Ծիր Կաթին և Անդրոմեդա գալակտիկաների բախում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բախումը

Ծիր կաթին և Անդրոմեդա գալակտիկաների բախումը, ինչպես ենթադրվում է կկատարվի 4 մլրդ տարուց[1][2][3]։ Ինչպես մնացած բախումներում, հնարավոր չէ, որ աստղերի մեծ մասը ոչնչանա բախումից, քանի որ աստղերը գտնվում են բավականին մեծ հեռավորության վրա։ Ինչպես օրինակ, Արեգակին ամենամոտ աստղը՝ Կենտավրոսի Պրոքսիման, գտնվում է մոտ 4,22 լուսային տարի հեռավորության վրա։

Անդրոմեդան և Ծիլ Կաթինը 3 մլրդ տարուց

Հաշվարկներին համաձայն, Անդրոմեդիայի աստղերը կերևան անզեն աչքով արդեն 3 մլրդ տարի անց։ Նրանք կմիավորվեն մեկ գալակտիկայի մեջ։ Նոր առաջացած գալակտիկայի համար առաջարկվում են շատ անուններ, օրինակ, մլեկոմեդա։ Այժմ անհայտ է, թե կկատարվի արդյոք բախումը, սակայն հայտնի է, որ անդրոմեդան մոտենում է Ծիր Կաթինին 12000 կմ/վ արագությամբ։ Եթե բախումը տեղի չունենա, ապա միևնույն է, կկատարվի Մգագույն Մատերիայի բախում։

Ֆրենկ Սամերսը ստեղծել է բախման համակարգչային վիզուալ մոդելավորումը, օգտագործելով պրոֆեսոր Կրիս Միգոսի ուսումնասիրություննրը։

Անդրոմեդա գալակտիկան

Ըստ մի քանի մոդելավորումների, 4 մլրդ տարի անց Ծիր Կաթինը «կուլ կտա» մեծ և փոքր մեգալովանները, իսկ 5 մլրդ տարուց վերջնականապես կմիավորվի Անդրոմեդայի հետ։

Այդպիսի բախումները տեղի են ունենում ամեն մի գալակտիկայի հետ․ Օրինակ, ինչպես նաև մեր գալակտիկան, Անդրոմեդան ևս անցյալում բախվել է գոնե մեկ գալակտիկայի հետ։

Բախման նշանակությունը արեգակնային համակարգի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Բախումը տեղի կունենա շատ դանդաղ, այդ իսկ պատճառով, այն գրեթե 90% հնարավորությամբ վտանգ չի ներկայացնում երկրի համար։ Սակայն, մոտ 12% հնարավորությամբ արեգակը ձգողական ուժերի տակ կսկսի շարժվել անկանոն ուղեծրով։ Դա, իհարկե, մեծ փոփոխություններ չի բերի, եթե նկատի չունենալ ամեն գիշետ փոխվող աստղերի դիրքը և գեղեցիկ տեսարանը։ Կա նաև 3% հնարավորություն, որ արեգակնային համակարգը կձգվի Անդրոմեդայի կողմից։ Այդ ժամանակ ավելի մեծ վտանգ կներկայացնի Արեգակի վերածումը կարմիր հսկայի, որը տեղի կունենա 5-6 մլրդ տարուց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]