Ծերունին և կռունկը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծերունին և կռունկը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԱնատոլի Կարանովիչ և Ռոման Կաչանով
ՕպերատորԹեոդոր Բունիմովիչ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1958

Ծերունին և կռունկը (ռուս.՝ Старик и журавль), տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանել են Ռոման Կաչանովը և Անատոլի Կարանովիչը 1958 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ ժողովրդական հեքիաթների մոտիվների[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծեր ձկնորսը փրկել է կռունկին, որը մոլորվել էր ձկնորսական ցանցի մեջ։ Վերջինս ծերուկին նվիրում է կախարդական սփռոց, որը ուտելիք է բերում. դրա համար պետք է միայն ասել. «Ծածկվի՛ր սփռոց և մեզ հյուրասիրի՛ր»։ Ագահ հարևան ձկնորս ջրաղացպանը խաբեությամբ յուրացնում է սփռոցը։ Կռունկը ծերուկին մահակներով տոպրակ է տալիս և օգնում է նրան պատժել հարևանին և վերադարձնել սփռոցը։

Նկարահանվող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Անատոլի Կարանովիչ, Ռոման Կաչանով
Սցենարի հեղինակ Իլյա Ֆինկ, Ռոման Կաչանով
Բանաստեղծության հեղինակ Գ. Մամլին
Բեմադրող նկարիչ Վլադիմիր Սոբոլև
Մուլտիպլիկատոր տիկիկավարներ Լև Ժդանով, Բորիս Մեերովիչ, Վլադիմիր Պուզանով
Կոմպոզիտոր Լև Սոլին
Օպերատորներ Թեոդոր Բունիմովիչ, Նիկոլայ Գրինբերգ
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Մոնտաժող Լիդիա Կյակշտ
Տիկնիկների և դեկորացիաների հեղինակներ Ռոման Գուրովի գլխավորությամբ
Դերերը հնչյունավորել են Գեորգի Վիցին (կռունկ), Վլադիմիր Ռատոմսկի (ծերուկ)
  • Նկարահանող խումբը ներկայացված է ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսագրերում նշված չէ, թե ովքեր են հնչյունավորել դերերը, բայց հանդիսատեսը հեշտորեն ճանաչում է կռունկի ձայնը, որը կատարում է դերասան Գեորգի Վիցինը։

Վերաթողարկում DVD ձևաչափով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը DVD ձևաչափով բազմիցս թողարկվել է մուլտֆիլների ժողովածուներում։

«Հրաշք-ջրաղաց» Մաս 1, «Սոյուզմուլտֆիլմ» (ներկայացուցիչ` Սոյուզ), մուլտֆիլմի վրա ընդգրկված են եղել հետևյալ մուլտֆիլմերը. «Կախարդական ջրաղացը» (1950), «Կախարդական զանգը»(1949), «Աքաղաղն ու բոյարինը»(1986), «Ծերունին ու կռունկը»(1958), «Կախարդական ջրհորը»(1956), «Մատնաչափիկը» (1977)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Пути советской мультипликации». Արխիվացված 2014-02-04 archive.today С. В. Асенин «Мир Мультфильма», 3d-master.org.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Куклы уже увлекли меня», — так начал писать Роман Качанов о работе над м/ф «Старик и журавль» в статье «Серьёзность доброго смеха» в сборнике:
  • Асенин С. Мудрость вымысла. Мастера мультипликации о себе и своём искусстве. М. Искусство, 1983, 207с., Тираж 25 000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]