Ծովինար Բեքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեքարյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Ծովինար Բեքարյան
Ի ծնեԾովինար Բեքարյան
Ծնվել էփետրվարի 23, 1940
ԾննդավայրԼենինգրադ ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Ազգությունհայ
Մասնագիտություննկարչուհի
Ակտիվ շրջան1964 - առայժմ
ՀայրԱրա Բեքարյան

Ծովինար Արայի Բեքարյան (ծնվ․ փետրվարի 23, 1940, Լենինգրադ), հայազգի նկարչուհի, Ռուսաստանի նկարիչների և Սանկտ Պետերբուրգի ակվարելիստների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովինար Բեքարյանը ծնվել է 1940 թվականին Լենինգրադում, նկարիչներ Արա և Դիա Բեքարյանների ընտանիքում։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին մոր հետ տարհանվել է Լենինգրադից Սարատովի շրջան, իսկ հետո կարճ ժամանակով տեղափոխվել Հայաստան։ Պատերազմի ավարտից հետո վերադարձել են Լենինգրադ։ Մորը կորցրել է վաղ տարիքում։ Սկզբում ավարտել է Ռեպինի անվան գեղարվեստի ինստիտուտին կից դպրոցը, իսկ 1964 թվականին Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարի բաժինը (Ա․ Ա․ Միլնիկովի արվեստանոց)։ Ավարտական տարուց սկսել է ցուցադրվել։ Մասնակցել է Ռուսաստանի և արտասահմանյան բազմաթիվ ցուցահանդեսների[1][2]։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցում է «Պետերբուրգի հոգին» (ռուս.՝ Душа Петербурга), «Պետերբուրգի գեղեցկուհի» (ռուս.՝ Петербургская красавица), Պետերբուրգի սպիտակ գիշերները[3][4] (ռուս.՝ Белые ночи Петербурга), Պետերբուրգյան կավճաներկ (ռուս.՝ Петербургская пастель), «Պետերգոֆի պալատներն ու զբոսայգիները կավճարվեստում»[5] (ռուս.՝ Дворцы и парки Петергофа в искусстве пастели) նախագծերին։ Տարբեր պատկերասրահներում ունեցել է յոթ անհատական ցուցահանդես[6]։ Ծովինար Բեքարյանը դասավանդում է StArt_Ակադեմիայում ակադեմիայում[7]։

Անդամություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նկարիչների միության Լենինգրադյան բաժանմունքի անդամ (1964),
  • ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1966),
  • Ռուսաստանի նկարիչների միության անդամ (1968),
  • Սանկտ Պետերբուրգի ակվարելիստների միության անդամ (1998),

Նկարները ցուցադրվում են[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովինար Բեքարյանի ստեղծագործությունները մշտական ցուցադրվում են մի շարք պատկերասրահներում և թանգարաններում։

  • Տրետյակովյան պատկերասրահ,
  • Ռուսական թանգարան,
  • Սանկտ Պետերբուրգի պատմության թանգարան,
  • Վոլոգդայի պատկերասրահ,
  • Կոմսոմոլսկ Ամուրի կերպարվեստի թանգարան,
  • Նովգորոդի Պետական միացյալ թանգարան-արգելոց,
  • Պսկովի Պետական թանգարան-արգելոց,
  • Բուլղարիայի, Գերմանիայի, Ռումինիայի ԱՄՆ, Ֆրանսիայի մասնավոր հավաքածուներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]