Ծերունին և ծովը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծերունին և ծովը
անգլ.՝ The Old Man and the Sea
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա[1][2] և վեպի էկրանավորում
ՀիմքԾերունին և ծովը
Թվական1958, հոկտեմբերի 7, 1958[3], հոկտեմբերի 11, 1958[3] և հոկտեմբերի 17, 1958[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Սթարջես[1][2][4][…]
ՊրոդյուսերԼելենդ Հեյուորդ
Սցենարի հեղինակՓիթեր Վիրթել
ԴերակատարներՍփենսեր Թրեյսի[2][4][5][…], Դոն Դայմոնդ[4][5][6], Դոն Ալվարադո[5], Կառլոս Ռիվերո[5][6], Էռնեստ Հեմինգուեյ, Մերի Ուելշ Հեմինգուեյ և Հարրի Բելավեր
ՕպերատորՋեյմս Վոնգ Հոու, Ֆլոյդ Քրոսբի և Լամար Բորեն
ԵրաժշտությունԴմիտրի Տյոմկին
ՄոնտաժԱրթուր Փ. Շմիդտ
Պատմվածքի վայրԿուբա և Կարիբյան ավազան
Նկարահանման վայրՊերու
ԿինոընկերությունWarner Bros. և Warner Bros. Pictures
Տևողություն86 րոպե
Բյուջե5 000 000 $
 The Old Man and the Sea (1958 film) Վիքիպահեստում

«Ծերունին և ծովը» (անգլ.՝ The Old Man and the Sea), ռեժիսոր Ջոն Սթերջեսի կինոֆիլմը (1958), Էռնեստ Հեմինգուեյի համանուն վեպի էկրանավորումը։ Գլխավոր դերը կատարել է Սփենսեր Թրեյսին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծերունին (Սփենսեր Թրեյսին) արդեն 84 օր անընդմեջ ամեն առավոտ դուրս է գալիս ծով, բայց վերադառնում է ձեռնունայն։ Նախկինում նրան օգնում էր մի տղա (Ֆելիպե Պասոս), բայց վերջինիս հայրն ստիպում է գնալ ավելի հաջողակ ձկնորսի մոտ։ Այնուամենայնիվ, ծերունին շարունակում է հավատալ, որ անհաջողությունների շղթան մի օր կավարտվի։ Ի վերջո, 85-րդ օրը նա սովորականից շատ ավելի հեռու է լողում, և շուտով նրա խայծին ընկնում է հսկայական ձուկ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սփենսեր Թրեյսի – ծերունի / պատմող
  • Ֆելիպե Պասոս – տղա
  • Հարրի Բելլավեր – Մարտին
  • Դոն Դայմոնդ – սրճարանի սեփականատերը
  • Դոն Բլեքմեն – սևամորթ
  • Մերի Հեմինգուեյ – զբոսաշրջիկ

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ռեժիսորական աշխատանքներին մասնակցել են Հենրի Քինգը և Ֆրեդ Ցինեմանը, որոնք չեն նշվել լուսագրերում։

Ֆիլմը նկարահանվել է արևմտյան կիսագնդի տարբեր վայրերում՝ Կուբայում, Հավայան կղզիներում և Բահամյան կղզիներում, Կուլումբիայում, Էկվադորում (մասնավորապես Գալապագոսյան կղզիներում), Պանամայում, Պերուում։

Ծերունու կողմից բռնված ձուկը գծավոր մարլին է 3,4 մետր երկարությամբ։ Ֆիլմում առկա են իրական, ոչ բեմադրված տեսարաններ, որոնցից են այդ ձկան՝ ջրից դուրս նետվելու տեսարանները։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ոչ միանշանակ է ընդունվել կինոքննադատների և մամուլի կողմից։ Խորհրդային նշանավոր ռեժիսոր Միխայիլ Ռոմն իր «Կինոն արվեստների համակարգում» գրքում գրել է.

«...Թեև հեղինակն ինքը գովաբանել է «Ծերունին և ծովը» բեմադրությունը, ինձ թվում է, որ ֆիլմը ոչ միայն ավելի վատն է պատմվածքից, այն պարզապես շատ վատ կինեմատոգրաֆիա է։ Չի փրկում նույնիսկ այնպիսի հմայիչ և խելացի դերասան, ինչպիսին է Սփենսեր Թրեյսին[7]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1959 – «Օսկար» մրցանակ լավագույն երաժշտության համար (Դմիտրի Տյոմկին)
  • 1959 – «Օսկար» մրցանակի երկու անվանակարգեր՝ լավագույն դերասան (Սփենսեր Թրեյսին) և լավագույն օպերատորական աշխատանք (Ջեյմս Վոնգ Հոու)
  • 1959 – «Ոսկե գլոբուս» մրցանակի առաջադրում լավագույն դրամատիկ դերասանի համար (Սփենսեր Թրեյսի)
  • 1958 – ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի երկու մրցանակ՝ լավագույն ֆիլմի և լավագույն դերասանի (Սփենսեր Թրեյսին) համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0052027/
  2. 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/en/film731528.html
  3. 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=2943.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://www.imdb.com/title/tt0052027/fullcredits
  6. 6,0 6,1 http://bbfc.co.uk/releases/old-man-sea-1970
  7. Михаил Ромм. «Кино в системе искусств» (ռուսերեն). E-Reading. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծերունին և ծովը (ֆիլմ)» հոդվածին։