ԿԻսումու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
0°06′ ю. ш. 34°45′ в. д.HGЯO
Երկիր Քենիա
Կարգավիճակ 300
Նահանգ Նյանզա
Պատմություն և աշխարհագրություն
Կենտրոնի բարձրությունը 1131 մ
Ժամային գոտի UTC+3:00
Բնակչություն
Բնակչություն 394 684 մարդ (2009)


Կիսումու(անգ․՝ Kisumu)—Քաղաք արևմտյան Քենիայում, որը երկրի երրորդ մեծ քաղաքն է։ Կիսումուի բնակչությունը 2009 թվականի դրությամբ 409․928 մարդ է, 1999 թվականի մարդահամարի տվյալներով այն կազմում էր 345․312 մարդ[1]։Այն Նյանզա գավառի վարչական կենտրոնն է։Վիկտորյա լճի նավահանգիստ է(Վինամի ծոց)։ Երկաթուղային գծով միացված է Մոմբասի նավահանգստի հետ,որը գտնվում է Հնդկական օվկիանոսի ափին։Ունի օդանավակայան։ Քաղաքի մոտակայքում կան շատ շաքարի գործարաններ[2]։ Կիսումուի բարձրությունը ծովի մակարդակից 1131մ է[3]։.

Քաղաքը հիմնադրվել է 1901 թվականին, որպես ՈՒգանդայի երկաթուղու տերմինալ, և ի սկզբանե կոչվել է Ֆլորենց Պրեստոն(Երկաթուղու շինարարությունը վերահսկող ինժիներ Ռ․Օ․ պրեստնի կնոջ՝ Ֆլորենց Պրեստոնի անունով )։ Քաղաքի կարգավիճակ ստացել է 1996 թվականին։ Կիսումուն գյուղատնտեսական տարածաշրջանի կենտրոն է (շաքարի, ձավարեղենի արտադրություն, անասնապահություն)։ Զարգացած է տեքստիլ արտադրությունը, կաշվե իրերի և կոշիկի արտադրությունը, նավաշինությունը, ձկնորսությունը։

Քաղաքից ոչ հեռու կան բազմաթիվ բնապահպանական վայրեր(Քիսումույի արգելոցը, Նեդեր կղզի ազգային պարկը) որտեղ կարելի է հանդիպել բաբուների և գետաձիերի։

Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախագահի տատիկը՝ Սառա Օբաման, ապրում է Կոգելո[4] գյուղում, որը գտնվում է Քիսումուից 60կմ հեռավորության վրա։

1980 թվականին, քաղաքում բացվել է Քիսումույի թանգարանը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Background» (անգլերեն)։ Kisumu Municipal Council։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-27-ին։ Վերցված է 2010-05-12 
  2. Кисуму // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  3. «Kisumu, Kenya Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Վերցված է 2013-12-26 
  4. Mu Xuequan (9 января 2009)։ «Obama's grandmother set to attend inauguration» (անգլերեն)։ chinaview.cn։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-27-ին։ Վերցված է 2009-03-11 
  5. «Kisumu» (անգլերեն)։ National Museums of Kenya։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-18-ին։ Վերցված է 2014-03-15