Կադզուո Կուբոկավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կադզուո Կուբոկավա
窪川 一雄
Ծնվել է1903
Մահացել էդեկտեմբերի 3, 1943(1943-12-03) կամ հունվարի 3, 1943(1943-01-03)
բնական մահով
ՔաղաքացիությունՃապոնիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Տոկիոյի աստղադիտարան (նախքան 1938 թվականը)
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերՏոկիոյի համալսարան

Կադզուո Կուբոկավա (ճապ.՝ 窪川 一雄, 1903 - 3 դեկտեմբերի 1943[փա՞ստ] ), ճապոնացի աստղագետ, աշխատել է Տոկիոյի աստղադիտարանում։

Աստերոիդների հայտնաբերող, ով հանդիսանում է Ճապոնական սիրողական աստղագիտության պիոներներից մեկը։ 1929 թվականի դեկտեմբերին Տոկիոյի աստղադիտարանում այլ ճապոնացի աստղագետ՝ Օկուրո Օիկավայի հետ համատեղ հայտնաբերել է (1139) Ատամի աստերոիդը[1]։ Ավելի ուշ, 1934 թվականին, նույն աստղադիտարանում զբաղվել է աստղաքարերի դիտարկումներով[2]։

Թայվանի ճապոնական օկուպացիայի ժամանակ 1938 թվականից սկսած զբաղեցրել է Աստղագիտական ասոցիացիայի թայվանական մասնաճյուղի տնօրենի պաշտոնը։ Աշխատել է Թայբեյի օդերևութաբանական կայանում որպես ինժեներ։

Նրա պատվին է անվանվել (6140) Կուբոկավա աստերոիդը։ 1942 թվականին սկսվեց Յույշան լեռան գագաթին աստղադիտարանի կառուցումը[3], որի շինարարությունը կանգնեցվեց 1943 թվականին Կուբոկավայի մահից հետո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Minor Planet Discoverers»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 1 հունվարի 2011 
  2. Meteor news (1935) (անգլ.)
  3. Observatories in Early Taiwan (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]