Կադամբինի Գանգուլի
| Կադամբինի Գանգուլի բենգալերեն՝ কাদম্বিনী গঙ্গোপাধ্যায় | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 18, 1862 կամ հուլիսի 18, 1861[1] |
| Ծննդավայր | Բհագալպուր, Բիհար, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
| Մահացել է | հոկտեմբերի 3, 1923[2] |
| Մահվան վայր | Կալկաթա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Բեթունի քոլեջ, Կալկաթայի համալսարան, Medical College and Hospital, Kolkata? և Edinburgh College of Medicine for Women? |
| Մասնագիտություն | բժիշկ, քաղաքական գործիչ և ֆեմինիստ |
| Ամուսին | Dwarkanath Ganguly? |
| Կուսակցություն | Հնդկական ազգային կոնգրես |
| Երեխաներ | Jyotirmayee Gangopadhyay? |
Կադամբինի Գանգուլի (բենգալերեն՝ কাদম্বিনী গাঙ্গুলি, հուլիսի 18, 1862 կամ հուլիսի 18, 1861[1], Բհագալպուր, Բիհար, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հոկտեմբերի 3, 1923[2], Կալկաթա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն)[3], հնդիկ կին ֆիզիկոս։ Որպես այդպիսին նա և Անանդիբայ Ջոշին առաջինն էին Հնդկաստանում և Բրիտանական կայսրությունում։ Նա նաև առաջինն էր, որը կրթություն է ստացել Հարավային Ասիայում` ուսումնասիրելով բժշկություն։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կադամբինի Գանգուլին ծնվել է 1861 թվականի հուլիսի 18-ին Բրիտանական Հնդկաստանում, Բհագալպուրում, Բիհարում։ Նրա ընտանիքը Չանդսիից էր, Բարիսալից, որն այժմ գտնվում է Բանգլադեշում։ Կադամբինի հայրը եղել է Բհագալպուրի դպրոցի տնօրենը։
Կադամբինին նախնական կրթություն ստացել է Բանգա Մահիլ Վիդյալայում։ Իսկ Բեթյունի դպրոցում սովորելու տարիներին՝ 1878 թվականին, դարձել է առաջին կինը, որն ընդունելության քննություններ է հանձնել Կալկաթայի համալսարանում։ Կադամբինի Գանգուլին և Չանդրամուխի Բասուն եղել են Բեթյուն քոլեջի, ինչպես նաև Հնդկաստանում և ամբողջ Բրիտանական կայսրությունում առաջին իգական սեռի շրջանավարտները[4]։
Կադամբինին 1883 թվականին ընդունվել է բժշկական քոլեջ, չնայած նրա այս քայլը հասարակության կողմից արժանացել է խիստ քննադատության․ այն պատճառով միայն, որ հասարակությունը դեմ էր կանաց ազատությանը։ 1886 թվականին Կադամբինին արժանացել է «GBMC»-ի մրցանակին և դարձել է Հարավային Ասիայում բժշկի կոչում ունեցող առաջին կինը։ 1893 թվականին նա մեկնել է Էդինբուրգ և ստացել մի շարք որակավորումներ[5]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինելով ութ երեխաների մայր՝ Կադամբինին ստիպված ժամանակի մեծ մասը տրամադրել է տնային աշխատանքներին։ Հմուտ է եղել նաև ձեռագործության մեջ։
Ամերիկացի հայտնի պատմաբան Դեյվիդ Կոպֆը[6] գրել է. «Գանգուլիի կինը՝ Կադամբինին, իր ժամանակի ամենակատարյալ և ազատասեր կինն էր։ Գանգուլիի և կնոջ հարաբերություններն ամենաանսովորն էին, քանի որ հիմնված էին փոխադարձ սիրո, նրբանկատության ու ինտելեկտի վրա․․․ Տիկին Գանգուլիի կյանքն ու գործունեությունը օրինակ են դարձել բենգալյան այժմյան հասարակության համար»[7]։
Կադամբինին խիստ քննադատվում էր այն ժամանակվա պահպանողական հասարակության կողմից, որը դեմ էր կանանց ազատությանը։ Երբ Կադամբինին վերադարձել էր Հնդկաստան և անխոնջ պայքարում էր կանանց իրավունքների համար, «Բանգաբաշի» ամսագրում նրան անվանել էին «պոռնոաստղ»։ Սակայն այս ամենը չէր կարող զսպել Կադամբինիի վճռականությունը։ Նրա ամուսինը՝ Դվարկանատ Գանգուլին, գործը հասցրել էր դատարան և, ի վերջո, շահել դատը՝ խմբագիր Մահեշին դատապարտելով 6 ամսվա ազատազրկման[5][8]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kopf, David (1979), The Brahmo Samaj and the Shaping of the Modern Indian Mind, Princeton University Press, ISBN 0-691-03125-8
- Sengupta, Subodh Chandra and Bose, Anjali (editors), (1976/1998), Sansad Bangali Charitabhidhan (Biographical dictionary) in Bengali, pp 79–80, 81-85626-65-0
- Murshid, Ghulam (2012). "Ganguly, Kadambini" . In Islam, Sirajul; Jamal, Ahmed A. (eds.). Banglapedia: National Encyclopedia of Bangladesh (Second ed.). Asiatic Society of Bangladesh.
- Nandy, Ashis (1995), The Savage Freud and Other Essays on Possible and Retrievable Selves, Princeton University Press, ISBN 0-691-04411-2
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Chattopadhyay A. Women Scientists in India: Lives, Struggles & Achievements — 2018. — P. 140.
- 1 2 Chattopadhyay A. Women Scientists in India: Lives, Struggles & Achievements — 2018. — P. 141.
- ↑ SEN, B.K. (2014 թ․ սեպտեմբեր). «KADAMBINI GANGULY – AN ILLUSTRIOUS LADY» (PDF). Science and Culture - Indian Science News Organization. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Female students were admitted into Oxford University in 1879, one year after the admission of female students for undergraduate studies at the University of Calcutta «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 5-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link). The tripos was opened to women at Cambridge only in 1881 Արխիվացված 2007-09-29 Wayback Machine. - 1 2 «The Life and Work of Dr Kadambini Ganguly, the First Modern Indian Woman Physician». Վերցված է 2007 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «David Kopf». History at Minnesota. Regents of the University of Minnesota. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ (Kopf 1979, էջեր 125)
- ↑ «Dwarakanath Ganguly – A Forgotten Hero – The Indian Messenger Online» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կադամբինի Գանգուլի» հոդվածին։ |
| ||||||||||