Jump to content

Ծրագրի շահառուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծրագրի շահառուներ
Ենթակատեգորիաbeing Խմբագրել Wikidata

Ծրագրի շահառուներ (անգլ.՝ project stakeholders), անձինք կամ կազմակերպություններն, որոնք շահագրգռված են որոշակի նախագծի իրականացմամբ: Ըստ Նախագծերի կառավարման ինստիտուտի (PMI)՝ «ծրագրի շահառու» տերմինը վերաբերում է «անհատի, խմբի կամ կազմակերպության, որը կարող է ազդել, ենթարկվել ազդեցության կամ ընկալել իրեն որպես որոշման, գործողության կամ ծրագրի, նախագծի կամ պորտֆելի արդյունքի կողմից ազդեցություն կրող»[1]: ISO 21500 ստանդարտը կիրառում է նմանատիպ սահմանում:

Շահագրգիռ կողմերի տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահագրգիռ կողմերը կարող են գտնվել կազմակերպության ներսում կամ դրանից դուրս, այդ թվում՝

  1. Նախագծի հովանավորը (անգլ.՝ sponsor).
  2. Այն անձինք, ովքեր հետաքրքրվածություն ունեն կամ կարող են օգուտ քաղել նախագծի հաջող ավարտից.
  3. Յուրաքանչյուր ոք, ով կարող է դրական կամ բացասական ազդեցություն ունենալ նախագծի իրականացման վրա:

Նախագծի շահագրգիռ կողմերի օրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահագրգիռ կողմերի կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

21-րդ դարի սկզբից շահագրգիռ կողմերն ավելի ու ավելի են դիտարկվում որպես այն վճռորոշ մարդկային գործոնը, որը սահմանում է նախագծի հաջողության ընկալումը, հատկապես՝ նախագծի արդյունքների շահառուների տեսանկյունից: Սա հանգեցրել է նախագծերի կառավարման ընդհանուր համատեքստում շահագրգիռ կողմերի կառավարման վրա ուշադրության կենտրոնացման մեծացմանը[2]:

Փոխանակ կենտրոնանալու շահագրգիռ կողմերի միայն մեկ ենթախմբի վրա, Լինդա Բորնը (Lynda Bourne) կողմ է բոլոր շահագրգիռ կողմերի առաջնահերթության սահմանմանը և ուշադրության կենտրոնացմանը տվյալ պահին դրանցից «կարևորագույնների» վրա[3]: Ըստ նրա՝ կարևորության աստիճանը ներառում է յուրաքանչյուր շահագրգիռ կողմի հետ կապված ազդեցության ուժի, մտերմության/մոտիկության և հրատապության գնահատումը: Նա իր մեթոդաբանությունն անվանում է «Շահագրգիռ կողմերի շրջանակ» (անգլ.՝ Stakeholder Circle)[4]:

Որոշում կայացնողների վրա նման շեշտադրման հիմնավորումը հանդիսանում է նախագծի շահագրգիռ կողմերի կառավարման մաս և կազմակերպությունում փոփոխությունների իրականացման առանցքային բաղադրիչը: Ջոն Քոթերը (John Kotter) շահագրգիռ կողմերի վերլուծությունը և կառավարումը նկարագրում է որպես փոփոխությունների կառավարման անկյունաքարային տարրեր[5]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Project Management Institute, 2021
  2. Roeder, 2013
  3. Stakeholder Relationship Management
  4. Bourne, Lynda. Project Relationship Management and the Stakeholder Circle (PDF) (Thesis).
  5. Yvette (2011 թ․ նոյեմբերի 28). «Applying Kotter's Change Management Principles to Project Management». Change Leadership Network. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 13-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]