Կաբվե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Big Tree Natl Mont Kabwe.JPG
ԵրկիրԶամբիա Զամբիա
ԲԾՄ1172 մետր
Բնակչություն117 517 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+2
##Կաբվե (Զամբիա)
Red pog.png

Կաբվե (անգլ.՝ Kabwe, մինչև 1965 թվականը՝ Broken Hill), քաղաք Կենտրոնական Զամբիայում, Կենտրոնական նահանգի վարչական կենտրոնը։ Քաղաքը գտնվում է երկրի մայրաքաղաք Լուսակայից մոտ 140 կմ հյուսիս՝ ծովի մակարդակից 1182 մ բարձրության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաբվեն Զամբիայի Կենտրոնական նահանգի մայրաքաղաքն է, որի բնակչությունը 2010 թվականի մարդահամարի տվյալներով գնահատվել է 202,914 մարդ[1]։ Մինչև 1965 թվականը կոչվում էր Broken Hill, այն հիմնադրվել էր, երբ 1902 թվականին հայտնաբերվեցին կապարի և ցինկի հանքավայրեր։ Այն կարևոր տրանսպորտային, գյուղատնտեսական և համալսարանական կենտրոն է։

1902 թվականին Բրոքեն Հիլի տարածքում ցինկի հանքավայրերի հայտնաբերումից հետո սկսվեց գունավոր մետաղների՝ կապար, ցինկ և վանադիում, արդյունահանման և վերամշակման ենթակառուցվածքների կառուցումը։ 1903 թվականին ստեղծվել է Rhodesian Broken Hill Development Company-ն, որը ծառայում է ոլորտի շահերին։ 1906 թվականին քաղաքում կառուցվեց երկաթուղի, որը շահագործում էր «Ռոդեզյան երկաթուղիներ» ընկերությունը։ 1921 թվականին Բրոքեն Հիլի տարածքում գտնվող հանքերից մեկում հայտնաբերվել են «Broken Hill Man» կամ «Rhodesian Man» անունով մարդու մնացորդներ։ 1924 թվականին Մալունգուշի գետի հանքերը սպասարկելու համար Աֆրիկայի առաջին հիդրոէլեկտրակայաններից մեկը կառուցվեց՝ Կաբվեից 51 կմ հարավ-արևելք։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաբվեի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 32.4
(90.3)
31.5
(88.7)
32.6
(90.7)
33.0
(91.4)
31.5
(88.7)
30.4
(86.7)
29.6
(85.3)
33.4
(92.1)
36.3
(97.3)
38.6
(101.5)
37.5
(99.5)
34.1
(93.4)
38.6
(101.5)
Միջին բարձր °C (°F) 27.0
(80.6)
27.0
(80.6)
27.0
(80.6)
26.5
(79.7)
25.2
(77.4)
23.7
(74.7)
23.5
(74.3)
26.1
(79)
29.8
(85.6)
31.3
(88.3)
29.8
(85.6)
27.3
(81.1)
27.0
(80.6)
Միջին օրական °C (°F) 21.1
(70)
21.0
(69.8)
20.7
(69.3)
20.0
(68)
17.8
(64)
15.9
(60.6)
15.9
(60.6)
18.4
(65.1)
22.1
(71.8)
24.1
(75.4)
23.0
(73.4)
21.3
(70.3)
20.1
(68.2)
Միջին ցածր °C (°F) 17.3
(63.1)
17.4
(63.3)
16.5
(61.7)
14.4
(57.9)
11.4
(52.5)
13.1
(55.6)
8.7
(47.7)
10.9
(51.6)
14.5
(58.1)
17.1
(62.8)
17.6
(63.7)
17.5
(63.5)
14.7
(58.5)
Ռեկորդային ցածր °C (°F) 10.1
(50.2)
11.9
(53.4)
11.3
(52.3)
8.2
(46.8)
5.9
(42.6)
3.0
(37.4)
3.4
(38.1)
3.6
(38.5)
4.4
(39.9)
8.9
(48)
12.6
(54.7)
9.4
(48.9)
3.0
(37.4)
Տեղումներ մմ (դյույմ) 234.4
(9.228)
179.4
(7.063)
100.6
(3.961)
27.5
(1.083)
4.4
(0.173)
0.1
(0.004)
0.0
(0)
0.1
(0.004)
0.7
(0.028)
18.1
(0.713)
91.2
(3.591)
251.2
(9.89)
907.8
(35.74)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 20 16 11 3 0 0 0 0 0 2 10 19 81
% խոնավություն 81.3 81.3 78.6 72.6 64.8 60.2 56.4 48.1 40.7 44.0 60.9 78.0 63.9
Միջին ամսական արևային ժամ 179.8 165.2 220.1 258.0 282.1 279.0 300.7 316.2 297.0 285.2 222.0 173.6 2978,9
աղբյուր: NOAA[2]

Տնտեսություն և տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաբվեն խոշոր տրանսպորտային հանգույց է`ճանապարհային և երկաթուղային։ Երկրի գլխավոր տրանսպորտային երթուղին՝ Մեծ Հյուսիսային մայրուղին, անցնում է Կաբվեով։ Քաղաքում է գնվում «Zambia Railways» ընկերության գլխամասային գրասենյակը։ 1990-ականներին կապարի և ցինկի հանքի փակումից հետո քաղաքի տնտեսական վիճակը վատթարացավ։ 1980-ականներին կառուցվեց չինական կապիտալի մասնակցությամբ տեքստիլ գործարանը, որը փակվեց 2007 թվականին։ Շրջակա տարածքներում աճեցվում է եգիպտացորեն և ծխախոտ։

Blacksmith ինստիտուտի տվյալներով՝ Կաբվեն մոլորակի տասը ամենաաղտոտված վայրերից մեկն է (2007 թվական)[3] ՝ ծանր մետաղներից աղտոտվածության պատճառով։Քաղաքը երկաթուղային գծով կապված է Նդոլա, Լուսակա, Լիվինգսթոն, Կապիրի, Մպոշի, Մպիկա, Նակոդե քաղաքների հետ[4]։ Կա օդանավակայան։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2013 թվականի տվյալներով կազմում է 223 673 մարդ[5]։

Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների.

1990 2000 2013
154 318 176 758 223 673

Նշանավոր մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուիլբուր Սմիթ՝Հարավաֆրիկացի գրող, պատմական և արկածային վեպերի հեղինակ
  • Մայքլ Նորգրով՝ բռնցքամարտիկ
  • Թութվա Նգուլուբե, քաղաքական գործիչ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kabwe (District, Zambia) - Population Statistics, Charts, Map and Location»։ www.citypopulation.de։ Վերցված է 2020-05-30 
  2. «Kabwe MET Climate Normals 1961–1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է January 22, 2014 
  3. World’s Worst Polluted Places 2007 Archived 2006-10-26 at the Wayback Machine. (անգլ.)
  4. Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 10. Железное дерево — Излучение. — М.: Большая Российская энциклопедия, 2008. — 767 с.: ил.: карт.
  5. «Kabwe» (անգլերեն)։ World Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-27-ին։ Վերցված է 2013-02-20 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]