Կաբարդա-Բալկարական Հանրապետություն
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Մասն է | Հյուսիսկովկասյան դաշնային շրջան և Հարավային դաշնային շրջան | ||||
Հիմն | State Anthem of Kabardino-Balkaria? | ||||
Կարգավիճակ | Հանրապետություն | ||||
Մտնում է | Ռուսաստան[1] | ||||
Վարչկենտրոն | Նալչիկ | ||||
Օրենսդրական մարմին | Parliament of the Kabardino-Balkar Republic? | ||||
Հիմնական լեզու | ռուսերեն, կաբարդա-չերքեզերեն, կարաչայ-բալկարերեն | ||||
Պաշտոնական լեզուներ | ռուսերեն, կաբարդա-չերքեզերեն և կարաչայ-բալկարերեն | ||||
Բնակչություն (2010) | 859939 (59 տեղ) | ||||
Տարածք | 12500 (78 տեղ) | ||||
Հիմնադրված է | 5 հունվար 1936 թ. թ. | ||||
Սահմանակցում է | Հյուսիսային Օսիայի Հանրապետություն, Ստավրոպոլի երկրամաս, Կարաչայ-Չերքեզիա, Սամեգրելո-Զեմո Սվանեթ և Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթ | ||||
Ժամային գոտի | MSD? և Եվրոպա/Մոսկվա[2] | ||||
ISO 3166-2 կոդ | RU-KB | ||||
Ավտոմոբիլային կոդ | 07 | ||||
glava.kbr.ru(ռուս.) | |||||
Կաբարդա-Բալկարական Հանրապետություն կամ Կաբարդա-Բալկարիա (ռուս.՝ Кабарди́но-Балка́рская Респу́блика, կաբարդա-չերքեզերեն՝ Къэбэрдей-Балъкъэр Республикэ, կարաչայ-բալկարերեն՝ Къабарты-Малкъар Республика), հանրապետություն Ռուսաստանի կազմում[3][4], Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ։ Մայրաքաղաքն է Նալչիկ քաղաքը։
Սահմանակցում է Ստավրոպոլի երկրամասի հետ հյուսիսում, Հյուսիսային Օսիա-Ալանիայի և Վրաստանի հետ հարավում, և Կարաչայ-Չերքեզական Հանրապետության հետ արևմուտքում։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումը ստացել է կաբարդացի և բալկարցի ժողովուրդների անունից[5]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ազգային կազմը
Կաբարդա-Բալկարական Հանրապետության ազգային կազմը 2010 թվականի մարդահամարի տվյալներով[6] ունի հետևյալ տեսքը․
Ազգություն | Թվաքանակը, հազ. մարդ | Բաժինը, % |
---|---|---|
Կաբարդացիներ | 490.5 | 57.2 |
Ռուսներ | 193.2 | 22.5 |
Բալկարցիներ | 108.6 | 12.7 |
Թուրքեր | 14.0 | 1.6 |
Օսեր | 9.1 | 1.1 |
Հայեր | 5.0 | 0.6 |
Ուկրաինացիներ | 4.8 | 0.6 |
Կորեացիներ | 4.0 | 0.5 |
Գնչուներ | 2.9 | 0.3 |
Չերքեզներ | 2.5 | 0.3 |
Թաթարներ | 2.4 | 0.3 |
Ադրբեջանցիներ | 2.1 | 0.2 |
Չեչեններ | 2.0 | 0.2 |
Վրացիներ | 1.5 | 0.2 |
Լակեր | 1.5 | 0.2 |
Գերմանացիներ | 1.5 | 0.2 |
Ինգուշներ | 1.3 | 0.1 |
Կարաչայներ | 1.0 | 0.1 |
Վարչատարածքային բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաբարդա-Բալկարական Հանրապետությունը բաժանվում է 13 մունիցիպալ կազմավորումների՝ 3 քաղաքային օկրուգների և 10 մունիցիպալ շրջանների։
Քաղաքային օկրուգները և դրանց կենտրոնները․
- I. Նալչիկի քաղաքային օկրուգ — ք․ Նալչիկ
- II. Բակսանի քաղաքային օկրուգ — ք․ Բակսան
- III. Պրոխլադնիի քաղաքային օկրուգ — ք․ Պրոխլադնի
Շրջանները և դրանց վարչական կենտրոնները․
- Բակսանի շրջան — ք. Բակսան (չի մտնում շրջանի կազմի մեջ)
- Զոլկայի շրջան — ավ. Զալուկոկոաժե
- Լեսկենի շրջան — գ. Անզորեյ
- Մայսկիի շրջան — ք. Մայսկի
- Պրոխլադնիի շրջան — ք. Պրոխլադնի (չի մտնում շրջանի կազմի մեջ)
- Թերեքի շրջան — ք. Տերեկ
- Ուրվանի շրջան — ք. Նարտկալա
- Չեգեմի շրջան — ք. Չեգեմ
- Չերեկի շրջան — ավ. Կաշխատաու
- Էլբրուսի շրջան — ք. Տիռնիաուզ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ OKTMO (ռուս.)
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/europe
- ↑ Կաբարդա-Բալկարական Հանրապետության էջը Ռուսաստանի կառավարության կայքում Արխիվացված 2014-01-13 Wayback Machine (ռուս.)
- ↑ Կաբարդա-Բալկարական Հանրապետության սահմանադրություն(չաշխատող հղում) (ռուս.)
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
- ↑ Население по национальности и владению русским языком по субъектам Российской Федерации; gks.ru Արխիվացված 2015-09-24 Wayback Machine (ռուս.) /վերցված է 2016-07-02/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կաբարդա-Բալկարիայի հանրապետության ղեկավարի պաշտոնական կայք
- Կաբարդա-Բալկարական Հանրապետության խորհրդարանի պաշտոնական կայք Արխիվացված 2020-02-09 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաբարդա-Բալկարական Հանրապետություն» հոդվածին։ |
|
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 149)։ |