Ծովային ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովային ազգային թանգարան
Տեսակծովային թանգարան և ազգային թանգարան
Երկիր Հարավային Կորեա
ՏեղագրությունԲուսան
Հիմնադրվել էհուլիսի 9, 2012
Կայքnmm.go.kr/english/
Քարտեզ
Քարտեզ

Ծովային ազգային թանգարան (կորեերեն՝ 국립해양박물관), Կորեայի ամենախոշոր ծովային թանգարանը։ Երկրի երրորդ ամենախոշոր թանգարանը։ Գտնվում է Իոնդո-գու շրջանի Բուսան քաղաքում։ Թանգարանի գործունեության նպատակն է պահպանել ծովային գտածոների հավաքածուները և ծովի հետ կապված կատարված տարբեր գիտական հետազոտություններ։ Թանգարանի կառուցումը սկսվել է 2009 թվականին, բացվել է 2012 թվականի հուլիսի 9-ին։ Թանգարանը զբաղեցնում է 45444 մ2 տարածք, իսկ ամբողջ շինությունը զբաղեցնում է 25803 մ2 տարածք։

Այդ թանգարանի ցուցադրությունները նվիրված են աշխարհի տարբեր կերպի ծովերին և օվկիանոսներին։ Թագարանի հավաքածուները պահպանում են տարբեր քննադատների մշակույթին, պատմությանը և կենսագրությանը նվիրված նյութեր, որոնք այսպես թե այնպես կապ են ունեցել ծովի, ծովային նավերի, ծովային կենդանիների, օվկիանոսի կյանքի, ծովային նավագնացության, ծովային ռելիեֆի և օվկիանոսի մասին զարգացող գիտության հետ։ Թանգարանը համարվում է Կորեայի ամենախոշոր ծովային թանգարանը[1]։ Թանգարանին ֆինանսապես աջակցել են Ծովային գործերի նախարարությունը և Կորեայի հանրապետության ձկնորսությունը[2]։

Թանգարանի ցուցադրություններում կա ավելի քան 14000 ցուցանմուշ այդ թվում` տարբեր առարկաներ և սրբություններ, որոնք կապված են ինչպես պատմության այնպես էլ ապագա օվկիանոսի հետ։ Նրանք ներկայացվում են ավելի քանի ութ տարբեր ցուցասրահներում, հատուկ ցուցասրահում և մանկական ցուցասրահում։ Թանգարանի տարածքում նաև կա թեմատիկ մուլտիմեդյան գրադարան, ակվարիում, լեկտորիում, բաց լողավազան և 4D կինոթատրոն[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]