Ծովի երգը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ծովի երգը
անգլ.՝ Song of the Sea[1]
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ[2][3][4] և մանկական ֆիլմ
Դարաշրջան1980-ականներ
ՌեժիսորTomm Moore?[1][3][5][4][6]
ՍցենարիստTomm Moore?
ՀնչյունավորումPat Shortt?[7], Ֆիոննուլա Ֆլենագան[7], Paul Young?[7], Բրենդան Գլիսոն[7] և David Rawle?[7]
ԵրաժշտությունՆրյունո Կուլե[1]
ԵրկիրFlag of Luxembourg.svg Լյուքսեմբուրգ[1], Flag of France.svg Ֆրանսիա[1], Flag of Ireland.svg Իռլանդիա[1], Flag of Belgium (civil).svg Բելգիա[1] և Flag of Denmark.svg Դանիա[1]
Լեզուանգլերեն
ԴիստրիբյուտորGKIDS?
Տևողություն93 րոպե
Թվականսեպտեմբերի 6, 2014
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար
songoftheseamovie.blogspot.ie

«Ծովի երգը» (անգլ.՝ Song of the Sea, իռլ.՝ Amhrán na Mara), լիամետրաժ գունային անիմացիոն ֆիլմ, որն ստեղծվել է 2014 թվականին, Cartoon Saloon ընկերության կողմից[8]։ Ֆիլմի ռեժիսորը Տոմ Մուրն է, որը ավելի վաղ ճանաչում է ձեռք բերել «Քելլսի գաղտնիքը» անիմացիոն ժապավենով։ Նախորդ ֆիլմի նման «Ծովի երգը» ֆիլմը ևս հիմնված է իռլանդական պատմության և դիցաբանության վրա։

Մուլտֆիլմը մի շարք մրցանականեր է ստացել և առաջադրվել է 2015 թվականի Օսկար մրցանակաբաշխությանը` լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ[9] անվանակարգում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները կատարվում են 20-րդ դարի վերջում, Իռլանդիայում, փոքրիկ փարոսով մի կղզում, որտեղ հասարակ ձկնորս Կոնորն ամուսնանում է գեղեցիկ կույսի՝ շելկիի (դիցաբանական կերպար իռլանդական ֆոլկլորում) հետ։ Նրանք ունենում են Բեն անունով որդի։ Տղան, ինչպես հայրը, սովորական մարդ էր։ Շելկին սպասում է երկրորդ երեխային, բայց անհասկանալի պատճառներով պետք է ծնի ծովում, ինչից հետո թողնում է ափին նորածին աղջկան և անհետանում։ Աղջկան տալիս են Սիրշա անունը։

Անցնում է 6 տարի։ Կոնորը ապրում է իր երեխաների հետ և շատ է սիրում Սիրշային։ Բենը չի սիրում քրոջը և անընդհատ նեղացնում է, քանի որ հայրը աղջկան ավելի շատ է սիրում և կատարում է նրա բոլոր ցանկությունները։ Միաժամանակ շատ է կապվախ իր շան՝ Կու անունով բոբտեյլի հետ։ Սիրշան, որն արդեն 6 տարեկան է, դեռ չի կարողանում խոսել։

Սիրշայի ծննդի առթիվ քաղաքից գալիս է տատիկը, որը վաղուց դեմ է, որ երեխաները ապրեն կղզում՝ քաղաքակրթությունից հեռու։ Գիշերը Սիրշան բարձրանում է ձեղնահարկ և այնտեղ գտնում խորհրդավոր սպիտակ կոստյում։ Փաթաթվելով նրա մեջ` նա մտնում է ծով և դառնում փոկ․ ինչպես իր մայրը, նա նույնպես շելկի է։ Տատիկը տեսնում է թոռնիկին ծովափին` քնած: Վախեցած հայրը սիտակ հագուստը նետում է ծովը։ Տատիկը որոշում է երեխաներին քաղաք տանել, բայց Կուին իրենց հետ չեն վերցնում։ Բենը ճանապարհին ստեղծում է ճանապարհային քարտեզ և երեկոյան (Հելլոուինի նախօրեին) փախչում է տնից` գնալով Կուի ետևից։ Սիրշան գնում է եղբոր ետևից։

Երեխաները հասնում են խորհրդավոր այգու կանաչ անկյունը, որտեղ իրենց թաքստոցն են գտել մահացած ծերուկների հոգիները։ Նրանք ուրախանում են նոր շելկիի ժամանման համար և պնդում են, որ եթե Սիրշան կախարդական թիկնոցի մեջ երգի, նրանք կկարողանան հայտնվել հայրենիքում։ Նաև նրանք նախազգուշացնում են Սիրշային, որ նրան հետապնդում է Մախա անունով կախարդուհի բուն, որը արդեն բոլոր հոգիներին վերածել է քարերի` դուրս հանելով նրանց միջից զգացմունքները։ Թաքստոցի վրա հարձակվում են բվերը, որոնք վերածում են հոգիներին քարերի, իսկ երեխաները փախչում են։ Բենն ու Սիրշան ուզում են շատ շուտ տուն հասնեն, որպեսզի վերցնեն թիկնոցը։ Ճանապարհին նրանք հանդիպում են Կուին, որը Բենի մեկնումից հետո լողալով անցել էր նեղուցը և հետապնդել նրանց։

Ճանապարհի մի մասը նրանք որոշում են անցնել անտառով, բայց անձրևի պատճառով թաքնվում են տնակում, որտեղ սուրբ ջրհոր կա։ Սիրշան ընկնում է ջրհորը, նրա ետևից ընկնում է Կուն, որի հետևից էլ գնում է Բենը։ Վերջինս փորձում է հասնել Սիրշային, բայց նա կորում է և հասնում է քարանձավ, որտեղ նա հանդիպում է իմաստուն Շանաշիին` կախարդական ճերմակ մազերով, որոնք ծածկել էին ամբողջ քարանձավը։ Նա ասում է Բենին, որ Սիրշային հափշտակել են Մախայի բվերը, իսկ եթե Սիրշան մինչև արևածագ չստանա թիկնոցը և չերգի իր երգը, ապա բոլոր կախարդական էակներն այդ գիշեր կմահանան և Սիրշան` նույնպես։ Դրանից հետո Բենը հայտնվում է Մախայի բվերի կախարդուհու որջում, որը համարյա զրկել է Սիրշային կենսական ուժերից, կարծելով, որ նա Սիրշային լավություն է անում։

Մախայի հետ խոսակցությունից հետո Բենը հասկանում է, որ նա նրանց քար է դարձնում «լավ ցանկություններից մղված», քանի որ շատ վաղուց նրա որդին` հսկա Մակ Լիրը, գիշեր-ցերեկ լալիս էր սարսափելի վշտից` համարյա խորտակելով ամբողջ երկիրը, և կախարդուհին, չկարողանալով տանել իր տղայի տառապանքները, զրկել է նրան զգացմունքներից` վերածելով քարի։ Տխրությունից խորտակված կախարդուհին սկսում է մյուսներին ևս քարերի վերածել` հավատելով, որ այդպես նա ազատում է նրանց տխրությունից և տանջանքներից։ Ինքը նույնպես հաճախ վերածվում է քարի, քանի որ այդպես ազատվում է վատ զգացմունքներից` պահելով դրանք ապակե անոթների մեջ։ Բենն օգնում է Սիրշային նվագել իրենց մոր նվիրած կախարդական խեցու մեջ։ Այդպես Սիրշան կարողանում է ջարդել բոլոր անոթները, կախարդուհու զգացմունքները վերադառնում են, և Մախան նորից բարի է դառնում։ Նա որոշում է օգնել երեխաներին տուն հասնել և նրանց հետ ուղարկում է կախարդական շուն-որսկանների, որոնք տանում էին Կուին ու երեխաներին։

Սիրշան շատ հյուծված է և մահվան եզրին է։ Երեխաները հասնում են տան մոտ, և Բենն իմանում է, որ իրենց հայրը Սիրշայի թիկնոցը նետել է ծովի հատակը։ Հայրը չի հավատում հոգիների մասին նրանց պատմությանը և փորձում է երեխաներին տանել մայր հող` մտածելով, որ Սիրշան ծանր հիվանդ է, և նրան բժիշկների օգնություն է պետք։ Բենը ճանապարհորդության ժամանակ մտերմացել էր քրոջ հետ և վերջապես իրեն ավագ եղբայր զգալով` միայնակ սուզվում է ծով` թիկնոցի ետևից։ Նրան օգնում են փոկերը, և Սիրշան ստանում է իր թիկնոցը։ Երբ նա սկսում է երգել, բոլոր քար դարձած հոգիները ստանում են նրանց առաջվա տեսքը` ներառյալ Մախան և Մակ Լիրը. նրանք բոլորը լքում են երկիրը` ուղևորվելով այլ աշխարհ։ Երեխաների դիմաց հայտնվում է նրանց մայրը` սպիտակ փոկի տեսքով, որը նույնպես հեռանում է` ցաբկանալով իր հետ տանել Սիրշային։ Բայց աղջիկը որոշում է մնալ եղբոր և հոր հետ, չնայած որ զրկվում է իր թիկնոցից և կախարդական հատկություններից։

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դեվիդ Ռոուլ — Բեն
  • Բրենդան Գլիսոն — Կոնոր / Մակ Լիր
  • Լիզա Հաննիգան — Բրոնախ, Բենի և Սիրշայի մայրը
  • Ֆիոննուլա Ֆլենագան — տատիկ / Մախա
  • Լյուսի Օ’Կոննելլ — Սիրշա
  • Ջոն Քեննի — լաստանավորդ Դեն / Մեծն իմաստուն Շանաշի
  • Փեթ Շորթ — Լագ (հոգիներից մեկը)
  • Կոլմ Օ Սնոդայխ — Մոսսի (հոգիներից մեկը)
  • Լայամ Խուրիկեն — Սպադ (հոգիներից մեկը) / ավտոբուսի վարորդ
  • Քեվին Սվիրշ — փոքրիկ Բեն

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Մուրի «Քելսի Գաղտնիքը», այնպես էլ նոր ֆիլմի երաժշտությունը գրել են Բրյունո Կուլեն և իռլանդական Kíla ֆոլկ համույթը։ Մի քանի երգերը կատարում են երգչուհիներ Լիզա Հաննեգանը, Նոլվեն Լերուան, Լյուսի Օ'Կոննելլը ։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ստեղծմանը նվիրված հարցազրույցի ժամանակ Թոմ Մուրը պատմել է, որ աղջիկ-շելկիի մասին սյուժե ստեղծելու գաղափարը ծնվել է «Քելսի գաղտնիքը» մուլտֆիլմի ստեղծման ժամանակ, երբ նա ընտանիքի հետ հանգստանում էր Իռլանդիայի արևմտյան ափին գտնվող Դինգլ թերակղզում։ Ծովում նրա 10-ամյա որդին մահացած փոկ է նկատել, և տեղացիները պատմել են, որ երիտասարդ ձկնորսներն սկսել են սպանել փոկերին, որոնք, ըստ նրանց, մեղավոր էին ձկների որսի նվազման համար։ Միևնույն ժամանակ նախկինում փոկերի սպանության մասին խոսք անգամ լինել չէր կարող, քանի որ մարդկանց հիշողությունների մեջ դեռ վառ էին կիսամարդ—կիսափոկերի մասին հիշողությունները։ Այս դեպքից հետո Մուրը մտածում է, որ այդպիսի հին պատմությունների մոռացումը շատ ավելի ողբերգական է, քան պարզապես ժողովրդական բանահյուսության կորուստ[12]։

Ավելի ուշ ֆիլմի վրա աշխատելիս Մուրն իր հերոսներին օժտել է իր ծանոթների և բարեկամների գծերով, անգամ մուլտֆիլմի հերոս Բենին նմանեցրել է իր որդի Բենին[13]։ Ֆիլմի գործողությունները նա տարել է 1987 թվական, երբ Մուրը 10 տարեկան էր, և Իռլանդիան անկումային ժամանակներ էր ապրում: Սա ստիպում էր մտածել, թե հին ժամանակն անվերադարձ հեռանում է (իսկ նոր ժամանակի վերելքը դեռ չի սկսվել)[12].

Հիմնական անիմացիան կատարվել է «TV Paint»-ում, լրացուցիչ էֆեկտները կատարվել են Anime Studio pro և Blender ծրագրերի օգնությամբ[12]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ մուլտֆիլմը ցուցադրվել է Տորոնտոյի կինոփառատոնում, 2014 թվականի սեպտեմբերի 6-ին, TIFF Kids ծրագրի շրջանականերում[14]։ 2014 թվականի դեկտեմբերի 10-ին վարձույթի է հանվել Ֆրանսիայում, Բելգիայում և Լյուքսեմբուրգում[15]։ Մուլտֆիլմը նաև սահմանափակումներով թողարկվել է ԱՄՆ-ում և առաջադրվել է «Օսկար» մրցանակին։[16], ԱՄՆ-ում ստացված շահույթը կազմել է 841 122 դոլլար[17]: Իռլանդիայում մուլտֆիլմը ցուցադրվել է 2015 թվականի հուլիսի 10-ին[18]։

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կարծիքները մեծամասնությամբ դրական են եղել։ Twitch Film խմբագրության հիմնադիր Թոդ Բրաունը մուլտֆիլմին շատ լավ գնահատական է տվել` անվանելով այն հիանալի, խորը սյուժեով։ Կերպարները հիանալի են մշակված, սյուժեն ներդաշնակորեն լրացնում են իռլանդական ազգային հեքիաթները։ Քննադատը նշել է, որ կինոնկարն անմահ է, և որքան ժամանակ էլ անցնի, այն չի կորցնի իր փայլն ու շքեղությունը։ Մուլտֆիլմը կուրախացնի բոլոր դիտողներին, անկախ տարիքից[19]։ Մեկ այլ քննադատ` Կարլոս Ագիլարը, մուլտֆիլմն անվանել է իր երբևէ դիտած մուլտֆիլմերից ամենագեղեցիկը և համեմատել է այն թանկ փայլող քարի հետ[20]։

Rotten Tomatoes կայքում 2015 թվականի հունվարին ֆիլմը ուներ 98 % վարկանիշ (30 կարծիքներից), 2015 թվականի հուլիսին այն կազմում էր 99 % (71 կարծիքներից)[21]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակների և առաջադրումների ցանկ
Տարի Մրցանակ Կատեգորիա Թեկնածուներ Արդյունքներ
2014 Festival International des Voix du Cinéma d’Animation (Լեկատ, Ֆրանսիա)[22] Prix Spécial du Jury Ծովի երգը Հաղթանակ
«Օսկար»[23] Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար
Ծովի երգը Առաջադրված
Էննի[24] Լավագույն անիմացիոն ֆիլմ Տոմ Մուր, Փոլ Յանֆ Առաջադրված
Կերպարների լավագույն դիզայն Տոմ Մուր, Մերի Տորխաջ, Սանդրա Անդերսոն, Ռոզա Բալլեստեր Կաբո Առաջադրված
Անիմացիոն ֆիլմերի լավագույն ռեժիսոր Տոմ Մուր Առաջադրված
Լավագույն երաժշտություն Բրյունո Կուլե, Kíla Առաջադրված
Անիմացիոն ֆիլմի լավագույն դիզայն Ադրիեն Մերիգո Առաջադրված
Լավագույն սցենարիստ և գրող Ուիլլ Քոլլինս Առաջադրված
2015 Սեզար[25] Meilleur Film d’Animation Ծովի երգը, Տոմ Մուր Առաջադրված
Ուղեկից[26] Լավագույն անիմացիոն ֆիլմ Ծովի երգը Հաղթանակ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 film-dienst — 1947. — ISSN 0720-0781
  2. http://www.metacritic.com/movie/song-of-the-sea
  3. 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt1865505/
  4. 4,0 4,1 http://www.filmaffinity.com/en/film696917.html
  5. http://www.bbfc.co.uk/releases/song-sea-film
  6. http://www.sensacine.com/peliculas/pelicula-226004/
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Person Profile // Internet Movie Database — 1990.
  8. «Irish film Song of the Sea nominated for Oscar»։ Scannain։ 15 January 2015։ Վերցված է 15 January 2015 
  9. «Awards Season: Irish film Song of the Sea nominated for Oscar»։ Scannain։ 15 January 2015։ Վերցված է 15 January 2015 
  10. «Song of the Sea (Original Motion Picture Soundtrack) by Various Artists»։ iTunes Store։ Վերցված է 10 December 2014 
  11. «Le chant de la mer (Original Motion Picture Soundtrack) par multi-interprètes»։ iTunes Store։ Վերցված է 10 December 2014 
  12. 12,0 12,1 12,2 Immersed in Movies: Tomm Moore Talks 'Song of the Sea' and First Look at New Teaser (May 30, 2014)
  13. 10 фильмов и мультфильмов, на создание которых режиссеров вдохновили их дети.
  14. Wolfe Jennifer (19 August 2014)։ «Cartoon Saloon’s ‘Song of the Sea’ to Premiere at TIFF»։ Animation World Network։ Վերցված է 21 August 2014 
  15. «European Release of Song of the Sea»։ Cartoon Saloon։ 10 December 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-27-ին։ Վերցված է 10 December 2014 
  16. «GKIDS Announces North American Release Date for 'Song of the Sea'»։ Animation World Network։ 25 August 2014։ Վերցված է 4 January 2015 
  17. «Song of the Sea (2014) - International Box Office Results»։ Box Office Mojo։ Internet Movie Database։ Վերցված է 30 April 2015 
  18. «Irish Animation 'Song of the Sea' Wins a Satellite Award in the Run Up to the Oscars»։ Irish Film Board։ 17 February 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 17 February 2015 
  19. Brown Todd (7 September 2014)։ «Toronto 2014 Review: SONG OF THE SEA Is A Timeless Delight For All Ages»։ Twitch Film։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-07-ին։ Վերցված է 7 September 2014 
  20. Aguilar Carlos (7 September 2014)։ «Toronto Review: "Song of the Sea" is a Blissfully Beautiful Journey Into Irish Folklore»։ Toronto Review։ Indiewire.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-10-ին։ Վերցված է 14 December 2014 
  21. «Song of the Sea»։ Rotten Tomatoes։ Վերցված է 31 July 2015 
  22. «un Prix spécial du Jury a été attribué au Chant de la mer de Tomm Moore»։ voixdetoiles.com։ 27 October 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-27-ին։ Վերցված է 27 October 2014 
  23. «Oscars 2015: nominations in full»։ 15 January 2015։ Վերցված է 15 January 2015 
  24. «42nd Annual Annie Award Nominees»։ Վերցված է December 1, 2014 
  25. «César nominations 2015»։ www.allocine.fr։ 29 January 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-29-ին։ Վերցված է 29 January 2015 
  26. Pond Steve (December 1, 2014)։ «‘Birdman’ Leads Satellite Awards Nominations»։ Yahoo!։ Վերցված է February 1, 2015