիա Կաստո Մոլինե
1950–51 Իսպանիա Խոսե Պերալտա
1951 Իսպանիա Խուան Բեժարանո
1951–52 Իսպանիա Կամիլո Լիզ
1952–53 Չիլի Հիգինիո Օրտուզար
1953–54 Իսպանիա Անաստասիո Կալյեխա
1954–56 Իսպանիա Դիեգո Վիլյալոնգա
1956–1958թ. հունիս Իսպանիա Սանտիագո Նունյես
1958 հուլիս–նոյեմբեր 1958 Իսպանիա Վալդոր Սիերա
1958 նոյեմբեր– 1958 դեկտեմբեր Իսպանիա Անտոնիո Ֆերնանդես
1958 դեկտեմբեր–1959 հունիս {{{2}}} Խուլիան Արկաս
1959 հուլիս – 1960 փետրվար Իսպանիա Կամիլո Լիզ
1960 փետրվար Իսպանիա Խուան Բեխարանո
1960 փետրվար – 1960 հունիս Իսպանիա Դիեգո Վիլալոնգա
1960 հուլիս – 1963 հունիս Իսպանիա Խոսե Լուիս Ռիերա
1963 հուլիս– 1963 դեկտեմբեր Իսպանիա Կազիմիրո Բենավենտե
1963 դեկտեմբեր Իսպանիա Լուիս դե Միգել
1963 դեկտեմբեր – 1965 հունիս Իսպանիա Խոսե Վալերա
1965 հուլիս –1969 հունիս Իսպանիա Խուլիո Վիլարինյո
1969 հուլիս – 1971 մայիս Իսպանիա Լեոն Լասա
1971 մայիս–1971 հունիս Պերու Գուիլլամերո Դելգադո
1971 հուլիս – 1971 հոկտեմբեր Իսպանիա Խոսե Մարիա Գարսիա դե Անդոին
1971 հոկտեմբեր–1971 դեկտեմբեր Չեխոսլովակիա Ֆերդինանդ Դաուցիկ
1971 եկտեմբեր –1972 փետրվար Իսպանիա Ադոլֆո Բոլեա
1972 փետրվար – 1972 հունիս Իսպանիա Խոսե Անտոնիո Նայա
1972 հուլիս–1974 հունիս Իսպանիա Դոմենեք Բալմանյա
1974 հուլիս – 1975 հոկտեմբեր Իսպանիա Սաբինո Բարինագա
1975 հոկտեմբեր –1976 փետրվար Իսպանիա Խուան Արզա
1976 փետրվար – 1976 հունիս Իսպանիա Ադոլֆո Բոլեա
1976 հունիս Իսպանիա Լուիս Էսկարտի
1976 հուլիս – 1977 հոկտեմբեր Իսպանիա Էնրիկե Մատեոս
1977 հոկտեմբեր –1977 նոյեմբեր Իսպանիա Լուիս Էսկարտի
1977 նոյեմբեր–1978 հունիս Իսպանիա Մարիանո Մորենո
1978 հուլիս–1980 հունիս Արգենտինա Ռոկե Օլսեն
1980 հուլիս – 1983 դեկտեմբեր {{{2}}} Դրագոլյուբ Միլոշևիչ
1983 դեկտեմբեր Իսպանիա Լուիս Էսկարտի
1984 հունվար –1985 հունիս Իսպանիա Բենիտո Խոանետ
1985 հուլիս – 1986 ապրիլ Իսպանիա Պակիտո
1986 ապրիլ – 1986 հունիս Դավիթ Վիդալ Իսպանիա Դավիթ Վիդալ
1986 հուլիս – 1987 մարտ Իսպանիա Մանոլո Կարդո
Պաշտոնավարման ժամանակաշրջան Մարզիչ
1987 մարտ–1987 հունիս {{{2}}} Դրագոլյուբ Միլոշևիչ
1987 հունիս Իսպանիա Դավիդ Վիդալ
1987 հուլիս–1988 հունիս Ուրուգվայ Վիկտոր Էսպառագո
1988 հուլիս–1988 հոկտեմբեր Ավստրիա Հելմուտ Սենեկովիչ
1988 հոկտեմբեր–1990 մարտ Իսպանիա Դավիդ Վիդալ
1990 մարտ–1990 հունիս Անգլիա Քոլին Ադիսոն
1990 հուլիս–1991 ապրիլ Արգենտինա Էկտոր Վեյրա
1991 ապրիլ–1992 հունիս Իսպանիա Ռամոն Բլանկո
1992 հուլիս–1993 հունվար Իսպանիա Խոսե Լուիս Ռոմերո
1993 հունվար–1993 հունիս Իսպանիա Ռամոն Բլանկո
1993 հուլիս–1993 հոկտեմբեր Անգլիա Քոլին Ադիսոն
1993 հոկտեմբեր–1993 նոյեմբեր Արգենտինա Ուգո Վակա
1993 նոյեմբեր–1994 հունվար Իսպանիա Խոսե Անտոնիո Նայա
1994 հունվար–1994 հունիս Իսպանիա Մարսելինո Պերես
1994 հուլիս–1995 հունիս Արգենտինա Ռամոն Էրեդիա
1995 հուլիս–1995 հոկտեմբեր Իսպանիա Պակո Չապառո
1995 հոկտեմբեր–1996 հունիս Իսպանիա Չիկո Լինարես
1996 հուլիս–1996 դեկտեմբեր Իսպանիա Խուան Կառլոս Ալվարես
1996 դեկտեմբեր–1998 հունիս Իսպանիա Ռամոն Բլանկո
1998 հուլիս–1998 սեպտեմբեր Իսպանիա Իսմայել Դիաս
1998 սեպտեմբեր–1998 նոյեմբեր Իսպանիա Խուան Անտոնիո Սանչես
1998 նոյեմբեր–1999 հունիս Իսպանիա Խորդի Գոնսալվո
1999 հուլիս–1999 դեկտեմբեր Իսպանիա Չիկո Լինարես
2000 հունվար–2000 մարտ Իսպանիա Խուան Անտոնիո Սանչես
2000 մարտ–2000 հունիս Իսպանիա Կառլոս Կրուս
2000 հուլիս–2001 հունիս Իսպանիա Կառլոս Օրուե
2001 հուլիս–2001 հոկտեմբեր Իսպանիա Պեպե Էսկալանտե
2001 հոկտեմբեր–2001 դեկտեմբեր Իսպանիա Խուան Անտոնիո Սանչես
2001 դեկտեմբեր–2002 ապրիլ Իսպանիա Խոսե Էնրիկե Դիաս
2002 ապրիլ–2002 հունիս Իսպանիա Խուան Անտոնիո Սանչես
2002 հուլիս–2004 հունիս Իսպանիա Խոսե Մանուել Գոնսալես
2004 հուլիս–2006 հունիս Ուրուգվայ Վիկտոր Էսպառագո
2006 հուլիս–2006 նոյեմբեր Իսպանիա Օլի
2006 նոյեմբեր–2007 հունիս Իսպանիա Խոսե Մանուել Գոնսալես
2007 հուլիս–2007 հոկտեմբեր Իսպանիա Մարիանո Գարսիա Ռեմոն
2007 հոկտեմբեր–2008 ապրիլ Իսպանիա Անտոնիո Կալդերոն
2008 ապրիլ–2008 մայիս Իսպանիա Ռաուլ Պրոկոպիո
2008 մայիս–2008 հունիս Իսպանիա Խուլիան Ռուբիո
2008 հուլիս–2010 հունվար Իսպանիա Խավի Գրասիա
2010 հունվար–2010 հունիս Ուրուգվայ Վիկտոր Էսպառագո
2010 հուլիս–2010 նոյեմբեր Բոսնիա և Հերցեգովինա Ռիստո Վիդակովիչ
2010 նոյեմբեր–2012 հունիս Իսպանիա Խոսե Մանուել Գոնսալես
2012 հուլիս–2012 նոյեմբեր Իսպանիա Ալբերտո Մոնտեագուդո
2012 նոյեմբեր–2012 դեկտեմբեր Իսպանիա Ռամոն Բլանկո
2012 դեկտեմբեր–2014 մարտ Իսպանիա Ռաուլ Անյե
2014 մարտ–2014 նոյեմբեր Իսպանիա Անտոնիո Կալդերոն
2014 մարտ–2014 նոյեմբեր Իսպանիա Կլաուդիո Բառագան
2016 ապրիլ–2022 հունվար Իսպանիա Ալվարո Սերվերա
2022 հունվար–2024 հունվար Իսպանիա Սերխիո Գոնսալես
2024 հունվար–2024 հունիս Արգենտինա Մաուրիսիո Պելեգրինո
2024 հունիս–մինչ օրս Իսպանիա Պակո Լոպես

Մարզահագուստի արտադրողներ և մարզաշապիկի հովանավորներներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակաշրջան Մարզահագուստի արտադրող Մարզաշապիկի հովանավորներ
1910–1985
1985–1986 Meyba
1986–1989 Massana
1989–1990 La Mar de Cerca Tours
1992–1993 Elements Unicaja
1997–2000 Kelme
2000–2001 Diario de Cádiz
2002–2003 Financa
2003–2005 Grupo Zona Franca Cádiz
2005–2006 Caja San Fernando
2006–2007 Armoniza
2007–2008 Teka
2008–2009 Diadora
2009–2010 Kelme La Pepa 2012
2010–2011
2013–2014 Erreà Gagá Milano
2014–2015 Solver
2016–2017 Adidas Socibus
2017–2020 Torrot
2020–2021 Dafabet
2021–2022 Macron Bitci
2022- Khalifa Capital

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. chrisentrenador (2018-08-11). «Cádiz – Estadio Ramón de Carranza». Estadios de España. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2020-01-05-ին.
  2. 1 2 3 4 5 6 7 8 9 10 «Reseña histórica: El primer partido del Cádiz CF | Cádiz CF – Web Oficial». Reseña histórica: El primer partido del Cádiz CF | Cádiz CF – Web Oficial (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2019-10-09-ին.
  3. 1 2 Alba, Enrique Díaz (2005-10-10). Historia del Cádiz C.F. (իսպաներեն). Silex Ediciones. էջ 16. ISBN 978-84-7737-158-8. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
  4. «Segunda División Grupo 5 - Grupo 5, Temporada 1939/1940 - liga smartbank, segunda division, campeonato nacional de liga de segunda división, segunda division española, laliga 2 española». resultados-futbol.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2019-10-14-ին.
  5. «Trofeo Ramon de Carranza». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2019-10-14-ին.
  6. «El día que el Cádiz tocó la gloria en Chapín». eldesmarque.com. 2016 թ․ հունիսի 18. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2019-10-16-ին.
  7. «Clasificación Primera división 2005/2006 en AS.com». resultados.as.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2019-10-16-ին.
  8. «Entrenadores Cádiz». bdfutbol.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2020-01-04-ին.
  9. «Estadisticas Segunda División- 2009-10 en MARCA.com». Marca. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2019-10-09-ին.
  10. «Estadisticas Segunda División B-Grupo 4-2008-09 en MARCA.com». Marca. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2020-01-04-ին.
  11. «Spanish football club Cádiz CF conducts trials to select young Indian footballers». Hindustan Times. 2019-10-01. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2019-10-10-ին.
  12. «¡Cómo hemos cambiado!... El Cádiz rompe registros para ser líder destacado». Marca (իսպաներեն). 2019-10-09. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2019-10-10-ին.
  13. Bejarano, Isabelo (2019-10-19). «Álvaro Cervera: "Hay que estar orgullosos de este equipo"». Marca (եվրոպական իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2019-11-12-ին.
  14. «El Cádiz CF prevé un superávit superior a 1,8 millones para esta temporada». Canal Amarillo (եվրոպական իսպաներեն). 2019 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2020-01-05-ին.
  15. «Nuevo inversor en el accionariado del Cádiz». AS.com (իսպաներեն). 2020-03-02. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2020-03-02-ին.
  16. Cádiz, Diario de (2020-03-02). «Un inversor estadounidense compra acciones del Cádiz CF». Diario de Cádiz (եվրոպական իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2020-03-02-ին.
  17. «Un grupo norteamericano entra en el accionariado del Cádiz». Marca (իսպաներեն). 2020-03-02. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2020-03-02-ին.
  18. «¡Y el Cádiz regresa entre los grandes 14 años después!». Marca (իսպաներեն). 2020-07-12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020-07-14-ին.
  19. «El Cádiz enseña sus armas en El Alcoraz». Marca (իսպաներեն). 2020-09-20. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2020-12-04-ին.
  20. López, Marcos (2020-12-05). «El Barça se derrota a sí mismo». elperiodico (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2021-03-02-ին.
  21. «Draw with Cádiz ends Barcelona's winning run». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2021-03-02-ին.
  22. «Valencia players walk off pitch after alleged racist incident vs. Cádiz». ESPN. 2021-04-04. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2021-04-04-ին.
  23. «Clubs with the most followers on social networks - CIES Football Observatory».
  24. 1 2 3 4 McGill, Stewart (2020 թ․ հունիսի 7). «Hermanos de la Izquierda: Part 2». Morning Star. Վերցված է 2026 թ․ ապրիլի 21-ին.
  25. 1 2 3 Spaaij, Ramón; Viñas, Carles (2013 թ․ մարտի 25). «Political ideology and activism in football fan culture in Spain: a view from the far left». Soccer & Society. 14. doi:10.1080/14660970.2013.776467. Վերցված է 2026 թ․ ապրիլի 20-ին.
  26. Ciołczyk Garcia, Miguel (2024 թ․ օգոստոսի 19). «Spain: Dispute over "fascist" name of Cádiz CF stadium continues». Վերցված է 2026 թ․ ապրիլի 20-ին.
  27. Ciołczyk Garcia, Miguel (2024 թ․ սեպտեմբերի 14). «Spain: The two open fronts that divide Cádiz fans». Վերցված է 2026 թ․ ապրիլի 20-ին.
  28. «Jugadores». Cádiz Club de Fútbol SAD. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 8-ին.
  29. «Cuerpo técnico». Cádiz Club de Fútbol SAD. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 8-ին.
  30. «Cuerpo médico». Cádiz Club de Fútbol SAD. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 17-ին.
  31. «Cádiz». BDFutbol. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  32. «Historial cadista» [Cadista history] (իսպաներեն). Cadistas 1910. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]