Բույսերի ծերատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ծերատումից)

Բույսերի ծերատում, բույսերի ընձյուղների ծայրամասերը կամ վերին ընձյուղները կտրելը՝ գլխավոր ցողունի և կողային ճյուղավորությունների հետագա աճը դադարեցնելու, պտղի կազմավորումը բարելավելու և հասունացումն արագացնելու նպատակով։

Գործնականում հայտնի են

  • սովորական ծայրատում (կտրում են միայն բույսի աճման կոնը)
  • խոր ծայրատում (կտրում են գլխավոր ցողունի և ճյուղավորությունների ոչ բերքատու մասերը)։

Բույսերը ծերատում են ձեռքով կամ հատուկ մեքենաներով, ինչպես նաև քիմիական եղանակով։ Բամբակենու, խաղողի վազի, որոշ հատիկընդեղեն, բանջարաբոստանային մշակաբույսերի համար ծայրատումը խնամքի պարտադիր միջոցառում Է։

Բամբակենու ծայրատումը կատարվում է նախքան զանգվածային ծաղկումը։ Դա արագացնում է ընձյուղների հասունացումը, բարձրացնում ընդհանուր բերքի քանակը, բարելավում թելի հումքի որակը։

Խաղողի վազի ծայրատումն արագացնում է ընձյուղների հասունացումը, բարձրացնում ցրտադիմացկունությունը, ապահովում լուսավորության, ջերմության և օդի մուտքը, որի շնորհիվ հատապտուղները խոշորանում են, ու ավելանում է շաքարայնությունը։ Խաղողի վազը ծերատում են այն ժամանակ, երբ ընձյուղների աճը դանդաղում է։ Որոշ մշակաբույսերի համար (կերակրային բակլա) ծայրատումը կիրառվում Է պտուղների հասունացումն արագացնելու նպատակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 122