Ծրագրային ապահովման ճարտարագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծրագրային ապահովման ճարտարագիտությունը (ԾՃ) համակարգված, կարգաբերված կիրառական մեծություն է, զարգացման մոտեցում, գործողությունների և ծրագրային ապահովման պահպանւմ, ինչպես նաև օգտագործում։ Եվ այս մոտեցումների ուսումնասիրությունը կայանում է ծրագրային ապահովման ճարտարագիտության կիրառման մեջ։.[1] Սա հանդիսանում է ծրագրային ապահովման ճարտարագիտության կիրառություն, քանի որ այն ինտեգրում է և' մաթեմատիկական, և' համակարգչային գիտելիքների պրակտիկա, որոնց սկիզբը հենց նախագծումն է։[2] Այն նաև սահմանվում է որպես ծրագրային ապահովման վերլուծությունների, նախագծման, գնահատման, ներդրման, փորձարկման, պահպանման և վերանախագծման համակարգված մոտեցում, այսինքն ծրագրային ապահովման ճարտարագիտության կիրառություն։[3] Ծրագրային ապահովման ճարտարագիտություն տերմինը առաջին անգամ հայտնվել է 1968 թվականին, NATO Ծրագրային ապահովման ճարտարագիտության համաժողովում, և միտված էր ժամանակի ընթացքում առաջ բերելու մտահոգություններ "ծրագրային ճգնաժամի" վերաբերյալ։[4][5]

Ծրագրային ապահովման զարգացումը ,որը շատ օգտագործվող և ավելի ընդհանուր տերմին էր, պարտադիր չէր, որ նկարագրեր ինժեներական նմուշները։ Ինչևիցե, հայտնի չէր, թե այն ինչ ազդեցություն էր ունեցել փաստացի ծրագրային ապահովման զարգացման վրա վերջին 40 տարվա ընթացքում։[6][7] Այդ բնագավառի ապագան հուսադրող էր համարվում, ի շնորհիվ Գումար ամսագրի և Աշխատավարձ.comի, որոնք դարձնում էին "ծրագրային ապահովման ճարտարագիտությունը" Միացյալ Նահանգներում ամենալավ աշխատանքը։[8] Բացի այդ, 2012 թվականին Wall Street ամսագիրը հրապարակեց այն. որպես լավագույն աշխատանք։[9]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Երբ վաղ 1940-ական թվականներին հայտնվեցին առաջին ժամանակակից համակարգիչները,[10] սարքավորումները, որոնք ստիպում էին դրանց աշխատել, գտնվում էին հենց մեքենայում։ Կիրառողները շուտով հասկացան, որ այդ դիզայնը այնքան էլ ճկուն չէ և եկան "պահվող ծրագրի ճարտարապետության" կամ von Neumannի ճարտարապետության հասկացություններին։ Այսպիսով, "տեխնիկական" և "ծրագրային ապահովման" միջև բաժանումը սկսվեց աբստրակցիա, որն օգտագործվում էր հաշվողական համակարգերում բարդությունների հանդիպելիս։

Ծրագրավորման լեզուները սկսեցին ի հայտ գալ 1950-ական թվականներին, և սա համարվեց ևս մեկ կարևոր քայլ աբստրակցիայի մակարդակում։ Կարևոր լեզուներ, ինչպիսիք են Fortranը, ALGOLը, և COBOLը ստեղծվել են ուշ 1950-ականներին, և զբաղվել են համապատասխանաբար գիտական, ալգորիթմական, և բիզնես խնդիրներով։ Է.Վ. Դիջկստրա 1968 թվականին գրեց իր գիտական զեկույցը, "Դեպի վնասակար հայտարարագիր",[11] և Դեյվիդ Պառնասը 1972 թվականին ներկայացրեց մոդուլյարության և թաքնված տեղեկատվության հիմնական գաղափարները[12] որպեսզի օգնի ծրագրավորողներինաշխատել նույնիսկ երբևիցե առաջացող տարբեր տեսակի ծրագրային ապահովման համակարգերի բարդությունների պայմաններում։ Ապարատային կառավարման համար նախատեսված ծրագրային ապահովման համակարգերը, որոնց անվանում են օպերացիոն համակարգեր, ստեղծվեցին Unixի կողմից 1969 թվականին։ 1967-ին Simula լեզուն ներկայացրեց օբյեկտակողմնորոշված նմուշը։

Ծրագրային ապահովման մեջ այս առաջընթացները հանդիպեցին առավել մեծ առաջընթացի համակարգչային տեխնիկայի բնագավառում։ 1970-ականների կեսերին ստեղծվեցին միկրոհամակարգիչները, որոնք շահագործողների համար ավելի մատչելի դարձան և թույլ տվեցին նրանց գրելու տվյալ համակարգչի համար ծրագիր։ Սա իր հերթին հանգեցրեց այժմ հայտնի Անհատական համակարգիչների (PC) և Microsoft Windowsիստեղծմանը։ The Ծրագրային ապահովման զարգացման կյանքի պարբերաշրջանը կամ SDLC-ն 1980-ականների կեսերին սկսեց ի հաըտ գալ որպես ծրագրային ապահովման փոխհամաձայնեցված կենտրոնացված կառույց։ 1970-ականների վերջին և 1980-ականների սկզբին ներկայացվեցին մի շարք նոր Simula-ից ոգեշնչված օբյեկտակողմնորոշված ծրագրավորման լեզուներ, ինչպիսիք են Smalltalkը, Objective-C ն, և C++ ը։

Բաց կոդերով ծրագրային ապահովումը սկսեց հայտնվել 90-ականների սկզբին Linux և այլ ծրագրաշարերի տեսքով, ներառյալ "bazaarը" կամ ծրագրային ապահովման կառույցի ապակենտրոնացված ոճը։[13] Այնուհետև Համաշխարհային լայն ցանցը,www և համացանցային մասսայական հարվածը 90-ականների կեսերին մեկ անգամ ևս փոխեցին ծրագրային ապահովման ճարտարագիտությունը։ Բաշխված համակարգերը նոր ազդեցություն ձեռք բերեցին նախագծման համակարգերում, և Java ծրագրավորման լեզուն ներկայացրեց իր իսկ սեփական վիրտուալ մեքենան, որպես հերթական քայլ աբստրակցիայի մակարդակում։ Ծրագրավորողները համագործակցեցին և գրեցին Agile Manifesto, Ճկուն Մանիֆեստը, որը նպաստեց, որպեսզի ավելի պարզ պրոցեսները ստեղծվեն ավելի էժան և ճիշտ ժամանակին ծրագրային ապահովման մեջ։

Ծրագրային ապահովման ճարտարագիտության ներկա սահմանումը դեռևս այսօր էլ քննարկվում է կիրառողների կողմից, քանի որ նրանք պայքարում են ստանալ ծրագրային ապահովման այնպիսի եղանակներ, որոնք լինեն "ավելի էժան,լավ և արագագործ". Ծախսերի նվազեցումը տեղեկատվական տեխնոլոգիաների IT ոլորտում ուշադրության կենտրոնում է դեռևս 1990-ականներից։ Սեփականության ընդհանուր ծախսերը ներկայացնում է ավելին, քան միայն ձեռքբերման ծախսերը։ Այն իր մեջ ներառում է արտադրողականության խոչընդոտները, պահպանման ջանքերը, ինչպես նաև անհրաժեշտ ռեսուրսները' աջակցելու համար ենթակառուցվածքներին։

Մասնագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ծրագրային ապահովման ճարտարագետ


Ծրագրային ապահովմանն տիրապետող պրոֆեսիոնալ ինժեներների լիցենզավորման կամ հավաստագրման իրավական պահանջները տարբերվում են ամբողջ աշխարհում։ Մեծ Բրիտանիայում, Բրիտանական Համակարգչային կազմակերպությունը լիցենզավորում է ծրագրային ապահովման ճարտարագետների, ինչպես նաև կազմակերպության անդամները կարող են դառնալ նաև արտոնագրված ինժեներներ (CEng), մինչդեռ որոշ Կանադական տարածաշրջաններում, ինչպիսիք են Ալբերտան, Օնտարիոն[14] և Քուեբեքը, ծրագրային ապահովման ճարտարագետները կարող են ստանալ Պրոֆեսիոնալ ճարտարագետ որակավորումը, կամ Տեղեկատվական համակարգերի մասնագետ (I.S.P.) որակավորումը։ Ինչևիցե, չկա մի որևէ օրինական պահանջ՝ ունենալու այս որակավորումները։

IEEE համակարգչային կազմակերպությունը և, ACM` ծրագրային ապահովման ճարտարագիտության երկու խոշոր մասնագիտական կազմակերպություններ, հրատարակում են ծրագրային ապահովման ճարտարագիտության մասնագիտական ուղեցույցներ։ IEEE-ի Ծրագրային ապահովման գիտելիքների ուղեցույց- 2004 տարբերակը , կամ SWEBOK-ը սահմանում է ոլորտը և նկարագրում է այն գիտելիքները, որ IEEE-ն ակնկալում է ծրագրային ապահովման ճարտարագետներից։ IEEE-ն նաև հրատարակել է "Ծրագրային ապահովման ճարտարագիտության էթիկայի կանոնագիրը"։[15]

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին ԱՄՆ-ի աշխատանքային վիճակագրության բյուրոն հաշվարկել է 760.840 ծրագրային ապահովման ճարտարագետների, ովքեր աշխատում են ԱՄՆ-ում, այն ժամանակ, երբ մյուս բոլոր ճարտարագիտական առարկաների մասնագետների թիվը ԱՄՆ-ում եղել է 1.4 միլիոն։[16] Որպես ուսումնառության ոլորտ, ծրագրային ապահովման ճարտարագետների պաշտոնական կրթությունը հաճախ ուսուցանվում է որպես համակարգչային գիտության ուսումնական ծրագրի մի մաս, և շատ ծրագրային ապահովման ճարտարագետներ ստանում են համակարգչային գիտության աստիճաններ։[17]

Շատ ծրագրային ապահովման ճարտարագետներ աշխատում են որպես ծառայողներ կամ կապալառուներ՝ շինմոնտաժային աշխատակիցներ։ Ծրագրային ապահովման ճարտարագետները աշխատում են բիզնեսի, պետական գործակալությունների՝ քաղաքացիական կամ զինվորական, և շահույթ չհետապնդող կազմակերպություններում։ Որոշ ծրագրային ապահովման ճարտարագետներ աշխատում են իրենք իրենց համար, որպես ասենք անկախ մասնագետներ։ Որոշ կազմակերպություններ ունեն հատուկ մասնագետներ, ովքեր կատարում են ցանկացած առաջադրանք ծրագրային ապահովման զարգացման գործընթացում։ Այլ կազմակերպություններ պահանջում են ծրագրային ապահովման ճարտարագետներ, ովքեր կկատարեն այս բոլոր առաջադրանքները միասին։ Խոշոր նախագծերում մարդիկ կարող են մասնագիտանալ միայն մի ճյուղում։ Փոքր նախագծերում մարդիկ կարող են մասնագիտանալ մի քանի, կամ միևնույն ժամանակ բոլոր ճյուղերում։ Մասնագիտացումները ներառում են արդյունաբերությունը՝ վերլուծաբաններ, ճարտարապետներ, կառուցապատողներ, փորձարարներ, տեխնիկական աջակցողներ, միջանկյալ շինվածքների վերլուծաբաններ, մենեջերներ և գիտակրթական համակարգը՝ մանկավարժներ, հետազոտողներ։

Շատ ծրագրային ապահովման ճարտարագետներ և ծրագրավորողներ շաբաթական աշխատում են 40 ժամ, բայց ծրագրային ապահովման ճարտարագետների 15%-ը և ծրագրավորողների 11%-ը 2008 թվականին աշխատել են շաբաթական ավելի քան 50 ժամ։ Այս մասնագիտության ոլորտում վնասվածքները հազվադեպ են։ Ինչևիցե, մյուս աշխատողների նման, ովքեր երկար ժամանակ են անցկացնում համակարգչի առջև, ճարտարագետները և ծրագրավորողները ևս ենթակա են աչքի լարվածության, մեջքի անհարմարության, ձեռքի և դաստակների խնդիրների, ինչպիսիք են օրինակ տարբեր տեսակի խոր սինդրոմները։[18]

Հավաստագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրային ապահովման ինստիտուտը առաջարկում է հավաստագրեր, այնպիսի հատուկ ոլորտների վերաբերյալ, ինչպիսիք են անվտանգությունը, գործընթացի բարելավումը և ծրագրային ապահովման ճարտարապետությունը։[19] Apple, IBM, Microsoftև այլ ընկերություններ նաև հովանավորում են իրենց սեփական սերտիֆիկացման քննությունները։ Շատ IT հավաստագրման ծրագրեր կողմնորոշված են դեպի հատուկ տեխնոլոգիաներ, և այս տեխնոլոգիաները ղեկավարվում են վաճառողների կողմից։[20] Այս հավաստագրման ծրագրերը հարմարեցված են այնպիսի հաստատությունների, որոնք կարող են վարձել մարդկանց, ովքեր կօգտագործեն այս տեխնոլոգիաները։

Ընդհանուր ծրագրային ապահովման ճարտարագիտության հմտությունների լայն հավաստագրումը հասանելի է տարբեր մասնագիտական կազմակերպություններում։ Ինչ վերաբերում է 2006 թվականին,IEEE-ն հավաստագրեց ավելի քան 575 ծրագրային ապահովման պրոֆեսիոնալների՝ որպես հավաստագրված ծրագրային ապահովման զարգացման մասնագետ (CSDP)։[21] 2008-ին նրանք ավելացրին մուտքային մակարդակի հավաստագիր՝ հայտնի որպես հավաստագրված ծրագրային ապահովման զարգացման գործակից(CSDA)։[22] ACM-ը 1980-ական թվականների սկզբին ուներ մի մասնագիտացված հավաստագրման ծրագիր, որը հետաքրքրության պակասի պատճառով դադարեցվեց։ ACM-ը 1990-ականների վերջին ուսումնասիրեց ծրագրային ապահովման ճարտարագետների մասնագիտական հավաստագրումը, բայց ի վերջո որոշեց, որ այդպիսի հավաստագրումը չի համապատասխանում ծրագրային ապահովման ճարտարագիտության մասնագիտական արտադրական պրակտիկային։[23]

Մեծ Բրիտանիայում, Բրիտանական Համակարգչային կազմակերպությունը մշակել է իրավաբանորեն ճանաչված մասնագիտական համապատասխանության հավաստագրում, որը կոչվում է Արտոնագրված մասնագետ (CITP), որը հասանելի էր լիարժեք որակավորում ունեցող անդամներին։ Ծրագրային ապահովման ճարտարագետները կարող են իրավասու լինել Ճարտարագիտության և Տեխնոլոգիայի ինստիտուտի անդամակցությանը և այդպիսով արժանանալ Արտոնագրված ճարտարագետ կարգավիճակին։ Կանադայում, Կանադական Տեղեկատվական մշակման կազմակերպությունը մշակել է իրավաբանորեն ճանաչված մասնագիտական համապատասխանության սերտիֆիկատ, որը անվանվում է Տեղեկատվական համակարգերի մասնագետ։[24] Օնտարիոյում, Կանադայում, ծրագրային ապահովման ճարտարագետները, ովքեր ավարտել են Կանադական ինժեներական հավատարմագրման խորհրդի հավատարմագրված ծրագիրը, հաջողությամբ անցնում են PEO-ի (Օնտարիոյի պրոֆեսիոնալ ինժեներների) մասնագիտացված պրակտիկայի ստուգումը և ունեն առնվազն 48 ամիս՝ անցնելու ընդունելի ճարտարագիտական փորձագիտական շրջան, հետո իրավասու են լիցենզավորվել Օնտարիոյի Մասնագիտական ճարտարագետների կողմից և կարող են դառնալ Պրոֆեսիոնալ ճարտարագետներ։[25]

Գլոբալացման ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին ռեսուրսների սկզբնական ազդեցությունը և մարդկային ռեսւորսների համեմատաբար ցածր գինը զարգացող երրորդ աշխարհի երկրներում հանգեցրեց 1990-ականներին com –ի պայթյունին։ Սա բացասական ազդեցություն ունեցավ ծրագրային ապահովման տեխնիկական մասնագիտության շատ բնագավառների վրա։ Օրինակ որոշ ուսանողներ զարգացած երկրներում խուսափում էին ծրագրային ապահովման ճարտարագիտության հետ կապված կրթություն ստանալուց, քանի որ վախենում էին արտաքին ռեսուրսների առկայությունից՝ ծրագրային ապրանքների և ծառայությունների ներմուծումից այլ երկրներից, և օտարերկրյա մուտքի արտոնագրի աշխատակիցների կողմից հեռացվելուց։[26] Չնայած վիճակագրական տվյալները ներկայումս ցույց չեն տալիս ծրագրային ապահովման ճարտարագիտության սպառնալիքները, կապված աշխատանքի հետ, բայց համակարգչային ծրագրավորումը կարծես թե տուժում է։[27][28] Այդուհանդերձ, ափամերձ և ոչ ափամերձ ռեսուրսների ավելի խելացի լծակների սիստեմը արեգակնային աշխատանքի արդյունքում բարելավեց շատ կազմակերպությունների ընդհանուր գործառնական կարողությունները։[29] Երբ հյուսիսային ամերիկացիները թողնում էին աշխատանքը, ասիացիները ժամանակին հենց աշխատանքի վայր էին ժամանում։ Երբ ասիացիներն էին թողնում այն, եվրոպացիներն էին հասնում աշխատանքին։ Սա ապահովում է շարունակական կարողություններ ունենալու մարդկային վերահսկողությունը բիզնես պրոցեսներում, օրական 24 ժամ՝ առանց արտաժամյա աշխատանքի վարձատրության կամ առանց խափանելու հիմնական մարդկային ռեսուրսների քնի ազդակները։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրավորման իմացությունը ծրագրային ապահովման ճարտարագետ դառնալու նախապայմանն է։ 2004 թվականին IEEE-ի համակարգչային կազմակերպությունը արտադրեց SWEBOK-ը, որը հրապարակվեց որպես ISO/IEC տեխնիկական զեկույց 19759։2004, որը նկարագրում էր այն գիտելիքները, որ նրանց կարծիքով պետք է տիրապետեր 4 տարվա աշխատանքային փորձ ունեցող, շրջանավարտ ծրագրային ապահովման ճարտարագետը։[30] Շատ ծրագրային ապահովման ճարտարագետներ մուտք են գործում մասնագիտական ոլորտ՝ բարձրագույն կրթական աստիճան ձեռք բերելուց կամ միջին մասնագիտական դպրոցներում սովորելուց հետո։ Ստանդարտ միջազգային ուսումնական ծրագիրը, որը նախատեսվում էր ծրագրային ապահովման ճարտարագիտության աստիճան ստանալու կուրսերում, սահմանվեց CCSE-ի կողմից և թարմացվեց 2004 թվականին։[31] Մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ ունեն ծրագրային ապահովման ճարտարագիտական աստիճանի ծրագրեր, ինչպես օրինակ,2010-ին Միացյալ Նահանգներում եղել են 244 Campus ծրագրեր, 70 առցանց՝Online , 230 վարպետ,41 թեկնածուական մակարդակի և 69 հավաստագրային մակարդակի ծրագրեր։[32] Բացի համալսարանական կրթությունից շատ ընկերություններ հովանավորում են այն ուսանողների պրակտիկան, ովքեր նպատակ ունեն շարունակելու իրենց կարիերան տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում։ Այս պրակտիկաները կարող են ուսանողներին ծանոթացնել իրական կյանքում հետաքրքիր առաջադրանքներին, որոնց հատուկ ծրագրային ապահովման ճարտարագետները հանդիպում են ամեն օր։ Նման փորձը կարող է ձեռք բերվել զինվորական ծառայության միջոցով ծրագրավորման ճարտարագիտության մեջ։

Համեմատության մեջ գիտության մյուս ճյուղերի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրային ապահովման ճարտարագիտության և մյուս ճարտարագիտական առարկաների միջև հիմնական տարբերությունը, ըստ որոշ հետազոտողների կայանում է արտադրական ծախսումների մեջ։ [33]

Ենթաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթաճյուղեր Ծրագրային ապահովման ճարտարագիտությունը կարող ենք բաժանել 10 ենթաճյուղերի։ Դրանք են՝[34]

  • Ծրագրային ապահովման պահանջներ։ Ծրագրային ապահովման պահանջների թվարկում, վերլուծություն, դասակարգում և վավերացում։
  • Ծրագրային ապահովման նախագծում։ Համակարգերի կամ այլ բաղադրիչների ճարտարապետության, համալրիչների, ինտերֆեյսի և այլ բնութագրիչների որոշման գործընթացը։ Այն նաև սահմանվում է որպես այդ գործընթացի արդյունք։
  • Ծրագրային ապահովման կառուցվածք։ Ծրագրային ապահովման իմաստալից աշխատանքի մանրակրկիտ ստեղծում՝ կոդավորման համադրության, ստուգման, միավոր հսկման, փորձարկման ինտեգրացման և կարգաբերման միջոցով։
  • Ծրագրային ապահովման թեստավորում։ Վերջավոր շարքերի փորձարկման դեպքերում, ծրագրի վարքագծի դինամիկ ստուգում, համապատասխանաբար ընտրված անվերջ տիրույթում՝ սպասվող վարքագծին հակառակ։
  • Ծրագրային ապահովման տեխնիկական սպասարկում։Ծրագրային ապահովման տեխնիկական սպասարկում։ Գործունեությունների ամբողջությունը, որը պահանջվում է ապահովելու ծրագրային ապահովման համար անհրաժեշտ արդյունավետ ծախսումները։
  • Ծրագրային ապահովման կարգավորումների կառավարում։ Համակարգի կարգաբերման նույնականացում՝ կարգաձևման համակարգված վերահսկման փոփոխությունների նպատակով, ժամանակի առանձին միավորների համար, միևնույն ժամանակ պահպանելով համակարգի ամբողջականությունը և կոնֆիգուրացիայի հետագծելիությունը՝ համակարգի գործունեության ամբողջ պարբերաշրջանի ընթացքում։
  • Ծրագրային ապահովման ճարտարագիտության կառավարում։ Կառավարման գործունեության կիրառություններն են՝ պլանավորումը, կոորդինացիան, չափումը, մոնիտորինգը, վերահսկողությունը և հաշվետվությունները։ Սրանք անհրաժեշտ են, որպեսզի համոզվենք, որ ծրագրային ապահովման զարգացումը և պահպանումը համակարգված է, կարգաբերված և հաշվարկված։
  • Ծրագրային ապահովման ճարտարագիտության գործընթացը։Ծրագրային ապահովման գործունեության գործընթացի սահմանումը, կատարումը, գնահատումը, չափումը, կառավարումը, փոփոխումը և կատարելագործումը։
  • Ծրագրային ապահովման ճարտարագիտության տեխնիկական գործիքներ և մեթոդներ։ Համակարգչի հիմնական գործիքները, որոնք միտում ունեն աջակցելու ծրագրային ապահովման գործունեության ցիկլի պրոցեսներին, տես համակարգի ավտոմատացված ծրագրային ապահովման ճարտարագիտության, և մեթոդները, որոնք պարտադրում են սարքավորմանը իրականացնել ծրագրային ապահովման ճարտարագիտության գործունեությունը, այն նպատակով, որպեսզի այդ գործունեությունը դարձվի համակարգված և վերջ ի վերջո ավելի հաջողված։
  • Ծրագրային ապահովման որակ։ Այն աստիճանը, որով հատուկ հատկանիշների համալիրը կատարում է պահանջները։

Հարակից գիտության ճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրային ապահովման ճարտարագիտությունը համակարգչային գիտության ենթաճյուղ է և ունի որոշ կապեր կառավարման գիտությունների հետ։ Այն նաև համարվում է ընդհանուր համակարգերի ճարտարագիտության մի մասը։

Համակարգերի նախագծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգերի նախագծողները գործ են ունենում հիմնականում ընդհանուր համակարգերի պահանջների և նախագծման հետ, ներառյալ տեխնիկական և մարդկային հարցերն ու խնդիրները։ Նրանք հաճախ մտահոգված են տեխնիկական, ծրագրային կամ մարդկային օպերատորների ֆունկցիոնալության պատնեշների խնդիրներով։ Ուստի, ճարտարագիտական համակարգերի գործընթացների արտադրանքը ծառայում է որպես ներդրում՝ ծրագրային ապահովման ճարտարագիտության գործընթացում։

Համակարգչային ծրագրավորման նախագծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչային ծրագրավորման նախագծողները սովորաբար համակարգային մակարդակի ` (ծրագրային ապահովման ճարտարագիտություն, տեղեկատվական համակարգեր) համակարգչային գիտության կամ ծրագրային ապահովման մակարդակի համակարգային ճարտարագիտության շրջանավարտներ են։ Այս տերմինը ներառում է նաև ընդհանուր համակարգչային գիտությունների շրջանավարտներին` մի քանի տարվա աշխատանքային փորձով, նաև դրան հավելած ծրագրային ապահովման ճարտարագիտությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Portal box

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. SWEBOK գործադիր խմբագիրներ, Alain Abran, James W. Moore ; խմբագիրներ, Pierre Bourque, Robert Dupuis. (2004). Pierre Bourque և Robert Dupuis. ed։. Ծրագրային ապահովման ճարտարագիտության Գիտելիքների Բազա - 2004 տարբերակ. IEEE համակարգչային կազմակերպություն. էջեր 1–1. ISBN 0-7695-2330-7. http://www.swebok.org. 
  2. ACM (2006)։ «Computing Degrees & Careers»։ ACM։ Վերցված է 2010-11-23 
  3. Laplante, Phillip (2007). Ինչ պետք է իմանա ամեն ինժեներ ծրագրային ապահովման ճարտարագիտության վերաբերյալ. Boca Raton: CRC. ISBN 9780849372285. https://books.google.am/?id=pFHYk0KWAEgC&lpg=PP1&dq=What%20Every%20Engineer%20Should%20Know%20about%20Software%20Engineering.&pg=PA1#v=onepage&q&f=false։ Վերցված է 2011-01-21. 
  4. Peter Naur, Randell Brian (7–11 հոկտեմբեր 1968)։ Ծրագրային ապահովման ճարտարագիտություն։ ՆԱՏՕ-ի գիտության կոմիտեի կողմից հովանավորվող զեկույց (PDF)։ Garmisch, Գերմանիա: Գիտական ​​կապերի բաժին, ՆԱՏՕ։ Վերցված է 2008-12-26 
  5. Randell Brian (օգոստոսի 10, 2001)։ «The 1968/69 ՆԱՏՕ-ի ծրագրային ապահովման ճարտարագիտական զեկույցներ»։ Brian Randell-ի ուսումնական էջ։ The School of the Computer Sciences, Newcastle University։ Վերցված է 2008-10-11։ «Գաղափարն առաջին ՆԱՏՕ - Ծրագրային ապահովման ճարտարագիտական ​​համաժողովում, մասնավորապես, որն ընդունեց այն, գրեթե անհայտ տերմինը «Ծրագրային ապահովում», ինչպես իր Ճարտարապետական ​​(կանխամտածված սադրիչ) վերնագրում, կարծում եմ սա եկել է պրոֆեսոր Ֆրից Բաուերից.» 
  6. «Ծրագրային ապահովման տեխնիկայի վերջը տնտեսական մեկնարկից - Կոոպերատիվ խաղատուն»։ Alistair.cockburn.us։ Վերցված է 2012 թ․ մարտի 25 
  7. «35 տարի on:որքանով է ծրագրային ապահովման տեխնիկական նախագծումը հասել իր նպատակներին?»։ Cat.inist.fr։ Վերցված է 2012-03-25 
  8. Kalwarski Tara (2006)։ «Best Jobs in America»։ MONEY Magazine։ Daphne Mosher, Janet Paskin and Donna Rosato։ CNN։ Վերցված է 2006-04-20 
  9. «Best and Worst Jobs of 2012»։ online.wsj.com։ Վերցված է 2012 
  10. Leondes (2002). գիտական համակարգեր։ տեխնոլոգիաներ և կիրառություններ. CRC Press. ISBN 9780849311215. 
  11. Dijkstra E. W. (1968 մարտ)։ «Դեպի վնասակար համարվող քաղաքականություն»։ ACM-ի հաղորդակցությունները 11 (3): 147–148։ doi:10.1145/362929.362947։ Վերցված է 2009-08-10 
  12. Parnas David (1972 դեկտեմբեր)։ «Չափանիշներով, որոնք օգտագործվելու են Վերլուծական համակարգերի մոդուլների մեջ»։ ACM-ի հաղորդակցությունները 15 (12): 1053–1058։ doi:10.1145/361598.361623։ Վերցված է 2008-12-26 
  13. Raymond, Eric S. The Cathedral and the Bazaar. ed 3.0. 2000.
  14. Williams N.S.W. (19–21 փետրվար 2001)։ «Օնտարիոյի Պրոֆեսիոնալ ճարտարագետների մոտեցումը լիցենզավորման ծրագրային ճարտարագիտական ​​կիրառողներին»։ Ծրագրային ապահովման ճարտարագիտության կրթություն և ուսուցում, 2001 ընթացակարգով. 14 - րդ գիտաժողով։ Charlotte, NC: IEEE։ էջեր 77–78 
  15. «''Ծրագրային ապահովման ճարտարագիտության էթիկայի կանոնագիրը''» (PDF)։ Վերցված է 2012-03-25 
  16. ԱՄՆ-ի աշխատանքային վիճակագրության բյուրոն Department of Labor, USDL 05-2145: Մասնագիտական ​​Զբաղվածություն և աշխատավարձ, Նոյեմբեր 2004, Table 1.
  17. «Software Engineering»։ Վերցված է 2008 թ․ փետրվարի 1 
  18. «Համակարգչային Ծրագրային ապահովման Ճարտարագետներ և համակարգչային ծրագրավորողներ»։ Վերցված է 2009-12-17 
  19. «SEI certification page»։ Sei.cmu.edu։ Վերցված է 2012 թ․ մարտի 25 
  20. Wyrostek Warren (մարտի 14, 2008)։ «The Top 10 Problems with IT Certification in 2008»։ InformIT։ Վերցված է 2009 թ․ մարտի 3 
  21. IEEE Computer Society։ «2006 IEEE computer society report to the IFIP General Assembly» (PDF)։ Վերցված է 2007 թ․ ապրիլի 10 
  22. IEEE։ «CSDA»։ Վերցված է 2010-04-20 
  23. ACM (հուլիս 17, 2000)։ «Ամփոփում ACM պաշտոնի վերաբերյալ Ծրագրային ապահովման ճարտարագիտությունը որպես լիցենզավորված ճարտարագիտական ​​մասնագիտություն»։ Հաշվողական մեխանիկայի կազմակերպությունը(ACM)։ Վերցված է 2009-03-03։ «Իր հանդիպման ժամանակ Մայիս 2000, Խորհուրդը նաև եզրակացրեց, որ լիցենզավորված մասնագիտական ​​ինժեների շրջանակը, ի սկզբանե ձևավորվել է քաղաքացիական ինժեներների կողմից, որը չի համապատասխանում մասնագիտական ​​արտադրական պրակտիկայի ծրագրին։ Նման լիցենզավորման փորձը կտա կեղծ հավաստիացումների իրավասության, եթե նույնիսկ գիտելիքները հասուն են, և չի բացառվում առավել որակյալ ծրագրային ինժեներների լիցենզիավորումը։»  (չաշխատող հղում)
  24. Canadian Information Processing Society։ «I.S.P. Designation»։ Վերցված է 2007 թ․ մարտի 15 
  25. «Օնտարիոյի պրոֆեսիոնալ ինժեներներ: Welcome to PEO's website»։ Peo.on.ca։ Վերցված է 2012 թ․ մարտի 25 
  26. Patrick Thibodeau (2006-05-05)։ «As outsourcing gathers steam, computer science interest wanes»։ Computerworld.com։ Վերցված է 2012 թ․ մարտի 25 
  27. «Computer Programmers»։ Bls.gov։ Վերցված է 2012 թ․ մարտի 25 
  28. Mullins Robert (2007-03-13)։ «Software developer growth slows in North America»։ InfoWorld։ Վերցված է 2012 թ․ մարտի 25 
  29. «Gartner Magic Quadrant»։ Cognizant.com։ Վերցված է 2012 թ․ մարտի 25 
  30. Abran, Alain, ed։ (2005) [2004]. «Chapter 1: Ուղեցույցի ներկայացում». Դեպի ծրագրային ճարտարագիտության գիտելիքների բազա. Los Alamitos: IEEE համակարգչային կազմակերպություն. ISBN 0769523307. http://www.computer.org/portal/web/swebok/html/ch1։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 13–ին. «Պարտադիր գրականության ընդհանուր ծավալի նպատակն է հարմար տիրապետման միջոցով ավարտ կրթական կուրսերում, գումարած չորս տարվա աշխատանքային փորձ.» 
  31. «SE2004 Ծրագրային ապահովման ճարտարագիտական ծրագիրը»։ Sites.computer.org։ 2003-09-30։ Վերցված է 2012-03-25 
  32. [1] Ծրագրային ապահովման ճարտարագիտության կրթական ծրագրերը
  33. Young, Michal; Faulk, Stuart (2010). «Կիսելով Մեր գիտելիքները Ծրագրային ապահովման ճարտարագիտության մասին». Մանրամասն FSE/SDP սեմինար ապագայի ծրագրավորման ինժեներական հետազոտություններ (FoSER '10). ACM. էջեր 439–442. doi:10.1145/1882362.1882451. ISBN 978-1-4503-0427-6. http://www.ics.uci.edu/~jajones/papers/p439.pdf։ Վերցված է 2011-02-25. «Էական տարբերևթյունները ծրագրային ապահովման և այլ ճարտարագիտական առարկաների միջև միշտ եղել են արտադրական ծախսերը։ Իսկ պայմանական տեխնիկայի ֆիզիկական առարկաները, արժեքը նյութերի և արտադրական ծախսերի գերիշխումը,այն է, թե որքան կարժենա դիզայնի և տեղադրման ծախսումները, ստուգվում է առարկաների բարդությունից, որոնք կարող են նախատեսված լինել։ Երբ մեկը առարկաներից հեռացվում է, մյուսները` ծրագրային ապահովման նախագծումը, որը հետևաբար բախվել է անհրաժեշտ բարդության մարտահրավերներին ու արժեքը դիզայնի վրա այնքանով, որքանով պայմանական ինժեներական ծրագիրը չունի։ Ծրագրային ապահովման նախագծումը, որը ուղղված է խնդիրների կառավարման բարդությանը, գործընթացի մոդուլային նմուշի նկատմամբ ծախսերի արդյունավետության ստուգմանը, հիմնական լծակների սիստեմային կետն է, երբ ծախսերը նյութերի և արտադրանքի զրոյի են հավասար։» 
  34. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ BoDu04 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:

Լրացուցիչ ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիգրքերի պատկերանիշը
Անգլերեն Վիքիգրքերում կան նյութեր այս թեմայով՝
Ծրագրային ապահովման ճարտարագիտություն