Ծովանարգես, շքանարգիզների ընտանիքի մշտադալար սոխուկավոր բույս։ Հայրենիքը Անտիլյան կղզիներն են։ Տերևները լայն երկարավուն են, մուգ կանաչ։ Ծաղիկները (9-15 հատ) շքեղ են, հոտավետ՝ հավաքված հովանոցներում։ Սենյակային պայմաններում աճեցվող տարածված տեսակ է ծովանարգես գեղեցիկը։ Ակտիվ աճման շրջանում բույսը պետք է առատ ջրել և սնուցել պարարտանյութերով, իսկ ձմռանը՝ ջրել չափավոր։ Պետք է տեղափոխել գարնանը՝ հավասար քանակով կավաճմային հումուսատերևային կամ տորֆային հողախառնուրդի մեջ, նախապես ավելացնելով ավազ։ Բազմացվում է «ձագուկ» սոխուկներով, որոնք առանձնացնում են տեղափոխելիս։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված էՏնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։