Jump to content

Ծովաձիեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովաձիեր
Դասակարգում
Թագավորություն Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Actinopteri
Կարգ Syngnathiformes
Ընտանիք Syngnathidae
Ենթաընտանիք Hippocampinae
Ցեղ Ծովաձիեր (Hippocampus)
Rafinesque, 1810

Ծովաձիեր[1] (լատիներեն՝ Hippocampus), փոքրածավալ ծովային ճառագայթալողակ ձկների ցեղ՝ ասեղնաձկների ընտանիքից, ասեղանմանների կարգի։ Ցեղն ընդգրկում է 54-57 տեսակ։ Ծովաձիերի մարմնի անսովոր ձևը հիշեցնում է շախմատի ձիու։ Մարմնի վրա գտնվող բազմաթիվ երկար փշերն ու ժապավենանման մաշկային ելուստները նրանց օգնում են քողարկվել ջրիմուռների մեջ և պաշտպանվել գիշատիչներից։ Տարբեր տեսակների չափերը տատանվում են 2-ից 30 սմ-ի սահմաններում[2]։ Ծովաձիերի ուշագրավ առանձնահատկությունն այն է, որ սերունդը կրում է արուն։

Բնակության միջավայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովաձիերն ապրում են արևադարձային և մերձարևադարձային ծովերում։ Նրանք վարում են նստակյաց կենսակերպ՝ ճկուն պոչերով ամրանալով բույսերի ցողուններին և փոխելով մարմնի գույնը՝ ամբողջությամբ ձուլվելով շրջապատող միջավայրին։ Այդ կերպ նրանք պաշտպանվում են գիշատիչներից և քողարկվում որսի ժամանակ։ Ծովաձիերը սնվում են մանր խեցգետնակերպերով և ծովախեցգետիններով։ Խողովականման դունչը գործում է պիպետի նման․ որսը ջրի հետ միասին ներծծվում է բերանի մեջ։

Չորացրած ծովաձի

Ծովաձիու մարմինը ջրում ուղղահայաց դիրքով է գտնվում, քանի որ լողափամփուշտը ձգվում է ամբողջ մարմնի երկայնքով և միջնապատով բաժանված է գլխային ու մարմնի մնացած հատվածների։ Գլխային հատվածի լողափամփուշտն ավելի մեծ է որովայնայինից, ինչն էլ ապահովում է ծովաձիու ուղղահայաց դիրքը լողալու ժամանակ։

Ծովաձիու կյանքի ցիկլը

Անատոմիական, մոլեկուլային և գենետիկական հետազոտությունների հիման վրա պարզվել է, որ ծովաձին խիստ ձևափոխված ասեղաձուկ է։ Ծովաձիերի բրածո մնացորդները բավական հազվադեպ են հանդիպում։ Առավել ուսումնասիրված են Hippocampus guttulatus տեսակի բրածոները, որոնք հայտնաբերվել են Իտալիայի Ռիմինի գավառի Մարեկյա գետի երկրաբանական շերտերում։ Դրանք թվագրվում են ստորին պլիոցենով՝ մոտ 3 միլիոն տարի առաջ։

Ծովաձիերի ամենավաղ հայտնի բրածոներից են միջին միոցենի երկու ասեղանման տեսակները՝ Hippocampus sarmaticus և Hippocampus slovenicus, որոնք հայտնաբերվել են Սլովենիայում։ Դրանց տարիքը գնահատվում է մոտ 13 միլիոն տարի։ Մոլեկուլային ժամացույցի մեթոդի տվյալների համաձայն՝ ծովաձիերի և ասեղաձկների տեսակները բաժանվել են ուշ օլիգոցենում։ Ըստ տեսության՝ այս ցեղն առաջացել է ծանծաղուտների ընդարձակ տարածքների ձևավորման հետևանքով, որը պայմանավորված է եղել տեկտոնական գործընթացներով։ Ընդարձակ ծանծաղուտների առաջացումը նպաստել է ջրիմուռների, հետևաբար նաև այդ միջավայրում բնակվող կենդանիների տարածմանը։

Ծովաձիերը բազմանում են այլ կենդանիներից տարբերվող եղանակով։ Բազմացման շրջանում արուն մոտենում է էգին, և երկու ձկները սեղմվում են միմյանց։ Այդ պահին արուն լայնորեն բացում է իր ձվապարկը, իսկ էգը դրա մեջ է լցնում մի քանի ձկնկիթ։ Այնուհետև սերունդը կրում է արուն։ Ծովաձիերը բավական պտղաբեր կենդանիներ են․ արուի պարկում կրող սաղմերի թիվը կարող է տատանվել 2-ից մինչև 1000 և ավելի։ Սովորական ծովաձին կարող է ապրել չորսից հինգ տարի։

Բազմացման շրջանում ծովաձիերը հաշվի են առնում մակընթացություններն ու տեղատվությունները, քանի որ ուժեղ հոսանքը կարող է տանել ձագերին։ Բազմացման սեզոնին ձագերը դուրս են գալիս ձվերից մոտավորապես յուրաքանչյուր չորս շաբաթը մեկ։ Ծնվելուց անմիջապես հետո նրանք ինքնուրույն են դառնում։ Որոշ տեսակների ձագերը շարժվում են հոսանքի ուղղությամբ, իսկ մյուսները մնում են ծննդավայրում։

Ծովաձին թաքնվել է քողարկման միջոցով

Թվաքանակի նվազում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծովաձիերը սիրահետման 4-րդ փուլում

Ներկայումս ծովաձիերը համարվում են խոցելի տեսակներ, և նրանց թվաքանակը նվազում է։ Գիտությանը հայտնի 57 տեսակներից 30-ը ներառված են Կարմիր գրքում։ Դրա պատճառները բազմաթիվ են, որոնցից մեկը Թաիլանդի, Մալայզիայի, Ավստրալիայի և Ֆիլիպինների ափերի մոտ ծովաձիերի զանգվածային որսն է։ Ձկների էկզոտիկ արտաքինի պատճառով մարդիկ դրանք օգտագործում են որպես նվերներ։

Ծովաձիերին անհետացումից որոշ չափով փրկում է նրանց բարձր պտղաբերությունը․ որոշ տեսակներ միանգամից ունենում են ավելի քան հազար ձագ։

Ցեղի կազմում նախկինում առանձնացվել է 57 տեսակ[3]։ 2016 թվականի վերանայումից հետո ցեղում մնացել է 41 տեսակ[4]։ Հետագայում նկարագրվել են ևս մի քանի նոր տեսակներ։

  • Hippocampus abdominalis Lesson, 1827
  • Hippocampus alatus Kuiter, 2001
  • Hippocampus algiricus Kaup, 1856
  • Hippocampus angustus Günther, 1870
  • Hippocampus barbouri Jordan & Richardson, 1908
  • Hippocampus bargibanti Whitley, 1970
  • Hippocampus biocellatus Kuiter, 2001
  • Hippocampus bleekeri Fowler, 1907
  • Hippocampus borboniensis Duméril, 1870
  • Hippocampus breviceps Peters, 1869
  • Hippocampus camelopardalis Bianconi, 1854
  • Hippocampus capensis Boulenger, 1900
  • Hippocampus comes Cantor, 1849
  • Hippocampus coronatus Temminck & Schlegel, 1850
  • Hippocampus dahli Ogilby, 1908
  • Hippocampus debelius Gomon & Kuiter, 2009
  • Hippocampus denise Lourie & Randall, 2003
  • Hippocampus erectus Perry, 1810
  • Hippocampus fisheri Jordan & Evermann, 1903
  • Hippocampus fuscus Rüppell, 1838
  • Hippocampus grandiceps Kuiter, 2001
  • Սևծովյան ծովաձիուկ Cuvier, 1829}}[1]
  • Hippocampus hendriki Kuiter, 2001
  • Hippocampus histrix Kaup, 1856
  • Hippocampus ingens Girard, 1858
  • Hippocampus japapigu Short, Smith, Motomura, Harasti & Hamilton, 2018[5]
  • Hippocampus jayakari Boulenger, 1900
  • Hippocampus jugumus Kuiter, 2001
  • Hippocampus kampylotrachelos Bleeker, 1854
  • Hippocampus kelloggi Jordan & Snyder, 1901
  • Hippocampus lichtensteinii Kaup, 1856
  • Hippocampus minotaur Gomon, 1997
  • Hippocampus mohnikei Bleeker, 1853
  • Hippocampus montebelloensis Kuiter, 2001
  • Hippocampus multispinus Kuiter, 2001
  • Hippocampus planifrons P&ers, 1877
  • Hippocampus procerus Kuiter, 2001
  • Hippocampus queenslandicus Horne, 2001
  • Hippocampus reidi Ginsburg, 1933
  • Hippocampus satomiae Sara A. Lourie|Lourie & Rudie Hermann Kuiter|Kuiter, 2008
  • Hippocampus semispinosus Kuiter, 2001
  • Hippocampus sindonis Jordan & Snyder, 1901
  • Hippocampus spinosissimus Weber, 1913
  • Hippocampus subelongatus Castelnau, 1873
  • Hippocampus taeniopterus Bleeker, 1852
  • Hippocampus trimaculatus Leach in Leach & Nodder, 1814
  • Hippocampus tyro Randall & Lourie, 2009
  • Hippocampus whitei Bleeker, 1855
  • Hippocampus zebra Whitley, 1964
  • Hippocampus zosterae Jordan & Gilbert, 1882

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Foster S. J.; Vincent C. J. Life history and ecology of seahorses: implications for conservation and management (англ.) // Journal of Fish Biology[англ.]. — Wiley-Blackwell, 2004. — Vol. 65, iss. 1. — P. 1—61. — doi:10.1111/j.0022-1112.2004.00429.x.
  • Amanda C.J. Vincent and Laila M. Sadler. Faithful pair bonds in wild seahorse, Hippocampus whitei (англ.) // Animal Behaviour[англ.]: journal. — Elsevier, 1995. — Vol. 50, no. 6. — P. 1557—1569. — doi:10.1016/0003-3472(95)80011-5.
  • Amanda C.J. Vincent. A role for daily greetings in maintaining seahorse pair bonds (англ.) // Animal Behaviour[англ.]: journal. — Elsevier, 1995. — Vol. 49. — P. 258—260. — doi:10.1016/0003-3472(95)80178-2.
  • Amanda C.J. Vincent. A seahorse father makes a good mother (англ.) // Natural History. — American Museum of Natural History, 1990. — Vol. 12. — P. 34—43.
  • Amanda C.J. Vincent and Rosie Woodroffe. Mothers little helpers: patterns of male care in mammals (англ.) // Trends in Ecology and Evolution: journal. — 1994. — Vol. 9, no. 8. — P. 294—297. — doi:10.1016/0169-5347(94)90033-7. — PMID 21236858.
  • John Sparks. Battle of the Sexes: The Natural History of Sex (англ.). — London: BBC Books[англ.], 1999. — ISBN 0-563-37145-5.
  • Sara A. Lourie, Amanda C.J. Vincent and Heather J. Hall. Seahorses: An Identification Guide to the World's Species and their Conversation (англ.). — London: Project Seahorse, 1999.
  • Teske P. R., Hamilton H., Matthee C. A. & Barker N. P. Signatures of seaway closures and founder dispersal in the phylogeny of a circumglobally distributed seahorse lineage (англ.) // BioMed Central[англ.]: journal. — 2007. — Vol. 7. — P. 138. — doi:10.1186/1471-2148-7-138. — PMID 17697373. — PMC 1978501.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Ю. С, Котляр А. Н., Т. С., Шатуновский М. И. Пятиязычный словарь названий животных. Рыбы. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общ. ред. акад. Соколова . — М.: Русский язык (издательство), 1989. — С. 228. 12 500 экз. ISBN 5-200-00237-0
  2. «Seahorses, Seahorse Pictures, Seahorse Facts». National Geographic. Արխիվացված է օրիգինալից 2016-09-25-ին. Վերցված է 2012-05-17-ին.
  3. FishBase|genus=Hippocampus|Hippocampus}}
  4. Lourie, S.A., Pollom, R.A. and Foster, S.J. A global revision of the seahorses Hippocampus Rafinesque 1810 (Actinopterygii: Syngnathiformes): Taxonomy and biogeography with recommendations for future research(անգլ.) // Zootaxa. — 2016. — Т. 4146. — № 1. — С. 1—66. doi:10.11646/zootaxa.4146.1.1
  5. Short G., Smith R., Motomura H., Harasti D., Hamilton H. Hippocampus japapigu, a new species of pygmy seahorse from Japan, with a redescription of H. pontohi (Teleostei, Syngnathidae)(անգլ.) // ZooKeys. — Pensoft Publishers, 2018. — В. 779. — С. 27—49. ISSN 1313-2970. doi:10.3897/zookeys.779.24799

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովաձիեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովաձիեր» հոդվածին։