Ծիր Կաթինի առաջացումը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ծիր Կաթինի առաջացումը
Jacopo Tintoretto - The Origin of the Milky Way - Google Art Project.jpg
տեսակգեղանկար
նկարիչՏինտորետտո
տարի1575
բարձրություն149,4 սանտիմետր
լայնություն168 սանտիմետր
ուղղությունմաներիզմ և Վենետիկի գեղարվեստի դպրոց
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էԼոնդոնի ազգային պատկերասրահ[1]
հավաքածուԼոնդոնի ազգային պատկերասրահ և Orleans Collection?
https://www.wga.hu/html/t/tintoret/7/5milky.html կայք

«Ծիր Կաթինի առաջացումը» (իտալ.՝ Origine della Via Lattea), իտալացի նկարիչ Տինտորետտոյի վրձնին պատկանող նկարներից: Տինտորետտոն կտավը վրձնել է 1575 թվականին Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ռուդոլֆ II-ի պատվերով: Կայսրը նկարը պատվիրեց Պրահայի իր դղյակը զարդարելու նպատակով: Ներկա դրությամբ նկարը պահպանվում և ցուցադրվում է լոնդոնյան Ազգային պատկերասրահում:

«Ծիր Կաթինի առաջացումը» կտավը համարվում է Տինտորետտոյի լավագույն աշխատանքը, որտեղ ներկայացված է դիցաբանական պատմությունը: Նկարը լցված է շարժմամբ, խոսուն է և հյութեղ, արտահայտիչ է արված ամեն ինչը: Այս ամենից դիտողի մոտ առաջանում է այն զգացումը, թե ինչպես է եղել Ծիր Կաթինի առաջացման ամբողջ ընթացքը[2]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի ստեղծման համար Տինտորետտոն սյուժեն վերցրեց հունական դիցաբանությունից:

Զևսը ցանկանում էր. որպեսզի իր որդուն՝ Հերակլեսին, դարձնի անմահ: Վերջինս ծնվել էր երկրային կնոջից: Այդ պատճառով Զևն իր կնոջը՝ աստվածուհի Հերային, պարուրեց քնով: Հերան ընկղմվեց քնի մեջ: Զևսը նորածին Հերակլեսին բերեց Հերայի կրծքի մոտ, որպեսզի նա աստվածային կաթը խմի, որը տալիս էր անմահություն: Հերակլեսն արդեն այդ տարիքում աչքի էր ընկնում անասելի ուժով: Նա սկսեց այնպիսի եռանդուն կերպով ծծել կաթը, որ ցավ պատճառեց Հերային: Այդ ցավից արթնացավ աստվածուհին և հրեց մի կողմ նորածնին: Անմահական կաթի շիթերը ցիրուցան եղան: Երկինք ցայտած կաթիլները վերածվեցին աստղերի և առաջացավ Ծիր Կաթինը: Իսկ այն կաթիլները, որոնք ընկան ներքև՝ Երկիր, վերածվեցին ձյունաթույր շուշանների:

«Ծիր Կաթինի առաջացումը» կտավում նկարիչը հերոսների համար օգտագործել է և՛ շատ թեթև, եթերային հանդերձանք, և՛ շատ ծանր հանդերձանք[3]:

Դիցաբանական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փոքրիկ հրեշտակները, որոնք պատկերված են կտավի ներքևի հատվածում, ձեռքերին բռնած ունեն նետեր, վառած ջահեր, աղեղներ և կիրք խորհրդանշող այլ առարկաներ[4]:
  • Աջ կողմում պատկերված թռչող հրեշտակի ձեռքերում ցանց կա, որն ըստ հավանականության, խորհրդանշում է խաբեությունը, որը կատարեց Զևսը, որպեսզի անմահություն պարգևի իր երկրային որդուն՝ Հերակլեսին[4]:
  • Զևսի հարևանությամբ նկարիչը պատկերել է սավառնող արծիվ: Սա, ըստ դիցաբանության, աստվածներին և արքաներին ուղեկցող թռչունն է հանդիսանում[4]: Արծվի մագիլներում շանթեր արձակող էակն է գտնվում, որը ամեն վայրկյան պատրաստ է կայծակներով ողողել երկինքը[4]:
  • Նկարի աջ կողմում նկարիչը պատկերել է երկու սիրամարգերի: Սրանք հունական դիցաբանության մեջ ամուսնության և ընտանիքի հովանավոր, մայրության, բարոյական մաքրության սրբազան դիցուհի Հերային մշտապես ուղեկցող թռչուններն են համարվում: Նկարիչները հաճախ են սիրամարգեր պատկերել Հերայի նկարները ստեղծելիս[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.nationalgallery.org.uk/paintings/jacopo-tintoretto-the-origin-of-the-milky-way
  2. Замкова М. В. Лондонская Национальная Галерея.
  3. Биография Джакопо Робусти Тинторетто // greekroman.ru.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]