Կաբո Օրանժ ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Կաբո Օրանժ ազգային պարկ
Parque Nacional do Cabo Orange
Rio Oiapoque.tif
Տեսակազգային պարկ
ԵրկիրFlag of Brazil.svg Բրազիլիա
Կոորդինատներ: 4°25′ հս․ լ. 51°31′ ամ. ե. / 4.417° հս․. լ. 51.517° ավ. ե. / 4.417; 51.517
Կաբո Օրանժ ազգային պարկը գտնվում է Բրազիլիաում
Կաբո Օրանժ ազգային պարկ
Կաբո Օրանժ ազգային պարկը գտնվում է Երկիրում
Կաբո Օրանժ ազգային պարկ

Կաբո Օրանժ ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional do Cabo Orange), ազգային պարկ Բրազիլիայի հյուսիսում, որը տեղակայված է Ամապա նահանգում՝ Բրազիլիայի և Ֆրանսիական Գվիանայի սահմանի մոտ։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապո Օրանժ ազգային պարկն ունի 657318 հա տարածք[1]։ Այն ներառում է Կալսուենի և Օյապոկի մունիցիպալիտետների որոշ հատվածներ։ Հարավ-արևմուտքում պարկին միացած է Ամապայի պետական անտառը՝ 2369400 հա տարածքով, որը հիմնադրվել է 2006 թվականին և համարվում է կայուն գործածության պահպանության միավոր[2]։

Պարկն ունի կարևոր նշանակություն, քանզի գտնվում է Բրազիլիայի ափին և միակ ազգային պարկն է խոնավ անտառում, որը գտնվում է այդպիսի տեղանքում։ Սա նշանակում է, որ այստեղ առկա կենդանական և բուսական աշխարհները բավականին տարբերվում են երկրի ներքին շրջաններում տեղակայված տարածքներից։ Պարկը հասանելի է նավակով։ Կաբո Օրանժ ազգային պարկն ընդգրկում է բազմազան էկոհամակարգեր, ինչպիսիք են՝ մանգլենին, բնական դաշտերը, ջրածածկ ծովային անտառները, հեղեղված տարածքներն ու հողատարածքը` լի հարուստ կենդանական աշխարհով։

Բնական գեղեցկությունները, որոնք բավականին լավ են պահպանված, գրավում են զբոսաշրջիկներին։ Դրանցից են Կասիպորե, Կունանի, Ուակա և Օյապոկի տարածքները, որոնցում կարելի է մակույկներով զբոսնել, ինչպես նաև զբաղվել ռաֆտինգով։ Կենսաբազմազանությունը հնարավորություն է տալիս կազմակերպել այցելություններ բուսական ու կենդանական շատ տեսակների (հատապես թռչունների) դիտումների, ինչպես նաև բնապահպանական կրթության և գիտական հետազոտությունների մի շարք ծրագրեր կյանքի կոչելու համար (ազգային պարկերի հիմնական նպատակները)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաբո Օրանժ ազգային պարկը ստեղծվել է 1980 թվականի հուլիսի 15-ին 84.913 հրամանագրով՝ բուսական և կենդանական աշխարհներն ու բնական գեղեցկությունը պահպանելու նպատակով[3]։ Այն կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[1]։ Խորհրդատվական խորհուրդը ստեղծվել է 2006 թվականի մարտի 9-ին Բրազիլիայի շրջակա միջավայրի և վերականգնվող բնական պաշարների ինստիտուտի կողմից։ Կառավարման ծրագիրը հաստատվել է 2011 թվականի հունվարի 17-ին։ 2012 թվականի մարտի 22-ին Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտը և Օյապոկի համայնքի ձկնորսները եկան համաձայնության՝ պարկի ջրերում ձկնորսությամբ զբաղվելու վերաբերյալ, և որին միջնորդեց Դաշնային հանրային նախարարությունը[3]։ 2013 թվականին Բրազիլիայի կառավարությունը այն հռչակեց որպես Միջազգային նշանակության 12-րդ խոնավ տարածք՝ համաձայն Ռամսարի համաժողովի[4]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Հիմնական խնդիրը բնական էկոհամակարգերի պահպանումն է։ Սա հնարավորություն է տալիս գիտական հետազոտությունների իրականացմանը, կրթական գործունեության զարգացմանը և բնապահպանական մեկնաբանությանը, ինչպես նաև ապահովել հանգիստ ու էկոտուրիզմ։ Այն Ամապա կենսաբազմազանության միջանցքի մասն է կազմում, որը ստեղծվել է 2003 թվականին[5]։ Պահպանությունն իրականացվում է «Ամազոնի շրջանի պահպանվող տարածքներ» ծրագրի աջակցությամբ։

Պարկում պահպանվող տեսակներից են հսկա զրահակիրը (Priodontes maximus), մեծ ջրասամույրը (Myrmecophaga tridactyla), յագուարը (Panthera onca), օնցիլլան (Leopardus tigrinus), կանաչ կրիան (Chelonia mydas) և այլն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]