Կաբո Սան Լուկաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Զինանշան
Escudo Cabo San Lucas.gif

Cabo San Lucas bay.jpg
ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Հիմնադրված է1828 թ.
ԲԾՄ11 մետր
Բնակչություն68 463 մարդ (2010)
Հեռախոսային կոդ624
Փոստային ինդեքսներ23450–23478
Պաշտոնական կայքloscabos.gob.mx
##Կաբո Սան Լուկաս (Մեքսիկա)
Red pog.png

Կաբո Սան Լուկաս կամ պարզապես Կաբո (իսպաներեն՝ Cabo San Lucas, Իսպաներեն արտասանություն՝ [ˈkaβo san ˈlukas], թարգմանաբար նշանակում է «Սուրբ Ղուկասի հրվանդան»), առողջարանային քաղաք Մեքսիկայի Բախա Կալիֆոռնիա Սուր նահանգում՝ Կալիֆոռնիա թերակղզու հարավային ծայրին։ 2015 թվականի տվյալներով նրա բնակչության թվաքանակը եղել է 81.111[1]: Կաբո Սան Լուկասը հարևան Սան Խոսե դել Կաբո քաղաքի հետ մեկտեղ ձևավորում է Լոս Կաբոս անվանումով հայտնի մետրոպոլիսային տարածքը, որտեղ 2015 թվականին ապրում էր շուրջ 306 հազար մարդ[1]։

Կաբո Սան Լուկասը համարվում է Մեքսիկայի հինգ լավագույն զբոսաշրջային վայրերից մեկը[2]։ Հռչակվել է իր լողափերով, ջրասուզակների համար ստեղծված հարմարություններով, հանքային բուժիչ աղբյուրներով ու դրանց օգտագործմամբ համբավված առողջարաններով, El Arco de Cabo San Lucas ծովային կամարով, ծովային զվարճությունների համար առկա պայմաններով, գիշերային աշխույժ կյանքով։

Կաբոյի մերձակա ծովային ջրերը հայտնի են կենդանական հարուստ աշխարհով. ընդ որում՝ այստեղ հանդիպում են նաև կատվաձկներ, շերտավոր թրաձկներ, շնաձկներ, մախի-մախի (դորադո), երբեմն հայտնվում են նաև կետեր։ Կաբո Սան Լուկասի մերձափնյա ջրերում ամեն տարի հոկտեմբեր ամսին անց է կացվում թրաձկան որսի ամենաթանկ ու ամենախոշոր մրցաշարը, որը հայտնի է «Բիսբի Լոս Կաբոսում» անվանումով[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիֆոռնիա թերակղզու ծայր հարավն ունի արևադարձային, անապատային կլիմա, որին Köppen climate classification-ի դասակարգմամբ տրվել է BWh նիշը։ Նույնիսկ ջերմաստիճանի մեծ տատանումների պայմաններում այստեղ սառնամանիքներ չեն լինում[5]։

Կաբո Սան Լուկասը նվազ անձրևոտ է, քան Սան Խոսե դել Կաբոն, թեև փոթորիկները երբեմն տևական ու առատ անձրևներ են բերում։ 2014 թվականի սեպտեմբերի 14-ին Odile փոթորկի առթած անձրևների պատճառով սողանքներ ու փլուզումներ են տեղի ունեցել՝ հանգեցնելով զգալի վնասների[6]։

Ծովի ջրի ջերմաստիճանը ձմռանը հասնում է 21–22 °C (70–72 °F)-ի, ամռանը՝ 28–29 °C (82–84 °F)-ի[7]։

Կաբո Սան Լուկաս, 1951–2010 normals, extremes 1937–2010ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 36.0
(96.8)
37.0
(98.6)
37.0
(98.6)
41.0
(105.8)
40.0
(104)
41.5
(106.7)
41.0
(105.8)
44.0
(111.2)
44.0
(111.2)
41.0
(105.8)
38.0
(100.4)
37.0
(98.6)
44.0
(111.2)
Միջին բարձր °C (°F) 25.4
(77.7)
25.9
(78.6)
26.9
(80.4)
29.0
(84.2)
30.7
(87.3)
31.7
(89.1)
33.3
(91.9)
33.7
(92.7)
33.0
(91.4)
32.1
(89.8)
29.4
(84.9)
26.8
(80.2)
29.8
(85.6)
Միջին օրական °C (°F) 19.2
(66.6)
19.3
(66.7)
20.2
(68.4)
22.2
(72)
23.8
(74.8)
25.3
(77.5)
28.1
(82.6)
29.0
(84.2)
28.4
(83.1)
26.7
(80.1)
23.5
(74.3)
20.6
(69.1)
23.9
(75)
Միջին ցածր °C (°F) 13.0
(55.4)
12.7
(54.9)
13.5
(56.3)
15.4
(59.7)
17.0
(62.6)
19.0
(66.2)
22.8
(73)
24.2
(75.6)
23.9
(75)
21.4
(70.5)
17.5
(63.5)
14.5
(58.1)
17.9
(64.2)
Ռեկորդային ցածր °C (°F) 4.5
(40.1)
1.5
(34.7)
1.0
(33.8)
7.0
(44.6)
6.5
(43.7)
10.0
(50)
10.0
(50)
10.0
(50)
10.0
(50)
10.0
(50)
1.0
(33.8)
5.0
(41)
1.0
(33.8)
Տեղումներ մմ (դյույմ) 11.7
(0.461)
3.4
(0.134)
1.8
(0.071)
1.3
(0.051)
0.1
(0.004)
0.0
(0)
13.3
(0.524)
48.5
(1.909)
82.3
(3.24)
32.2
(1.268)
11.5
(0.453)
14.5
(0.571)
220.6
(8.685)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 1.2 0.4 0.3 0.1 0.1 0.0 1.1 2.9 3.3 1.6 0.7 1.0 12.7
աղբյուր: Servicio Meteorologico Nacional[8][9]
Ծովի ջրի միջին ջերմաստիճանը
Հունվ. Փետրվ. Մարտ Ապր. Մայ. Հուն. Հուլ. Օգ. Սեպտ. Հոկտ. Նոյ. Դեկտ.
22.4 °C

72.4 °F

21.5 °C

70.7 °F

21.5 °C

70.6 °F

21.5 °C

70.7 °F

23.5 °C

74.3 °F

23.1 °C

73.5 °F

25.7 °C

78.2 °F

28.5 °C

83.2 °F

29.5 °C

85 °F

29 °C

84.1 °F

26.8 °C

80.2 °F

24 °C

75.3 °F

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Poblacion Por Municipio, Superficie, Densidad De Poblacion»։ Արխիվացված է օրիգինալից 18 June 2018-ին։ Վերցված է 2018-04-30 
  2. «Best Destinations in Mexico - Travelers' Choice Awards - TripAdvisor» 
  3. Inc. DAGTech Solutions։ «Home Page - Bisbees.com»։ www.bisbees.com։ Վերցված է 2017-08-07 
  4. http://sistercities.drupal.taoti.com/interactive-map/City%20of%20Cabo%20San%20Lucas/%7Ctítulo=http://sistercities.drupal.taoti.com/interactive-map/City%20of%20Cabo%20San%20Lucas/}}(չաշխատող հղում) |2=http://sistercities.drupal.taoti.com/interactive-map/City%20of%20Cabo%20San%20Lucas/(չաշխատող հղում) |bot=InternetArchiveBot }}
  5. «Cabo San Lucas, Baja California Sur Köppen Climate Classification (Weatherbase)»։ Weatherbase։ Վերցված է 2019-02-21 
  6. «Hurricane Odile Timeline: Unprecedented Cyclone Leaves Widespread Damage in Cabo San Lucas, Baja California»։ weather.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-17-ին։ Վերցված է 2014-09-17 
  7. Ltd Copyright Global Sea Temperatures - A-Connect։ «Cabo San Lucas Sea Temperature January Average, Mexico - Sea Temperatures» 
  8. «Estado de Baja California Sur-Estacion: Cabo San Lucas»։ Normales Climatologicas 1951–2010 (Spanish)։ Servicio Meteorologico Nacional։ Արխիվացված է օրիգինալից March 3, 2016-ին։ Վերցված է 22 April 2015 
  9. «Extreme Temperatures and Precipitation for Cabo San Lucas 1937–2010» (Spanish)։ Servicio Meteorológico Nacional։ Արխիվացված է օրիգինալից March 4, 2016-ին։ Վերցված է 22 April 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիճամփորդն ունի Cabo San Lucasին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։