Ծանր ավազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծանր ավազ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Ձևվեպ
ՀեղինակԱնատոլի Ռիբակով
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1978

«Ծանր ավազ» (ռուս.՝ «Тяжёлый песок»), Անատոլի Ռիբակովի վեպը, որն ի սկզբանե տպագրվել է «Հոկտեմբեր» ամսագրում (1978), իսկ հետո լույս է տեսել առանձին գրքով (1979)։ Վեպի սյուժեի հիմքում ընկած է Յակովի և Ռախիլի Իվանովսկիների սերն է և նրանց ընտանիքի պատմությունը, որը շարունակվում է ավելի քան երեք տասնամյակ (1909-1942)։ Իվանովսկիների ընտանիքի հետ միասին ընթերցողը անցնում է Երկու համաշխարհային պատերազմներ, հեղափոխություն Ռուսաստանում, բազմաթիվ ընտանեկան փոփոխություններ, սեր, ժառանգների ծնունդ, և ավարտվում է մահվամբ... Վեպը պատմում է Հոլոքոստի ողբերգության և դիմադրության խիզախության մասին։

Վեպը ժամանակին հրաժարվել են տպագրել և՛ «Новый мир», և՛ «Дружба народов»: Չնայած մեծ դժվարություններին (թեմայի անսովոր լինելու պատճառով), տպագրվելուց հետո այն անմիջապես Ռիբակովին հսկայական ժողովրդականություն բերեց[1][2]։ Խորհրդային ընթերցողի համար վեպի թողարկումը դարձել է գրական սենսացիա, քանի որ 1930-ականներից հետո առաջին անգամ ռուս գրականության մեջ հայտնվել է վեպ, որը նվիրված էր գրեթե բացառապես հրեական կյանքին[3]։ Հետագայում (արդեն ԽՍՀՄ փլուզումից հետո) վեպի հիման վրա ստեղծվել է բազմասերիանոց ֆիլմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիայից Սնովսկ քաղաք է ժամանում հայտնի բազելցի բժիշկ Լեոն Իվանովսկին իր Յակով որդու հետ։ Լեոնը ցանկանում է ցույց տալ որդուն այն քաղաք, որտեղ ծնվել է և անցկացրել իր մանկությունը։ Սնովսկում Յակովը ծանոթանում է Ռախիլ Ռախլենկոյի հետ, և երիտասարդները սիրահարվում են միմյանց։ Յակովի հայրը չի աջակցում Ռախիլի հետ ամուսնանալու որդու որոշմանը, քանի որ փոքրիկ քաղաքի հարուստ ընտանիքից մի աղջկա հետ ամուսնությունը կարող է խանգարել հոր ցանկությանը, որ որդին դառնա հայտնի բժիշկ[4]։

Յակովը վերադառնում է Բազել, բայց խոստանում է գրեթե ամեն օր նամակ գրել, և մեկ տարի անց վերադառնալով Սնվովսկ՝ Ռախիլին առաջարկություն է անում։ Ամուսնությունից հետո նորապսակները մեկնում են Շվեյցարիա, որտեղ Ռախիլը որդի է ունենում, որին կոչում են Լև։ Ռախիլը, սակայն, Բազելում կարոտում է հայրենիքը և քիչ անց որդու հետ վերադառնում է Սնովսկ։

Յակովը շատ է կարոտում իր կնոջը և, արդարացնելով հոր մտավախությունները, զոհաբերում է կարիերան ու գնում է իր կնոջ մոտ՝ Ուկրաինա։ Այստեղ երիտասարդ ընտանիքը դժվար ժամանակներ է ապրում, սակայն, չնայած բոլոր դժվարություններին, նրանք պահպանում են իրենց սերը[4]։

Ընտանեկան երջանկությունը քանդվում է միանգամից, երբ Ուկրաինան օկուպացնում են գերմանա-ֆաշիստական զորքերը, որոնք սկսում են ոչնչացնել նրա հրեա բնակչությանը։

Վեպի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ծանր ավազ» վեպի գլխավոր կերպարների մեծ մասը կրում են աստվածաշնչյան հայտնի հերոսների անուններ՝ Ռախլենկո ընտանիքի ղեկավարը՝ Աբրահամ (Իսահակի որդին), նրա երեխաները՝ Հովսեփն ու Ղազարը, դուստրը՝ Ռաքել, փեսան՝ Յակոբը (Հակոբը), թոռները՝ Դինան, Եֆիմը[5]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին սկսել է նկարահանվել ռեժիսորներ Անտոն և Դմիտրի Բարշչևսկիների համանուն սերիալը Նատալյա Վիոլինայի և Լեոնիդ Զորինի սցենարով։ 2003 թվականին նկարահանումների սկսվելուց հետո ֆիլմի վրա աշխատանքն ընդհատվել է և վերսկսվել միայն 2006 թվականին։ Ռուսաստանում պրեմիերան տեղի է ունեցել Առաջին ալիքով նկարահանումների մեկնարկից 5 տարի անց՝ 2008 թվականի հոկտեմբերին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. РЫБАКОВ, АНАТОЛИЙ НАУМОВИЧ. Энциклопедия Кругосвет
  2. История русской литературы XX века (советский период): Учебное пособие
  3. Рыбаков Анатолий՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  4. 4,0 4,1 Тяжёлый песок
  5. «Семантика библейских образов и сюжетов в романе А.Рыбакова «Тяжелый песок»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Все шедевры мировой литературы в кратком изложении. Сюжеты и характеры. Русская литература XX века / Ред. и сост. В. И. Новиков. — М. : Олимп : ACT, 1997. — 896 с.