Ծատուր Աղաեան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Ծատուր Աղաեան
Ծնած է 12 Յունուար, 1912,
Փիփ
Մահացած է 3 դեկտեմբեր,1982 (70 տարեկանին)
Երեւան
Քաղաքացիութիւն Հայ
Մասնագիտութիւն պատմաբան

Ծատուր Պաուելի Աղաեան (1912, 12 Յունուար, Փիփ - 1982, 3 դեկտեմբեր, Երեւան) , պատմաբան։ Պատմական գիտութիւններու մանսագէտ (1948):

Կենսագրութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծատուր Աղաեան, ծնած է երկրագործի ընտանիքի մէջ։ 1917 -ին Աղաեաններու ընտանիքը տեղափոխուած է Շամխորի շրջանի Գոլիցինօ (այժմ՝ Մարտունի) գիւղը եւ բնակութիւն հաստատած է։ 1930-ին աւարտելով Գեանջայի (այժմ՝ Կիրովաբադ) մանկավարժական ուսումնարանը, մանկավարժական աշխատանքի սնցած է Շամխորի շրջանի Մարտունի, Ջաղիր եւ [[Չարդալխու (արեւմտահայերէն) |Չարդախլու]] գիւղերու դպրոցներուն մէջ որպէս ուսուցիչ եւ ուսմասվար։

Ծատուր Աղաեանի յուշատախտակը Երեւանի Կորիւնի փողոցին մէջ

Աւարտած է Երեւանի հեռակայ մանկավարժական հիմնարկը (1936, էքստեռն), Մոսկուայի Ն. Չեռնիշեւսկիի անուան պատմա-փիլիսոփայան հիմնարկը (19381954-1961-եւ 1977-1979` ՀԽՍՀ ԳԱ Պատմութեան հիմնարկի նոր պատմութեան բաժինի վարիչ, 1949-1952 եւ 1969-1973` ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների «Տեղեկագրի» (1966 թվականից՝ «Լրաբեր») խմբագիր, 1951-1954` ՀԿԿ կենկոմի գիտութեան եւ մշակոյթի բաժինի վարիչ, 1961-1968` ԽՄԿԿ կենտկոմին առընթեր ՄԼԻ հայկական մասնաճիւղի տնօրէն, 1968-1977` ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտութիւններու բաժանմունքի ակադեմիոյ անդամ-քարտուղար, 1979-1982` ԵՊՀ ԽՄԿԿ պատմութեան ամպիոնի վարիչ։ 1963-1971 եղած է ՀԽՍՀ ԳԽ պատգամաւոր[1]։

Գործունէութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղաեանի աշխատութիւնները հիմնականին մէջ կը վերաբերէին Անդրկովկասի եւ Հայաստանի մէջ յեղափոխական շարժմանը, հայ-ռուսական յարաբերութիւններուն, Հայաստանի խորհրդային կարգերու հաստատմանը։

«Հայ ժողովուրդի ազատագրական պայքարի պատմութենէն» (1976) մենագրութեան մէջ տրուած է հայ ժողովուրդի ազգային-ազատագրական շարժման պատմութիւնը 19-րդ 70-ական թուականներէն մինչեւ 1920, առանձին գլուխներ նուիրուած են 1877-1878-ններու ռուս-թրքական պատերազմէն ետք հայկական հարցի սկզբնաւորման պատմութեան, Պեռլինի համաժողովէն(1878) ետք ազգային-ազատագրական պայքարի վերելքին, 1915-ի հայոց ցեղասպանութեան, 1919-1921-ններու Կիլիկիայի դէպքերուն, ժողովրդական հերոս Անդրանիկ Օզանեանի գործունէութեան եւ այլն։ «Հոկտեմբերը եւ հայ ժողովուրդի ազատագրական պայքարը» (1982) աշխատութեան էեջ այլ հարցերու շարքին մէջ քննարկած է 1918-1920 հայ ժողովուրդի դիմադրութիւնը թուրք գրաւիչներուն Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսէի ճակատամարտերուն ընթացքին, անոնց նշանակութիւնը, լուսաբանած է Խորհրդային Ռուսիոյ եւ Հայաստանի Հանրապետութեան փոխյարաբերութիւնները եւ այլն։ Հայ ժողովուրդի ազգային ազատագրական պայքարի, խորհրդա-հայկական, խորհրդա-թրքական հարցերը, Աղայան արծարծած է ըստ հայ խորհրդային պատմագրութեան մէջ մինչեւ 1980-ական թուականներու կէսը իշխող տեսակէտի, բացասական գնահատական տուած է 1920-ի Սեւրի հաշտութեան պայմանագիրին, անտեսած է 1918-ի հայկական պետականութեան՝ հանձինս Հայաստանի Հանրապետութեան վերականգնման նշանակութիւնը եւ այլն։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արշաւիր Մելիքեան, Երեւան, 1969։
  • Ռուսիոյ դերը հայ ժողովրդի պատմական ճակատագրին մէջ, Երեւան, 1981։
  • Անդրանիկ։ Իրադարձութիւններ, դէպքեր եւ դէմքեր, Երեւան, 1995:
  • Պալքանները եւ Օսմանեան կայսրութեան ճնշած ժողովուրդներու ազգային - ազատագրական պայքարի միասնութիւնը, Երեւան, 1970:
  • Գեհենէն վերածնունդ, Երեւան, 1975:
  • Հայ ժողովուրդի ազատագրական  պայքարի պատմութենէն, Երեւան, 1976:
  • Հայերը Թուրքիոյ մէջ, Երեւան, 1994:
  • Հոկտեմբերը եւ հայ ժողովուրդի ազատագրական պայքարը, Երեւան, 1982:
  • Հոկտեմբերեան յեղափոխութիւնը եւ հայ ժողովուրդի ազատագրումը, Երեւան, 1957, 407 էջ։
  • Հայ ժողովուրդի պատմութեան նկարազարդ ակնարկներ, Երեւան, 1989:
  • Вековая дружба народов Закавказья, ч.1-4, Е., 1970-80

Պարգեւներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծատուր Աղաեան պարգեւատրուած է «Աշխատանքային կարմիր դրօշի» եւ «Պատուոյ նշան» շքանշաններով, ինչպէս նաեւ շարք մը մետալներով ու պատուոգրերով։

Գրկանութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծատուր Աղաեան [կենսամատենագիտութիւն], Ե., 1983։

Աղբիւրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ն. Վ. Թաւաքալեան «Ծատուր Աղաեան», պատմաբանասիրական հանդէս № 1, 1982, էջ 229-230

Ծանօթագրութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png