Ծովային թանգարան «Նեպտունեա»

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Ծովային թանգարան «Նեպտունեա»
Musée maritime de La Rochelle 001.jpg
Տեսակթանգարան և ծովային թանգարան
ԵրկիրFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
ՏեղագրությունԼա Ռոշել
Հիմնադրված է1986
Կայքmuseemaritimelarochelle.fr/contenu/,Accueil,131

Ծովային թանգարան «Նեպտունեա» (ֆր. Musée Maritime Neptunea) գտնվում է Ֆրանսիայի Լա Ռոշել քաղաքում գտնվող Շալուտիե նավահանգստում (ֆր. Bassin des Chalutiers)[1]։ Ֆրանսիայի ամենահայտնի ծովային թանգարաններից է[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կալիպսո»(չաշխատող հղում)

Լա Ռոշելի նահանգի ծովային թանգարանը հիմնադրվել է 1986 թվականին դժվարությամբ ձեռք բերած ծովային ժառանգությունը պահպանելու համար։ Այդ ժամանակ թանգարանի տնօրենն էր Պատրիկ Շնեպպը։ 1988 թվականին թանգարանի տնօրենի նախաձեռնությամբ այնտեղ է բերվել «Ֆրանսիա -1» օդերևութաբանական հետախուզանավը։ 1989 թվականին թանգարանը ձեռք է բերել օվկիանոսային շոգենավ, որը կառուցվել է 1958 թվականին։ 1995 թվականին Ծովային թանգարանն իրեն տալիս է «Նեպտունեա» անունը, նույն ժամանակահատվածում հիմնվում է գրախանութ։ 1998 թվականին թանգարանի կանոնադրությունը փոխվեց և այն դարձավ պետական արդյունաբերական և առևտրային հաստատություն, իսկ 2001 թվականին այն դարձել է պետական վարչական հաստատություն։ 2008 թվականին Ծովային թանգարանը սկսվեց համարվել քաղաքի թանգարաններից մեկը և դարձավ քաղաքային[3]։

Ծովային թանգարանի ցուցանմուշների շարքում է Ժակ Իվ Կուստոի «Կալիպսո» հետախուզական նավը։ Այն գտնվում է Շելյուտե նավահանգստում[1]։ Թանգարանի ցուցահանդեսը նվիրված է տարբեր նավերի և օվկիանոսի ուսումնասիրություններին։ Այստեղ այն ուսումնասիրելով կարելի է պարզել, թե ինչպես է գործում հետախուզական օդերևութաբանական նավը։ Թանգարանի ցուցանմուշների թվում է նաև սեյները[4]։

Թանգարանի աշխատանքային գրաֆիկ. ամեն օր՝ ապրիլից մինչև հոկտեմբեր` 10:00-ից 18:30, նոյեմբերից մարտը` 14:00։ Դեկտեմբեր և հունվար ամիսներին թանգարանը փակ է։ Հուլիս, օգոստոս ամիսներին այն բաց է մինչև 19:00[4]։

Մուտքը փակվում է թանգարանը փակվելուց մեկ ժամ առաջ։ Մեծահասակների այցելության մեկ տոմսի արժեքը 9 եվրո է, 4-ից 18 տարեկան անձանց համար տոմսերի գինը 6,5 եվրո է։ Այցելուների որոշ կատեգորիաների համար տրամադրվում է անվճար ընդունելություն։ Կա ընտանեկան տոմս, որի համաձայն ընտանիքի մի քանի անդամ կարող են այցելել թանգարան, որոնցից յուրաքանչյուրը կվճարի 6,5 եվրո[5]։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Татьяна Бурдакова, Илья Кусый, Е. Левицкая, Марк Сартан, Я. Сартан, Л. Кунявский, Юлия Ларионова, Виктория Бакир, Анна Пожидаева, Виктория Базоева, Е. Громова, Е. Меркулова Франция. — Москва, 2012.