Ծովատառեխի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովատառեխի ճակատամարտ
Թվական12 փետրվարի 1429 թվական
Մասն էՀարյուրամյա պատերազմ
ՎայրՌուվրե գյուղի մոտակայքում, Օռլեանից հյուսիս, Ֆրանսիա
ԱրդյունքԱնգլիացիների հաղթանակ
Հակառակորդներ
Անգլիա
Ֆրանսիա
Շոտլանդիա
Հրամանատարներ
Ջոն ՖաստոլֆԿարլ դը Բուրբոն, Կլերմոն կոմս
սըր Ջոն Ստյուարտ
Կողմերի ուժեր
մոտ 1000 նետաձիգ, 1000-1200 փարիզյան աշխարհազորային, 300 սայլկանմոտ 3000—4000,
400 շոդլանդացիներ
Ռազմական կորուստներ
Աննշան400—500

Ծովատառեխի ճակատամարտ (ֆր.՝ Journée des Harengs, անգլ.՝ Battle of the Herrings), նաև՝ Ռուվրեի ճակատամարտ՝ բախում Հարյուրամյա պատերազմում, տեղի է ունեցել 1429 թվականի փետրվարի 12-ին՝ Ռուվրեից քիչ հեռու, Օռլեանից մի փոքր հյուսիս։ Ճակատամարտը Օռլեանի պաշարման դրվագներից մեկն է (1428 թվականի հոկտեմբեր - 1429 թվականի մայիս)։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1429 թվականի փետրվարի սկզբին անգլիացիները Փարիզից սայլախումբ ուղարկեցին՝ Օռլեանը պաշարած իրենց զորքերի կարիքները հոգալու համար։ Զինված պահակախմբի հրամանատարը սըր Ջոն Ֆասթոլֆն էր։ Սայլախմբում մոտ 300 սայլակներ կային, որոնք բեռնված էին զինամթերքով և պարենով (գլխավորապես ՝ ապխտած ծովատառեխով լի տակառներով)։ Սկսվում էր Մեծ Պահքը, որով էլ բացատրվում է սայլախմբում նման զգալի քանակությամբ ձկան պաշարների առկայությունը։ Սըր Ջոն Ֆասթոլֆի ղեկավարությամբ ուղեկցող ձիավոր պահակախումբը բաղկացած էր մոտավորապես 1000 նետաձիգերից և 1000-1200 փարիզցի աշխարհազորայիններից (1600-1700 մարտիկներ, որոնցից 600-ը՝ անգլիացիներ և 1000-ը՝ պարզ ուղեկցողներ, ըստ տարեգիր Անգերան դե Մոնստրելեի)։

1429 թվականի փետրվարի 11-ին անգլիական սայլախումբը ժամանեց Ռուվրե փոքրիկ գյուղը՝ Ժանվիլից հինգ մղոն դեպի հյուսիս, որտեղ կանգ առավ գիշերելու։  Հաջորդ օրվա առավոտյան ջոկատն առաջ շարժվեց, բայց հարավ-արևմուտքից երևաց կոմս դե Կլերմոնի ֆրանկո-շոտլանդական բանակի առաջապահ ջոկատը։

Անգլիական սայլախմբի շարժի մասին լուրերը հասել էին Բլուա և Շառլ Բուրբոնի՝ կոմս դե Կլերմոնի, ֆրանսիական մեծ ջոկատը (3000-4000 մարդ) ուղղություն վերցրեց դեպի հյուսիս-արևելք՝ անգլիացիների շարժը կանխելու կամ գոնե անգլիական զորքերի տեղաբաշխումը խոչընդոտելու համար։ Ֆրանսիական ուժերի կազմում գտնվում էին նաև շուրջ 400 շոտլանդացիներ՝ Ֆրանսիայում շոտլանդացիների կոնետաբլ՝ Դարնլիից սըր Ջոն Ստյուարտի հրամանատարությամբ (վեց տարի առաջ Կրավանի ճակատամարտում նա կորցրել էր աչքը և գերի ընկել անգլիացիներին, սակայն հետագայում ազատ էր արձակվել)։

Փորձառու սըր Ֆասթոլֆը ուղեկցորդ ողջ պահակախումբը և թիկնապահ խումբը կանգնեցրեց Ժանվիլ տանող ճանապարհին՝ բաց տարածության մեջ, Ռուվրեից մեկ մղոն դեպի հարավ։ Նա վագենբուրգ գնացող երկու ելք ունեցող սայլեր շինեց, որոնք պահպանում էին իրենց աղեղները շրջակայքում խրած նետաձիգերը (պաշտպանության այս նույն միջոցը հաջողություն էր բերել Ազենկուրում)։ Այլ ռազմիկներ, մանկլավիկները ու ոչ կոմբատանտները թաքնվել էին ներսում։

Կոմս դե Կլերմոնը իր մարդկանց հրամայեց մնալ տեղում (թեպետ նրանք մնացին ձիերին հեծնած) և առաջ մղեց իր աղեղնազենները և մեծ քանակությամբ փոքր տրամաչափի զենքերը։

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմի դաշտը բաց հարթ տափաստանն էր։ Ֆրանսիական խոշոր ուժերի դեմ կանգնած էին նրանց թվաքանակով զգալիորեն զիջող անգլիացի նետաձիգներն ու աշխարհազորայինները։ Գիտակցելով իր վիճակի ծանրությունը՝ անգլիացիներն ընտրեցին պաշտպանական մարտավարությունը. սայլերից ու տակառներից հանպատրաստից պաշտպանական դիրքեր էին սարքել։ Ֆրանսիացիները մարտը սկսեցին պատսպարված անգլիացիների դեմ հրետանային գնդակոծությամբ։ Անգլիացիները կրակոցներին պատասխանելու ոչինչ չունեին, և նրանք ստիպված էին որոշ ժամանակ սպասել։ Շատ սայլեր կոտրվում էին ռմբագնդակներից, ծովատառեխը թափվում էր գետնին։  Ամեն բան տանում էր նրան, որ Ռուվրեն դառնալու էին պատմության մեջ առաջին վայրը, որտեղ ճակատամարտի ելքը որոշողը հրետանին պետք է դառնար։ Ահա՝ ֆրանսիացիները հաղթանակում են, ու անգլիացիների պարտությունը անխուսափելի է դառնում։

Շոտլանդական զորակազմի հրամանատար սըր Ջոն Ստյուարտի նյարդերը չեն դիմանում, և, չենթարկվելով կոմս դե Կլերմոնի հրամաններին, նա շտապեցնում է իր մարդկանց և գրոհում է անգլիական վագենբուրգի մուտքերից մեկի վրա։ Շոտլանդացիների սպառազինությունը թեթև էր, ինչի հետևանքով անգլիական նետաձիգները ու աղեղնավորները կարողանում էին նրանց ծանրագույն կորուստներ պատճառել, ընդ որում՝ իրենք գրեթե անվնաս էին մնում։ Ավելին, ֆրանսիացիները ստիպված եղան դադարեցնել կրակը, որպեսզի չվնասեն յուրայիններին։

Դրան հաջորդած ֆրանսիացիների հեծելազորի գրոհը նույնպես անհաջողության մատնվեց. ձիերը, հողի մեջ խրված ցցերից ծակվելով, վնասվեցին։ Ֆրանսիացիները շփոթմունքի մեջ ընկան և ակնհայտաբար չկարողացան որոշել, թե ինչ պետք է անեն հաջորդիվ։ Սըր Ֆասթոլֆը առիթն օգտագործեց և հրամայեց անցնել հակագրոհի։ Անգլիացի աղեղնավորները ձիերով և երկու տողանով հարվածեցին անկազմակերպ նահանջող ֆրանսիացիներին և նրանց հարկադրեցին փախուստի դիմել։

Ֆրանս-շոտլանդական զորքը կորցրեց 120 զրահավոր զինվորներ և 400-500 այլ մարտիկներ, առավելապես շոտլանդացիներ (զոհվել էր նաև ինքը՝ Ջոն Ստյուարտը)։ Վիրավորների թվում էր Ժան դե Դյունուան՝ Օռլեանի բաստարդը, ով հետագայում դարձավ Ժաննա դ' Արկի ամենահայտնի զինակիցներից մեկը և ակտիվ մասնակցություն ունեցավ Օռլեանի պաշարման և Լուարյան արշավանքի ժամանակ։

Անգլիացիները հայտարարեցին միայն չորս զինվորների և մի քանի ձիավարների կորստի մասին, որոնք փորձել էին թաքնվել։ Սակայն, եթե, ինչպես ասում են աղբյուրները, ֆրանսիական հրետակոծությունն իսկապես այդքան արդյունավետ է եղել, ապա անգլիացիների կորուստները պետք է հայտարարվածից շատ ավելի լինեին։

Հետևանքները և ճակատամարտի նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սըր Ջոն Ֆասթոլֆը հաղթանակով բանակին հասցրեց պարենի անհրաժեշտ պաշարները և վերադարձավ Փարիզ՝ նոր պաշարների հետևից։ Անգլիացիների մարտական ոգին բարձրացավ։

Ճակատամարտը տանուլ տրվեց ֆրանսիական բանակի առանձին մասերի գործողությունների անհամաձայնության պատճառով և, առաջին հերթին, այն պատճառով, որ անգլիական դիրքերի հրետանային գնդակոծությունը ավարտին չի հասցվեց (ճակատամարտի ելքը կարելի էր որոշել նույնիսկ առանց ուղղակի գրոհի դիմելու)։ Բայց ժամանակակիցները, և առաջին հերթին նրանք, ովքեր գտնվում էին պաշարված Օռլեանում, անհաջողության մեջ մեղադրեցին դե Կլերմոնին, որին պախարակում էին վախկոտության համար։ Դրանից հետո Կլերմոնը լքեց Օռլեանը 2000 զինվորականներից բաղկացած ջոկատի հետ միասին։ Օռլեանի պաշտպանների մարտական ոգին այնքան էր ընկել, որ նույնիսկ քննարկվում էր քաղաքը հանձնելու հնարավորությունը։

Այսպիսով, Ռուվրեի ճակատամարտը Օռլեանի պաշարման սկզբից ի վեր (1428 թվականի հոկտեմբեր) և մինչ Ժաննա դ' Արկի՝ քաղաքի պարիսպների մոտ հայտնվելը (1429 թվականի մայիս) ամենակարևոր իրադարձությունն էր։

Չի կարելի անտեսել նաև հետևյալ հետաքրքիր փաստը. ճակատամարտի օրը Ժաննան հանդիպել էր Վոկուլեր քաղաքի կապիտան Ռոբեր դե Բոդրիկուրի հետ և ճշգրիտ կանխատեսել էր ճակատամարտի տխուր ելքը ֆրանսիացիների համար։ Երբ մի քանի օր անց Ռուվրեի մոտ տեղի ունեցած անհաջողության մասին լուրը հասել է Վոկուլեր, Բոդրիկուրը զիջել և համաձայնել է Ժաննային ուղարկել դոֆինի մոտ։ 1429 թվականի փետրվարի 23-ին Ժաննա դ' Արկը լքեց Վոկուլերը և մեկնեց Շինոն։

Սկզբնաղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]