Կաբրերա արշիպելագի ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Կաբրերա արշիպելագի ազգային պարկ
Parque nacional marítimo-terrestre del Archipiélago de Cabrera

Երկիր Իսպանիա
Վարչատարածքային բաժանում Բալեարյան կղզիներ
Կղզեխումբ Բալեարյան կղզիներ
Ջրատարածություն Միջերկրական ծով
Մակերես 100 քառ․ կմ կմ2
Ամենաբարձր կետը Na Picamosques, 172մ մ

Կաբրերա աշիպելագի ազգային պարկ (կատ.՝ Parc Nacional Maritimoterrestre de l'Arxipèlag de Cabrera, իսպ.՝ Parque Nacional Marítimo-Terrestre del Archipiélago de Cabrera), ազգային պարկ Իսպանիայի Բալեարյան կղզիներում (կատ.՝ Illes Balears,իսպ.՝ Islas Baleares), Կաբրերա արշիպելագում ։ Բալեարյան կղզիները համարվում են ինքնավար համայնք և իսպանական պետության մի մասն են։ Պարկը զբաղեցնում է 100 քառակուսի կիլոմետր, որից 87 քառակուսի կիլոմետր տարածքը ջուր է։ Կղզին չունի բնակչություն, բայց այնտեղ կարող են գտնվել պարկի անձնակազմի 100 անդամ և այլ մարդիկ։

Աշիպելագն ունի մեծ բնական արժեք։ Հեռու լինելու պատճառով, ողջ պատմության ընթացքում մնացել է անփոփոխ։ Կաբրերայի ծովափը համարվում է իսպանական ափի և իհարկե, Միջերկրական ծովի ամենալավ արգելոցներից մեկը։ Կղզում ապրում են շատ ճայեր և այլ էնդեմիկ տեսակներ։ Շնորհիվ բարենպաստ պայմանների՝ կղզում բուսական և կենդական աշխարհը բնակեցված է շատ թռչուններով, դրա համար պարկը հայտարարված է որպես հատուկ անվտանգության գոտի։

Վարչական առումով կղզին պատկանում է Պալմա դե Մալյորկա մունիցիպալիտետին, չնայած հեռու է նրանից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաբրերայի 14-րդ դարի ամրոցը

1973-1986 թվականներին կղզու պաշարումը արգելք հանդիսացավ աշիպելագի պաշտպանությունը ստեղծելու համար։ 1988 թվականին Բալեարյան կղզիների խորհրդարանը միաձայն ընդունել է բանաձև՝ «Կաբրերա արշիպելագի ազգային պարկի ստեղծման համար», որն ուղարկվել է Իսպանիայի խորհրդարան, և 1991 թվականի ապրիլի 29-ին այդ ծրագրին տվել է օրենքի ուժ[1]։ Պարկը, ինչպես և օրենքը վերհսկվում են «Կաբրերա արշիպելագում ծովային ազգային պարկի օգտագործման գլխավոր նախագիծ և կառավարում» նախագծով[2], որը հաստատվել է 2006 թվականին հուլիսի 1-ին 58/2006 հրամանով։

Ճամփորդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաբրերա արշիպելագի ազգային պարկը տարածք է, որտեղ ջրի շարժումը սահմանափակված է և նավակները կարողանում են խարսխել մինչը նավահանգիստ։ Շատ էնդեմիկ տեսակներ կենդանի են մնացել Կաբրերայում, այն դեպքում, երբ Բալեարյան կղզիների ուրիշ մասերում դրանք վերացել են։ Այդպիսի տեսակներ են՝ դելֆիները և որորները։ Խիստ վերահսկողություն կա ստորջրյա սուզման նկատմամբ, և տրվում է այցելության լիցենզիա ընդամենը մեկ օրով։ Կղզու էքսկուրսիան հազվագյուտ երևույթ է, դրան հետևում է դայվինգիստների համայնքը։ Թույլատրվում են միայն ազատ զբոսանքներ։ Կղզու վրա կա զբոսաշրջության կենտրոն՝ 14-րդ դարի ամրոց և թանգարան, ինչպես նաև հուշանվերների վաճառակետ և սրճարան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]