Ծերունին և զենքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ծերունին և զենքը
The Old Man and the Gun
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրքրեական կատակերգություն, դրամա և կենսագրական ֆիլմ
Թվականդեկտեմբերի 7, 2018, հոկտեմբերի 19, 2018 և մարտի 28, 2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Լոուրի
ՊրոդյուսերՋեյմս Դ․ Շտեռն, Dawn Ostroff?, Jeremy Steckler?, Anthony Mastromauro?, Toby Halbrooks? և Ռոբերտ Ռեդֆորդ
Սցենարի հեղինակԴևիդ Լոուրի
ԴերակատարներՌոբերտ Ռեդֆորդ, Քեյսի Աֆֆլեք, Դենի Գլովեր, Թոմ Ուեյթս, Տիկա Սամփթեր և Սիսի Սփեյսեկ
ԵրաժշտությունԴանիել Հարթ
ՄոնտաժԼայզա Զինո Չարջին
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա
ԿինոընկերությունCondé Nast Entertainment?, Identity Films? և Wildwood Enterprises?
Տևողություն93 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Ծերունին և զենքը» (անգլ.՝ The Old Man & the Gun), սպասվող քրեական դրամատիկական գեղարվեստական ֆիլմ, որի սցենարի հեղինակն ու ռեժիսորն է Դևիդ Լոուրին, իսկ գլխավոր դերերը կատարել են Քեյսի Աֆլեքն ու Ռոբերտ Ռեդֆորդը։ «Ծերունին և զենքը» ֆիլմի սցենարն ստեղծվել է Դևիդ Գրենի՝ New Yorker-ի համար գրված հոդվածի հիման վրա, որում պատմվում է բանկեր թալանող Ֆորեսթ Թաքերի մասին[1], որն ստիպված է եղել իր կյանքի մեծ մասն անցկացնել բանտում՝ այնտեղից փախչելով 18 անգամ։ Կինոնկարը, ինչպես և հոդվածը, պատմում է Թաքերի կյանքի վերջին տարիների մասին[2]։

Միացյալ Նահանգներում ֆիլմը վարձույթի է հանվել 2018 թվականի սեպտեմբերի 28-ին[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում ներկայացվում է անուղղելի գող Ֆորեսթ Թաքերի (Ռոբերտ Ռեդֆորդ) իրական պատմությունը, որն իր կյանքի մեծ մասը նվիրել է բանկեր թալանելուն և բանտերից փախչելուն; Իր անհանգիստ «կարիերայի» ավարտին 78-ամյա Թաքերը կրկին սկսում է իր սիրելի գործը՝ չնայած երիտասարդ դետեկտիվի (Քեյսի Աֆլեք) հետապնդմանը և իրեն նվիրված կնոջ (Սիսի Սփեյսեք) առաջ ունեցած պարտավորությունների։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի ապրիլին հայտնի է դարձել, որ Դևիդ Լոուրին կգրի սցենար և կնկարահանի «Ծերունին և զենքը» ֆիլմը բանկեր թալանողի մահվան մասին իրական պատմության հիման վրա, որին կմարմնավորի Ռոբերտ Ռեդֆորդը[4]։

2016 թվականի հոկտեմբերին հայտարարվել է, որ Քեյսի Աֆլեքն կընդգրկվի ֆիլմի հիմնական դերասանական կազմում[5]։

2017 թվականի մարտին դերասանական անձնակազմին են միացել Էլիզաբեթ Մոսը, Թոմ Ուեյթսը, Դենի Գլովերը, Տիկա Սամփթերը, Սիսի Սփեյսեքն ու Իսայա Ուիթլոք կրտսերը[6]։

2017 թվականի ապրիլին պարզ է դարձել, որ Քիթ Քերադայնը կմարմնավորի ոստիկանության կապիտանին, որը վարում է Թաքերի գործը[7]։

2017 թվականի մայիսի 18-ին Fox Searchlight Pictures կինոընկերությունը հայտարարել է, որ ձեռք է բերել ֆիլմը Հյուսիսային Ամերիկայում և Մեծ Բրիտանիայում տարածելու իրավունքը[8]։

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2017 թվականի ապրիլի 3-ին և անցկացվել Ցինցինատիում[9]։

Սկզբում ֆիլմի թողարկումը նախատեսվել է 2018 թվականի հոկտեմբերի 5-ին[10], բայց հետո պրեմիերան տեղափոխվել է նույն թվականի սեպտեմբերի 28[8]։

2018 թվականի հունիսի 5-ին Fox Searchlight Pictures կինոընկերությունը ներկայացրել է ֆիլմի առաջին թրեյլերը[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lee Ashley (28 October, 2016)։ «Casey Affleck Reteams With David Lowery for Crime Drama 'The Old Man and the Gun'»։ hollywoodreporter.com։ Վերցված է 17/06/2018 
  2. Lee Ashley (28 October, 2016)։ «Casey Affleck Reteams With David Lowery for Crime Drama 'The Old Man and the Gun'»։ hollywoodreporter.com։ Վերցված է 17/06/2018 
  3. Perez Rodrigo (5 June, 2018)։ «‘The Old Man And The Gun’ Trailer: Robert Redford Will Act One Last Time For Director David Lowery» (անգլերեն)։ theplaylist.net։ Վերցված է 2018-06-17 
  4. Kit Borys (11 April, 2013)։ «Robert Redford Teams With 'Ain't Them Bodies Saints' Filmmaker for Crime Drama (Exclusive)»։ hollywoodreporter.com։ Վերցված է 17/06/2018 
  5. Barraclough Leo (28 October, 2016)։ «Casey Affleck Joins Robert Redford in 'The Old Man and the Gun'»։ variety.com։ Վերցված է 17/06/2018 
  6. Perez Rodrigo (25 March, 2017)։ «Elisabeth Moss, Tom Waits, Danny Glover Join David Lowery’s ‘The Old Man And The Gun’»։ theplaylist.net։ Վերցված է 17/06/2018 
  7. Hipes Patrick (18 April, 2017)։ «Keith Carradine On The Case For ‘Old Man And The Gun’»։ deadline.com։ Վերցված է 17/06/2018 
  8. 8,0 8,1 Llave Kristine (18 May, 2017)։ «DAVID LOWERY'S OLD MAN AND THE GUN»։ foxsearchlight.com։ Վերցված է 28/06/2018  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  9. Fleming Jr. Mike (23 March, 2017)։ «Fox Searchlight Landing Robert Redford & Casey Affleck Starrer ‘Old Man And The Gun’»։ deadline.com։ Վերցված է 17/06/2018 
  10. McNary Dave (19 April, 2018)։ «Robert Redford's ‘The Old Man and the Gun’ Lands Awards-Season Opening»։ variety.com։ Վերցված է 28/06/2018 
  11. «THE OLD MAN & THE GUN Official Trailer HD FOX Searchlight»։ youtube.com։ 5 June, 2018։ Վերցված է 28/06/2018