Ծերունին թոռան հետ (նկար)
Ծերունին թոռան հետ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դոմենիկո Գիրլանդայո[1] |
տարի | 1490 |
բարձրություն | 62,7 սանտիմետր[2] |
լայնություն | 46,3 սանտիմետր[2] |
ուղղություն | Իտալական Վերածնունդ |
ժանր | դիմապատկեր[3] |
նյութ | տեմպերա[4] և poplar panel? |
գտնվում է | Իտալական նկարներ, 5-րդ սրահ |
հավաքածու | Լուվրի գեղանկարի բաժին[3] |
սեփականատեր | Ֆրանսիական պետություն |
պատվիրատու | House of Tornabuoni? |
պատկերված են
| |
http://www.louvre.fr/en/oeuvre-notices/old-man-young-boy, http://www.louvre.fr/jp/oeuvre-notices/%E3%80%8A%E8%80%81%E4%BA%BA%E3%81%A8%E5%B0%91%E5%B9%B4%E3%81%AE%E8%82%96%E5%83%8F%E3%80%8B, https://www.wga.hu/html/g/ghirland/domenico/7panel/08oldman.html, https://books.google.de/books?id=iPP55b2Fk60C&pg=PA159#v=onepage&q&f=false կայք | |
Ծանոթագրություններ | |
Old man and grandson by Ghirlandaio Վիքիպահեստում |
«Ծերունին թոռան հետ» (իտալ.՝ Ritratto di vecchio con nipote), վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ Դոմենիկո Գիրլանդայոյի վրձնին պատկանող նկար։ Այս ստեղծագործությունը նկարիչը վրձնել է 1490 թվականին։ Նկարը 1866 թվականին ձեռք է բերել Լուվրի թանգարանը։ Այն համարվում է նկարչի ամենաճանաչելի ստեղծագործություններից մեկը։ Աչքի է ընկնում Կվատրոչենտոյի դարաշրջանի մյուս նկարներից իր ռեալիստական մոտեցմանբ[5]։ Այսօր այն պահպանվում և ցուցադրվում է փարիզյան Լուվրի թանգարանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարի պատմությունը մշուշոտ էր մինչև 1880 թվականը։ Այդ ժամանակ «Ծերունին թոռան հետ» ստեղծագործությունը գնեց Լուվրի թանգարանը։ Սկզբից նկարն ուզում էր գնել բեռլինյան Բոդե թանգարանը, սակայն, նկարի սարսափելի վիճակում գտնվելու պատճառով, հրաժարվեց այդ մտքից[5]։ 19-րդ դարի մի շարք աղբյուրներ հայտնեցին այն մասին, որ նկարի մակերեսը մի քանի անգամ մաքրվել և հղկվել է, քանի որ ծերունու դեմքին կային շատ խորը քերծվածքներ[5]։ 1996 թվականին այդ քերծվածքներն ու ներկաթափ հատվածները ենթարկվեցին ռեստավրացիայի և «Ծերունին թոռան հետ» նկարը լիովին վերականգնվեց[5]։
Նկարում պատկերված ծերունին եղել է իրական կերպար։ Այդ մասին է վկայում Ջորջո Վազարիի մոտ մի ժամանակ պահպանված Գիրլանդայոյի կողմից նկարած ծերունու մահվան նկարը։ Այժմ այդ նկարը պահպանվում և ցուցադրվում է Շվեդիայի ազգային թանգարանում։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ծերունին թոռան հետ» ստեղծագործության կենտրոնում շեշտադրված է ռինոֆիմա հիվանդությունից ծերունու աղավաղված քիթը։ Ծերունու քիթը դիտողին ձգում է դեպի իրեն, սակայն նկարիչի կողմից այնքան շատ էմոցիաներ կան նկարում պատկերված։ Նկարը հիացնում է նրանով, որ ինչքան տարբեր, բայց միաժամանակ նման են ծերունին ու թոռը միմյանց։ Պապը հոգատարությամբ գրկել է թոռանը ու պահում է ձեռքերի վրա։ Զսպված հիացմունքով և, միաժամանակ մի փոքր մորմոքով, նա դիտում է երեխային։ Իսկ երեխան նույնպես դիտում է պապի աչքերին՝ հավատով և վստահությամբ։ Նա ձեռքը դրել է պապիկի վրա։ Երկուսն էլ հագել են կարմիր գույնի հանդերձանք։
Ծերունին անկեղծորեն գեղեցիկ չէ, սակայն երեխայի նկատմամբ տածած սիրով լի հայացքը փոխում է դիտողի կարծիքը։ Բաց պատուհանից բացվում է տիպիկ իտալական բնապատկեր՝ հովիտ, որով ժապավենաձև հոսում է գետը, իսկ հորիզոնում նշմարվում են բարձրաբերձ լեռներ ու ժայռեր, ինչպես նաև ծառեր։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Andreas Quermann Ghirlandaio. — Köln: Könemann. — (Maestri dell’arte italiana). — ISBN 3-8290-4558-1
- Emma Micheletti Domenico Ghirlandaio. — Firenze: Scala, 2004. — (Pittori del Rinascimento). — ISBN 88-8117-099-X
- Jean K. Cadogan Domenico Ghirlandaio: artiste et artisan. — Paris: Flammarion, 2002. — 425 с. — ISBN 2-08010-849-2
- Berenson, Bernard 'Looking at Pictures with Bernard Berenson. — New York: Harry N. Abrams, Inc., 1974. — ISBN 0-8109-0042-4
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://rkd.nl/explore/images/111440
- ↑ 2,0 2,1 Joconde (ֆր.) — 1975.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 https://www.louvre.fr/oeuvre-notices/portrait-d-un-vieillard-et-d-un-jeune-garcon
- ↑ Gesichter der Renaissance: Meisterwerke italienischer Portrait-Kunst / K. Christiansen, S. Weppelmann — P. 159.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Cadogan, Jean K. Domenico Ghirlandaio: Artist and Artisan. — New Haven and London: Yale University Press, 2000. — С. 276. — ISBN 0-300-08720-9
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- nel sito ufficiale del museo
- Jones, Jonathan. Old Man with His Grandson, Ghirlandaio (c1490), The Guardian. 21 June 2002.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծերունին թոռան հետ (նկար)» հոդվածին։ |
|