Ծնկլտան գեղգեղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծնկլտան գեղգեղիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Շահրիկներ
Ցեղ Գեղգեղիկ
Տեսակ Ծնկլտան գեղգեղիկ
Լատիներեն անվանում
Phulloscopus collybitus



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ծնկլտան գեղգեղիկ (լատին․՝ Phulloscopus collybitus), շահրիկների ընտանիքի թռչուն։

Արտաքին կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 10-11 սմ է, թևերի բացվածքը՝ 15-21 սմ, կենդանի զանգվածը՝ 7.8 գ։ Առաջնային փետուրները կարճ են, ոտքերը սևավուն։ Հասունի մարմինը վերևից մոխրավուն դարչնագույն-կանաչ է, ներքևից՝ սպիտակ-դեղնավուն, կտուցը՝ մուգ։ Երիտասարդի մարմինը վերևից կանաչ-մոխրագույն է, թափահարող փետուրները՝ դեղին երիզով, թևին կա բաց գույնի շերտ։ Պոչը հաճախ տմբտմբացնում է։

Կենսակերպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրող-չվող է։ Գարնանային վերադարձը՝ մարտի 2-րդ կեսից։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեր որոնում է գետնից մինչև ծառերի գագաթը։ Սնվում է անողնաշարավորներով։

Ապրելավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է անտառներում, չուի ընթացքում տարածված է։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսանեկան զույգերը սկսում են ձևավորվել ապրիլի վերջից մայիսի 1-ին կեսը։ Ձվերի ամբողջովին քանակով պատրաստ բները ի հայտ են գալիս մայիսի վերջ-հունիսի ընթացքում, կրկնակի բնադրման դեպքում՝ հուլիսի 1-ին կեսին։ Բույնը գավաթաձև է կամ գնդանման՝ չոր խոտաբույսերից։ Բնադրում է գետնին մոտ։ Բույնը դնում է 17 մմ տրամագծով, սպիտակ՝ մուգ պտերով 4-7 ձու։ Թխսակալում է էգը՝ 14 օր։ Ձագերին էգն է կերակրում։ Ձագերը բնից զանգվածաբար հեռանում են հունիսի վերջից օգոստոսի սկիզբը։ Այդ ընթացքում ի հայտ են գալիս թռիչքին համեմատաբար թույլ տիրապետող ձագերից և ինքնուրույն կերակրվող երիտասարդ թռչուններից կազմված ընտանիքներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան