Ծերուկ Խոտաբիչ (ֆիլմ)
Ծերուկ Խոտաբիչ ռուս.՝ Старик Хоттабыч | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | ֆիլմ-հեքիաթ |
Հիմք | Ծերունի Խոտտաբիչը |
Թվական | 1956 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գենադի Կազանսկի[1] |
Սցենարի հեղինակ | Լազար Լագին |
Դերակատարներ | Նիկոլայ Վոլկով և Գենադի Խուդյակով |
Օպերատոր | Մուզակիր Շուրուկով |
Երաժշտություն | Նադեժդա Սիմոնյան |
Պատմվածքի վայր | Մոսկվա |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 86 րոպե |
Ծերուկ Խոտթաբիչ (ռուս.՝ «Старик Хоттабыч»), խորհրդային գեղարվեստական լիամետրաժ գունավոր ֆիլմ-հեքիաթ, որը 1956 թվականին[2] բեմադրվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում ռեժիսոր Գենադի Կազանսկու կողմից Լազար Լագինի համանուն վիպակի մոտիվներով։
Պրեմիերան կայացել է Լենինգրադում 1957 թվականի հուլիսի 12-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոսկվա գետում 12-ամյա պիոներ-դպրոցական Վոլկա Կոստիլկովը լողանալու ժամանակ պատահաբար գտնում է փակ անոթ։ Մտածելով, որ կժում գտնվում է հին զարդերի գանձ, որը նա կտանի պատմական թանգարան, Վոլկան բացում է անոթը և ազատ է արձակում ջին Հասան Աբդուրահման իբն Խոտտաբին հազարամյա բանտարկությունից:Հզոր կախարդ, որին տղան սկսում է անվանել հայրանունով՝ Խոտաբիչ, այժմ պարտական է պիոներին իր փրկության համար և խոստանում է այսուհետ կատարել նրա ցանկացած հրաման։ Նրա հետ Վոլկան Հնդկաստան է թռչում գորգ-ինքնաթիռով։ Հետդարձի ճանապարհին նրանք, հազիվ փրկվելով, վայրէջք են կատարում Սերգո Օրջոնիկիձեի անվան առողջարանի մոտ գտնվող լողավազանում։
Երախտապարտ ջինը փորձում է իր բարերարին տալ ամեն տեսակ պարգևներ։ Այսպես, Հնդկաստանից վերադառնալուց հետո նա տղային երջանկացնում է պալատով և ուղտերի ու փղերի քարավանին, որոնք բեռնված են թանկարժեք զարդերով ու շքեղության պարագաներով։ Բայց տղան, որը դաստիարակվել է խորհրդային պիոներական ոգով, հրաժարվում է նման նվերից և, ձգտելով շեղել Խոտաբիչին, նրան առաջարկում է գնալ կրկես։ Ներկայացումից հետո ջինը որոշում է դառնալ իլյուզիոնիստ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոլայ Վոլկով - Խոտաբիչ (Հասան Աբդուրահման իբն Խոտտաբի), ջին
- Ալյոշա Լիտվինով - Վոլկա Կոստիլկով (Վոլկա իբն Ալյոշա)
- Գենա Խուդյակով - Ժենյա Բոգորադ, Վոլկայի ընկերը
- Լյովա Կովալչուկ - Գոգա Պիլյուկին (Գոգա-Հաբ), բամբասկոտ
- Օլգա Չերկասովա - Վարվառա Ստեպանովնա, դասղեկ
- Մայա Բլինովա - Վոլկայի մայրը
- Եֆիմ Կոպելյան - Ջաֆար Ալի Մուհամեդով
- Ալեքսանդր Լարիկով - բժիշկ
- Վերա Ռոմանովա - Գլաֆիրա Կուզմինիչնա, Գոգայի մայրը
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Լազար Լագին
- Բեմադրող ռեժիսոր՝ Գենադի Կազանսկի
- Օպերատոր՝ Մուզակիր Շուրուկով
- Նկարիչներ՝ Իսահակ Կապլան, Բելլա Մանևիչ
- Կոմպոզիտոր՝ Նադեժդա Սիմոնյան
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոսկվայի I համամիութենական կինոփառատոնի խրախուսական դիպլոմ (1958)
- Պատվոգիր Վանկուվերի միջազգային կինոփառատոնում (1958)
- Պատվավոր դիպլոմ Պանամայի մանկական ֆիլմերի I միջազգային կինոփառատոնում (1971)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0049794/
- ↑ «Старик Хоттабыч» на сайте «Энциклопедия отечественного кино»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Старик Хоттабыч», Радио «Свобода»
- ««Старик Хоттабыч»». Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ««Старик Хоттабыч»». Статья. Онлайн энциклопедия Кирилла и Мефодия. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
- ««Старик Хоттабыч»». Теле- и художественные фильмы. Телеканал «Культура». Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.(չաշխատող հղում)
- ««Старик Хоттабыч»». Телеканал «Дом Кино». Первый канал. Всемирная сеть. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
- ««Старик Хоттабыч»». Государственный интернет-канал «Россия». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
|