Ծովային կյանք (օվկիանարիում, Սինգապուր)
Ծովային կյանք | |
---|---|
![]() | |
Տեսակ | կենդանաբանական այգի |
Տեղագրություն | Sentosa? ![]() |
Հիմնադրված | նոյեմբերի 22, 2011 |
Կայք | rwsentosa.com/language/en-US/Attractions/MarineLifePark |
![]() |
«Ծովային կյանք» պարկ (անգլ.՝ Marine Life Park), օվկիանարիում՝ տեղակայված Սինգապուրում, Սենթոսա կղզում։ Այժմ համարվում է ամենամեծն աշխարհում[1][2], այս պատվավոր տիտղոսը վերցնելով Ջորջիի օվկիանարիումից (Ատլանտա, ԱՄՆ)։ Պարկը բացվել է 2012 թվականի Նոյեմբերի 22-ին։ Բաղկացած է երկու մասերից. S.E.A Aquarium օվկիանարիումից և Adventure Cove Waterpark ջրային զվարճանքի պարկից։
Օվկիանարիում[խմբագրել | խմբագրել կոդը]
Օվկիանարիումում, որի ծավալը 45 միլիոն լիտր ծովի ջուր է, կա ավելի քան 800 տեսակի մոտ 100 000 ծովային կենդանիներ։ Օվկիանարիումը բաժանված է 10 բնակելի տարաքների և բաղկացած է 49 ծովային արեալներից։ Կենտրոնական ակվարիումը բաց օվկիանոսային արեալն է, որն ունի աշխարհի ամենամեծ պանորամային դիտման պանելները՝ 36 մետր լայնությամբ և 8,3 մետր բարձրությամբ։ Ակվարիումի այսպիսի չափերն այցելուների համար պետք է ծովի հատակին գտնվելու պատրանք ստեղծեն[1]։
Օվկիանարիումում ներկայացված է մանտաների (կատվաձկների տեսակ) աշխարհի ամենամեծ հավաքածուն, այստեղ նաև կարելի է տեսնել աֆալինա տեսակի դելֆինների (24 առանձյակ), բրոնզագույն մոլոտ ձկների, ճապոնական խեցգետնային սարդերի, ինչպես նաև ծովային կենդանիների այնպիսի հազվադեպ տեսակների, ինչպիսիք են կիթառանման կատվաձկները կամ նաուտիլուս պոմպիլիուսը։ Ի սկզբանե նախատեսված էր օվկիանարիումի մեջ տեղավորել կետանման շնաձկներ, սակայն այս նախագիծը չեղարկվեց դրանց՝ գերության մեջ պահելու դժվարությունների առաջացման պատճառով[3]։
Մալակկայի նեղուցի և Անդամանյան ծովի արեալը | Բաց օվկիանոսի արեալը | Շնաձկների արեալը |
Ջրային զվարճանքի պարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջրային զվարճանքի պարկն առաջարկում է վեց ջրային սահոցներ, տարածաշրջանի առաջին հիդրո-մագնիսական հրթիռներ, «երկնագույն ջրի ծովախորշը» և «արկածների գետը» ատրակցիոնը, որն ունի 620 մետր երկարություն և իրենից ներկայացնում է 14 թեմատիկ տեսարաններ արևադարձային ջունգլիների կյանքից։ Պարկում կան նաև արհեստական այրեր և ստորգետնյա ակվարիում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «World’s Largest Oceanarium opens at Resorts World Sentosa 22nd November 2012»։ Resorts World Sentosa։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-25-ին։ Վերցված է 2013-05-25
- ↑ «Resorts World at Sentosa - World’s leading family holiday destination»։ E Travel Blackboard։ 2008-10-29։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-25-ին։ Վերցված է 2010-07-15
- ↑ «No whale sharks at Sentosa IR»։ 2009-05-16։ Վերցված է 2010-07-15
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ծովային կյանք (օվկիանարիում, Սինգապուր) կատեգորիայում։ |