Ծովային սիրամարգաշնիկ
Ծովային սիրամարգաշնիկ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Salaria pavo
(Risso, 1810)
|
||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
|
Ծովային սիրամարգաշնիկ (լատ.՝ Salaria pavo), ծովաշնիկների ընտանիքին պատկանող ճառագայթալողակ ձկնատեսակ՝ ոսկրաձուկ[1]:
Հայտնաբերվել է 1810 թվականին: Ծովային սիրամարգաշնիկների առանձնյակն իր հերթին բաժանված է չորս տարբեր ենթատեսակների:
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Միջերկրական ծովում, Ատլանտյան օվկիանոսի արևելյան ափից՝ Ֆրանսիայի ափամերձ հատվածից մինչև Մարոկկո և Բոսֆոր: Տեսակի ներկայացուցիչներն ապրում են Սուեզի ջրանցքում ևս:
Ծովային սիրամարգաշնիկները հայտնաբերվել են Ղրիմի, Կովկասի, Թուրքիայի, Բուլղարիայի և Ռումինիայի ափամերձ հատվածներում: Հայտնի է ներցամաքային Օձերի կղզում տարածվածությամբ[3]:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծովային սիրամարգաշնիկների մարմնի ընդհանուր երկարությունը կազմում է 11-13 սմ՝ այդ թվում և ոչ այնքան երկար պոչը: Սեռական դիմորֆիզմն արտահատված է. արու առանձնյակները ի տարբերություն էգերի առավել խոշոր են: Իլիկաձև մարմինը մերկ է՝ ծածկված լորձաթաղանթի հաստ շերտով:
Արուների մարմնի գունավորումն ավելի վառ է արտահայտված, քան էգերի մոտ: Ընդհանուր առմամբ մարմնի վերին հատվածը դեղնականաչավուն է: Մարմնի վրա կան կապույտ ուղղահայաց գծեր:
Աչքերն ունեն սևավուն բծեր, որը շրջապատված է կապույտ եզրաշերտերով և նույնագույն օղակներով: Ծովային սիրամարգաշնիկի սերտաճած կատարը դեղնավորում է՝ լայնակի մուգ կանաչ շերտագծերով: Մեջքային և սրբանային լողաթևերն ունեն կանաչ գունավորում՝ դարչնավուն կամ բաց կապտավուն եզրանախշերով:
Լողաթևերն ունեն որոշ փշեր: Մեջքի լողաթևը երկար է՝ կազմված ճկուն փշերից և փափուկ ճառագայթալողակներից: Պոչային լողաթևն առանձնացված է ողնաշարից: Սրբանային լողաթևը ամենաերկարն է: Ծովային սիրամարգաշնիկի որովայնային լողաթևերը ծածկված են մաշկափշերով: Այս ձկնատեսակի ատամների քանակը վերին ծնոտում տատանվում են 26-32 ատամ, իսկ ստորին ծնոտում՝ 19-24 ատամ:
Կողագիծը ձգվում է մարմնի երկու կողմերով։ Այն իրենից ներկայացնում է մաշկի միջով ձգվող ակոս, որից դեպի վեր են բարձրանում բազմաթիվ մանր մազանոթներ։ Ակոսում դասավորված են ռեցեպտորները։ Առջևի մասում ճյուղավորվում է։ Այն շատ կարևոր, ունիվերսալ զգայարան է, կարող է փոխարինել մյուս զգայարաններին։ Կողագծի օգնությամբ սիրամարգածնիկները զգում են ջրի ուղղությունը, ջերմաստիճանը, ճնշումը, թշնամու առկայությունը, քիմիական մոլեկուլներ, խորությունը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Ռեշետնիկով Յու., Կոտլյար Ա. Ն., Ռասս Տ. Ս., Շատունովսկի Մ. Ի. Կենդանիների անունների հնգալեզու բառարան։ «Կաթնասուններ». լատիներեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն։
- ↑ Ծովային սիրամարգաշնիկ, տեղեկատվություն Միջազգային Կարմիր գրքի պաշտոնական կայքում
- ↑ Սնիգիրով Ս., Հոնչարով Օ., Սիլանտև Ս. Օձերի կղզու ձկնաշխարհ. — 2012. — Vol. 42. — № 2. — P. 225—239. —
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մ.Ե.Համբարյան, «Կենդանաբանություն», 3, 4, 5 հատորներ, 2000-2002 թվականներ
- Ս.Պ.Նաումով,«Ողնաշարավորների կենդանաբանություն», I և II մաս, Երևան, 1956 թվական
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ծովային սիրամարգաշնիկ կատեգորիայում։ |