Ծառատնկիչ մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ծառատնկիչ մեքենա, ծառաթփեր, պտղատու ծառեր, սերմնաբույսեր, տնկաշվեր ու խաղողի մատեր տնկող մեքենա։

Լինում է՝

  • միաշարք
  • երկշարք
  • կախովի կամ կցովի։

Ծառատնկիչ մեքենան հողի մեջ ակոս է բացում (15 սմ լայնությամբ և 30 սմ խորությամբ) և մեխանիկական բռնիչներով տեղադրում է տնկին, ամրացնում ու կոնաձև գլանակների օգնությամբ սեղմում է հողը։ Տնկիների հեռավորությունը շարքերում կարող է տատանվել 0, 5-1, 5 մ, իսկ միջշարքերինը՝ 1, 0-2, 5 մ սահմաններում։ Ծառատնկիչ մեքենան աշխատում է մինչև 10°-15° թեքության սարալանջերի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 117 CC-BY-SA-icon-80x15.png