Jump to content

Ծառայապետ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծառայապետ
անգլ.՝ Lee Daniels' The Butler
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3][…] և կենսագրական ֆիլմ
ԹեմաՍևամորթների իրավունքների համար պայքար[4], սերունդների միջև բաց[5], օտարացում ընտանեկան հարաբերություններում[5] և butler?[5]
Թվականօգոստոսի 5, 2013, հոկտեմբերի 10, 2013[6] և նոյեմբերի 21, 2013[7]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼի Դենիելս[2][3][8][…]
ՊրոդյուսերԼի Դենիելս և Քասիան Էլվիս
Սցենարի հեղինակԼի Դենիելս և Դեննի Ստրոնգ
ԴերակատարներՖորեսթ Ուիթակեր[9][2][8][…], Ալեքս Փեթիֆեր[9][10], Ջոն Քյուսաք[9][2][8][…], Ռոբին Ուիլյամս[9][11][10], Թերենս Հովարդ[9][11], Ջեյմս Մարսդեն[9][10], Ալան Ռիքման[9][11][10], Լև Շրայբեր[9][11][10], Մելիսա Լեո[11], Մինկա Քելլի[9], Ջեյն Ֆոնդա[9][10], Քյուբա Գուդինգ կրտսեր[9][11][10], Ջեսի Ուիլյամս[9], Վանեսա Ռեդգրեյվ[9][11][10], Մրայա Քերի[9][2][8][…], Դևիդ Օյելոուո[9][11][10], Լենի Կրավից[9][11][10], Օփրա Ուինֆրի[9][2][8][…], Նելսան Էլլիս[9], Michael Rainey Jr.?[9], David Banner?[9][10][12], Ջեյմս ԴյուՄոնտ[9], Քլարենս Ուիլյամս III[13], Ջիմ Գլիսոն[13], Ադրիան Լենոքս[13], Յայա ԴաԿոստա[13], Դեննի Ստրոնգ[13], ԷլայջաՔելլի[13], Դանա Գուրիե[13], Ալեքս Մանեթ[13], Ջիմի Քարթեր[13], Ջերալդ Ֆորդ[13], Redd Foxx?[13], Ron Glass?[13], Դուգլաս Մ․ Գրիֆին[13], Դևիդ Ջենսեն[13], Gladys Knight?[13], Hal Linden?[13], Բարաք Օբամա[13], Marco St. John?[13], Stephen Rider?, Ուոլթեր Քրոնքայթ[13], Մարտին Լյութեր Քինգ[13], Էմել Ամին, Քոլմեն Դոմինգո, Robert Aberdeen?, Colin Walker? և Ջեսսի Ջեքսոն
ՕպերատորԷնդրյու Դան
ԵրաժշտությունԱլեքսանդր Դեպլա
ՄոնտաժՋո Քլոց
Պատմվածքի վայրՎաշինգտոն[5], Բիրմինգհեմ[5], Նաշվիլ[5], Մեմֆիս[5], Մեյկոն[5], Հյուսիսային Կարոլինա[5] և Սպիտակ տուն[5]
Նկարահանման վայրՕռլեան շրջան
Տևողություն132 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Ծառայապետ» (անգլ.՝ The Butler), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, որի ռեժիսորն է Լի Դենիելսը[14], քաղաքական կենսագրական դրամա։ Ֆիլմը էկրան է բարձրացել 2013 թվականի օգոստոսի 16-ին[15]։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Ֆորեստ Ուիթաքերը և Օփրա Ուինֆրին։ Ի տարբերություն Դենիելսի նախորդ՝ «Լրագրավաճառը» ֆիլմի, համաշխարհային կինոմամուլը շատ ջերմ է ընդունվել «Ծառայապետ» ֆիլմը։

Ուինֆրիի դերակատարումն արժանացել է BAFTA մրցանակի և ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակի անվանակարգերում ներկայացումների։ Քննադատները նաև կանխատեսում էին նրա առաջադրումը «Օսկար» մրցանակի, սակայն ի վերջո նա չընդգրկվեց թեկնածուների կարճ ցանկում՝ տեղը զիջելով Սալի Հոկինսին։

Ֆիլմի կարգախոսը՝ «Մեկ լուռ ձայն կարող է բռնկել հեղափոխություն»։ Սյուժեն հիմնված է իրական պատմության վրա՝ Յուջին Ալենի, ով ծառայել էր որպես ծառայապետ Սպիտակ տանը ութ նախագահի պաշտոնավարության ընթացքում՝ 1952-ից 1986 թվականներին (34 տարի[16])։ Ալենը մահացել է 2010 թվականին։

Ֆիլմը սկսվում է տեսարանով, որտեղ արդեն խոր ծերության հասած Սեսիլ Հեյնսը (Ֆորեստ Ուիթաքեր) Սպիտակ տանը սպասում է հանդիպման նոր ընտրված՝ ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Սպասասրահում նստելու ընթացքում, նրա ամբողջ կյանքը անցնում է աչքերի առաջ։

Սեսիլ Հեյնսը, ծնված 1919 թվականին, իր մանկության մեծ մասն անց է կացրել Ջորջիա նահանգի Մեյկոն քաղաքում գտնվող բամբակի տնկադաշտում, նրա հետ աշխատում էին նաև ծնողները։ Մի օր ֆերմայի սեփականատեր Թոմաս Ուեսթֆոլը (Ալեքս Փեթիֆեր) բռնաբարում է նրա մորը՝ Հեթիին (Մարայա Քերի)։ Հայրը՝ Էրլը (Դեյվիդ Բեններ), փորձելով պաշտպանել կնոջը, գնդակահարվում է։ Յոթամյա Սեսիլի խնամքը ստանձնում է պլանտացիայի տարեց խնամակալ Աննաբեթը (Վանեսա Ռեդգրեյվ), որը նրան սովորեցնում է սպասավորի աշխատանքի հիմունքները։

1937 թվականին, դառնալով չափահաս, Սեսիլը լքում է պլանտացիան, շնորհակալություն հայտնում Աննաբեթին և վերջնականապես հրաժեշտ տալիս մտացնոր մորը։ Առանց գումարի և կեցության վայրի, նա թափառում է փողոցներում։ Բարի սրտով Մեյնարդը (Քլարենս Ուիլյամս III), որը ղեկավարում է տեղական քաղցրավենիքների խանութը, նրան աշխատանքի է ընդունում որպես ծառայապետ՝ հեղինակավոր հյուրանոցում։ Մի քանի տարի անց Մեյնարդը նրան խորհուրդ է տալիս նմանատիպ պաշտոնի համար Վաշինգտոնի հյուրանոցում, որտեղ Սեսիլը հանդիպում է իր ապագա կնոջը՝ Գլորիային (Օփրա Ուինֆրի)։ Շուտով նրանք ունենում են երկու որդի՝ կրտսեր Չարլզը (Իլայա Քելի) և ավագ Լուիսը (Դևիդ Օյելոուո)։

1957 թվականին Սեսիլի մասնագիտական հմտությունների մասին տեղեկանում են Սպիտակ տանը։ Մետրդոտել Ֆրեդի Ֆելոուսը (Քոլման Դոմինգո) նրան ընդգրկում է սպասավորների կազմում և ներկայացնում ծառայապետ Քարթեր Ուիլսոնին (Քյուբա Գուդինգ-Կրտսեր) և Ջեյմս Հոլոուեյին (Լենի Քրավից)։ Նախագահ Դուայթ Էյզենհաուերի (Ռոբին Ուիլյամս) օրոք Հեյնսը ականատես է լինում մի շարք կարևոր պատմական իրադարձությունների, այդ թվում՝ Լիթլ Ռոքի իննյակի դեպքերին։

Լուիսը ավարտում է դպրոցը և մեկնում Նեշվիլ, որտեղ ընդունվում է Ֆիսկ համալսարան։ Սեսիլը դեմ է որդու որոշմանը՝ պնդելով, որ ԱՄՆ հարավը չափազանց վտանգավոր է երիտասարդ աֆրոամերիկացու համար։ Համալսարանում Լուիսը սկսում է հետաքրքրվել քաղաքականությամբ։ Գլորիայի մոտ ի հայտ են գալիս ալկոհոլի հետ կապված խնդիրներ։

1961 թվականին նախագահ է դառնում Ջոն Քենեդին։ Լուիսը, արդեն լիիրավ «ազատության հեծյալ», ենթարկվում է Կու-կլուքս-կլանի հարձակմանը և հրաշքով կենդանի մնում։ 1963 թվականի նոյեմբերին Քենեդին սպանվում է Դալլասում։ Նախքան Սպիտակ տունը լքելը, նորահայտ այրին Սեսիլին նվիրում է ամուսնու փողկապներից մեկը։

1960-ականների վերջում, Մարտին Լյութեր Քինգի սպանությունից հետո, Լուիսը վերադառնում է տուն և հայտարարում, որ իր ընկերների հետ ստեղծել են այսպես կոչված Սև հովազների կուսակցությունը։ Սեսիլը, չճանաչելով այն որդուն, որին ինքն էր մեծացրել, հրամայում է նրան լքել տունը և երբեք չվերադառնալ։ Չարլին անդամագրվում է ԱՄՆ զինված ուժերին և մեկնում Վիետնամ։ Մի քանի ամիս անց Սեսիլին և Գլորիային հայտնում են, որ նրանց որդին զոհվել է։

Լուիսը դուրս է գալիս «Սև հովազներ» կուսակցությունից, ստանում է քաղաքագիտության մագիստրոսի կոչում և զբաղեցնում Կոնգրեսում պաշտոն։ Ռեյգանի (Ալան Ռիքման) իշխանության գալուց հետո Սեսիլը հասկանում է, որ ժամանակն է անցնել թոշակի։ Նա հայտարարում է այդ մասին նախագահին, սակայն մինչ այդ հասնում է, որ Սպիտակ տան բոլոր սևամորթ սպասավորների աշխատավարձը բարձրացվի։ Սեսիլը հաշտվում է որդու հետ և աջակցում նրան ապարտհեյդի դեմ պայքարի առաջատար գործիչ Նելսոն Մանդելային կալանավորելու դեմ բողոքի ակցիայում։

Անցնում է ավելի քան քսան տարի։ Թոշակառու Սեսիլը պատրաստվում է աջակցել նախագահական ընտրություններում սևամորթ թեկնածու Բարաք Օբամային։ Ընտրություններից մեկ օր առաջ Գլորիան հանկարծամահ է լինում։ Լսելով պաշտոնական արդյունքները (Օբամայի անառարկելի հաղթանակը)՝ Սեսիլը չի կարողանում զսպել հուզմունքը և արտասվում է որդու ուսին։

Շուտով նա պատրաստվում է հանդիպել ԱՄՆ նոր ընտրված 44-րդ նախագահ Բարաք Օբամային։ Սեսիլը հագնում է Քենեդիին երբևէ պատկանած փողկապը, Լինդոն Ջոնսոնի նվիրած կրծքանշանը և գնում է Սպիտակ տուն։ Գլխավոր ծիսավարի առաջարկին՝ ուղեկցել իրեն Օվալաձև գրասենյակ, հազիվ քայլող Սեսիլը պատասխանում է. «Ես ճանապարհը գիտեմ»։

Պատմական կերպարներ՝

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2014 — «Սփութնիկ» մրցանակի երեք անվանակարգ․ լավագույն տղամարդու դեր (Ֆորեսթ Ուիթաքեր), լավագույն երկրորդ պլանի կանացի դեր (Օփրա Ուինֆրի), լավագույն բեմական ձևավորում (Դայան Լեդերման, Թիմ Գելվին)
  • 2014 — BAFTA մրցանակի երկու անվանակարգ․ լավագույն երկրորդ պլանի կանացի դեր (Օփրա Ուինֆրի), լավագույն դիմահարդարում և վարսահարդարում (Դեբրա Դենսոն, Բևերլի Ջո Փրայոր, Քենդիս Նիլ)
  • 2014 — ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակի երեք անվանակարգ՝ լավագույն տղամարդու դեր (Ֆորեսթ Ուիթակեր), լավագույն երկրորդ պլանի կանացի դեր (Օփրա Ուինֆրի), լավագույն դերասանական կազմ
  • 2014 — «People's Choice Awards» մրցանակի անվանակարգ՝ լավագույն դրամատիկական ֆիլմ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ http://www.nytimes.com/2013/08/16/movies/lee-daniels-the-butler-stars-forest-whitaker.html?pagewanted=all&_r=0
  2. 1 2 3 4 5 6 http://www.adorocinema.com/filmes/filme-188951/
  3. 1 2 http://www.imdb.com/title/tt1327773/
  4. ↑ Çakarel E. MUBI — 2007.
  5. 1 2 3 4 5 6 7 8 9 10 Lee Daniels' The Butler — 2013.
  6. ↑ Internet Movie Database — 1990.
  7. ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  8. 1 2 3 4 5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=188951.html
  9. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 http://www.imdb.com/title/tt1327773/fullcredits?ref_=tt_cl_sm
  10. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 http://www.bbfc.co.uk/releases/butler-film
  11. 1 2 3 4 5 6 7 8 9 http://www.metacritic.com/movie/lee-daniels-the-butler
  12. ↑ http://www.interfilmes.com/filme_30037_O.Mordomo.da.Casa.Branca-(The.Butler).html
  13. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 ČSFD (չեխերեն) — 2001.
  14. ↑ Nordyke, Kimberly (2013 թ․ մայիսի 7). «'The Butler' Trailer: Oprah Winfrey Plays 'Proud' Wife to Forest Whitaker (Video)». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
  15. ↑ Rosen, Christopher (2013 թ․ մայիսի 9). «'The Butler' Trailer: Lee Daniels' 'Forrest Gump'». The Huffington Post. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
  16. ↑ Child, Ben (2013 թ․ մայիսի 9). «The Butler trailer: Oprah Winfrey in the White House». Guardian UK. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21-ին.