Jump to content

Ծովահենների հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ծովահենների հանրապետություն
1706 - 1718  
(Դրոշ)
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Նասաու
Լեզու անգլերեն
Կրոն պուրիտանություն

Ծովահենների հանրապետություն (անգլ.՝ Republuc of Pirates), պատմական կղզային պետություն, որը գտնվել է Վեստ Ինդիայում։ Գոյություն է ունեցել «ծովահենության ոսկեդարում» և դե յուրե պատկանել է Բրիտանական կայսրությանը, չնայած դե ֆակտո չի վերահսկվել վերջինիս կողմից։ Հիմնադրվել է ծովահենների կողմից 1706 թվականին։ Իր գոյության ողջ ընթացքում եղել է ծովահենների համար շտաբ կայան։ Չնայած, որ ֆորմալ առումով այն երբեք չի եղել պետություն, առավել ևս հանրապետություն, ղեկավարվել է «ծովահենների կոդեքսով»։ Ծովահենների գործողությունները սարսափ են տարածել Կարիբյան ավազանում այնքան ժամանակ, մինչև բրիտանացի ծովագնաց Վուդս Ռոջերսը 1718 թվականին ժամանեց Նասաու՝ վերականգնելու բրիտանական վերահսկողությունը։

Ծովահենները առաջին անգամ Բահամներում հայտնվել են 1696 թվականին։ Հենրի Էվերը, թալանելով Հնդկական կայսրության գանձարանը, գողացված «Ֆենսի» նավով ժամանել է Նասաու։ Էվերը Հնդկաստանից մեծ հարստություն էր բերել, որը թաքցվել է Նասաուի նահանգապետ Նիկոլաս Տրոտտի կողմից։ Այդ փաստը հնարավորություն տվեց ծովահեններին ազատորեն օգտագործելու Էվերի գողացած հարստությունը։ Ծովահենները Նասաուին տվեցին հատուկ կորսարական կարգավիճակ, որտեղ նրանք կարող էին ապօրինի գործողություններ կատարել։ Չնայած որ նահանգապետները փորձում էին խոչընդոտել ծովահենների գործողություններին, Ծովահենների հանրապետությունը հռչակվեց 1706 թվականին։

Ծովահենների կառավարությունը ավելի ամրապնդեց իր դիրքերը այն ժամանակ, երբ 1703 և 1706 թվականներին Բահամները հարձակման է ենթարկվել ֆրանկո- իսպանական ռազմածովային ուժերի կողմից։ Շատ տեղաբնակներ լքել են կղզին, Բրիտանական կայսրությունը, փաստացի, հրաժարվել է կղզուց։ Նասաու բնակչության մնացած մասը դարձավ անգլիական բանակի կապերներ, իսկ մի մասն էլ անցավ ծովահենների շարքը՝ հարձակվելով պատահական նավերի վրա։ 1713 թվականին ավարտվեց Իսպանական ժառանգության համար պատերազմը, որին Անգլիան այլևս չէր մասնակցում։ Նախկին օրինական կապերները մնացին անգործ, որի արդյունքում էլ անցան ծովահենների շարքերը։ Այդ ժամանակ ծովահենները դարձան անկախ՝ ստեղծելով իրենց «պետությունը» սեփական «նահանգապետներով»։

Հանրապետության բարձրաստիճան ծովահեններն են մրցակիցներ Բենջամին Հորնիգոլդը և Հենրի Ջենինգսը։ Հորնիգոլդը եղել է հայտնի ծովահենների ղեկավար, ինչպիսիք են Էդվարդ Թիչը, Սեմուել Բելլամին և Սթիդ Բոննեթը։ Ջենինգսի ենթակայության տակ են գործել Ջեք Ռեքհեմը, Չարլզ Վեյնը, Մերի Ռիդը և Էն Բոննին։ Չնայած մրցակցությանը, ծովահենները միավորվեցին և ստեղծեցին, այսպես կոչված, «Թռչող հանցախումբը»։ Ավելի ուշ Սև մորուքը Նասաուի բնակիչների կողմից ընտրվել է որպես «Մագիստրատ»՝ հետևելու երկրում «օրինապահությանը»։

Որոշ ժամանակ անց ծովահենները սկսեցին հարձակվել անգլիական ծովուժի վրա։ Ծովահենների գործողությունները Անգլիային մեծ վնասներ են հասցրել, այդ պատճառով էլ Բրիտանիան որոշեց արմատախիլ անել ծովահենական վարչակարգը[1]։ Հունվարի 5-ի առավոտյան Նասաուի ավազան ժամանեց ծովագնաց Վուդս Ռոջերսը՝ Անգլիայի թագավոր Գեորգ I-ի հրամանով։ Նա խոստացավ ներել բոլոր այն ծովահեններին, ով ինքնակամ վայր կդնի զենքերը։ Հորնիգոլդը հանձնեց «Առափնյա եղբայրությանը» և ընդունեց համաներումը, որի արդյունքում դարձավ ամենահայտնի «ծովահեն որսացողը»։ Համաներումից հրաժարվեցին միայն Էդվարդ Թիչը, Չարլզ Վեյնը և Կալիկո Ջեքը՝ իրենց սիրուհիներ Մերիի և Էնիի հետ։

Նասաուի ծովահեններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Woodard, Colin (2010). The Republic of Pirates. Harcourt, Inc. էջեր 166–168, 262–314. ISBN 978-0-15-603462-3.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]