Ծովահենաորորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովահենաորորներ
Ծովահենաորորներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Քարադրանմանների
Ընտանիք Ծովահենաորորներ
Տեսակ Ծովահենաորորներ
Լատիներեն անվանում
Stercorariidae
Gray, 1871

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ծովահենաորորներ (լատ.՝ Stercorariidae), քարադրանմանների կարգի թռչունների ընտանիք։ Պատահական չվահյուր են կամ ձմեռող։ Հայտնի է 5, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ ծովահենաորոր միջին (Stercorerius pemarinus), ծովահենաորոր կարճապոչ (Stercorarius parasiticus) և ծովահենաորոր երկարապոչ (Stercorarius longicaudus)։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարկարությունը 41-48 սմ է, թևերի բացվածքը՝ 110-138 սմ, կենդանի զանգվածը՝ 250-600 գ։ Համարվում են որորների պարզունակ տեսակներ, սակայն առավել գիշատիչ են։ Ընդհանուր փետրածածկը վերևից գորշ դարչնագույն է, ներքևից՝ սպիտակավուն։ Տարբերանշանները մարմնի, պոչի, թևերի և այլ մասերի չափերն ու փետրագունավորումն են։ Ծովահենավորորների պոչը սրածայր է՝ ի հաշիվ պոչի միջին զույգ փետուրների երկարության։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափազանց համարձակ են, հարձակողական և հետապնդող՝ այլ թռչուններից կերը խլելիս։ Հանդիպում են ջրամբարներում, լճերում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում են ձկներով, մանր կենդանիներով, լեշերով, միջատներով։

Բազմանում են կիսագնդերի բևեռային սահմաններում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png