Ծովային աղավնի
Ծովային աղավնի | |
Ծովային աղավնի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Քարադրանմաններ (Charadriiformes) |
Ընտանիք | Որորներ (Laridae) |
Ցեղ | Chroicocephalus |
Տեսակ | Ծովային աղավնի (C. genei) |
Միջազգային անվանում | |
Chroicocephalus genei |
Ծովային աղավնի, կամ թխակտուց որոր[1][2] (լատին․՝ Chroicocephalus genei) որորների ընտանիքի (Laridae)[3] թռչուն։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծովային աղավնին ունի 39-47 սմ երկարություն, 97 սմ թևերի բացվածք։ Ի տարբերություն լճի որորի, որին նա շատ նման է, գլուխը ոչ թե մուգ է, այլ սպիտակ։ Ամռանը պարանոցը, մարմնի ստորին մասը և պոչը ունեն մի փոքր վարդագույն երանգ, թևերն ու մեջքը մոխրագույն են։ Հիմնական փետուրները ծայրերում սև են, պոչը ունի սև և սպիտակ շերտեր։ Նրբագեղ թուխ կտուցը և թաթերը կարմիր են[4]։
Երիտասարդ թռչունների մեջքի վերին կողմը մոխրագույն է, ստորին կողմը սպիտակ է, գլխի և հետևի մասում կան մոխրագույն բծեր։ Կտուցը դեղնանարնջագույն է, ոտքերը՝ դեղին։ Սպիտակ պոչի գագաթը սև է։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծովային աղավնին ապրում է Միջերկրական ծովի հարավային ափին, Իբերիական թերակղզու հարավ-արևմուտքում, Էգեյան ծովում, Կարմիր ծովում, Պարսից ծոցում, Սև, Կասպից, Արալի ծովերում, Թուրքիայում, Իրանում, Բալոչիստանում և Սինդում։ Ձմռանը թռչունների մեծ մասը գաղթում են դեպի հարավ՝ Հյուսիսային Աֆրիկա և Հնդկաստան, իսկ ոմանք նաև Արևմտյան Եվրոպա։
Ծովային աղավնին հազվադեպ է հանդիպում բաց ծովում՝ ափերից հեռու։
Սնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծովային աղավնին ուտում է հիմնականում փոքր ձկներ, ինչպես նաև միջատներ և տարբեր խեցգետնանմաններ։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծովային աղավնին բնադրում է գաղութներով։ Բների հեռավորությունը սովորաբար 1 մետրից պակաս է, երբեմն՝ ընդամենը 20 սմ։ Ճուտը դառնում է սեռական հասուն տարիքի երկու տարեկանում։ Էգ թռչունը 2-3 ձու է դնում ավազի կամ կավի վրա։ Ծովալճակի, ծովի ափերիի մերձակայքում գտնվող փոքր կղզիները և աղի լճերը ափերը հանդիսանում են թռչունների բնադրման տեղ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ծովային աղավնին թռչելիս
-
Museum specimen
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Голубок морской». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Чайки». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Coursers, noddies, gulls, terns, auks, sandgrouse : [անգլ.] / F. Gill & D. Donsker (Eds). // IOC World Bird List (v 8.1). — 2018. — DOI:10.14344/IOC.ML.8.1.(Ստուգված է 17 Մարտի 2018).
- ↑ Burger, Joanna; Gochfeld, Michael; Garcia, Ernest (2020 թ․ մարտի 4). «Slender-billed Gull (Chroicocephalus genei)». Cornell Lab of Ornithology.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gerald Tuck, Hermann Heinzel. Die Meeresvögel der Welt. Parey, Hamburg/Berlin 1980, ISBN 3-490-07818-7.
- Peter Haymann, Rob Hume. Die Küstenvögel Europas. Kosmos, Stuttgart 2006, ISBN 3-440-10570-9.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովային աղավնի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովային աղավնի» հոդվածին։ |
|