Jump to content

Ծին Ճոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծին Ճոու
ՉԺՀ քաղաքային շրջան, մեծ քաղաք Խմբագրել Wikidata
ԵրկիրՉինաստան Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորՀուբեյ Խմբագրել Wikidata
Ժամային գոտիUTC+8 Խմբագրել Wikidata
Գտնվում է ափինՅանցզի Խմբագրել Wikidata
Կոորդինատներ30°19′28″N 112°14′10″E Խմբագրել Wikidata
Օրենսդրական մարմինQ106071484 Խմբագրել Wikidata
Բնակչություն5 570 100, 5 231 180 Խմբագրել Wikidata
Վարչականորեն բաժանվում էShashi District, Jingzhou District, Gong'an County, Jianli, Jiangling County, Shishou, Honghu, Songzi Խմբագրել Wikidata
Քույր քաղաքԳանգնընգ, Աիձուվակմացու Խմբագրել Wikidata
Մակերես14 099,21 կմ² Խմբագրել Wikidata
Փոստային դասիչ434000 Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.jingzhou.gov.cn Խմբագրել Wikidata
Urban popu­la­tion2 921 400 Խմբագրել Wikidata
Քարտեզ

Ծին Ճոու (չին. 荆州, փինյին Jīngzhōu), որը կրճատ անվանվում է Ծին, իսկ հնում հայտնի էր որպես Յին, Ծիան Լին կամ Նան Ծուն, հանդիսանում է քաղաքային շրջան Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հուբեյ նահանգի կազմում։ Այն գտնվում է Հուբեյի հարավ-կենտրոնական մասում։ Արևմուտքում սահմանակցում է Յի Չան քաղաքին, հյուսիսում՝ Ծին Մընին, Ցիեն Ծյանին և Սիեն Թաոյին,արևելքում՝ Ուհան և Սիեն Նին քաղաքներին, իսկ հարավում՝ Հունան նահանգի Յուե Յան, Յի Յան և Չանն Տը քաղաքներին։ Քաղաքը գտնվում է Ծյան Հան հարթավայրի սրտում։ Գերակշռում է հարթավայրային տեղանքը, իսկ ցածրադիր լեռներն ու բլուրները կենտրոնացված են արևմտյան մասում։ Յանցզի գետը ոլորապտույտ հոսում է քաղաքի միջով՝ արևմուտքից արևելք։ Այստեղով են անցնում նաև Սոն Ծը, Ծիու Ճան, Դոն Ծին և Նեյ Ծին գետերը։ Քաղաքը հարուստ է լճերով. Խոնխուն նահանգի ամենամեծ լիճն է, որին հաջորդում է Ճանխու լիճը։ Տարածքը կազմում է 14,099 քառակուսի կիլոմետր։ Բնակչությունն ըստ 2020 թվականի տվյալների՝ մշտական բնակչությունը կազմում է 5,231,200 [1]։ Վարչական կենտրոն. Քաղաքային կառավարությունը գտնվում է Շաշի շրջանի Ցզյանցզին Սիլու փողոցի 262 հասցեում։

Ծին Ճոուն իր անունը ստացել է «Յու Կոն» աշխատության մեջ հիշատակվող հնագույն ինը նահանգներից մեկի անունից։ Քաղաքի հիմնադրման պատմությունը սկսվում է Պատերազմող պետությունների ժամանակաշրջանից, երբ այն հանդիսանում էր Չու նահանգի մայրաքաղաքը (Ծի Նան քաղաք). և ունի ավելի քան 3000 տարվա պատմություն։ Քաղաքի կենտրոնական մասում գտնվում են հնագույն Ծին Ճոու բերդաքաղաքի ավերակները։ Սա Կենտրոնական Չինաստանի լավագույնս պահպանված հնագույն քաղաքներից մեկն է և ներկայումս համարվում է Չինաստանի ամենաերկարակյաց բնակեցված բերդաքաղաքը։

Ծին Ճոուն իր անունը ստացել է տարածաշրջանում գտնվող Ծին լեռներից։ Մ.թ.ա. 9-րդ դարի սկզբին՝ Չժոու դինաստիայի Յի արքայի օրոք, Չու պետության տիրակալ Սոն Ցյուին իր ավագ որդուն՝ Սյոն Վու Կանին, կարգեց Ծիու Տան նահանգի արքա։ Ծիու Տանը հետագայում դարձավ Յին մայրաքաղաքի հարակից տարածքը (այժմյան Ծին Ճոու քաղաքից 5 կմ հյուսիս գտնվող Ծի Նան քաղաքը)։ Մ.թ.ա. 278 թվականին Ցին դինաստիայի զորավար Պայ Ցին գրավեց Յինը և հիմնեց Ծիեն Լինի շրջանը։ Ծին Ճոուն հնագույն լեգենդար ինը նահանգներից (九州) մեկն է և Արևելյան Հան դինաստիայի 13 նահանգներից մեկը։ Այն ներառում էր ներկայիս Հուբեյ և Հունան նահանգների տարածքները (Հունանը կոչվում էր նաև Հարավային Ծին Ճոու)։ Տեղակայված լինելով Հանշուեյ գետի ավազանում և Յանցզի գետի միջին հոսանքներում՝ այն ընդգրկում էր մի շարք գավառներ, ինչպիսիք են Նան Յանը, Նան Ծունը, Չան Շան և այլն։

Երեք թագավորությունների դարաշրջանը և «Մեծ պատերազմները» Երեք թագավորությունների ժամանակաշրջանում Ծին Ճոուն գտնվում էր երեք տերությունների սահմանագծին։ Շնորհիվ զարգացած ցամաքային և ջրային ուղիների՝ այն ուներ բացառիկ ռազմավարական նշանակություն (բոլոր կողմերից հասանելի տարածք)։ Այստեղ են տեղի ունեցել հանրահայտ Չի Պիի (Կարմիր ժայռերի) և Ֆան Չընի ճակատամարտերը։

Չի Պիի ճակատամարտից հետո Լյու Բեյը գրավեց Ծին Ճոուն Սուն Ցյուենից՝ Յի նահանգի վրա հարձակվելու նպատակով։ Երբ Լյու Բեյը նվաճեց այն, Սուն Ցյուանը պահանջեց վերադարձնել Ծին Ճոուն, սակայն Լյու Բեյը հրաժարվեց՝ պատճառաբանելով, թե կվերադարձնի միայն Լիեն ճոուն գրավելուց հետո։ Սուն Ցյուանը որոշեց ուժով հետ վերցնել տարածքը։ Զորավար Կուան Յուն, որը հսկում էր տարածքը, ափի երկայնքով ազդանշանային աշտարակներ էր կառուցել՝ Լյու Մենի գործողություններին հետևելու համար։ Սակայն Լյու Սյունի մշակած նենգ ծրագրի արդյունքում Կուան Յուն կորցրեց զգոնությունը և իր հիմնական ուժերը տեղափոխեց հյուսիս։ Օգտվելով առիթից՝ Լյու Սյունը հանկարծակի գրոհով գրավեց Ծին Ճոուն։ Կուան Յուն պարտություն կրեց և շուտով մահապատժի ենթարկվեց։ Հենց այս իրադարձությունից էլ առաջացել է «Անփութության պատճառով կորցնել Ծին Ճոուն» (大意失荆州 - Dàyì shī Jīngzhōu) հանրահայտ դարձվածքը։ Լյու Պեյը փորձեց վրեժխնդիր լինել և հետ գրավել տարածքը, սակայն Յիլինի ճակատամարտում կրած ծանր պարտությունից հետո կորցրեց իր հզորությունը և մահացավ Պայ Տի քաղաքում։ Ծին Ճոուն բաժանվեց Վեյ և Վու պետությունների միջև։

Միջնադարից մինչև մեր օրերը

  • Ցին դինաստիա. Ծյան Լինը դարձավ նահանգի կենտրոնը՝ ստանալով «Ծին Ճոու քաղաք» անվանումը։
  • Հարավային և Հյուսիսային դինաստիաներ. 501 թվականին այստեղ հիմնվեց Արևմտյան Ցի պետության մայրաքաղաքը, իսկ ավելի ուշ՝ Լյան դինաստիայի մայրաքաղաքը։
  • Արդի շրջան. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորումից հետո տարածքը ենթարկվել է մի շարք վարչական փոփոխությունների։ 1994 թվականին ստեղծվեց Ծին Շա քաղաքը, որը 1996 թվականին պաշտոնապես վերանվանվեց Ծին Ճոու։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սահմանակից քաղաքներ՝
Սունցզի գետի արևելյան վտակ՝ Սունդուն գետ

Հողային ռեսուրսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծին Ճոու քաղաքի հողային ռեսուրսների ընդհանուր մակերեսը կազմում է 1,4093 միլիոն հեկտար, ինչը բնորոշում է այն որպես խիտ բնակեցված տարածաշրջան՝ սակավահողության միտումով։ Ըստ 1996 թ. առաջին գյուղատնտեսական մարդահամարի տվյալների՝ քաղաքի օգտագործվող գյուղատնտեսական հողերը կազմում են 727,7 հազար հեկտար (ընդհանուր տարածքի 51,6%-ը)։ Օգտագործվող հողերի կառուցվածքը հետևյալն է.

  • Վարելահողեր՝ 82,3% (մեկ շնչին ընկնող բաժինը՝ 1,41 մու — չինական չափման միավոր)։
  • Անտառային հողեր՝ 8,1%։
  • Ջրային տարածքներ (ձկնաբուծություն)՝ 8,0%։
  • Այգիներ՝ 1,6%։

Քաղաքի հողային շերտը ձևավորվել է գետային նստվածքներից և նորագույն կայնոզոյի չորրորդական դարաշրջանի կավային նստվածքներից։ Հողերն աչքի են ընկնում հաստ ու բերրի շերտով, ինչը նպաստավոր է բազմազան մշակաբույսերի աճի և զարգացման համար։

Կենսաբանական ռեսուրսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծին Ճոուի կենսաբանական ռեսուրսները չափազանց հարուստ են և բազմազան՝ ներառելով ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային տեսակների առանձնահատկությունները։ Քաղաքում մշակվում են ավելի քան հազար տեսակի բույսեր և տեղական բարձրորակ սորտեր։ Տարածաշրջանի գլխավոր առավելություններից են պլանկտոնը, անոթավոր բույսերը և ձկնային պաշարները։

Ծին Ճոուն հանդիսանում է Չինաստանի կարմիր քաղցրահամ խեցգետնի արդյունաբերության առանցքային կենտրոնը։ 2017 թվականին նրա կազմի մեջ մտնող Ցզյանլի գավառն արտադրել է 110,000 տոննա խեցգետին՝ զբաղեցնելով առաջին տեղը Չինաստանի բոլոր շրջանների շարքում։ Ջինժոուի ընդհանուր արտադրանքը կազմում է Չինաստանի խեցգետնի համախառն արտադրության մոտ 30%-ը։[2]

Հանքային ռեսուրսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծին Ճոուում հայտնաբերվել է 35 տեսակի օգտակար հանածո, որոնցից 13-ն ունեն հետախուզված արդյունաբերական պաշարներ, իսկ 20-ն արդեն շահագործվում են։

Ծին Ճոուի երկրաբանական կառուցվածքը պարզ է, ինչը հեշտացնում է հանքարդյունաբերությունը։ Բացի նավթից և ածխից, ոչ մետաղական հանածոների մեծ մասը գտնվում է երկրի մակերևույթին մոտ, ինչը թույլ է տալիս իրականացնել բաց հանքային արդյունահանում։ Հանքավայրերը հիմնականում կենտրոնացված են բնակավայրերի մոտ և ունեն զարգացած տրանսպորտային ենթակառուցվածքներ, ինչը ստեղծում է գերազանց պայմաններ դրանց տնտեսական շահագործման համար։

Ջրային ռեսուրսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծին Ճոու քաղաքի տարածքով հոսում են մոտ հարյուր մեծ ու փոքր գետեր, որոնք բոլորը պատկանում են Յանցզի գետի ջրային համակարգին։ Հիմնական ջրային զարկերակներն են Յանցզիի հունը և նրա վտակները՝ Սոնցզի, Հուդու, Օուչի և Տյաոսյան գետերը։

Ծին Ճոուն հարուստ է լճերով. քաղաքում կան 60-ից ավելի հեկտար մակերես ունեցող ավելի քան 30 լճեր։ Դրանց ընդհանուր մակերեսը կազմում է 80,000 հեկտար։ Դրանց թվում առանձնանում են.

  • Խոնխու լիճ. Հուբեյ նահանգի ամենամեծ լիճը՝ 35,000 հեկտար ընդհանուր մակերեսով։
  • Ճանխու լիճ. տարածաշրջանի երկրորդ մեծ լիճը՝ 12,000 հեկտար մակերեսով։

Ծին Ճոու քաղաքի ջրային տարածքները ընդարձակ են, իսկ կղզիների, ծանծաղուտների և լճերի հիման վրա ձևավորված ջրաճահճային ռեսուրսներն ունեն յուրահատուկ տարածաշրջանային առանձնահատկություններ։

Պատմականորեն ջրային մթերքների արտադրությունը հիմնված է եղել բնական որսի վրա։ 1952 թվականին արհեստական ձկնաբուծության ջրային մակերեսը կազմում էր ընդամենը 1,000 հեկտար։ Հետագա տարիներին ջրային տարածքների շահագործումն աստիճանաբար աճել է, և 1998 թվականին քաղաքի ձկնաբուծական ջրային մակերեսը հասել է 72,900 հեկտարի։ Այս տարածքների բաշխվածությունը հետևյալն է.

  • Արհեստական լճակներ՝ 48%,
  • Բնական լճեր՝ 37.7%,
  • Ջրամբարներ՝ 5.4%։

Ծին Ճոու քաղաքը գտնվում է մերձարևադարձային մուսսոնային կլիմայական գոտում: Այն բնութագրվում է արևային էներգիայի լիությամբ, ջերմության առատությամբ և առանց ցրտահարությունների երկարատև ժամանակահատվածով:

  • Արեգակնային ճառագայթում. Տարեկան ընդհանուր ճառագայթումը կազմում է 104-110 կկալ/սմ²:
  • Արևափայլի տևողություն. Տարեկան 1800-2000 ժամ:
  • Օդի միջին ջերմաստիճան. Տարեկան միջինը տատանվում է 15,9°C-ից մինչև 16,6°C:
  • Առանց ցրտահարությունների շրջան. Տարեկան 242-263 օր:
  • Տեղումներ. Տարիների մեծ մասում տեղումների քանակը տատանվում է 1100-1300 մմ-ի սահմաններում:

Տարածաշրջանն ունի բավարար կլիմայական ռեսուրսներ գյուղատնտեսական մշակաբույսերի աճի համար: Հատկանշական է, որ ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածին բաժին է ընկնում. տարեկան տեղումների 80%-ը, արեգակնային ճառագայթման 75%-ը, ≥10°C կումուլյատիվ ջերմաստիճանների (ակտիվ ջերմաստիճանների գումար) 80%-ը:

Ջրային և ջերմային ռեսուրսների այս համաժամանակյա համադրումը լիովին համապատասխանում է գյուղատնտեսական արտադրության սեզոնայնությանը, ինչը ստեղծում է բացառիկ նպաստավոր պայմաններ բազմազան մշակաբույսերի աճի և զարգացման համար:

Քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս ղեկավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծին Ճոու քաղաքի չորս հիմնական կառույցների ներկայիս ղեկավարներ
Հաստատություն Չինաստանի կոմունիստական կուսակցության Ծին Ճոուի քաղաքային կոմիտե Ծին Ճոուի Ժողովրդական ներկայացուցիչների ժողովի մշտական կոմիտե Ծին Ճոու քաղաքի Ժողովրդական կառավարություն

Չինաստանի ժողովրդական- քաղաքական խորհրդակցական կոմիտե

[խմբագրել | խմբագրել կոդը]
职务 Քարտուղար Նախագահ Քաղաքապետ Ղեկավար
Անուն Ազգանուն Վան Յուեն Չըն[3] Ճոու Չըն Ծուն[4] Լի Յին Վեի[5] Յան Վեի խուա[6]
Ազգություն Հան Հան Հան Հան
Ծագման վայր Հուբեյ նահանգ,Հունան շրջան Հուբեյ նահանգ,Սոն Ծը քաղաք, Լաոնին նահանգ,Ծիեն Փին շրջան Հուբեյ նահանգ, քաղաք Տան Յան
Ծննդյան ամսաթիվ Հունվարի 1968 (58 տարեկան) Մայիսի 1970 (56 տարեկան) Փետրվարի 1977 (49 տարեկան) Օգոստոսի 1969 (56 տարեկան)
Պաշտոնավարման մեկնարկի ամսաթիվ 2025 թվականի ապրիլ 2025 թվականի հունվար 2024 թվականի նոյեմբեր 2026 թվականի հունվար

Վարչական բաժանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քաղաքային շրջաններ՝ Շա Շը, Ծին Ճոու
  • Քաղաքային գավառներ՝ Շը Շոու, Հուն Հու, Սոն Ծը, Ծիեն Լի
  • Գավառներ՝ Կոն Ան, Ծիան Լին

Հատուկ տնտեսական գոտիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի այդ, Ծին Ճոու քաղաքում հիմնադրվել են հետևյալ զարգացման գոտիները.

  1. Ծին Ճոուի տնտեսական և տեխնոլոգիական զարգացման պետական գոտի
  2. Ծին Ճոուի բարձր տեխնոլոգիական արդյունաբերական զարգացման պետական գոտի
  3. Հուբեյ նահանգի Ծին Ճոու տնտեսական զարգացման գոտի
Ծին Ճոու քաղաքի վարչական բաժանումները
վարչական կոդերը[7] Վարչական բաժանման անվանումներ Տարածքը[Ն 1][8]

(կմ²)

բնակչության վիճակագրություն[Ն 2][9]

(2020 թ. մարդահամար)

Փոստային ինդեքսները Գյուղական մակարդակի վարչական բաժանում[10]
Թաղային վարչություն ավան գյուղ Ազգային գյուղական համայնք
421000 քաղաք Ծին Ճոու 14,099.21 5,231,180 434000 18 88 12 2
421002 Շա Շը շրջան 522.75 694,977 434000 8 4 1
421003 Ծին Ճոու շրջան 1,043.22 563,398 434000 4 7
421022 Կոն Ան գավառ 2,256.92 747,134 434300 14 2
421024 Ծիան Լին գավառ 1,048.74 278,192 434100 7 2
421081 քաղաք Շը Շոու 1,406.32 473,707 434400 2 11 1
421083 քաղաք Հոն Հու 2,443.57 698,188 433200 2 14 1 1
421087 քաղաք Սոն Ծը 2,176.93 654,762 434200 2 13 2 1
421088 քաղաք Ծիեն Լի 3,200.77 1,120,822 433300 18 3

Վարչական բաժանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1949 թ. հոկտեմբերի 1. Ստեղծվեց Ծին Ճոուի վարչական շրջանի վերահսկիչ հատուկ գրասենյակը : Վարչական կենտրոնը՝ Ծյանլին գավառի Ծին Ճոու ավան: Այն ներառում էր 8 գավառներ:
  • 1950 թ. դեկտեմբերի 20. Կոնան գավառի մի մասը փոխանցվեց Հունան նահանգի Չան Տե հատուկ շրջանի Ան սյան և Լի ծիան գավառներին (8 գավառ):
  • 1951 թ. հուլիսի 19. Նախկին Մյանյան հատուկ շրջանի Միենյան, Ծյան Լի և Շը Շոու 3 գավառները վերամիավորվեցին Ծին Ճոուի հատուկ շրջանին (11 գավառ):
  • 1952 թ. սեպտեմբերի 17. Միենյան գավառի մի մասից ստեղծվեց Հունհու գավառը (12 գավառ):
  • 1953 թ. մայիսի 9. Գոնան, Սոնցզի և Միենյան գավառների մասերից ստեղծվեց Ցին Ծյան գավառը (13 գավառ):
  • 1955 թ. փետրվարի 15 (1 քաղաք, 12 գավառ).
    • Լուծարվեց Ցին Ծյան գավառը և միացվեց Կոնան գավառին:
    • Սյանյան հատուկ շրջանի Հունշան գավառի մի մասը միացվեց Չժոնսյան գավառին:
    • Կոնան գավառի մի մասը փոխանցվեց Հունան նահանգի Չան Դը շրջանի Լի ծիան գավառին:
    • Շա Շը քաղաքը ներառվեց Ծին Ճոուի հատուկ շրջանի կազմում:
  • 1960 թ. նոյեմբերի 17. Ծյան Լի գավառի Շայան ավանի հիմքի վրա ստեղծվեց Շայան քաղաքը (գավառային մակարդակի) (2 քաղաք, 12 գավառ):
  • 1961 թ. դեկտեմբերի 15. Շայան քաղաքը լուծարվեց, վերածվեց ավանի և ներառվեց Ծինմըն գավառի կազմում (1 քաղաք, 12 գավառ):
  • 1966 թ. հունվարի 7. Հունան նահանգի Սյանտան հատուկ շրջանի Յուեյան գավառի մի մասը միացվեց Ծյան Լի գավառին (1 քաղաք, 12 գավառ):
  • 1970 թ. Ծին Ճոուի հատուկ շրջանը վերանվանվեց Ծին Ճոու շրջան (1 քաղաք, 12 գավառ):
  • 1979 թ. հունիսի 21. Շա Շը քաղաքը կրկին բարձրացվեց նահանգային ենթակայության քաղաքի կարգավիճակի (12 գավառ):
  • 1979 թ. նոյեմբերի 16. Ծինմըն գավառի Չըն կուան ավանի և հարակից տարածքների հիմքի վրա ստեղծվեց ԾինմԸն քաղաքը (գավառային մակարդակի) (1 քաղաք, 12 գավառ):
  • 1983 թ. օգոստոսի 19. Ծինմըն գավառը և Ջինմեն քաղաքը միավորվեցին՝ ստեղծելով Ջինմեն քաղաքը (օկրուգային/մարզային մակարդակի) (11 գավառ):
  • 1984 թ. փետրվարի 9. Ծյան Լի գավառի մի մասը միացվեց Շաշի քաղաքին (11 գավառ):
  • 1986 թ. մայիսի 27 (2 քաղաք, 9 գավառ).
    • Լուծարվեց Շը Շոու գավառը, ստեղծվեց Շը Շոու քաղաքը (գավառային մակարդակի):
    • Լուծարվեց Մյանյան գավառը, ստեղծվեց Սյանտաո քաղաքը (գավառային մակարդակի):
  • 1987 թ. հուլիսի 31. Լուծարվեց Հունհու գավառը, ստեղծվեց Հունհու քաղաքը (գավառային մակարդակի) (3 քաղաք, 8 գավառ):
  • 1987 թ. օգոստոսի 3. Լուծարվեց Տիանմըն գավառը, ստեղծվեց Տիանմըն քաղաքը (գավառային մակարդակի) (4 քաղաք, 7 գավառ):
  • 1988 թ. մայիսի 25. Լուծարվեց Ծիանծիան գավառը, ստեղծվեց Ծիանծիան քաղաքը (գավառային մակարդակի) (5 քաղաք, 6 գավառ):
  • 1992 թ. մայիսի 20. Լուծարվեց Չոնսյան գավառը, ստեղծվեց Չոնսյան քաղաքը (գավառային մակարդակի) (6 քաղաք, 5 գավառ):
  • 1994 թ. սեպտեմբերի 29. Լուծարվեցին Ծին Ճոու շրջանը և Շա Շը քաղաքը՝ միավորվելով և ստեղծելով Ծին շա քաղաքը (荆沙市):
  • 1949թ. հուլիս: Ծիանլին գավառի Մինզու, Մինշեն և Մինցյուան երեք ավանների առանձնացման արդյունքում հիմնադրվեց Շաշի քաղաքը (նահանգային ենթակայության քաղաք)։
  • 1955թ. փետրվարի 15: Շա շը քաղաքը ներառվեց Ծին Ճոու շրջանի կազմում։

Շա Շը քաղաք (2-րդ անգամ)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1979թ. հունիսի 21: Ծին Ճոու շրջանի Շա շը քաղաքը կրկին ստացավ նահանգային ենթակայության քաղաքի կարգավիճակ։
  • 1984թ. փետրվարի 9: Ծյան լին գավառի մի մասը միացվեց Շա շը քաղաքին։
  • 1994թ. հոկտեմբերի 31: Ծին Ճոու տարածաշրջանը և Շա շը քաղաքը լուծարվեցին՝ միավորվելով և ստեղծելով Ծին շա քաղաքը։

  • 1994թ. սեպտեմբերի 29: Նախկին Ծին Ճոու տարածաշրջանի (6 քաղաք, 5 գավառ) և Շա շը քաղաքի (1 քաղաք) միավորմամբ հիմնադրվեց Ծին շա քաղաքը (3 շրջան, 3 քաղաքային գավառ, 4 գավառ)։
    • Նախկին Շա շը քաղաքը վերակազմավորվեց որպես Շա շը շրջան։
    • Նախկին Ծիան լին գավառը բաժանվեց Ծին Ճոու շրջանի և Ցզյանլին շրջանի։
    • Նախկինում Ծին Ճոու տարածաշրջանին պատկանող Սյանտաո, Ծիան ծիան և Տյանմեն քաղաքներն անցան Հուբեյ նահանգի ուղղակի ենթակայության տակ։
  • 1995թ. դեկտեմբերի 29: Լուծարվեց Սունցզի գավառը և հիմնադրվեց Սունցզի քաղաքը (գավառային մակարդակի)։
  • 1996թ. նոյեմբերի 20: Ծին շա քաղաքը վերանվանվեց Ծին Ճոու քաղաք։

Ծին Ճոու քաղաք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1996թ. նոյեմբերի 20: Ծին շա քաղաքը վերանվանվեց Ծին Ճոու քաղաք (3 շրջան, 4 քաղաքային գավառ, 3 գավառ)։
  • 1996թ. դեկտեմբերի 2: Ծին շան գավառը և Չժունսյան քաղաքը անցան Ցզինմեն քաղաքի ենթակայության տակ։
  • 1998թ. հուլիսի 2: Լուծարվեց Ծիանլին շրջանը և հիմնադրվեց Ծիանլին գավառը։
  • 2020թ. հունիսի 12: Լուծարվեց Ծիանլի գավառը և հիմնադրվեց Ծիանլի քաղաքը (գավառային մակարդակի)։ (Կազմը՝ 2 շրջան, 4 քաղաքային գավառ, 2 գավառ)։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի վերջի դրությամբ քաղաքի մշտական բնակչությունը կազմել է 5,135,100 մարդ,[11] ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 2,200-ով։ Նրանցից 2,933,200-ը քաղաքաբնակ են, իսկ 2,201,900-ը՝ գյուղաբնակ։

Ըստ 2020 թվականի 7-րդ համապետական մարդահամարի տվյալների՝ քաղաքի մշտական բնակչությունը կազմել է 5,231,180 մարդ[12]։ 6-րդ համապետական մարդահամարի (5,691,707 մարդ) համեմատ տասը տարվա ընթացքում բնակչությունը նվազել է 460,527-ով (նվազումը՝ 8.09%), իսկ տարեկան միջին աճի տեմպը կազմել է -0.84%:

Բնակչության կազմը (2020 թ. տվյալներով)

Տղամարդիկ: 2,664,658 մարդ (ընդհանուր բնակչության 50.94%)

Կանայք: 2,566,522 մարդ (ընդհանուր բնակչության 49.06%)

Սեռերի հարաբերակցությունը: 103.82 (100 կնոջ հաշվով)

  • Տարիքային կազմ:
    • 0–14 տարեկան: 794,357 մարդ (15.19%)
    • 15–59 տարեկան: 3,197,386 մարդ (61.12%)
    • 60 տարեկան և բարձր: 1,239,437 մարդ (23.69%), որոնցից 65 տարեկան և բարձր՝ 866,475 մարդ (16.56%)
  • Բնակության վայր:
    • Քաղաքաբնակներ: 2,904,346 մարդ (55.52%)
    • Գյուղաբնակներ: 2,326,834 մարդ (44.48%)

Ազգային կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի մշտական բնակչության մեջ Հան (չինացիներ) ազգի ներկայացուցիչները կազմում են 5,186,253 մարդ (99.14%), իսկ տարբեր ազգային փոքրամասնությունները՝ 44,927 մարդ (0.86%)։ Ազգային փոքրամասնությունների թվում Թուծիա ազգությունը կազմում է 26,765 մարդ (0.51%)։

2010 թվականի 6-րդ մարդահամարի համեմատ՝ Հաների թիվը նվազել է 472,086-ով (8.34%), իսկ նրանց տեսակարար կշիռը բնակչության մեջ նվազել է 0.27 տոկոսային կետով։ Ազգային փոքրամասնությունների թիվն ավելացել է 11,559-ով (34.64%), իսկ նրանց տեսակարար կշիռն աճել է 0.27 տոկոսային կետով, իսկ թուծիա ազգության ներկայացուցիչների թիվն ավելացել է 5,965-ով (28.68%), իսկ նրանց մասնաբաժինն աճել է 0.15 տոկոսային կետով։

Տրանսպորտային ենթակառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի այդ, արդեն մեկնարկել են Շանհայ-Չունցին-Չենդու (HSR) արագընթաց երկաթուղու շինարարական աշխատանքները, որը նախագծված է 350 կմ/ժ ստանդարտով։ Ակնկալվում է, որ նույն ստանդարտով նախագծված Ծին Ճոու-Չան Դը միջքաղաքային երկաթուղին, որն ի սկզբանե ներառված էր միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերում, կստանա առաջնահերթ հաստատում։ Ապագայում նախատեսվում է նաև Ջին Ճոու-Յուե Յան միջքաղաքային երկաթուղու կառուցումը։ Արագընթաց երկաթուղիների դարաշրջանում Ծին Ճոուն կձևավորի արագընթաց երկաթուղային միջանցքների «大» (մեծ) հիերոգլիֆի տեսքով հանգույց։

Քաղաքի արևելյան մասում գտնվում է Ծին Ճոու Շա Շը օդանավակայանը, որը պաշտոնապես շահագործման է հանձնվել 2021 թվականին։ Այն իրականացնում է չվերթներ դեպի Շանհայ, Հանճոու, Գուանճոու, Շենժեն, Հայկոու, Սանյա, Չենդու, Գույյան և այլ ուղղություններով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության առաջատար ոլորտներն են՝ մեքենաշինությունը և ավտոպահեստամասերի արտադրությունը, քիմիական արդյունաբերությունը և դեղագործությունը, գյուղմթերքների վերամշակումը, թեթև արդյունաբերությունը և շինանյութերի արտադրությունը, տեքստիլն ու հագուստի արտադրությունը, ինչպես նաև էլեկտրոնային տեղեկատվական տեխնոլոգիաները:

Առանցքային ձեռնարկություններ և բրենդներ.

  • Տեղական ձեռնարկություններ. Ներկայացուցչական ընկերություններից են Henglong Group-ը, Sandonda Group-ը, Bluestar Group-ը, Tianfa Group-ը և Fuwa Group-ը: Ծզին Ճոուն ունի տեղական 6 ցուցակված ընկերություն (բորսայում), 6 «Չինաստանի հայտնի ապրանքանիշ» և 5 «Չինաստանի հայտնի ապրանքանշան»:
  • Միջազգային ներկայություն. Քաղաքում գործունեություն են ծավալում Fortune Global 500 ցանկի մի շարք ընկերություններ, այդ թվում՝ ամերիկյան Remy-ն, ֆրանսիական Valeo-ն, հոլանդական Philips-ը և բրիտանական Reckitt Benckiser-ը:
  • Ներքին հայտնի ընկերություններ. Տարածաշրջանում ներկայացված են այնպիսի հայտնի չինական ձեռնարկություններ, ինչպիսիք են Sinochem Group-ը, COFCO Group-ը, Midea Electric-ը, Nanjing Yurun-ը և San'an Optoelectronics-ը:

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
荆州博物馆
Շա Շը քաղաք, Ծիանծին լիճ, Ճոնշան այգի
Սունյաթսենի հուշահամալիր, Չոնշան զբոսայգի
Պինյան աշտարակ, Ծին ճոու հնագույն քաղաքի պարսպի Արևելյան դարպաս
  • Ծին Ճոուի հին քաղաք
  • Կուան Տիի տաճար
  • Ծին Ճոուի թանգարան
  • Ծին Ճոուի երեք դաոսական տաճարներ
  • Շա Շը քաղաքի Ճոնշան այգի
  • Ծին ճոուի ծովային աշխարհ
  • Ճանխուա տաճար
  • Խունխու լիճ

Հանրային առողջապահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծին Ճոուն հանդիսանում է Յանցզի գետի միջին և ստորին հոսանքներում շիստոսոմոզի աղբյուրը և ամենածանր համաճարակային գոտին։ Շիստոսոմոզը տարածված է Ծին Ճոուի բոլոր վարչական միավորներում ինչպես նաև գյուղական բնակավայրերի 97%-ում և վարչական գյուղերի 70%-ում։ Հուբեյ նահանգի 9 ամենածանր համաճարակային գավառներից 6-ը գտնվում են հենց Ծին Ճոու։ Այս գոտիների բնակիչները տասնամյակներ շարունակ տառապել են այս հիվանդությունից։[13]

Ցզինչժոուի շիստոսոմոզի կանխարգելման կայանը զգուշացնում է չմտնել և չդիպչել այն ջրային տարածքներին, որտեղ հայտնաբերվել են Օնկոմելանիա (Oncomelania) տեսակի խխունջներ։ Մեկ վարակված խխունջը կարող է ջրի մեջ արտազատել հազարավոր շիստոսոմների թրթուրներ։ Թրթուրն ընդամենը 10 վայրկյանի ընթացքում կարող է ներթափանցել մարդու մաշկի միջով։ Նույնիսկ մեկ թրթուրի ներթափանցումը բավարար է մարդու վարակման համար։ Խխունջներ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել համապատասխան հակահամաճարակային կայանին՝ դրանք ոչնչացնելու և հիվանդության տարածման շղթան կտրելու համար։[14]

Կրթական հաստատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
    • Չանծիան համալսարան
    • Ծին ճոուի մասնագիտական տեխնիկական ինստիտուտ
    • Ծին ճոուի պոլիտեխնիկական մասնագիտական քոլեջ
    • Հուբեյի ավանդական չինական բժշկության մասնագիտական դպրոց

Միջպետական հարբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Տարածքի մակերեսը ներկայացված է ըստ «Հողատարածքի համապետական երկրորդ հետազոտության» արդյունքների տվյալների
  2. Բնակչության թվաքանակը ներկայացված է ըստ 2020 թվականի «Բնակչության յոթերորդ համապետական մարդահամարի» տվյալների։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «湖北省第七次全国人口普查公报(第二号)». Արխիվացված է օրիգինալից 2021-06-11-ին. Վերցված է 2021-07-02-ին.
  2. 邵海鹏、周芳 (2019-06-27). «小龙虾消费大数据:规模千亿级 带动500多万就业». 编辑:陈海峰 (պարզեցված չինարեն). 中国新闻网,来源:第一财政经. Արխիվացված օրիգինալից 2019-06-29-ին. Վերցված է 2021-02-23-ին.
  3. «汪元程任荆州市委书记». 中国经济网.
  4. «周昌俊当选市人大常委会主任». 中国经济网.
  5. «李迎伟任荆州市代市长». 中国经济网. Արխիվացված օրիգինալից 2024-11-16-ին. Վերցված է 2024-11-16-ին.
  6. «杨卫华当选荆州市政协主席 施金方、姜桂峰当选副主席». 中国经济网.
  7. «中华人民共和国县以上行政区划代码». 中华人民共和国民政部. 2015-02-25. Արխիվացված օրիգինալից 2015-04-02-ին. Վերցված է 2015-04-06-ին.
  8. «《荆州市土地利用总体规划(2006-2020年)调整完善方案》». 荆州市国土资源局. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  9. «荆州市第七次全国人口普查公报(第二号)». 荆州市人民政府. Արխիվացված օրիգինալից 2022-03-02-ին. Վերցված է 2021-10-17-ին.
  10. 中华人民共和国民政部 (2018年10月). 《中华人民共和国乡镇行政区划简册2018》. 中国社会出版社. ISBN 978-7-5087-5594-6.
  11. 2022年常住人口http://tjj.hubei.gov.cn/tjsj/tjgb/ndtjgb/sztjgb/202305/P020230504611085089269.pdf Արխիվացված է Դեկտեմբեր 17, 2023 Wayback Machine-ի միջոցով:
  12. 荆州市统计局、荆州市第七次全国人口普查领导小组办公室. «荆州市第七次全国人口普查公报». Արխիվացված օրիգինալից 2023-07-23-ին. Վերցված է 2023-07-23-ին.
  13. «"水乡"荆州走出"人水和谐"新路径». 新华网. 2009-11-10. Արխիվացված է օրիգինալից 2014-02-26-ին. Վերցված է 2020-07-11-ին.
  14. «经济半小时:长江中下游血吸虫疫情调查(组图)». 搜狐新闻. 2004-06-28. Արխիվացված օրիգինալից 2020-11-11-ին. Վերցված է 2020-07-11-ին.