Jump to content

Ծլիկի էրեկցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծլիկի էրեկցիա
ֆիզիոլոգիական գործընթաց Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաանատոմիական կառուցվածք
 gendered anatomical structure Խմբագրել Wikidata
Թեմայով վերաբերում էկանանց առողջություն Խմբագրել Wikidata
Sexually homo­lo­gous withԷրեկցիա Խմբագրել Wikidata
Ձախ պատկերում՝ թեթև սեռական գրգռում։ Աջ պատկերում՝ ուժեղ սեռական գրգռում՝ հեշտոցամուտքի երկու կողմերում մաշկի տակ գտնվող նախադռան կոճղեզների էրեկցիայով և ծլիկի բացված գլխիկով:

Ծլիկի էրեկցիա, հայտնի է նաև որպես կանացի էրեկցիա[1][2], ֆիզիոլոգիական երևույթ, որի ժամանակ ծլիկը մեծանում է և պնդանում։

Ծլիկի էրեկցիան հոգեբանական, նյարդային, անոթային և էնդոկրին գործոնների բարդ փոխազդեցության արդյունք է և սովորաբար, թեև ոչ միշտ, կապված է սեռական գրգռման հետ։ Ծլիկի էրեկցիան ի վերջո պետք է անհետանա, իսկ ծլիկի էրեկցիայի երկարատև վիճակը նույնիսկ գրգռված չլինելու դեպքում կարող է ցավոտ դառնալ[3]։ Պնդացման և թուլացման ռիթմը հուշում է ծլիկում ազոտի օքսիդի առկայության մասին՝ այնպես, ինչպես դա տեղի է ունենում առնանդամի էրեկցիայի ժամանակ[4]։

Մարդու ամոթույքի ներքին անատոմիան՝ ծլիկի թլիպի և փոքր ամոթաշրթերի գծանշմամբ։

Ծլիկը համարժեք է տղամարդու առնանդամին: Ծլիկը և դրա էրեկցիան նույն կերպ կարող են չափերով փոքր-ինչ տարբերվել[5]:

Ծլիկի տեսանելի մասը՝ ծլիկի գլխիկը, չափերով տատանվում է մի քանի միլիմետրից մինչև մեկ սանտիմետր և գտնվում է փոքր ամոթաշրթերի առջևի ոտիկների միացման տեղում՝ միզուկի բացվածքից վեր։ Այն ծածկվում է ծլիկի թլիպով։

Ցանկացած տեսակի շարժում կարող է մեծացնել արյան հոսքը դեպի այս օրգանը, և դա հանգեցնում է արտազատուկների ավելացմանը, որոնք խոնավեցնում են հեշտոցը: Ծլիկը խթանելու բազմաթիվ եղանակներ կան:

Ծլիկի էրեկցիան տեղի է ունենում այն ժամանակ, երբ խորշիկավոր մարմնիկները՝ երկու ընդարձակվող էրեկտիլ կառուցվածքները, լցվում են արյունով։ Սա կարող է լինել տարբեր ֆիզիոլոգիական խթանների, այդ թվում՝ սեռական գրգռման արդյունք։ Սեռական գրգռման ժամանակ զարկերակային արյան հոսքը դեպի ծլիկ մեծանում է, իսկ ծլիկի ներսում գտնվող խողովակավոր հարթ մկանները թուլանում են՝ թույլ տալով էրեկտիլ հյուսվածքներին լցվել արյունով։ Նստա-խորշիկային և կոճղեզ-սպունգային մկանները կծկվում են՝ սեղմելով ծլիկի հետին երակը, որպեսզի դադարեցնեն արյան արտահոսքը ծլիկից՝ պահելով արյունը[6]։ Էրեկտիլ հյուսվածքները կազմվում են խողովակավոր մատրիքսում գտնվող էնդոթելով պատված անոթային տարածություններից, որոնք շրջապատվում են կծկվելու և թուլանալու ունակ հարթ մկաններով։

Սեռական գրգռման ժամանակ զարկերակային արյան հոսքը դեպի ծլիկ մեծանում է, և ծլիկի ներսում գտնվող զարկերակներն էլ ավելի են ճյուղավորվում՝ էրեկտիլ հյուսվածքները մատակարարելու նպատակով։ Էրեկտիլ հյուսվածքի խողովակավոր հարթ մկանները թուլանում են՝ մեծացնելով արյան հոսքը՝ անոթային տարածությունները լցնելու, և էրեկտիլ հյուսվածքները ընդարձակելու նպատակով, մինչև դրանք ամբողջությամբ լցվեն արյունով[7]։ Նստա-խորշիկային և կոճղեզ-սպունգային մկանները կծկվում են՝ սեղմելով ծլիկի հետին երակը։ Երակի այս սեղմումը սահմանափակում է արյան արտահոսքը էրեկտիլ կառուցվածքներից՝ պահելով արյունը[8]։ Այս գործընթացը ձգում է սպիտակուցային թաղանթը: Արդյունքում ծլիկը դառնում է պինդ՝ հարմարվելով ներխորշիկային ճնշման մեծացմանը։

Ծլիկի սպիտակուցային թաղանթը կազմված է մեկ շերտից, ինչը այն դարձնում է ավելի առաձգական, քան առնանդամի սպիտակուցային թաղանթը, որը կազմված է երկու շերտից[9]։ Էրիկ Յանսենը (2007) մանրամասնում է սա՝ հայտնելով, որ «ծլիկի խորշիկավոր մարմնիկները ըստ էության նման են առնանդամի համապատասխան մարմիններին, բացառությամբ այն բանի, որ սպիտակուցային թաղանթի և էրեկտիլ հյուսվածքի միջև չկա ենթասպիտակուցային շերտ։ Առնանդամի դեպքում այս հյուսվածքը[10] սեռական գրգռման ժամանակ լցվում է արյունով և սեղմվում դիմադրող սպիտակուցային թաղանթի դեմ՝ ստեղծելով առնանդամի կարծրություն՝ իսկական էրեկցիա։ Ծլիկում այս հյուսվածքի բացակայությունը ցույց է տալիս, որ թեև օրգանը կարող է ուռչել և լցվել արյունով, այն չի կարող էրեկտիլ վիճակում առնանդամի պես կարծր դառնալ։ Այսպիսով, ծլիկը սեռական գրգռմամբ չի էրեկցվում, այլ՝ արյունալցվում է[10]»։ Բացի այդ, թե՛ ծլիկի, թե՛ առնանդամի դեպքում գլխիկի շուրջ սպիտակուցային թաղանթն ավելի բարակ է, քան՝ մարմնի։ Սա գլխիկին հաղորդում է ավելի պակաս ամրություն՝ մարմնի համեմատ։ Ծլիկի գլխիկի արտափքումը և մաշկի բարակումն ուժեղացնում են զգայունությունը ֆիզիկական հպման նկատմամբ։ Կնոջ օրգազմից հետո էրեկցիան սովորաբար ավարտվում է, բայց դա կարող է ժամանակ պահանջել։

Բժշկական իրավիճակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծլիկի պրիապիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիապիզմը, չնայած ավելի տարածված է տղամարդկանց շրջանում, կարող է ազդել նաև ծլիկի վրա[3]։ Ախտանիշները ներառում են ցավոտ արյունալեցում, այտուցվածություն և ցավ ծլիկի շուրջ[11]։

Այլ կենդանիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապուցին կապիկների մոտ ծլիկի էրեկցիան հնարավոր է։ Ծլիկը դառնում է ավելի տեսանելի, քան հանգիստ վիճակում, երբ այն թաքնվում է թլիպի տակ[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Kirshblum, Steven; Lin, Vernon W. (2018). Spinal Cord Medicine, Third Edition. Springer Publishing Company. էջ 413. ISBN 978-0-8261-3775-3. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. Hall, John (2016). Guyton and Hall Textbook of Medical Physiology. Elsevier. էջ 1052. ISBN 978-1-4557-7005-2. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
  3. 1 2 Medina, Carlos A (2002 թ․ նոյեմբերի 1). «Clitoral priapism: a rare condition presenting as a cause of vulvar pain». Obstetrics & Gynecology (անգլերեն). 100 (5, Part 2): 1089–1091. doi:10.1016/S0029-7844(02)02084-7. ISSN 0029-7844. PMID 12423816. S2CID 20764733.
  4. Gragasin, F. S., Michelakis, E. D., Hogan, A., Moudgil, R., Hashimoto, K., Wu, X., ... & Archer, S. L. (2004). The neurovascular mechanism of clitoral erection: Nitric oxide and cGMP‐stimulated activation of BKCa channels. The FASEB journal, 18(12), 1382-1391.
  5. Jackson, Lindsey A.; Hare, Adam M.; Carrick, Kelley S.; Ramirez, Denise M. O.; Hamner, Jennifer J.; Corton, Marlene M. (2019 թ․ նոյեմբերի 1). «Anatomy, histology, and nerve density of clitoris and associated structures: clinical applications to vulvar surgery». American Journal of Obstetrics and Gynecology (անգլերեն). 221 (5): 519.e1–519.e9. doi:10.1016/j.ajog.2019.06.048. ISSN 0002-9378. PMID 31254525. S2CID 195758555.
  6. Dean O'Loughlin, Valerie; Stouter Bidle, Theresa; McKinley, Michael P. (2022). «Muscular System: Axial and Appendicular Muscles». Anatomy and Physiology: An Integrative Approach (Fourth ed.). McGraw Hill. էջ 395. ISBN 978-1-264-26541-1.
  7. Bono, Christopher M.; Lin, Vernon W. (2014 թ․ մայիսի 14). Spinal Cord Medicine: Principles and Practice (2nd ed.). Demos Medical Publishing. էջ 1176. ISBN 978-1-935281-77-1. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  8. Hornstein, Theresa; Schwerin, Jeri (2012 թ․ հունվարի 1). Biology Of Women (5th ed.). Cengage Learning. էջեր 62–63 of 816. ISBN 978-1-285-40102-7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  9. Goldstein, Irwin; Meston, Cindy M.; Davis, Susan; Traish, Abdulmaged (2005 թ․ նոյեմբերի 17). Women's Sexual Function and Dysfunction:Study, Diagnosis, and Treatment. CRC Press. էջ 176. ISBN 978-1-84214-263-9. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 5-ին.
  10. 1 2 Jansen, Erick (2007 թ․ սեպտեմբերի 27). The Psychophysiology of Sex. Indiana University Press. էջ 41. ISBN 978-0-253-11704-5. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  11. Yafi, Faysal A.; April, Daniel; Powers, Mary K.; Sangkum, Premsant; Hellstrom, Wayne J. G. (2015 թ․ հուլիս). «Penile Priapism, Clitoral Priapism, and Persistent Genital Arousal Disorder: A Contemporary Review». Sexual Medicine Reviews. 3 (3): 145–159. doi:10.1002/smrj.51. ISSN 2050-0521. PMID 27784607.
  12. Carosi, M, Spani, F, Ulland, AE, Scalici, M, Suomi, SJ. Clitoral length in immature and mature captive tufted capuchin (Sapajus spp.) females: A cross-sectional study. Am J Primatol. 2020; 82:e23135. https://doi.org/10.1002/ajp.23135

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]